
Հրատարակված է Հուլիս 16, 2008
ԲԱՐԵՆՊԱՍՏ ԴԱՇՏ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
- ԼՂՀ կառավարության նիստում Հուլիսի 15-ին տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ։ Գործադիրը, նախ, հաստատեց ԼՂՀ ներդրումային քաղաքականության հայեցակարգը։ Տնտեսական զարգացման նախարար Բ.Բաբայանի ներկայացմամբ՝ հայեցակարգը նպատակաուղղված է երկրի մրցակցային առավելությունների բացահայտմանը, ներդրումների անհրաժեշտ ծավալների ներգրավմանը եւ, դրա հիման վրա՝ տնտեսական զարգացման ապահովմանը։ Նախարարը նշեց, որ անցած տարվա տվյալներով՝ ԼՂՀ-ում մեկ շնչի հաշվով կատարված ներդրումները կազմել են 210 ԱՄՆ դոլար, 2008 թվին՝ այն հատել է 250 դոլարի սահմանը, բայց դա շատ ցածր ցուցանիշ է, որը պետք է կտրուկ բարձրացնել նպատակային քայլերով։ Հայեցակարգում բերված են ներդրումների հիմնական ուղղությունները եւ ամփոփ տեղեկություններ ԼՂՀ օգտակար հանածոների հանքավայրերի եւ երեւակումների մասին։ Վարչապետ Ա.Հարությունյանն արժանիորեն գնահատելով ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարության պատրաստած փաստաթուղթը՝ նշեց, որ այն լավագույնս կողմնորոշվելու հնարավորություն կտա ներդրողներին, նաեւ՝ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մտադրություն ունեն մասնակցելու ԼՂՀ տնտեսական գործընթացներին։ Վարչապետի խոսքով՝ շատ կարեւոր է, որ հանրապետության տնտեսական ծրագրերի իրագործմանը ակտիվ ներգրավվածություն ունենա ԼՂՀ բանկային համակարգը։ Ներկա պահին արձանագրվում է դրական միտում. հայաստանյան բանկերը նոր մասնաճյուղեր են բացում Արցախում, եւ կա ակնկալիք, որ տեղիս բանկային կապիտալը կուղղվի ոչ թե դեպի դուրս, այլ կհատկացվի ղարաբաղյան ձեռնարկումներին։ Ա.Հարությունյանի կանխատեսմամբ՝ 2009թ. ԼՂՀ բանկերի մասնակցությունը շատ ավելի ծավալուն կլինի հատկապես հիպոթեքային ծրագրում։ Նիստում հավանության է արժանացել սննդամթերքի հետ շփվող նյութերին եւ դրանց հայերեն տեղեկատվության մակնշման ձեւերին ու բովանդակությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը։ Դրա հիմամբ՝ կկարգավորվեն սննդամթերքի անվտանգության հետ կապված մի շարք խնդիրներ։ ործադիրը որոշել է թույլատրել ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարությանը՝ «Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ-ի հաշվեկշռում արտացոլված եւ գնահատված գույքը ուղղակի վաճառքի ձեւով օտարել նախօրոք հայտնի գնորդներին։ Նրանք առանձին ձեռնարկատերեր եւ ընկերություններ են, որոնք գործարանից գնած սարքավորումները կշահագործեն Արցախի տարածքում։ Կառվարությունը հավանություն է տվել սոցիալական նշանակության մի շարք նախագծերի։ Հաստատվել են ծեր եւ հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրման կարգն եւ դրա տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը։ Որոշման համաձայն՝ խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող՝ ծերության կենսաթոշակի տարիքի հասած կամ 18 տարին լրացած միայնակ հաշմանդամներին։ Տնային պայմաններում նրանց տրամադրվում են հետեւյալ ծառայությունները՝ կենցաղային սպասարկում, բժշկական օգնություն եւ սպասարկում, սոցիալ-հոգեբանական օգնություն եւ իրավաբանական խորհրդատվություն։ «Երեխայի իրավունքների մասին» ԼՂՀ օրենքի համապատասխան հոդվածով՝ գործադիրը որոշել է ԼՂՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչել սոցիալական ապահովության նախարարությունը։ Մի այլ որոշմամբ՝ կառավարությունը միանվագ դրամական օգնություն կհատկացնի ԼՂՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների նպաստառու երեխաներին։ Նրանցից յուրաքանչյուրը կստանա 30 հազար դրամ։ Վարչապետ Ա.