
Հրատարակված է Հուլիս 21, 2008
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
- Հուլիսի 19-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ԱՄՆից, Կանադայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Սիրիայից եւ Ավստրալիայից ճանաչողական այցով Արցախ ժամանած մի խումբ ուսանողների, որոնք Հայ բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ ու հովանանավորությամբ՝ մասնագիտական փորձ ձեռք բերելու նպատակով, ամառային պրակտիկա են անցնում Երեւանի տարբեր պետական կառույցներում։ Ողջունելով պատանի ունկնդիրներին, ԱԺ նախագահը կարեւորեց նրանց այցն Արցախ, նշելով, որ այն կնպաստի միասնական հայրենիքի նրանց ընկալմանը՝ էական նախադրյալ հանդիսանալով հայրենակերտման համընդհանուր գործին ակտիվ մասնակցության համար։ Խորհրդարանի նախագահն այնուհետեւ պատմեց ԼՂՀ ներքին եւ արտաքին քաղաքականության, այդ թվում, մասնավորապես, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ներկա ընթացքի մասին։ Դուք պետք է իմանաք, ասաց նա, որ այն, ինչին Արցախը հասել է անկախ պետականության կառուցման եւ երկրում նորմալ կենսագործունեության ապահովման ասպարեզներում, աշխարհի ողջ հայության համատեղ ջանքերի արդյունք է, եւ ձեզնից յուրաքանչյուրը նույնպես պետք է ճշտի իր դերակատարությունն այդ համազգային գործընթացում։ Հանդիպման ավարտին սփյուռքահայ ուսանողները հանդես եկան մի շարք հարցերով, որոնք վերաբերում էին ղարաբաղաադրբեջանական հակամարտության կարգավորման եւ ԼՂՀ իրավական ճանաչման հեռանկարներին, այդ կապակցությամբ միջազգային շահագրգիռ կազմակերպությունների եւ գերտերությունների դիրքորոշմանը, երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովմանը եւ այլ խնդիրների։ ԱԺ նախագահը հանգամանալի պատասխանեց ներկայացված հարցերին։

- .
| Սկիզբ |
Քննարկում
karen գրել է:
Ադրբեջանցիները ոռները թող հա ճղեն, մեկա Արցախը անկախա ու այդպես էլ կմնա:
Սարգիս գրել է:- karen
Ադրբեջանցիները ոռները թող հա ճղեն, մեկա Արցախը անկախա ու այդպես էլ կմնա:
Կեցցե՛ Արցախը:
http://nationalidea.am/publications.php?id=275- karen
Vahan NY ORIGINAL գրել է:- karen
Ադրբեջանցիները և ընդիմությունը ոռները թող հա ճղեն, մեկա Արցախը անկախա ու այդպես էլ կմնա:
- karen
kima գրել է:
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ
[16:57] 21 Հուլիսի, 2008
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ ՚Այս պահի դրությամբ մոտ 100 հազար մարդ տվել է իր ստորագրությունը` Ռոբերտ Քոչարյանի գործը Հաագայի դատարան հանձնելու համար: Իմ նշած 100 հազարը վերաբերում է միայն Երեւան քաղաքինՙ,- այսօր ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեց Հյուսիսային պողոտայի նստացույցի մասնակիցներից` պատմաբան Օֆելյա Մարգարյանը:
Ինչպես նստացույցը, այնպես էլ Քոչարյանի գործը Հաագայի դատարան հանձնելու համար սկսված ստորագրահավաքը ընթանում է շուրջօրյա: ՚Հատկապես երեկոյան ժամերին` 20.00-ից հետո մարդիկ հերթ են կանգնում Հյուսիսային պողոտայում ստորագրելու համար: Մեր ժողովորդը իրեն այս երկրի տերն է զգում եւ այլեւս չի կարող հանդուրժել այս անարդարությունները: Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նախկին հանցանքների անպատժելիությունը պատճառ դարձավ, որ մեր երկրում ՚մարտի 1ՙ տեղի ունենաՙ,- ասաց տիկին Օֆելյան: Նա նաեւ տեղեկացրեց, որ Համաժողովրդական շարժման անդամներից շատերը իրենից թերթիկներ են վերցնում` մարզերում ստորագրահավաք իրականացնելու համար. ՚Մարզերի ստորագրահավաքի արդյունքները կենտրոնանում են Համաժողովրդական շարժման շտաբում: Քանի որ ստորագրահավաքը ընթացքի մեջ է, մարզերից ստույգ թիվ հայտնելը դժվար էՙ:
Ինչ վերաբերում է նստացույցին, ապա տիկին Մարգարյանը, որը տուն է գնում միայն մի քանի ժամով, եւ Հյուսիսային պողոտայում զբաղվում է կազմակերպչական աշխատանքներով, նշեց, որ հուլիսի 4-ից մինչ օրս Հյուսիսային պողոտայում ամեն օր գիշերում են առնվազն 120 մարդ:
Նստացույցի մասնակիցների պահանջները մնում են նույնը. ՚Ազատել բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել քաղաքական հետապնդումները, վերականգնել հավաքների ազատությունը, մարտի 1-ի համար պատասխանատվության կանչել Ռոբերտ Քոչարյանին, Արմեն Գեւորգյանին, Հովիկ Աբրահամյանին, Աղվան Հովսեփյանին, Գորիկ Հակոբյանին եւ Ալեքսան Հարությունյանին:
