
Հրատարակված է Հուլիս 22, 2008
ԿԱՐՈ՞Ղ ԵՆՔ ԴԱՌՆԱԼ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԸ
- ԼՂՀ գյուղատնտեսական հնարավորություններն ըստ ամենայնի օգտագործելու համար անհրաժեշտ է նաեւ ապահովել գյուղմթերքների արտադրությանը համարժեք վերամշակման հնարավորություններ։ Այս հարցում բավական բարձր նշաձող է ընտրել նորաստեղծ «Արցախֆրուտ» ՓԲԸ-ն՝ խոստանալով հանրապետությունում գյուղմթերք արտադրողներին իսպառ ազատել բերքի իրացման առթիվ ունեցած մտավախությունից։ Արտադրողներից ոմանք նման հեռանկարին թերահավատությամբ, ոմանք էլ՝ հույսով։ Իրերի ներկա դրության, «Արցախֆրուտ»-ի ներկա եւ հեռանկարային հնարավորությունների ու ծրագրերի շուրջ էր մեր զրույցն ընկերության տնօրեն Գարիկ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ հետ։ ՄԵԿՆԱՐԿԸ՝ 150 ՕՐՈՒՄ Գործարարության մեջ «Արցախֆրուտ»-ը նրա առաջին փորձը չէ։ Հայաստանում ղեկավարում է «Բիոկաթ» եւ «Բիոկաթ պլյուս» ընկերությունները։ «Պտուղ-բանջարեղենի պահածոների արտադրությունն ինձ համար նոր ոլորտ է, բայց վստահ եմ, որ այստեղ էլ հաջողության կհասնենք. դրա համար բոլոր հիմքերը կան»,- վստահեցնում է նա։ Փաստը, որ առայժմ ընկերությունը, նրա հնարավորություններն ու ծրագրերը գրեթե անծանոթ են տեղի արտադրողին՝ «Արցախֆրուտ»-ի տնօրենը բացատրեց բնական պարզությամբ. «Նախընտրում ենք նախ աշխատել, պահանջվող մակարդակով ապահովել գործարանի աշխատանքը եւ միայն դրանից հետո պատիվ կհամարենք այդ ամենը ներկայացնել հասարակության լայն խավերին, գյուղմթերք արտադրողներին»։ Հիմնական աշխատանքներն արդեն ավարտվել են. պատրաստ են մասնաշենքերը, արտասահմանից բերվել-տեղադրվել են սարքավորումները։ Ներկրվել են ամերիկյան «Ուրչել», թուրք-ամերիկյան «Բիգ Տեմ», շվեդական «Ինոքսպա» եւ այս ոլորտում հայտնի մի շարք այլ ընկերությունների արտադրության սարքավորումներ, որոնք, մեր զրուցակցի համոզմամբ, առաջիկա տարիներին, անկասկած, կշարունակեն իրենց արդիականությունը պահպանել ոչ միայն ԼՂՀ-ում եւ ՀՀ-ում, այլեւ տարածաշրջանում ընդհանրապես։ Իսկ աշխատանքների մեկնարկն ընդամենը 5 ամիս առաջ էր տրվել։ «Եթե փետրվարյան ցրտերը չխանգարեին, անկասկած, աշխատանքներն ավելի վաղ կավարտեինք»,- խոստովանում է Գ.Սարուխանյանը։ Հրավիրված արտասահմանյան մասնագետների կողմից առաջիկա օրերին կմոնտաժվեն արդեն տեղադրված սարքավորումները, եւ գործարանը պատրաստ կլինի ներկայանալ իր ողջ հզորությամբ։ «Որոշել ենք այնպես անել, որ գործարանի բացման հանդիսավոր արարողությունից անմիջապես հետո տեղի գյուղմթերք արտադրողները կարողանան գործնականում տեսնել նրա հնարավորությունները եւ համոզվել, որ այդ առթիվ հնչած խոստումները միանգամայն իրական հիմքեր ունեն»,- վստահեցրեց «Արցախֆրուտ»-ի տնօրենը։ ՄԻՆՉԵՎ «ԿԱՐՄԻՐ ԺԱՊԱՎԵՆ» ԿՏՐԵԼԸ Բայց մինչեւ բացման հանդիսավոր արարողությունն էլ, բնականաբար, գործարանը պարապուրդի չի մատնվի։ Դեռ մայիսի 20-ից սկսվել են աշխատանքները։ Սկզբում այստեղ մթերվում էր բոխին։ Դրան ավելացավ խաղողի թուփը, ապա՝ թութը... «Այսօր արդեն հատել ենք 100 տոննայի սահմանը»,- մթերման մոտավոր ծավալները ներկայացրեց Գ. Սարուխանյանը։ Եվ դա՝ գործարանի շինարարության ու սարքավորումների ներկրման աշխատանքներին զուգընթաց։ Իր ներկա հնարավորություններով գործելու դեպքում գործարանը օրվա ընթացքում կթողարկի 20-30 հազար հատ ապակե տարա, նշեց մեր զրուցակիցը՝ դա վերջնական սահման