
Հրատարակված է Հուլիս 18, 2008
ՀԱՆՐԱԿՐԹ. ԴՊՐՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԸՆՏՐԱՆՔ. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
- ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը 2008թ. մայիսին հանրապետության մայրաքաղաքում եւ 6 շրջաններում, ընդhանուր առմամբ 62 բնակավայրում իրականացրել է ընտրանքային հետազոտություն հանրակրթական դպրոցների շրջանավարտների շրջանում: Հանրապետությունում առկա 222 դպրոցներից հետազոտությամբ ընդգրկվել է 75-ը կամ 33.8%-ը, 200 ավարտական դասարաններից` 111-ը կամ 55.5%-ը: Հետազոտությամբ ընդգրկվել է հանրապետության 2007/2008թթ. շրջանավարտների 78.5%-ը: Հանրապետությունում 2007/2008 ուստարվա շրջանավարտների 38.4%-ը բաժին է ընկնում մայրաքաղաքին, 18.6%-ը՝ Մարտունու, 12.3%-ը՝ Ասկերանի, 12.1%-ը՝ Մարտակերտի, 8.3%-ը՝ Հադրութի, 7.3%-ը՝ Քաշաթաղի — 3.0%-ը՝ Շուշիի շրջաններին: Հանրապետությունում 1000 բնակչին բաժին է ընկնում 14, 1000 դպրոցականին՝ 93 շրջանավարտ: Հետազոտությունը հանրապետության հանրակրթական դպրոցներում կրթության գործընթացի կազմակերպման, հանրակրթական ծրագրերի իրագործման, շրջանավարտների առաջադիմության գնահատման, առկա հիմնահարցերի բացահայտման, կրկնուսույցների ծառայություններին դիմելու դրդապատճառների, մասնագիտության ընտրության առաջնահերթությունների վերհանման նպատակ է հետապնդել: Հետազոտությանը մասնակցել է ընտրանքում ընդգրկված շրջանավարտների 89.4%-ը, 10%-ն այդ պահին բացակայում էր, իսկ 0.6%-ը հրաժարվեց մասնակցել: Հետազոտությանը մասնակցել են 573 տղաներ — 783 աղջիկներ, կամ հարցվածների 42.3%-ը տղաներ են, 57.7%-ը՝ աղջիկներ: Հարցվածների գերակշիռ մասը՝ 84.9%-ը կամ 474 տղաներ — 677 աղջիկներ, ծնվել են 1991թ., 5.8%-ը կամ 34 տղաներ — 45 աղջիկներ՝ մինչ— 1990 — 9.3%-ը կամ 65 տղաներ — 61 աղջիկներ` 1992թ. — հետո: «Ո՞րն է դպրոց հաճախելու հիմնական նպատակը» հարցին հարցվածների 78.3%-ը տվել է «Ընդհանուր գիտելիքների ձեռքբերման հնարավորությունը» պատասխանը: Հարցվածների 11.5%-ը գտնում է, որ դպրոց պետք է հաճախել ուսումը շարունակելու հնարավորություն ստանալու նպատակով, 1.6%-ին դպրոց հաճախել հարկադրում են ծնողները, 8.3%-ը դպրոց հաճախում է ընկերների հետ հանդիպելու նպատակով: Իր առաջադիմությանը գերազանց գնահատական տվել է հարցվածների 5.7%-ը, լավ՝ 42.1%-ը, բավարար՝ 49.7%-ը, վատ՝ 2.5%-ը: Հարցվածներից 611-ը (ընդհանուր պատասխանների 35.2%-ը) գտնում է, որ առաջադիմության բարձրացմանը կնպաստի ուսուցման նոր, հետաքրքիր մեթոդների կիրառումը, 289-ին (ընդհանուր պատասխանների 16.7%-ը) չի բավարարում դասավանդող ուսուցիչների մասնագիտական պատրաստվածությունը, 200-ը (ընդհանուր պատասխանների 11,5%-ը) կարծում է, որ հարցին լուծում կտա անցումը 12-ամյա ուսուցման համակարգին, 197-ը (ընդհանուր պատասխանների 11,4%-ը) գտնում է, որ գիտելիքների օբյեկտիվ գնահատումը կնպաստի առաջադիմության բարձրացմանը, 133-ը (ընդհանուր պատասխանների 7.7%-ը) կողմ է տնային առաջադրանքների թեթ—ացմանը, 125-ը (ընդհանուր պատասխանների 7.2%-ը)՝ ազատ հաճախման հնարավորության ընձեռմանը: Որպես առաջադիմության բարձրացմանը նպաստող գործոն՝ դասարանում աշակերտների թվաքանակի նվազեցումը, քննությունների քանակի ավելացումն ու համացանցից օգտվելու հնարավորությունը հարցվածների ոչ մեծ թվաքանակն է նշել՝ համապատասխանաբար 99, 57 — 22 շրջանավարտ: «Հե՞շտ են, արդյոք, միասանական քննությունները» հարցին 24.8%-ը տվել է դրական պատասխան, 67.0%-ը՝ բացասական, 112 շրջանավարտ կամ հարցվածների թվի 8.2%-ն ուներ վերոնշյալ պատասխաններից տարբերվող պատասխան: Այդուհանդերձ, հարցվածների 47.1%-ը