Իրենց պահանջները կատարելու համար շարժումը իշխանությունները ժամանակ է տվել մինչեւ օգոստոսի 1-ը, սակայն մինչ օրս չի կատարել շարժման պահանջներից որեւէ մեկը:
Այսպես շարունակվելու դեպքում օգոստոսի 1-ից Համաժողովրդական շարժման գլխավոր կարգախոսը կդառնա Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Ի դեպ, այս օրերին Հյուսիսային պողոտայից տուն չի գնում նաեւ 80-ամյա Հրաչ Ալոյանը, որը 2004թ. ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Բաղրամյան պողատայում իշխանությունների կողմից կազմակերպված հերթական ծեծի ժամանակ կորցրել է աչքը, իսկ մարտի 1-ին դաժան ծեծի է ենթարկվել Ազատության հրապարակում:
՚Ես պատրաստ եմ մեռնել հանուն այս պայքարի, հանուն արդարության: Քոչարյանն ու Սերժը պետք է հեռանան մեր երկրից, երկիրը պետք է ազատվի բռնապետերից: Ես այսօր կամ, վաղը չկամ, իմ թոռների ապագայի մասին եմ մտածումՙ,- ասաց 80- ամյա ծերունին: Նա մասնակցել է նաեւ Արցախյան պատերազմին, եւ մարտի 1-ից հետո չի կարողանում ներել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին.
՚Իմ թոռներս ծառայում են բանակում: Մարտի 1-ին Քոչարյանն ու Սերժը իմ թոռներին իմ վրա հարձակվելու հրաման էին տվել: Դա շատ մեծ վիրավորանք էՙ:
Հրաչ Ալոյանը պատրաստվում է դիմել Եվրադատարան իր կրած վնասների փոխհատուցման համար. ՚Ես նույնիսկ չգիտեմ, թե իմ աչքս, կամ ձեռքս ու ոտքս կվերականգնվի, թե ոչ, կամ որքան կապրեմ, բայց Քոչարյանն ու Սերժը պետք է պատասխան տան: Դիմելու եմ նաեւ Եվրոպական դատարան: Եվրոպական դատարանում 830 հազար եվրո է գնահատվում մարդու օրգաններից որեւէ մեկի կորուստը: Ես իմ երկիրը շատ եմ սիրում, բայց դիմելու եմ դատարան եւ փոխհատուցում պահանջելու եմ ոչ թե պետությունից, այլեւ անձամբ Քոչարյանից ու Սերժիցՙ,-ասաց նա:
Վերջին լուրերը, Հուլիս 21, 2008
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
. 4
Հուլիսի 19-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ԱՄՆից, Կանադայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Սիրիայից եւ Ավստրալիայից ճանաչողական այցով ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԸ` ԹՎԵՐՈՎ ԵՎ ՓԱՍՏԵՐՈՎ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆՊԱՐԻ ՀԱՄԱԽՄԲՈՂ ՈՒԺԸ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆOՐԵՆՔԻ ՈՒԺ ՍՏԱՑԵԼ ԵՆ, ՄՆՈՒՄ Է «ԿՅԱՆՔԻ ՈՒՂԵԳԻՐ» ՍՏԱՆԱՆ
Նիկոլայ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԹԵԼԱԴՐՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ՆՈՐ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
«ԲԱՔՎԻ ՎԱԼՍՆ» ԱՌԱՅԺՄ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
.
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
.
ՈՒ ՆՈՐԻՑ ԿՀՆՉԵՆ ԱՂՈԹՔԻ ԶԱՆԳԵՐԸ
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԻՍԿ ԻՆՉՔԱՆ ՀՄԱՅՔ ԿԱ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Մերի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՈՐՔԱՆՈՎ Է ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
ԱՆԱՂՄՈՒԿ ՀԵՌԱՑԱՎ ՄԵԶՆԻՑ...
.
ԲԱՐԵՆՊԱՍՏ ԴԱՇՏ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
.ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ-60
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1827 Կարազիադինում հանդիպում են Ա. Ս. Գրիբոյեդովը և Աբաս Միրզան, նպատակ ունենալով հաշտության բանակցություններ վարել:
- 1902 Մահացավ հմուտ մատենագիր Արսեն արք. Այտենյանը:
- 1905 Մահափորձ Աբդուլ Համիդի դեմ:
- 1921 Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն որոշում ընդունեց Արցախը Խորհրդային Ադրբեջանին միացնելու մասին: Սա հիմք հանդիսացավ Անդրկովկասում առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու որոշումներ ընդունելու Ստալինյան խարդախություններին:
- 1947 Երևանում մահացավ ականավոր բանասեր, ակադեմիկոս Ստեփան Մալխասյանը: (Ծնվ. 1857թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