չհամարելով։ Բավական ընդլայնվում է նաեւ մթերվող պտուղ-բանջարեղենի ցանկը՝ վաղ գարնանային բանջարեղենից մինչեւ մշակովի եւ վայրի ամենատարբեր պտուղներ։ Արտադրանքի՝ պահածոյացված միրգ-բանջարեղենի սպառման հարցը մեր զրուցակցին չի անհանգստանում։ Ամբողջ աշխարհն այսօր գյուղատնտեսական արտադրանքի կարիք է զգում։ Մյուս կողմից՝ զարգացող երկրներում աստիճանաբար մեծանում է էկոլոգիապես մաքուր արտադրանքի պահանջարկը. իսկ Ղարաբաղը, «Արցախֆրուտ»-ի տնօրենի համոզմամբ, կարող է շահեկան դիրքերից ներկայանալ հատկապես այս վերջին պարագայում։ Այս հարցում մրգի եւ բանջարեղենի սպառմամբ զբաղվող հայաստանյան ընկերությունները եւ «Արցախֆրուտ»-ը մրցակիցներ չեն լինի։ Դեռ ավելին, «Համատեղ հանդես գալով՝ մենք կարող ենք արտաքին շուկայում միանգամայն մրցունակ արտադրանք ապահովել»,- ասաց «Արցախֆրուտ»-ի տնօրենը։ «ԴԵՄՔՈՎ՝ ԴԵՊԻ ԳՅՈՒՂԸ» Սա կլինի նորաստեղծ ընկերության նշանաբանը։ Գլխադասային գործարանից բացի՝ նախատեսվում է շրջաններում ունենալ նախնական վերամշակման կետեր։ «Պետք է հասնենք նրան, որ կենտրոնական գործարանը զբաղվի հիմնականում արտադրանքի վերջնական փաթեթավորման աշխատանքներով»,- նշեց պարոն Սարուխանյանը։ Եվ նման փորձ արդեն իսկ արվել է. թութն ընդունվել, եւ դոշաբը պատրաստվել է հենց Սոս գյուղում։ Շուտով այնտեղ կսկսվի նաեւ մոշի մթերումը։ «Ամենայն հավանականությամբ՝ մի հոսքագիծ կունենանք Սոսում, որը կզբաղվի հենց այդ աշխատանքներով»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։ Մեկ այլ՝ մրգերի չորացման հոսքագիծ էլ Քաշաթաղի շրջկենտրոնում՝ Բերձորում է նախատեսվում։ Ընդհանրապես, գյուղի հետ կապի ապահովումը ընկերության տնօրենը խիստ կարեւորում է։ Ստեղծվել է առանձին բաժին, որի աշխատակիցները պետք է զբաղվեն հենց այդ հարցերով։ Ընկերությունը կփորձի իր ներդրումն ունենալ նաեւ գյուղմթերքի արտադրության հարցում։ Բայց դա՝ ապագայում։ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ Առաջին պայմանն այն համոզմունքն է, որ «Արցախֆրուտ»-ը հատկապես կարող է էական ներդրում ունենալ ԼՂՀ տնտեսական կյանքում, համոզված է ընկերության տնօրենը։ Մյուս, ոչ պակաս կարեւոր պայմանը համարում է տեղի իշխանությունների աջակցության փաստը։ «Օժանդակել են ամեն ինչում. ընդհուպ մինչեւ՝ վարկավորման գործընթացում,- գոհունակությամբ նշեց մեր զրուցակիցը։- Եվ մեզ համար էլ բավական բարձր նշաձող են սահմանել։ ԼՂՀ ղեկավարությունը մեզնից պահանջում է պայմաններ ապահովել՝ մեծ քանակությամբ գյուղմթերքի վերամշակման համար, ստեղծել մեծ թվով աշխատատեղեր՝ բավարար աշխատավարձով»։ Բնականաբար, հաշվի է առնվում նաեւ այն, թե «Արցախֆրուտ»-ը ինչ ներդրում կարող է ունենալ պետբյուջեում՝ արդեն հարկերի տեսքով։ «Երկրի նախագահը մինչեւ իսկ աշխատակիցներին վճարվելիք աշխատավարձի պարագայում է մեր առջեւ բավական լուրջ պահանջներ դրել»։ Եվ առաջին արդյունքներն էլ, կարծես, արդեն առկա են։ Ընկերությունն այսօր մոտ 200 աշխատակից ունի։ Իրականացվել է արտադրության կազմակերպման առաջին փորձը։ «Վստահ ենք, որ հաջողության կհասնենք։ Արցախում դրա համար բոլոր պայմաններն առկա են՝ սկսած տեղի գյուղատնտեսության մեծ հնարավորություններից մինչեւ պետության ղեկավարության նախանձախնդիր ուշադրությունը»։ Եվ դա նաեւ պարտավորեցնող է, գտնում է մեր զրուցակիցը... «Արցախֆրուտ»-ը պետք է դառնա ԼՂՀ առաջին խոշոր հարկատուներից