գտնում է, որ միասնական քննությունները նպաստում են գիտելիքների օբյեկտիվ գնահատմանը, 26.6%-ը՝ հակառակը, գտնում է, որ չեն նպաստում, իսկ 26.3%-ը դժվարանում է միանշանակ պատասխանել այս հարցադրմանը: Հետազոտությանը մասնակցած շրջանավարտների 53.4 տոկոսը կրկնուսույցների ծառայությունից օգտվել է 2007թ., 63.2 տոկոսը` 2008թ: Ըստ որում, դրանց 25.2 տոկոսը լրացուցիչ պարապել է մեկ, 42.3 տոկոսը` երկու, 30 տոկոսը` երեք, 2.5 տոկոսը` երեքից ավելի առարկա: Կրկնուսույցների ծառայությունից առավել շատ օգտվել են մայրաքաղաքում` 2007թ. հարցվածների 66.2 տոկոսը, 2008թ.` 75.0 տոկոսը:

- .
Վերջին լուրերը, Հուլիս 18, 2008
ԱՆԱՂՄՈՒԿ ՀԵՌԱՑԱՎ ՄԵԶՆԻՑ...
. 1
Ծանր հիվանդությունից հետո, կյանքի 72-րդ տարում մահացավ Արցախի գրական օջախի ավագ սերնդի ներկայացուցիչներից մեկը՝ բանաստեղծ, երգիծաբան, մանկավարժ Էռնեստ Բեգլարյանը: ...ՈՒ ՆՈՐԻՑ ԿՀՆՉԵՆ ԱՂՈԹՔԻ ԶԱՆԳԵՐԸ
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ 2
Վերջերս լույս տեսավ Դավիթ Միքայելյանի «Ծաղկել է ձորի խնձորին» ակնարկների ու դիմանկարների ժողովածուն: Գրքի ...ՀԱՆՐԱԿՐԹ. ԴՊՐՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԸՆՏՐԱՆՔ. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
.
ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը 2008թ. մայիսին հանրապետության մայրաքաղաքում եւ 6 շրջաններում, ընդhանուր առմամբ 62 բնակավայրում իրականացրել է ընտրանքային ...ՈՐՔԱՆՈՎ Է ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
«Դատարանակազմության մասին» նոր օրենքի համաձայն՝ հանրապետությունում գործում է եռաստիճան դատական համակարգ։ ԼՂՀ Սահմանադրության համապատասխան հոդվածով երկրի ...ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ` ԱՐՑԱԽՈՒՄ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆԱրդեն երկու շաբաթ է՝ Արցախում է գտնվում Երեւանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի «Լույս՝ հայի աչքերին» ծրագրի շրջանակներում գործող ակնաբույժների խումբը՝ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
Ա. ՍՈՏՆԻՉԵՆԿՈ:
PanARMENIAN
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ՆՈՐ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
«ԲԱՔՎԻ ՎԱԼՍՆ» ԱՌԱՅԺՄ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
.
ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ-60
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԻՍԿ ԻՆՉՔԱՆ ՀՄԱՅՔ ԿԱ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Մերի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՈՒ ՆՈՐԻՑ ԿՀՆՉԵՆ ԱՂՈԹՔԻ ԶԱՆԳԵՐԸ
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԲԱՐԵՆՊԱՍՏ ԴԱՇՏ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
.ՈՐՔԱՆՈՎ Է ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆԱՆԱՂՄՈՒԿ ՀԵՌԱՑԱՎ ՄԵԶՆԻՑ...
.
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ`
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1894 Ծնվեց հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1914 Տարոնի և Սասունի Կ. Կոմիտեները երեք պետությունների հյուպատոսներին ներկայացրեցին բարենորոգումների ծրագիր:
- 1938 Ծնվեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
- 1988 Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդը հիմք ընդունելով Խորհրդային սահմանադրության 78-րդ հոդվածը՝ (միացյալ հանրապետությունների տարածքային փոփոխությունների արգելումն առանց իր համաձայնության) հերքեց 1988 02 20-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորվելու խնդրագիրը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

