
Հրատարակված է Հուլիս 18, 2008
ՈՐՔԱՆՈՎ Է ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ
- «Դատարանակազմության մասին» նոր օրենքի համաձայն՝ հանրապետությունում գործում է եռաստիճան դատական համակարգ։ ԼՂՀ Սահմանադրության համապատասխան հոդվածով երկրի նախագահը հունիսի 19-ին՝ նախօրոք կազմակերպված քննության արդյունքների եւ դատական մագիստրատուրայի խորհրդի եզրակացությունների հիման վրա նշանակեց ընդհանուր իրավասության առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանի նախագահին ու դատավորներին։ 2008թ. հունիսի 26-ին էլ կայացավ բոլոր ինը դատավորների երդման արարողությունը, իսկ հուլիսի 1-ից արդեն գործում է վերաքննիչ դատարանը, որի նախագահ է նշանակվել Վլադիմիր ՀՈՎՍԵՓՅԱՆԸ։ Ստորեւ ներկայացնում ենք մեր հարցազրույցը նրա հետ։ -Պարոն Հովսեփյան, այսօր ԼՂՀ դատական համակարգում իրականացվում են բարեփոխումներ. ի՞նչ նպատակներ են դրանք հետապնդում, առաջիկայում ե՞ւս կշարունակվեն դրանք, եւ եթե այո, ապա ինչպիսի՞ն կլինի այդ փոփոխությունների բնույթը։ - ԼՂՀ-ում ընթացող դատաիրավական բարեփոխումները հանրապետության Սահմանադրությունից բխող հրամայական պահանջ են։ Սահմանադրությամբ մի ամբողջ գլուխ հատկացված է դատական իշխանությանը, իսկ այդ իշխանության ոլորտի հարաբերությունները կարգավորող սկզբունքներն ու դրույթներն ամրագրված են Մայր օրենքի տարբեր գլուխներում։ Այնպես որ, բարեփոխումները նպաստելու են անկախ եւ ինքնակառավարվող դատական համակարգի ձեւավորմանը, որն իր լիարժեք գործառույթներով մեծ դեր կխաղա հանրապետության կյանքում։ Ինչ վերաբերում է առաջիկա բարեփոխումներին, կարող եմ ասել, որ դրանք կունենան շարունակական բնույթ։ Իսկ Սահմանադրության եզրափակիչ եւ անցումային դրույթների համաձայն՝ երկու տարվա ընթացքում գործող օրենքները պետք է համապատասխանեցվեն ԼՂՀ Սահմանադրությանը։ Եվ այսպես, ԼՂՀ-ում գործում է եռաստիճան դատական համակարգ, որը բաղկացած է ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարաններից, ինչպես նաեւ Գերագույն դատարանից։ Դատական իշխանության նոր համակարգի ձեւավորումը սկսվեց վերաքննիչ դատարանի ստեղծումով։ Արդեն սույն թվականի հուլիսի 1-ից գործում է ԼՂՀ վերաքննիչ դատարանը, որի դատական տարածքը հանրապետության տարածքն է, իսկ նստավայրը՝ Ստեփանակերտ քաղաքը (Ազատամարտիկների փողոց, 42։ Վերաքննիչ դատարանն իր իրավասության սահմաններում կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով վերանայում է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական ակտերը։ Իսկ ԼՂՀ վարչական դատավարության օրենսգիրքն ընդունելու պահից կքննի նաեւ վարչական գործերը։ 2008, ինչու չէ՝ նաեւ 2009 թվականները դատական համակարգին առաջարկում են լուրջ խնդիրներ։ Արդեն գործում է «Դատական ծառայության մասին» ԼՂՀ օրենքը, որի ուժով կստեղծվի «Դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկն իր կառուցվածքային ստորաբաժանումներով։ Այն կապահովի դատարաններին, դատավորների ընդհանուր ժողովին՝ առաջիկայում ստեղծվելիք դատարանների նախագահների խորհրդին եւ արդարադատության խորհրդին վերապահված լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացումն ու քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցությունը։ - ԼՂՀ քաղաքացիները հստակ պատկերացում չունեն վերաքննիչ դատարանի, վերաքննության վերաբերյալ։ Որքանո՞վ է արդարացված վերաքննության ինստիտուտի ներդնումը ԼՂՀ դատական համակարգում։ - Վերաքննությունը (ապելյացիա) ծանոթ է եղել դեռեւս հին