
Հրատարակված է Հուլիս 16, 2008
ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ՀԱՎՈՒՐ ՊԱՏՇԱՃԻ
- 2008-ի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանն էր նվիրված հուլիսի 16-ին հրավիրված ՊՆ Մովսես Հակոբյանի մամլո ասուլիսը։ Պաշտպանության բանակի ամենաառաջին խնդիրը ԼՂՀ անվտանգության ապահովումն է եւ դա իրականացվել է հավուր պատշաճի, գնահատեց պարոն Հակոբյանը։ Քննարկվող ժամանակահատվածում շփման գծում էական միջադեպեր չեն գրանցվել, տեղեկացրեց պաշտպանության նախարարը՝ որպես բացառություն առանձնացնելով մարտի սկզբին Մարտակերտի շրջանում ադրբեջանական կողմի դիվերսիոն բնույթի գործողությունները, որոնց, ՊԲ հրամանատարի խոսքերով, ղարաբաղյան կողմն արժանի եւ անհապաղ հակահարված է տվել։ Բայց անգամ մեկ միջադեպը հուշում է, որ հնարավորության դեպքում հակառակորդը չի հապաղի գործել, եւ ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում շփման գծի ողջ երկայնքով ինժեներական կառույցներն ամրապնդելու ուղղությամբ։ Դրան զուգահեռ՝ առաջին գծում պետք է իրականացվեն ճանապարհների բարեկարգման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ։ «Բայց ամենակարեւորն այդ կառույցների յուրացումն. է»,- նկատեց պաշտպանության նախարարը՝ վստահեցնելով, որ ամենօրյա պարապմունքներն ու պարբերաբար իրականացող զորավարժությունները հենց այդ նպատակն ունեն։ «Մեր յուրաքանչյուր զինվորը պետք է իր տեղն ու անելիքը իմանա ցանկացած իրավիճակում»,- կարեւորեց նա։ Այս առումով առաջնահերթ նշանակություն են ստանում ուսումնավարժական պարապմունքները, որոնք մարտական հերթապահությունը պատշաճ կարգով իրականացնելու կարեւոր պայման են հանդիսանում։ Եվ արդյունքներն էլ չեն ուշանում։ «Այս տարի միավորումներից մեկը ստուգվել է նախագահի տեսչական խմբի կողմից։ Մոբիլիզացվել է ողջ մոբռեսուրսը։ Մոբիլիզացիան կատարվել է պահանջված մակարդակով։ Ընդհանուր առմամբ, դիվիզիան արժանացել է «լավ» գնահատականի»,- մանրամասնեց պաշտպանության նախարարը։ Ուսուցման եւ կատարելագործման ոլորտում աշխատանքները շարունակական բնույթ կկրեն. ընդ որում՝ ուսումնական շրջանում անձնակազմն ազատված կլինի բոլոր տեսակի տնտեսական եւ ինժեներական աշխատանքներից։ Արդեն սկսվել է ուսումնական նոր փուլը. նախատեսվում են նոր զորավարժություններ։ Որոշակի աշխատանքներ են տարվել նաեւ անձնակազմի սոցիալ- կենցաղային կացության բարելավման ուղղությամբ։ Զորամասերի բարեկարգումներին զուգընթաց՝ քայլեր են արվում սպայական անձնակազմի բնակարանային խնդիրների կարգավորման ուղղությամբ։ Այս տարի շահագործման է հանձնվել արդեն 12 բնակարան։ Նախատեսվում է մինչեւ տարեվերջ շահագործման հանձնել եւս 126-ը ։Բնակարանային խնդիրը, սակայն, դրանով չի լուծվում. շուրջ 830 զինծառայողի փոխհատուցում է տրամադրվում՝ բնակվարձի տեսքով։ Կիսամյակային արդյունքները ներկայացնելուց հետո պաշտպանության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին։ Ի՞նչ կարծիքի է ԼՂՀ ՊԲ հրամանատարն Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների մասին՝ վերջերս այնտեղ անցկացված զորահանդեսի ֆոնի վրա։ Պարոն Հակոբյանը բավական հանգիստ, մինչեւ իսկ բնական է ընդունում նման ելույթները։ Իսկ վերջին զորահանդեսն ավելի շատ մի փորձ էր՝ միջազգային հանրությանը ցույ ց տալ, թե Ադրբեջանն իրապես պատրաստ է պատերազմի։ Դա մասամբ նախատեսված էր նաեւ ներքին՝ ադրբեջանական լսարանի համար. դա բնական է այդ երկրում սպասվող ընտրությունների նախաշեմին, գտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարը։ Ինչ վերաբերում է զորահանդեսում ցուցադրվող սպառազինությանը, ապա այդ հարցում էլ այնտեղ մեզ համար որեւէ նորություն չկար, հավելեց նա։ Իսկ տարածաշրջանում խաղաղության պահպանման իրական պայմանն այստեղ ուժերի հավասարակշռությունն է համարվում. այլ կերպ ասած՝ ղարաբաղյան կողմը պետք է շարունակաբար աշխատանք տանի արդեն մոտ մեկուկես տասնամյակ շարունակվող ուժերի հավասարակշռությունը պահպանելու ուղղությամբ։ «Պատերազմն, այո, դեռ չի ավարտվել. այն շարունակվում է սահմանային միջադեպերի տեսքով, տնտեսության, տեղեկատվության ոլորտներում»,- նկատեց պարոն Հակոբյանը՝ փաստելով, որ ինքը, որպես պաշտպանության նախարար, պետք է ամեն րոպե պատրաստ լինի իրավիճակի սրմանը։ Իսկ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների ամենահարմար պատասխանը ԼՂՀ պաշտպանության բանակի մարտունակության անընդհատ բարձրացումն է համարում։ Եվ դրա համար բարենպաստ պայմաններ են առկա։ «Այս տարի զորակոչը նախատեսվածից 10 %-ով ավելի է իրականացվել»,- իրազեկեց ՊԲ հրամանատարը՝ կարեւորելով այս ոլորտում հատկապես հասարակական կառույցների դերը։ Ներկայումս այդ ուղղությամբ զգալի աշխատանքներ է իրականացնում Արցախի ազատամարտիկների միության «Հայրենյաց Պաշտպան» երիտասարդական կազմակերպությունը, որի հետ պաշտպանության բանակի համագործակցությունը շարունակական կլինի, վստահեցրեց պաշտպանության նախարարը։ Ինչ արդյունքներ են տալիս միջազգային կառույցների ներկայացուցիչների կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պարբերաբար իրականացվող դիտարկումները, եւ ինչպես է ԼՂՀ ՊԲ հրամանատարը գնահատում արդեն մի քանի անգամ Ադրբեջանի կողմից դրանց խափանման փաստը։ Մենք թաքցնելու կամ վախենալու ոչինչ չունենք, գտնում է պարոն Հակոբյանը՝ վստահեցնելով, որ ղարաբաղյան կողմը դեռ ոչ մի անգամ չի խոչընդոտել նման դիտարկումների անցկացմանը եւ մյուս կողմից՝ դրանց ընթացքում ղարաբաղյան կողմից ոչ մի անգամ խախտում չի գրանցվել։ «Բայց դա չի նշանակում, թե հակառակորդի ոտնձգություններն անպատիժ են թողնվում,- վստահեցրեց ՊԲ հրամանատարը ,- հրահանգ է տրված ցանկացած ոտնձգության համարժեք պատասխան տալ»։ Իսկ Ադրբեջանի կողմից դիտարկումներին խոչընդոտելու փաստը նա գնահատում է որպես ԵԱՀԿ ՄԽ-ի դեմ այդ երկրի կողմից տարվող կամպանիայի մի էլեմենտ։ Այլ կերպ հնարավոր էլ չէ։ Առավել եւս, երբ ադրբեջանական կողմի ագրեսիան բացահայտ խաղաղ բնակչության դեմ է ուղղված, ինչպես Մարտակերտի շրջանում, որտեղ հակառակորդի գնդակոծումների հետեւանքով շուրջ 200 հա ցանքերում դադարեցվել էին բերքահավաքի աշխատանքները։ Պաշտպանության նախարարը վստահեցրեց, որ բանակը հարկ եղած միջոցները ձեռք կառնի, եւ բերաքահավաքի աշխատանքներն անհապաղ կշարունակվեն։ «Անգամ մեկ հա չհնձված ցանքս չենք թողնի»,- վստահեցրեց նա։

- Ն. Հովսեփյան
Վերջին լուրերը, Հուլիս 16, 2008
ԲԱՐԵՆՊԱՍՏ ԴԱՇՏ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
.
ԼՂՀ կառավարության նիստում Հուլիսի 15-ին տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ։ Գործադիրը, ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՐՄԵՆ ՆԱՍԻԲՅԱՆԻՆ ՀԱՆՁՆԵՑ...
.ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հունիսի 17-ին ստորագրած հրամանագրով կոմպոզիտոր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնի երաժշտության հեղինակ Արմեն Նասիբյանին ...ԼՂՀ ԱԳՆ-Ն ԿԱՋԱԿՑԻ ԵԱՀԿ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ
.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել Աղդամի շրջանի Յուսիֆջանլի բնակավայրի մերձակայքում ս.թ. հուլիսի 16-ին նախատեսված ...ԴԻՏԱՐԿՈՒՄ
.Հուլիսի 16-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը արտահերթ դիտարկում ...ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ՀԱՎՈՒՐ ՊԱՏՇԱՃԻ
Ն. Հովսեփյան
2008-ի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանն էր նվիրված հուլիսի 16-ին հրավիրված ՊՆ Մովսես Հակոբյանի մամլո ասուլիսը։ Պաշտպանության ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.
ԿՈՎԿԱՍԻ ՎՐԱՅՈՎ ԱՆՏԵՍ ՍԱՎԱՌՆՈՒՄ Է «ԿՈՍՈՎՈՅԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ»
Սերգեյ ՄարկեդոնովԻՍԿ ԻՆՉՔԱՆ ՀՄԱՅՔ ԿԱ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Մերի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ-60
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԲԱՐԵՆՊԱՍՏ ԴԱՇՏ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
.ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ`
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆԲԱՎԱԿԱՆ Է ԱՐԴԵՆ, ԱԴՐԲԵՋԱՆ
.
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԸ «THE WALL STREET JOURNAL»-ՈՒՄ
.
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1826 Պարսկական զորքերը ներխուժում են Ղարաբաղ, Շորագյալ և Փամբակ. սկսվում է ռուս-պարսկական երկրորդ պատերազմը:
- 1915 Դեսպան Մորգենթաուն Միացյալ նահանգների դեպարտամենտին պարզորեն նկարագրել է Երիտթուրքերի քաղաքականությունը որպես «ցեղի բնաջնջման» արշավ: Միացյալ նահանգների պետական քարտուղար Ռոբերտ Լենսինգը տեղեկացրեց նրան, որ «դեպարտամենտը ընդունել է իր գործընթացը, այն է` կանգնեցնել հայկական հալածումը»:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

