
Հրատարակված է Հուլիս 15, 2008
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է
- Վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախակի է շոշափվում, այն էլ՝ ամենաբարձր մակարդակով, շինարարության, այդ թվում եւ՝ ճանապարհային շինարարության որակի խնդիրը։ Ընդ որում, գլխավորապես խոսք է գնում ԼՂՀ-ի համար ռազմավարական առումով կարեւոր՝ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու առանձին հատվածների մասին, որտեղ խիստ տուժել է ճանապարհային ծածկույթը։ Մասնավորապես դա վերաբերում է Ստեփանակերտ-Կարմիր շուկա հատվածին, որը շահագործման է հանձնվել համեմատաբար վերջերս, բայց որն արդեն մի շարք տեղերում ծածկված է «խոցերով»։ Վերջերս Հադրութի շրջան կատարած իր այցի ընթացքում ԼՂՀ նախագահը ուշադրություն է հրավիրել այդ հիմնախնդրի վրա՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել այն կազմակերպություններին, որոնք պատշաճ որակ չեն ապահովում շինարարական-վերականգնողական աշխատանքներում։ Պետք է խոստովանել՝ կան բազմաթիվ պատճառներ, որոնք հանգեցրել են ճանապարհի որակի վատացմանը։ Դրանք կուտակվելով՝ վերջին հաշվով հանգեցնում են նրան, ինչ այսօր տեսնում ենք։ Եվ դրանում մեղավոր են ոչ միայն շինարարները։ Ավելի ճիշտ՝ ոչ այնքան։ Այսօր, սակայն, կուզենայինք խոսել հիմնախնդրի ոչ թե տեխնիկական ու տնտեսական, այլ՝ բարոյական կողմի մասին, քանի որ գտնում ենք, որ տնտեսությունը նաեւ բարոյական կատեգորիա է։ Via est vita, ասում էին նախնիները։ Ճանապարհը կյանք է։ Դա զարկերակ է, որը սնում է տնտեսությունն ու սոցիալական կյանքը։ Հետեւելով այս փոխաբերական մտքին՝ կարելի է փաստել, որ ճանապարհն ինքը կենդանի օրգանիզմ է, որն իր հանդեպ համապատասխան լավ վերաբերմունք է պահանջում։ Չէ՞ որ ճանապարհ կառուցելը դեռ քիչ է. այն պետք է խնամքով, գրագետ շահագործել եւ պարբերաբար ու որակյալ սպասարկել։ Ահա այստեղ է, որ մենք պարծենալու տեղ առանձնապես չունենք։ Թերեւս շատերն են ականատես եղել, թե ճանապարհածածկույթն ինչպես է քանդում թրթուրավոր տեխնիկան, թե ինչպես են ճանապարհով անցնում չափից ավելի գերբեռնված, ծանր բեռնատարները։ Բայց չէ՞ որ մեր ճանապարհները, որոնք համարվում են չորրորդ կարգի, բոլորովին նախատեսված չեն նման ծանրաբեռնվածության համար։ Ի հավելումն այս ամենի, շահագործողները մայրուղու վերանորոգումը կազմակերպում են ոչ օպերատիվ, ոչ ժամանակին կամ էլ՝ անորակ։ Վերջնարդյունքն «ապահովում» է բնությունը, քանի որ ճանապարհի «վերքերը» նպաստում են մթնոլորտային տեղումների ավերիչ ներգործությանը։ Եվ եթե շինարարական նորմատիվների համաձայն՝ մեր ճանապարհների ընթացիկ վերանորոգումն անհրաժեշտ է անցկացնել 5-6, իսկ հիմնանորոգումը՝ 8-9 տարին մեկ, ապա այստեղ մենք ժամանակացույցից «առաջ ենք անցնում»։ Վերադառնանք, սակայն, բարոյական կողմին։ Այդ համատեքստում կարեւոր է նշել, որ մեր ճանապարհների որակի խնդիրը ոչ թե զուտ ներքին բնույթի է. այն ունի նաեւ արտաքին բաղադրատարր։ Ինչպես հայտնի է, Գորիս- Ստեփանակերտ եւ «Հյուսիս - հարավ» ռազմավարական ավտոմայրուղիների շինարարության խոշոր նախագծերն իրագործվել եւ իրագործվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին, հինադրամ, որտեղ հավաքվում են աշխարհասփյուռ մեր հայրենակիցների բարեգործական հանգանակությունները։ Իսկ դա նշանակում է՝ մեր պատասխանատվությունը շինարարության որակի եւ ճանապարհային ենթակառուցվածքների պահպանման համար պետք է լինի հավաքական եւ չափազանց բարձր։ Քանզի այստեղ կանգնում է մեր՝ ղարաբաղցիներիս հանդեպ վստահության հարցը։ Միշտ պետք է հիշել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պատերազմի պատճառով դեռեւս ոչ այնքան ամուր տնտեսության պայմաններում, թերեւս, ստիպված կլինի դեռ երկար ժամանակ հենվել Հայաստանի եւ Սփյուռքի օժանդակության վրա։ Եվ հոգատար, հիրավի տիրոջ վերաբերմունքն այն ամենի հանդեպ, ինչ արդեն արվել է մեր հայրենակիցների օժանդակությամբ, կլինի նրանց կողմից մեր հանդեպ հարգանքի ու վստահության, այսուհետ եւս ԼՂՀ տնտեսության մեջ ներդրումներ կատարելու, մեր երկրում զարգացման ծրագրեր իրագործելու նրանց պատրաստակամության երաշխիքը։ Ամեն տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ անցկացվում է հեռուստամարաթոն՝ Լեռնային Ղարաբաղում սոցիալ-տնտեսական բնույթի ծրագրերի իրագործման նպատակով միջոցներ հավաքելու համար, եւ մարդասիրական այդ միջոցառմանն անմիջականորեն մասնակցում է ԼՂՀ պատվիրակությունը՝ հանրապետության նախագահի գլխավորությամբ։ Եվ շատ կարեւոր է, որպեսզի պատճառներ չլինեն մեր հայրենակիցների կողմից անտնտեսվարության հարցում մեզ մեղադրելու համար, որպեսզի կարողանանք մաքուր խղճով նրանց առաջարկել նոր ծրագրեր՝ միտված Լեռնային Ղարաբաղի առաջընթաց զարգացմանը։ Ուրեմն եւ՝ մեր քաղաքացիների համար արժանավայել կյանքի ապահովմանը։ Դրա համար միշտ պետք է հիշել՝ ճանապարհը դա կյանք է՝ հին եւ իմաստուն այդ մտքի ամենալայն առումով։

- .
Վերջին լուրերը, Հուլիս 15, 2008
ՄԱՃԿԱԼԱՇԵՆԸ ՋՈՒՐ ՈՒ ԳԱԶ ԿՈՒՆԵՆԱ
Անի ԲԱԼՅԱՆ
Չորրորդ ամիսն է, ինչ Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում ընթանում են գազիֆիկացման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրեց տեղամասի աշխատանքների ղեկավար Գեւորգ Հայրապետյանը, ընդհանուր աշխատանքները նախատեսվում ...ՈՉ ՎԵՐԵՎԻՆԸ ԽՆԴԱ ՈՒ ՔԱՄԱՀՐԻ, ՈՉ ՆԵՐՔԵՎԻՆԸ` ՎՀԱՏՎԻ
Գայանե ՍԵՎՈՒՄՅԱՆ
Այն, որ կյանքը ճանապարհ է՝ ամեն գնով կտրելիք-անցնելիք, ամենքին է հայտնի։ Բայց, ցավոք, ոչ ոք չի կարող գուշակել՝ հատկապես ո՞ր ճանապարհն է բախտն իրեն բաժին ...ԳՅՈՒՂԸ ԵՎ ՆՐԱ ՄԱՐԴԻԿ
Մանուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Գեղեցիկ է Ն. Հոռաթաղի բնությունը։ Նրա ամեն մի քարը, ամեն մի ծառը սուրբ է ինձ համար։ Բայց դառը ճակատագիրը՝ գաղթը, բաժին հասավ նաեւ իմ բնօրրանին։ 1992թ. թողեցինք գյուղը։ Թուրք-ազերիներն ...ԻՍԿ ԻՆՉՔԱՆ ՀՄԱՅՔ ԿԱ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Մերի ԳՐԻԳՈՐՅԱՆ 1
Ի՞նչ լսել, ո՞ր ոճին նախասիրություն տալ՝ ռո՞ք, փո՞փ, էստրա՞դա, թե՞ ջազ... Ի՞նչ պետք է լսել։ Ճիշտ է ասված. «Ճաշակին ընկեր չկա»։ Մեր ազգային երաժշտական ձայնադարանն էլ այնքան հարուստ է, որ ինչ ոճի ...ԳՅՈՒՂԸ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՇԱՐԺՎՈՒՄ Է ԱՌԱՋ
