
Հրատարակված է Հուլիս 15, 2008
ՆՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
- Քաղաքագետ Երկրագնդի մի շարք տարածաշրջաններում վերջերս տեղ գտած գործընթացները բացահայտում են միանգամայն հետաքրքիր միտումներ ժողովուրդների ինքնորոշման հարթությունում, ժողովուրդներ, որոնց պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի։ Առաջին խումբը վարչատարածքային կազմավորումներն են, որոնք արդեն բացահայտ սկսել են ակտիվ գործողություններ ձեռնարկել իրենց քաղաքական կարգավիճակի փոփոխման ուղղությամբ։ Այդ գործընթացն առավել ակնհայտորեն դրսեւորվում է Լատինական Ամերիկայում՝ Բոլիվիայում։ Ընթանում է յուրահատուկ «ինքնիշխանությունների շքերթ»՝ ինքնավարության կարգավիճակի ձեռքբերման համար կոնկրետ գործողությունների ու պահանջների տեսքով։ Բոլորովին վերջերս՝ հունիսի 23-ին, այդ երկրի գավառներից մեկում՝ Թարիխայում անցկացվեց հանրաքվե, եւ ժողովուրդը քվեարկեց լայն ինքնավարության օգտին։ Թարիխան դարձավ Բոլիվիայի չորրորդ տարածաշրջանը, որտեղ մեկուկես ամսվա ընթացքում արդեն նման գործընթացներ են տեղի ունեցել։ Այստեղ «առաջնեկը» դարձավ Սանտա Կրուս գավառը, որը հանրաքվե անցկացրեց մայիսի 4-ին, իսկ մոտ մեկ ամիս անց նույնն արեցին նաեւ Բենի ու Պանդո գավառները։ Ինքնավարության ուղին բռնած գավառները բավական հարուստ են բնական պաշարներով։ Օրինակ, Թարիխա գավառը, որն զբաղեցնում է երկրի տարածքի ընդամենը 4 տոկոսը, արտադրում է ազգային ՀՆԱ-ի 13 տոկոսը՝ հիմնականում բնական գազը Բրազիլիա եւ Արգենտինա արտահանելու հաշվին։ Իսկ Սանտա Կրուս գավառն առհասարակ Բոլիվիայի ինը դեպարտամենտներից ամենախոշորն է։ Այստեղ արտադրվում է երկրի ՀՆԱ-ի մոտ 30 տոկոսը եւ ապրում է Բոլիվիայի բնակչության մեկ քառորդը։ Խիստ հավանական է, որ արդեն տեսանելի ապագայում ինքնավարության մասին հանրաքվե անցկացնեն նաեւ Կոչաբամբա եւ Չուկիսակա գավառները։ Եթե դա այդպես լինի, ապա միանգամայն շոշափելի քայլ կկատարվի, այսպես կոչված, «հարթավայրերի ժողովուրդների» ստեղծման մասին՝ արդեն մի քանի տասնամյակ տարվող գաղափարի իրագործման ուղղությամբ, որը պետք է միավորի երկրի արեւելքի ամենահարուստ շրջանները։ Տվյալ դեպքում այդ միավորման մեջ կկենտրոնացվեն Բոլիվիայի բնական գազի հիմնական պաշարները, լատինաամերիկյան այդ երկրի ՀՆԱ-ի 80 տոկոսը եւ բնակչության մոտ 60 տոկոսը։ Այս ամենի համապատկերին ակնհայտ է դառնում, որ «հարթավայրերի ազգերի» ստեղծումը կարող է նոր պետություն առաջ բերել Բոլիվիայում, որը միաժամանակ կլինի տնտեսապես ավելի զարգացած, քան՝ մնացած մասը։ Նշված բեմագրով իրավիճակի զարգացումը բացառել չի կարելի։ Եվ դա լավ է հասկանում Բոլիվիայի ղեկավարությունը։ Այն բանից հետո, երբ նախկին ինքնավարություն ունեցող Կոսովոն ստացավ միջազգային ճանաչում, իր ինքնավարությունը հռչակած բոլիվիական գավառների երկրորդ քայլն, իրոք, կարող է դառնալ անկախ պետության ստեղծումը, ինչն իր հերթին կարող է անկանխատեսելի հետեւանքներ առաջ բերել հենց Բոլիվիայում։ Սակայն կենտրոնական բոլիվիական կառավարության առաջին քայլերը ոչ մի կերպ ճկուն անվանել չի կարելի։ Բոլոր այդ հանրաքվեները նրանց կողմից անվանվել են հակասահմանադրական եւ իրավական ուժից զուրկ։ Նման կտրուկ քայլը կարող է պատասխան գործողություններ առաջ բերել վերոհիշյալ գավառներում. չէ՞ որ ժողովրդի կամարտահայտման հետ պետք է հաշվի նստել։ Այդուհանդերձ, ինքնորոշված ժողովուրդների վերոհիշյալ առաջին խումբն ունի իր առանձնահատկությունը, ինչն ստեղծում է ընդունելի բազա՝ կենտրոնի եւ տարածաշրջանների միջեւ համեմատաբար ընդունելի փոխզիջում գտնելու համար։ Բանն այն է, որ գավառների եւ կենտրոնի տարաձայնությունների հիմքում ընկած են քաղաքատնտեսական ասպեկտներ։ Տեղական իշխանությունները եւ բնակչությունը ցանկանում են ավելի շատ եկամուտներ ունենալ իրենց տարածաշրջանների ընդերքի եւ բնական հարստությունների շահագործումից։ Ուստի այստեղ ավելի շատ հնարավորություններ կան փոխադարձ ընդունելի որոշումներ գտնելու համար, որի ընթացքում պարտվողներ չեն լինի։ Ի դեպ, Բոլիվիայի նախագահը, դիմելով իր ընդդիմադիրներին, հայտարարել է հետեւյալը. «Եկեք միասին քննարկենք իսկական ինքնավարությունը, ինքնավարություն՝ ժողովրդի, այլ ոչ թե առանձին խմբերի համար, ինքնավարություն, որը թույլ կտա մարդկանց՝ իրենք վճռեն իրենց ճակատագիրը»։ Այստեղ արդեն տեսանելի են փոխզիջման հնարավորությունները։ Խիստ հավանական է, որ այդ հարցը լուծվի Բոլիվիայի դաշնային կամ համադաշնային պետություն դառնալու միջոցով։ Ինքնորոշման միտումների երկրորդ խումբը, ի տարբերություն առաջինի, դեռեւս չի մտել ակտիվ փուլ, բայց, չնայած դրան, հակամարտային ներուժն այստեղ ավելի մեծ է։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ ինքնորոշման փորձերն այստեղ աստիճանաբար ստանում են գլոբալ բնույթ, ինչը կարող է միանգամայն նոր իրավիճակ ստեղծել ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական տեսանկյունից։ Այդ խումբն ավելի հրատապ է դրսեւորվում Անդրկովկասում, ավելի ստույգ՝ Ադրբեջանում։ Տվյալ պետությունում նոր փուլ է մտնում համատեղ ապրող ազգային փոքրամասնությունների, մասնավորապես, լեզգիների, ավարների եւ թալիշների ինքնորոշման շարժումը։ Այդ ժողովուրդները միշտ պայքարել են իրենց՝ պարբերաբար ոտնահարվող իրավունքները հարգելու համար։ Այսպես, 1919 եւ 1993թթ. թալիշները ստեղծել եւ նույնիսկ կարճ ժամանակ պահել են իրենց պետականությունը։ Իսկ խորհրդային տարիներին թալիշական մտավորականությունը բազմիցս դիմել է ԽՍՀՄ գերագույն մարմիններին՝ ինքնավարություն ստանալու պահանջով։ Նույնը կարելի է ասել եւ լեզգիների մասին, որոնք 1991թ. նույնիսկ հայտարարել են իրենց պետության՝ Լեզգիստանի ստեղծման մասին։ Ադրբեջանի ավարները դիմել են Դաղստանի նախագահին՝ խնդրելով պաշտպանել իրենց իրավունքները։ Ավելին՝ ավարները, լեզգիները եւ ցախուրները բոլորովին վերջերս դիմում են հղել միջազգային հանրությանը, որում նաեւ խնդրում էին պաշտպանել իրենց իրավունքներն Ադրբեջանում։ Սակայն Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն քայլեր չեն ձեռնարկում իրավիճակի բարելավման եւ սեփական պետության ներսում ներդաշնակության ստեղծման համար, այլեւ փորձում են իրենց մեղքը բարդել