հռոմեական իրավունքից եւ նկատի է ունեցել գործի՝ ըստ էության նոր քննություն եւ նոր դատական ակտի կայացում՝ 2-րդ ատյանի դատարանի կողմից։ Վերաքննության ինստիտուտը կիրառվել է ռուսական կայսրությունում՝ մինչեւ 1917 թվականը։ Ներկայումս այն կիրառվում է ռոմանոգերմանական իրավունքին պատկանող երկրներում, մասնավորապես՝ լրիվ վերաքննության ձեւով Ֆրանսիայում ու Իտալիայում եւ ոչ լրիվ վերաքննության ձեւով՝ Ավստրիայում ու Գերմանիայում։ Գաղտնիք չէ, որ ԼՂՀ -ն վերաքննության ձեւը վերցրել է Հայաստանի Հանրապետության դատական համակարգից։ Բոլոր դեպքերում՝ վերաքննության ինստիտուտը դիմակայել է ժամանակի փորձությանը, ուստի ԼՂՀ-ն չէր կարող չամրագրել այն իր Մայր օրենքում։ Տեղին է նշել, որ սեփական դատավարության օրենսգիրքն ունենալու պարագայում (այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են) ԼՂՀ վերաքննիչ դատարանը որոշակի առումով ստանձնելու է այն լիազորությունները, որ այսօր կայացնում է Գերագույն դատարանը։ - Իսկ որո՞նք են գործող դատական համակարգի առավելությունները հին համակարգի համեմատությամբ։ - Ժամանակը ցույց կտա նոր համակարգի առավելությունները եւ խոցելի կողմերը։ Որքան էլ օրենքները գեղեցիկ լինեն գրված, այնուամենայնիվ, միայն կիրառման ընթացքում են ի հայտ գալիս արդյունքները, թե դրանք որքանով են ճիշտ կարգավորում գոյություն ունեցող հասարակական հարաբերությունները, եւ միայն ժամանակն է թելադրում անհրաժեշտ հստակեցումներ, լրացումներ եւ փոփոխություններ մտցնել կիրառվող օրենքներում ու համակարգերում։ Բոլոր դեպքերում նոր համակարգի առավելություններն ակնհայտ են։ Այսպես՝ կյանքը ցույց տվեց, որ հանրապետությունում գործող երկաստիճան դատական համակարգը, որտեղ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների լիազորությունները զուգակցված են մեկ «տանիքի»՝ Գերագույն դատարանի անվան ներքո, իրեն չի արդարացրել, եւ ատյանների տարանջատման խնդիր է առաջացել։ Եթե մինչ վերաքննիչ դատարանի ստեղծումը արդարադատությունը վերաքննությունն իրականացնում էր մեկ դատավորի կազմով, ապա ներկայումս այն ընթանում է կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով։ Գործերի կոլեգիալ քննության դեպքում արդարադատության որակն ավելի բարձր է լինում, սխալի հավանականությունը՝ շատ փոքր։ Միանձնյա որոշումը շատ դեպքերում լինում է միակողմանի, իսկ սխալի հավանականությունը՝ ավելի շատ։ Սահմանադրությունից բխող դատաիրավական բարեփոխումների արդյունքում արդարադատությունը, որպես կանոն, պետք է իրականացվի երկու ատյանով։ Դրանով է պայմանավորված, որ վերաքննիչ դատարանի դատական ակտերն անմիջապես մտնում են օրինական ուժի մեջ։ Իսկ վճռաբեկության կարգով քննած գործերով դատական ակտերը պետք է ունենան նախադեպային նշանակություն։ - Պարոն Հովսեփյան, դատաիրավական այդ բարեփոխումների արդյունքում ԼՂՀ քաղաքացիները որքանո՞վ իրենց պաշտպանված կզգան։ - Գիտեք, վերջին դատաիրավական բարեփոխումները վերաբերում են ոչ միայն դատարաններին կամ դատական իշխանություններին, այլեւ բոլոր իրավապահ, ավելի ճիշտ՝ բոլոր իրավունք կիրառող մարմիններին։ Այդ բարեփոխումները խորքային եւ բազմաշերտ գործընթաց են, ինչի արդյունքում քաղաքացիական հասարակության յուրաքանչյուր անդամի իրավունքներն ու ազատությունները ավելի պաշտպանված կլինեն։ Բավական է նշել, որ 2009թ. հուլիսի 1-ից կգործի Գերագույն դատարանի Սահմանադրական պալատը, ուր կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով. երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ վիճարկվում է այդ դատական ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ ակտի դրույթների սահմանադրականությունը։ Պետությունը մեծ հույսեր է կապում դատաիրավական բարեփոխումների, նորաստեղծ վերաքննիչ դատարանի եւ նորանշանակ դատավորների հետ։ Ցանկացած դատարան եւ դատավոր պետք է պետական մտածողության կրողը լինեն։ Նման վարքագիծ դրսեւորելու դեպքում մենք կշահենք մեր քաղաքացիների համակրանքը, եւ նրանք իրենց ավելի պաշտպանված կզգան, իսկ դատական համակարգը կնպաստի Արցախի պետականության հզորացմանը։

- Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
Վերջին լուրերը, Հուլիս 18, 2008
ԱՆԱՂՄՈՒԿ ՀԵՌԱՑԱՎ ՄԵԶՆԻՑ...
. 1
Ծանր հիվանդությունից հետո, կյանքի 72-րդ տարում մահացավ Արցախի գրական օջախի ավագ սերնդի ներկայացուցիչներից մեկը՝ բանաստեղծ, երգիծաբան, մանկավարժ Էռնեստ Բեգլարյանը: ...ՈՒ ՆՈՐԻՑ ԿՀՆՉԵՆ ԱՂՈԹՔԻ ԶԱՆԳԵՐԸ
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ 2
Վերջերս լույս տեսավ Դավիթ Միքայելյանի «Ծաղկել է ձորի խնձորին» ակնարկների ու դիմանկարների ժողովածուն: Գրքի ...ՀԱՆՐԱԿՐԹ. ԴՊՐՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԸՆՏՐԱՆՔ. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
.
ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը 2008թ. մայիսին հանրապետության մայրաքաղաքում եւ 6 շրջաններում, ընդhանուր առմամբ 62 բնակավայրում իրականացրել է ընտրանքային ...ՈՐՔԱՆՈՎ Է ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
«Դատարանակազմության մասին» նոր օրենքի համաձայն՝ հանրապետությունում գործում է եռաստիճան դատական համակարգ։ ԼՂՀ Սահմանադրության համապատասխան հոդվածով երկրի ...ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ` ԱՐՑԱԽՈՒՄ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆԱրդեն երկու շաբաթ է՝ Արցախում է գտնվում Երեւանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի «Լույս՝ հայի աչքերին» ծրագրի շրջանակներում գործող ակնաբույժների խումբը՝ ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ՆՈՐ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
«ԲԱՔՎԻ ՎԱԼՍՆ» ԱՌԱՅԺՄ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
.
ՈՒ ՆՈՐԻՑ ԿՀՆՉԵՆ ԱՂՈԹՔԻ ԶԱՆԳԵՐԸ
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԻՍԿ ԻՆՉՔԱՆ ՀՄԱՅՔ ԿԱ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Մերի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՈՐՔԱՆՈՎ Է ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
ԱՆԱՂՄՈՒԿ ՀԵՌԱՑԱՎ ՄԵԶՆԻՑ...
.
ԲԱՐԵՆՊԱՍՏ ԴԱՇՏ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
.ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ-60
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ`
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1894 Ծնվեց հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1914 Տարոնի և Սասունի Կ. Կոմիտեները երեք պետությունների հյուպատոսներին ներկայացրեցին բարենորոգումների ծրագիր:
- 1938 Ծնվեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
- 1988 Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդը հիմք ընդունելով Խորհրդային սահմանադրության 78-րդ հոդվածը՝ (միացյալ հանրապետությունների տարածքային փոփոխությունների արգելումն առանց իր համաձայնության) հերքեց 1988 02 20-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորվելու խնդրագիրը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

