
Հրատարակված է Հուլիս 22, 2008
ՍԿՍՎԵԼ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
- Հուլիսի 21-ից Ստեփանակերտի N 2 միջնակարգ դպրոցում սկսվեց Արցախի պետհամալսարանի եւ ՀՀ պետական բուհերում Արցախին հատկացված տեղերի համար ընդունելության քննությունների երկրորդ փուլը։ Առաջին փուլը ներառում էր միասնական քնությունները։ Արցախի պետհամալսարանը 2007-2008 ուստարում ընդունելություն է կատարում.առկա ուսուցմամբ՝ անվճար համակարգում՝ 348, վճարովի համակարգում՝ 522 տեղերի համար։ Եվս 60 տեղ Արցախին հատկացվել է ՀՀ պետական բուհերում։ Ընդհանուր առմամբ, ԱրՊՀ դիմել է 934 դիմորդ։ Նշենք, որ այս տարի հանրապետության դպրոցները թողարկել են շուրջ 1800 շրջանավարտ։ Դարձյալ վարկանիշային են տնտեսագիտական բլոկի, իրավագիտություն, ՆԶՊ, օտար լեզու, հայոց լեզու եւ գրականություն մասնագիտությունները։ Դրանց շարքում այս տարի ավելացել է նաեւ շինարարականը։ Իսկ ահա, գյուղատնտեսական մասնագիտությունները նորից ամենավերջում են։ 12-ից միայն ագրոնոմիական լայն պրոֆիլի հնարավորություններով բաժինն է անհրաժեշտ քանակությամբ դիմորդներ հավաքագրել, իսկ մնացած բաժիններում թափուր տեղեր կան։ Եթե Արցախի պետական համալսարանի ագրոնոմիական մասնագիտություններում գոնե որոշ քանակի դիմորդներ կան, ապա Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիա ոչ ոք չի դիմել։ Իսկ վարձավճարները համապատասխանում են մասնագիտությունների վարկանիշին։ Ամենաբարձր վարձավճարը՝ տարեկան 350-հազարական դրամ, պահանջվում է ֆինանսների եւ իրավագիտության մասնագիտությունների համար։ Հետո գալիս են օտար լեզուները, ստոմատոլոգիան՝ 300-հազարական դրամ։ Ամենաքիչ վարձավճար՝ 120 հազար դրամ, պահանջվում է բնագիտական մասնագիտությունների համար։ Տնտեսագիտական բլոկի մասնագիտությունների գծով արդեն ավարտվել է ընդունելությունը։ Այն իրականացվել է միասնական քննություններով։ Ստեփանակերտի N 2 միջնակարգ դպրոցում արդեն փակցված է ՀՀ պետական բուհերում տնտեսագիտական բլոկի մասնագիտություններում ընդունված դիմորդների ցուցակը։ Իսկ նույնը ԱրՊՀ-ի համար՝ դեռ ոչ։ Թերեւս, դա բացատրվում է նրանով, որ այստեղ մրցույթն ամենաբարձրն է եւ հիմնականում բարձր միավորներ ստացած դիմորդներն են։ Ըստ երեւույթին, ընդունող հանձնաժողովը դեռ որոշում չի կայացրել՝ սահմանափակվել նախատեսված 25 տեղո՞վ, թե՞ ավելացնել տեղերը (ինչպես վերջին տարիներին կատարվում է)։ Հավանաբար, դա կարվի ընդունելության վերջում։ Բայց մի բան ակներեւ է՝ ամենաբարձր միավորներ ստացած դիմորդները նախընտրել են սովորել Արցախի պետական համալսարանում՝ թեկուզ վճարովի համակարգում, քան հայաստանյան բուհերում՝ անգամ անվճար։ Ընդունելության քննությունները կշարունակվեն մինչեւ հուլիսի 31-ը։

- Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Վերջին լուրերը, Հուլիս 22, 2008
ՍԿՍՎԵԼ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հուլիսի 21-ից Ստեփանակերտի N 2 միջնակարգ դպրոցում սկսվեց Արցախի պետհամալսարանի եւ ՀՀ պետական բուհերում Արցախին հատկացված տեղերի համար ընդունելության քննությունների ...ԿԱՐՈ՞Ղ ԵՆՔ ԴԱՌՆԱԼ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԼՂՀ գյուղատնտեսական հնարավորություններն ըստ ամենայնի օգտագործելու համար անհրաժեշտ է նաեւ ապահովել գյուղմթերքների արտադրությանը համարժեք վերամշակման հնարավորություններ։ ...ՇԱՆՏԱԺԻ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Լեոնիդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Վերջին ժամանակներս Ադրբեջանն ավելի ու ավելի մեծ պարբերականությամբ եւ համառությամբ է ձգտում հասնել լեռնայինղարաբաղյան հիմնախնդրի քննարկումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից միջազգային այլ ատյան տեղափոխելուն։ ...ՎՈՒԱՄ-Ը,ԱՐԴՅՈ՞Ք, ՄԻ ՏԱՌ ԷԼ Է ԿՈՐՑՆՈՒՄ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿՀուլիսի սկզբին Բաթումիում անցկացվեց ՎՈՒԱՄ-ի, այսպես կոչված՝ Ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման կազմակերպության հերթական գագաթնաժողովը, որտեղ նախագահությունը ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
«ՆԱԵՎ ԳԹԱՍՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՐԿԻ ԱՇԽԱՐՀԸ»
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆԼԵՌՆԱՅԻՆՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՎԵՐՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ...
Դավիթ Բաբայան,քաղաքագետԴՈՒ` ՍԻՐՈՒՆ ՔԱՂԱՔ, ԴՈՒ` ԳԱՐՈՒՆ ՔԱՂԱՔ
Մհեր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՇՈՒՇԻ, ԲՈՒԺՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՔԱՅԼԵՐԸ
Արմիդա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ՆՈՐ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
«ԲԱՔՎԻ ՎԱԼՍՆ» ԱՌԱՅԺՄ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
.
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
.
ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ-60
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԻՍԿ ԻՆՉՔԱՆ ՀՄԱՅՔ ԿԱ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Մերի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՈՒ ՆՈՐԻՑ ԿՀՆՉԵՆ ԱՂՈԹՔԻ ԶԱՆԳԵՐԸ
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԲԱՐԵՆՊԱՍՏ ԴԱՇՏ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
.ՈՐՔԱՆՈՎ Է ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆԱՆԱՂՄՈՒԿ ՀԵՌԱՑԱՎ ՄԵԶՆԻՑ...
.
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ`
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1956 Շահագործման է հանձնվում Երևանի կայարանի նոր շենքը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