Հարությունյանը սոցապնախարարին հանձնարարեց անհրաժեշտ բոլոր տվյալները հավաքագրել եւ համապատասխան փաստաթղթեր պատրաստել այն նպատակով, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ 20 հազարական դրամ ստանան Արցախի առաջին դասարան հաճախող երեխաները։ Այդ նախանշումը ամրագրված է ԼՂՀ նախագահի նախընտրական ծրագրում, ինչի համար համարժեք ֆինանսավորում է նախատեսվել 2008թ. պետբյուջեում։ Նիստում գործադիրը հավանություն է տվել թմրամոլների նկատմամբ բժշկական դիտարկման եւ նրանց հաշվառման կարգին։ Թմրամոլներ են համարվում «թմրամոլություն» կամ «թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութերի չարաշահում» ախտորոշումը ստացած անձինք։ Հաստատված կարգով՝ թմրամոլների հաշվառումը եւ հաշվառումից հանելը իրրականացվում է ԼՂՀ առողջապահության նախարարության «Հոգեթմրաբանական դիսպանսեր» ՓԲԸ-ի կողմից։ Թմրամոլների հաշվառման վերաբերյալ տեղեկությունները գաղտնի են։ Կառավարությունն ընդունել է առողջապահական բնույթի մի որոշում եւս. շաքարային դիաբետով հիվանդների սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների բուժման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 24 միլիոն 728 հազար 520 դրամ։ ումարը նախատեսված է «Նոլիպրել» եւ «Պրեստարիում կոմբի» ժամանակակից դեղամիջոցների ձեռքբերման համար։ Առողջապահության նախարար Ա.Խաչատրյանի տեղեկատվությամբ՝ 2007թ. հիշյալ հիվանդություններով տառապող անձանց թիվը աճել է մոտ 30%-ով։ Խնդիր է դրված՝ նոր դեղամիջոցներով այդ ցուցանիշը էապես նվազեցնել։ Անդրադառնալով արծարծվող հիմնախնդրին՝ վարչապետ Ա.Հարությունյանը ընդգծել է, որ պետք է ակտիվ պայքար տանել բնակչության շրջանում վաղաժամ մահացությունը կանխարգելելու եւ նմանօրինակ դեպքերը նվազագույնի հասցնելու համար։ Վարչապետը տեղեկացրեց, որ օրերս այդ հիմնահարցը քննարկվել է ՀՀ առողջապահության նախարարի հետ. կկազմվի համապատասխան ծրագիր եւ այն կյանքի կկոչվի։ Տիգրանակերտ հնավայրի, ամրոցի եւ Աղբյուր-հուշարձանի պահպանությունը բարելավելու նպատակով գործադիրը որոշել է արգելել հուշարձանի զբաղեցրած տարածքում շինարարական, գյուղատնտեսական եւ այլ աշխատանքների կատարումը, ինչպես նաեւ՝ տնտեսական եւ արտադրական գործունեությունը։ ԼՂՀ պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է զորավարժությունների եւ բանակային այլ միջոցառումների համար ընտրել հուշարձանի տարածքից դուրս վայր։ Տիգրանակերտ հնավայրի առնչությամբ ԼՂՀ կառավարության ղեկավարը հայտարարել է, որ պետությունը հատուկ ուշադրություն կդարձնի այդ հուշարձանի պահպանության եւ այն համաշխարհային գիտական շրջանակներին պատշաճորեն ներկայացնելու խնդիրներին։ Վարչապետը իրավասու մարմիններից պահանջեց արդյունավետորեն օգտագործել պատմա-ճարտարապետական հուշարձանների վերականգնման նպատակով հատկացվող գումարները։ Տեխնիկական