հարեւան երկրների, նախեւառաջ, Ռուսաստանի վրա՝ վերջինիս մեղադրելով լեզգիական, ավարական եւ թալիշական խաղաքարտերը կանխակալ խառնելու մեջ։ Դրանով Բաքուն նաեւ փորձում է Արեւմուտքի աչքում լրացուցիչ կարեւորություն տալ սեփական դիրքին՝ իրեն ներկայացնելով որպես թիրախ՝ Մոսկվայի կայսերական նկրտումների համար։ Սակայն հենց Ադրբեջանի արտաքին ու ներքին քաղաքականությունը, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական վերջին միտումները միանգամայն նոր պայմաններ են ստեղծում այդ պետության ներսում ինքնորոշման գործընթացների զարգացման համար։ Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, ապա այստեղ ամեն ինչ պարզ է։ Մինչեւ Բաքուն ազգային շրջաններում քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ իրավական ոլորտներում արմատականորեն չփոխի իր մոտեցումները, ինչ-որ դրական տեղաշարժերի սպասելն անիմաստ է։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական ոլորտին, ապա այդ ասպեկտը ներքին քաղաքականության խտրական ուղղվածության պայմաններում կարող է ավելի մեծ պայթուցիչ դառնալ Ադրբեջանի ազգային շրջանների ինքնորոշման գործընթացներում։ Հիմնախնդրի էությունն այն է, որ, ինչպես արտահայտվել է այդ երկրի ԱԳՆ ներկայացուցիչը, Ադրբեջանի կողմից առանց ցուցադրության ու գովազդի, նպատակաուղղված շարժումը դեպի ՆԱՏՕ այնքան էլ հանգիստ չի ընդունվի, առաջին հերթին, Ադրբեջանում համատեղ ապրող ազգային փոքրամասնությունների կողմից։ Կովկասի եւ Անդրկովկասի՝ Ռուսաստանին միավորվելուց հետո մի շարք ժողովուրդներ հայտնվեցին վարչական տարբեր միավորումների մեջ՝ նահանգներում, օկրուգներում եւ այլն։ Սակայն դա ոչ մի կերպ չի ազդել նրանց կապի վրա, քանի որ սահմանները եղել են սոսկ վարչական եւ ոչ մի կերպ չեն անդրադարձել նույն էթնիկական խմբի ներսում առկա կամ տարբեր ցեղակից ժողովուրդների միջեւ կապերի վրա։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո նույնպես ստեղծվել են սահմաններ, որոնք բաժանում էին ժողովուրդներին։ Այս անգամ ստեղծվեցին ազգային հանրապետություններ, եւ իրավիճակը փոքր-ինչ բարդացավ։ Չնայած բոլոր հանրապետությունները գտնվում էին նույն միութենական պետության սահմաններում, այդուհանդերձ, նրանց կյանքը մեծավ մասսամբ պայմանավորված էր միութենական հանրապետության քաղաքականությամբ։ Ադրբեջանում սկսվեցին կովկասալեզու եւ իրանալեզու ժողովուրդների հալածանքները, եւ նրանցից շատերն աստիճանաբար գրանցվեցին որպես «ադրբեջանցիներ»։ Իրանալեզու ժողովուրդները հայտնվեցին ավելի ծանր վիճակում, քանի որ Խորհրդային Միության սահմանը խոչընդոտում էր ավելի ազատ հաղորդակցվելու իրենց եղբայրակիցների հետ։ ԽՍՀՄ փլուզումը ստեղծեց միանգամայն նոր իրավիճակ։ Անջատված ժողովուրդները հայտնվեցին իրարից մեկուսացման մեջ։ Ավելին՝ սահմանի այն կողմում իրենց եղբայրակիցների հետ շփումներ հաստատելու փորձերը սկսեցին ընկալվել որպես սպառնալիք Ադրբեջանի անվտանգությանը։ Իսկ այսօր, երբ Բաքուն փաստորեն հայտարարել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու իր ցանկության մասին, անջատված ժողովուրդները