մեկը։ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԵՐԸ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԱՌԹԻՎ Գործարանի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը կկայանա սեպտեմբերի 2-ին։ Իսկ «ոչ պաշտոնապես»՝ մոտ օրերս կավարտվեն սարքավորումների մոնտաժման աշխատանքները, եւ «Արցախֆրուտ»-ը կսկսի միրգ ու բանջարեղեն մթերել։ «Դեռ կարմիր ժապավենը չենք կտրել, բայց «Արցախֆրուտ»-ն արդեն մոտ 200 աշխատող ունի։ Գարնանը, բոխիի մթերման շրջանում, ընտանիք կար, որ մեկ միլիոնից ավելի վաստակեց։ Սեպտեմբեր-հոկտեմբերին ընկերությունը մոտ 350 աշխատակից կունենա, եւ նրանց մեծ մասը զբաղված կլինի նաեւ ձմռան ամիսներին։ Իսկ սեպտեմբերի 2-ին (եթե ոչ ավելի վաղ) մեր արտադրանքն արդեն շուկայում կլինի»։

- Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Վերջին լուրերը, Հուլիս 22, 2008
ՍԿՍՎԵԼ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հուլիսի 21-ից Ստեփանակերտի N 2 միջնակարգ դպրոցում սկսվեց Արցախի պետհամալսարանի եւ ՀՀ պետական բուհերում Արցախին հատկացված տեղերի համար ընդունելության քննությունների ...ԿԱՐՈ՞Ղ ԵՆՔ ԴԱՌՆԱԼ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԼՂՀ գյուղատնտեսական հնարավորություններն ըստ ամենայնի օգտագործելու համար անհրաժեշտ է նաեւ ապահովել գյուղմթերքների արտադրությանը համարժեք վերամշակման հնարավորություններ։ ...ՇԱՆՏԱԺԻ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Լեոնիդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Վերջին ժամանակներս Ադրբեջանն ավելի ու ավելի մեծ պարբերականությամբ եւ համառությամբ է ձգտում հասնել լեռնայինղարաբաղյան հիմնախնդրի քննարկումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից միջազգային այլ ատյան տեղափոխելուն։ ...ՎՈՒԱՄ-Ը,ԱՐԴՅՈ՞Ք, ՄԻ ՏԱՌ ԷԼ Է ԿՈՐՑՆՈՒՄ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿՀուլիսի սկզբին Բաթումիում անցկացվեց ՎՈՒԱՄ-ի, այսպես կոչված՝ Ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման կազմակերպության հերթական գագաթնաժողովը, որտեղ նախագահությունը ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԹԵԼԱԴՐՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԸ` ԹՎԵՐՈՎ ԵՎ ՓԱՍՏԵՐՈՎ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆԱԶՈԽԸ` ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆԱՐՎԵՍՏԸ` ՓՐԿՈՒԹՅԱՆ ՕՂԱԿ, ԼՈՒՍԱՎՈՐ ԿԵՏ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ՆՈՐ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
«ԲԱՔՎԻ ՎԱԼՍՆ» ԱՌԱՅԺՄ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
.
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
.
ՈՒ ՆՈՐԻՑ ԿՀՆՉԵՆ ԱՂՈԹՔԻ ԶԱՆԳԵՐԸ
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԻՍԿ ԻՆՉՔԱՆ ՀՄԱՅՔ ԿԱ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Մերի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՈՐՔԱՆՈՎ Է ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆԱՆԱՂՄՈՒԿ ՀԵՌԱՑԱՎ ՄԵԶՆԻՑ...
.
ԲԱՐԵՆՊԱՍՏ ԴԱՇՏ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
.ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ-60
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ`
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1956 Շահագործման է հանձնվում Երևանի կայարանի նոր շենքը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