միջոցներ ու սարքավորումներ ձեռք բերելու համար գործադիրը 2 միլիոն դրամ է հատկացրել «Դատական փորձաքննությունների լաբորատորիա» ՊՈԱԿ-ին։ Իսկ 15 միլիոն դրամ հատկացվել է ԼՂՀ քաղաքաշինության նախարարության «Կապիտալ շինարարություն» ՊՈԱԿ-ին՝ Հադրութի շրջանի Խճուղի Պ8-Ակնաղբյուր-Հարթաշեն-Ուխտաձոր ավտոճանապարհահատվածի վերանորոգման համար։ Այդ աշխատանքների իրականացման նպատակով «Կապիտալ շինարարությունը» պայմանագիր կկնքի «Պարգեւ» ՍՊԸ-ի հետ։ Վարչապետ Ա.Հարությունյանը ԼՂՀ շրջվարչակազմերի ղեկավարներին հրահանգել է ամփոփ տեղեկություններ հավաքագրել միջգյուղական ճանապարհների վերակառուցումների վերաբերյալ, որպեսզի դրանք ծրագրավորվեն՝ առաջիկայում իրագործելու համար։ Նիստում գործադիրը հավանություն է տվել «ԼՂՀ 2009-2011թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծին։ Այն ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական եւ բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը՝ հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակությունը, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը եւ ծախսերի արդյունավետությունը։ Կառավարության ընդունած այլ որոշումների թվում է ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի մասին նախագիծը։ Նիստի ավարտին վարչապետ Ա.Հարությունյանի առաջարկությամբ՝ քաղաքաշինության նախարար Ա.Վարդանյանը տեղեկատվություն հաղորդեց Թարթառ գետի հեղեղումների հետեւանքով առաջացած բարդ կացության վերաբերյալ։ Նշվեց, որ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ այժմ գործում է Դրմբոն-Քարվաճառ ճանապարհը, սակայն լուրջ վերանորոգման կարիք ունի այդ գոտու մոտ 44 կմ ուղեհատվածը։ Այժմ ընթանում են նախագծային աշխատանքներ։ Վարչապետ Ա.Հարությունյանն անդրադարձավ, որ հեռանկարի վրա նախանշվում է հիմնավորապես վերակառուցել Դրմբոն-Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը, ուր վաղուց նորոգման աշխատանքներ չեն կատարվել։ Տեղեկատվությամբ հանդես է եկել նաեւ ԼՂՀ փոխվարչապետ, գյուղատնտեսության նախարար Ա.Ծատրյանը։ Նա տվյալներ հրապարակեց Արցախում հացահատիկի բերքահավաքի ընթացքի մասին։ Այսօրվա դրությամբ հնձվել է առկա արտերի մոտ 47%-ը, որ զգալիորեն ցածր ցուցանիշ է անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ։ Բերքահավաքը խոչընդոտվում է անբարենպաստ եղանակի պատճառով։ Բերքի կորուստներ առայժմ չկան՝ հաղորդել է Ա.Ծատրյանը։ Բերքատվությունը 1 հեկտարի հաշվով՝ մոտ 21 ցենտներ է, որը բավական բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։ Սպասվում է մոտ 65 հազար տոննա ամբարված հացահատիկ։ յուղնախարարը մտահոգություն հայտնեց Մարտակերտի հարեւանությամբ՝ 200 հա սահմանամերձ արտերի առթիվ, որտեղ առայժմ հնարավոր չէ հունձ կատարել ադրբեջանական կողմից արձակվող նպատակային կրակոցների պատճառով։ Խնդիրը կարգավորելու համար քայլեր է ձեռնարկում ԼՂՀ պաշտպանության նախարարությունը։ *** Կառավարության նիստից հետո վարչապետ Ա.Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների հետ՝ շարունակելով հացահատիկի բերքահավաքի թեման եւ քննարկելով գալիք աշնանացանի հարցը։ Ա.