կհայտնվեն աշխարհաքաղաքական դաշինքների տարբեր կողմերում, եւ նրանց միջեւ շփումներն արդեն կընկալվեն այդ դաշինքների փոխհարաբերությունների համատեքստում։ Դեռ ավելին, նրանք պետք է դիմակայության մեջ մտնեն իրենց եղբայրակիցների հետ՝ այդ դաշինքների շփման գծից անդին։ Այսպիսով, նրանք կդառնան, աշխարհագրության լեզվով ասած, տեկտոնական դաշինքների բախման առաջին գիծ։ Նույնիսկ աշխարհագրության մեջ այդ վայրերն ամենաանկայունն են։ Քաղաքականությունն այդ իմաստով ոչնչով չի տարբերվում աշխարհագրությունից։ Հենց դրա հետ կարելի է կապել Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ակտիվության վերջին պոռթկումը։ Եթե Ադրբեջանն իրոք մտնի ՆԱՏՕ, ապա միանգամայն հավանական է, որ իրավիճակը կարող է անկանխատեսելի դառնալ առաջին հերթին շփման վերոհիշյալ կետերում։ Ուշագրավ է, որ, ի տարբերություն աշխարհագրության, որտեղ շփման գոտիները ոչ մի կերպ չեն ներգործում աշխարհաքաղաքական շերտերի շարժման ու բախման վրա, քաղաքականության մեջ այդ գոտիները կարող են ազդել աշխարհաքաղաքական դաշինքների ձեւավորման ու շարժման վրա եւ առանձին դեպքերում նույնիսկ կանխել տեղաշարժերն ու բախումները։

- Դավիթ ԲԱԲԱՅԱՆ
Վերջին լուրերը, Հուլիս 15, 2008
ՄԱՃԿԱԼԱՇԵՆԸ ՋՈՒՐ ՈՒ ԳԱԶ ԿՈՒՆԵՆԱ
Անի ԲԱԼՅԱՆ
Չորրորդ ամիսն է, ինչ Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում ընթանում են գազիֆիկացման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրեց տեղամասի աշխատանքների ղեկավար Գեւորգ Հայրապետյանը, ընդհանուր աշխատանքները նախատեսվում ...ՈՉ ՎԵՐԵՎԻՆԸ ԽՆԴԱ ՈՒ ՔԱՄԱՀՐԻ, ՈՉ ՆԵՐՔԵՎԻՆԸ` ՎՀԱՏՎԻ
Գայանե ՍԵՎՈՒՄՅԱՆ
Այն, որ կյանքը ճանապարհ է՝ ամեն գնով կտրելիք-անցնելիք, ամենքին է հայտնի։ Բայց, ցավոք, ոչ ոք չի կարող գուշակել՝ հատկապես ո՞ր ճանապարհն է բախտն իրեն բաժին ...ԳՅՈՒՂԸ ԵՎ ՆՐԱ ՄԱՐԴԻԿ
Մանուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Գեղեցիկ է Ն. Հոռաթաղի բնությունը։ Նրա ամեն մի քարը, ամեն մի ծառը սուրբ է ինձ համար։ Բայց դառը ճակատագիրը՝ գաղթը, բաժին հասավ նաեւ իմ բնօրրանին։ 1992թ. թողեցինք գյուղը։ Թուրք-ազերիներն ...ԻՍԿ ԻՆՉՔԱՆ ՀՄԱՅՔ ԿԱ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Մերի ԳՐԻԳՈՐՅԱՆ 1
Ի՞նչ լսել, ո՞ր ոճին նախասիրություն տալ՝ ռո՞ք, փո՞փ, էստրա՞դա, թե՞ ջազ... Ի՞նչ պետք է լսել։ Ճիշտ է ասված. «Ճաշակին ընկեր չկա»։ Մեր ազգային երաժշտական ձայնադարանն էլ այնքան հարուստ է, որ ինչ ոճի ...ԳՅՈՒՂԸ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՇԱՐԺՎՈՒՄ Է ԱՌԱՋ
Նարե ՊԵՏՐՈՍՅԱՆՊատերազմը մեզնից շատ բան խլեց, ավերեց ու փոշիացրեց մարդկանց ունեցածը։ Ամենից շատ տուժել է Մարտակերտի շրջանը, որը համարվում էր Արցախ աշխարհի սիրտը. ուներ ...ՆՐԱՆՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌՕՐՅԱ ԿՅԱՆՔՈՎ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԼՂՀ խուլերի միությունը օրերս նշեց կազմակերպության ստեղծման 15-ամյակը։ Ստեփանակերտի երիտասարդության եւ մշակույթի պալատում տեղի ունեցած միջոցառմանը ներկա ...«ՍՓՅՈՒՌՔ»-Ի ԱԶԳԱՆՊԱՍՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ միամսյա (144 ժամ) վերապատրաստման ...ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ-60