Նարե ՊԵՏՐՈՍՅԱՆՊատերազմը մեզնից շատ բան խլեց, ավերեց ու փոշիացրեց մարդկանց ունեցածը։ Ամենից շատ տուժել է Մարտակերտի շրջանը, որը համարվում էր Արցախ աշխարհի սիրտը. ուներ ...ՆՐԱՆՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌՕՐՅԱ ԿՅԱՆՔՈՎ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԼՂՀ խուլերի միությունը օրերս նշեց կազմակերպության ստեղծման 15-ամյակը։ Ստեփանակերտի երիտասարդության եւ մշակույթի պալատում տեղի ունեցած միջոցառմանը ներկա ...«ՍՓՅՈՒՌՔ»-Ի ԱԶԳԱՆՊԱՍՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ միամսյա (144 ժամ) վերապատրաստման ...ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ-60
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ 9
Վարդան Հակոբյան։ Գրող, գրականագետ, արվեստագետ, հասարակական գործիչ, բայց նրա բարձրագույն կոչումը բանաստեղծ լինելն է։ Անուն, որն իր դերակատարությունն ունի ...ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ`
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հանրապետությունում սկսված են նախապատրաստական աշխատանքները՝ այս տարվա սեպտեմբերին կայանալիք աննախադեպ կոլեկտիվ հարսանիքը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ ...ՆՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Դավիթ ԲԱԲԱՅԱՆ
Քաղաքագետ Երկրագնդի մի շարք տարածաշրջաններում վերջերս տեղ գտած գործընթացները բացահայտում են միանգամայն հետաքրքիր ...ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է
.
Վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախակի է շոշափվում, այն էլ՝ ամենաբարձր մակարդակով, շինարարության, այդ թվում եւ՝ ճանապարհային շինարարության որակի խնդիրը։ ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.
ԿՈՎԿԱՍԻ ՎՐԱՅՈՎ ԱՆՏԵՍ ՍԱՎԱՌՆՈՒՄ Է «ԿՈՍՈՎՈՅԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ»
Սերգեյ ՄարկեդոնովԲԱՔՎԻ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԿԵՂԾԻՔԸ
.
ՀԱՅՐԵՐԻ ԿԱՆՉՈՎ` ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԻՍԿ ԻՆՉՔԱՆ ՀՄԱՅՔ ԿԱ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Մերի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ-60
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ`
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆԲԱՎԱԿԱՆ Է ԱՐԴԵՆ, ԱԴՐԲԵՋԱՆ
.
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԸ «THE WALL STREET JOURNAL»-ՈՒՄ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1852 Ծնվեց «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից Մինաս Շերազը: (Վախճ. 1929 թ.):
- 1860 Մ. Գ. Տեյրմենջյանը Կ. Պոլսում սկսեց հրատարակել «Արևելյան Դար» երկշաբաթաթերթը (մինչև 1862 թ.):
- 1872 Ծնվեց բանաստեղծ և գրական քննադատ Արշակ Չոբանյանը: (Վախճ. 1954 թ.-ին):
- 1899 Ավարտվեց Թիֆլիս-Կարս երկաթուղու շինարարությունը:
- 1965 Հելսինքիում կայացած խաղաղության կողմնակիցների համաշխարհային վեհաժողովը դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած 1915-ի ցեղասպանությունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