Հարությունյանը կարգադրեց հնարավոր ամեն ինչ անել՝ ընձեռվող բարենպաստ օրերը առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու եւ բերքահավաքը հաջողությամբ ավարտելու համար։ Պետք է ավելի սերտորեն աշխատաել հողագործների հետ՝ պահանջել է վարչապետը։ Խորհրդակցությունում նախանշվեցին այն միջոցառումները, որոնց իրականացմամբ պետք է ապահովվի մեծ ծավալի եւ պահանջվող կանոններով կատարված աշնանացան։ Շրջվարչակազմերի ղեկավարներին հրահանգվեց՝ 20 օրվա ընթացքում ամփոփել աշնանացանի համար վարկային ռեսուրսների հայտերը։ Նախատեսվում է օգոստոսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 20-ը հողօգտագործողներին հատկացնել շուրջ 500 մլն վարկ՝ սեփականաշնորհված եւ գյուղամերձ տարածքների համար։ Վարկը կտրամադրվի երկու փուլով. նախ՝ հերկի, ապա՝ սերմի համար։ Վարչապետը հայտարարել է, որ սեւ ցելի ծրագիրը կշարունակի գործել։

- .
Վերջին լուրերը, Հուլիս 16, 2008
ԲԱՐԵՆՊԱՍՏ ԴԱՇՏ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
.
ԼՂՀ կառավարության նիստում Հուլիսի 15-ին տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ։ Գործադիրը, ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՐՄԵՆ ՆԱՍԻԲՅԱՆԻՆ ՀԱՆՁՆԵՑ...
.ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հունիսի 17-ին ստորագրած հրամանագրով կոմպոզիտոր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնի երաժշտության հեղինակ Արմեն Նասիբյանին ...ԼՂՀ ԱԳՆ-Ն ԿԱՋԱԿՑԻ ԵԱՀԿ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ
.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել Աղդամի շրջանի Յուսիֆջանլի բնակավայրի մերձակայքում ս.թ. հուլիսի 16-ին նախատեսված ...ԴԻՏԱՐԿՈՒՄ
.Հուլիսի 16-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը արտահերթ դիտարկում ...ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ՀԱՎՈՒՐ ՊԱՏՇԱՃԻ
Ն. Հովսեփյան
2008-ի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանն էր նվիրված հուլիսի 16-ին հրավիրված ՊՆ Մովսես Հակոբյանի մամլո ասուլիսը։ Պաշտպանության ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.
ԿՈՎԿԱՍԻ ՎՐԱՅՈՎ ԱՆՏԵՍ ՍԱՎԱՌՆՈՒՄ Է «ԿՈՍՈՎՈՅԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ»
Սերգեյ ՄարկեդոնովԻՍԿ ԻՆՉՔԱՆ ՀՄԱՅՔ ԿԱ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Մերի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
ԲԱՐԵՆՊԱՍՏ ԴԱՇՏ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
.ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ-60
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ`
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆԲԱՎԱԿԱՆ Է ԱՐԴԵՆ, ԱԴՐԲԵՋԱՆ
.
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԸ «THE WALL STREET JOURNAL»-ՈՒՄ
.
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1826 Պարսկական զորքերը ներխուժում են Ղարաբաղ, Շորագյալ և Փամբակ. սկսվում է ռուս-պարսկական երկրորդ պատերազմը:
- 1915 Դեսպան Մորգենթաուն Միացյալ նահանգների դեպարտամենտին պարզորեն նկարագրել է Երիտթուրքերի քաղաքականությունը որպես «ցեղի բնաջնջման» արշավ: Միացյալ նահանգների պետական քարտուղար Ռոբերտ Լենսինգը տեղեկացրեց նրան, որ «դեպարտամենտը ընդունել է իր գործընթացը, այն է` կանգնեցնել հայկական հալածումը»:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