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ 11
Վարդան Հակոբյան։ Գրող, գրականագետ, արվեստագետ, հասարակական գործիչ, բայց նրա բարձրագույն կոչումը բանաստեղծ լինելն է։ Անուն, որն իր դերակատարությունն ունի ...ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ`
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հանրապետությունում սկսված են նախապատրաստական աշխատանքները՝ այս տարվա սեպտեմբերին կայանալիք աննախադեպ կոլեկտիվ հարսանիքը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ ...ՆՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Դավիթ ԲԱԲԱՅԱՆ
Քաղաքագետ Երկրագնդի մի շարք տարածաշրջաններում վերջերս տեղ գտած գործընթացները բացահայտում են միանգամայն հետաքրքիր ...ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է
.
Վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախակի է շոշափվում, այն էլ՝ ամենաբարձր մակարդակով, շինարարության, այդ թվում եւ՝ ճանապարհային շինարարության որակի խնդիրը։ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՃՈՒՌԱԿԸ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԱՎՆՈՒ ԿԵՐՊԱՐԱՆՔՈՎ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՆԵՐՄԻԱՍՆԱՑՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԱՆԴԱՐՁԻԿ ԿԵՏ
Դե ֆակտո«ՆԱԵՎ ԳԹԱՍՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՐԿԻ ԱՇԽԱՐՀԸ»
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ՎԱՐԿԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ` ԱՌԱՋԻՆ ՊԼԱՆ
Ռ. ՂՈՒԿԱՍՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.
ԲԱՔՎԻ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԿԵՂԾԻՔԸ
.
ԿՈՎԿԱՍԻ ՎՐԱՅՈՎ ԱՆՏԵՍ ՍԱՎԱՌՆՈՒՄ Է «ԿՈՍՈՎՈՅԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ»
Սերգեյ ՄարկեդոնովՀԱՅՐԵՐԻ ԿԱՆՉՈՎ` ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ-60
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԻՍԿ ԻՆՉՔԱՆ ՀՄԱՅՔ ԿԱ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Մերի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
ԲԱՎԱԿԱՆ Է ԱՐԴԵՆ, ԱԴՐԲԵՋԱՆ
.
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ`
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԸ «THE WALL STREET JOURNAL»-ՈՒՄ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1852 Ծնվեց «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից Մինաս Շերազը: (Վախճ. 1929 թ.):
- 1860 Մ. Գ. Տեյրմենջյանը Կ. Պոլսում սկսեց հրատարակել «Արևելյան Դար» երկշաբաթաթերթը (մինչև 1862 թ.):
- 1872 Ծնվեց բանաստեղծ և գրական քննադատ Արշակ Չոբանյանը: (Վախճ. 1954 թ.-ին):
- 1899 Ավարտվեց Թիֆլիս-Կարս երկաթուղու շինարարությունը:
- 1965 Հելսինքիում կայացած խաղաղության կողմնակիցների համաշխարհային վեհաժողովը դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած 1915-ի ցեղասպանությունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

