
Հրատարակված է Հուլիս 15, 2008
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ`
- Հանրապետությունում սկսված են նախապատրաստական աշխատանքները՝ այս տարվա սեպտեմբերին կայանալիք աննախադեպ կոլեկտիվ հարսանիքը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Ինչպես արդեն ասվել է, նշված միջոցառման նախաձեռնությունը պատկանում է հայտնի բարերար Լեւոն Հայրապետյանին։ Նախապատրաստական աշխատանքների շրջանակներում այս օրերին մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացվում են բարեկարգման մի շարք աշխատանքներ։ Մասնավորապես հսկայածավալ աշխատանքներ են տարվում Վերածննդի հրապարակից դեպի կենտրոնական մարզադաշտ տանող աստիճանների վերակառուցման ու հարակից տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Այդ ամենն իրականացվում է «Լեւոն Հայրապետյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Ինչպես տեղեկացրեց վերոնշյալ հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Ներսիսյանը, կկառուցվեն միանգամայն նոր աստիճաններ՝ մարմարապատ սալիկներով։ Փաստորեն քանդվում են հին աստիճանները, եւ ամեն ինչ կառուցվում է նորից՝ նոր ոճով ու տեսքով։ Շինարարական աշխատանքներն իրականացնողը Վանք գյուղի շինկազմակերպությունն է։ Գործընթացին ներգրավվել են նաեւ մասնավոր անձինք։ Գործադիր տնօրենի խոսքերով՝ այս ամենն իրականացվում է գործադիր իշխանությունների, քաղաքաշինության նախարարության եւ քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ Բոլոր տեսակի շինանյութերը հիմնադրամը գնում է պետական գներով։ Բացի նշված աշխատանքներից՝ հիմնադրամը շինարարական աշխատանքներ կիրականացնի նաեւ Շուշիում եւ Գանձասարում. Ղազանչեցոց եկեղեցու եւ Գանձասարի վանքի հարակից տարածքները կսալահատակվեն, վերջինիս տարածքում գտնվող գերեզմանները կտեղափոխվեն։ «Ընդամենը երկու ամիս ժամկետում պետք է հասցնենք ավարտել այս ամենը։ Ուստի նախատեսվում է աշխատանքները կազմակերպել եռահերթ՝ վաղ առավոտից մինչեւ կեսգիշեր։ Այդ ուղղությամբ արդեն կա պայմանավորվածություն վարպետ շինարարների հետ։ Կարելի է ասել՝ նրանք այս աշխատանքում դնում են իրենց սիրտն ու հոգին, քանզի հասկանում են միջոցառման ազգային իմաստը»,- ասաց Կարեն Ներսիսյանը։ Նախնական հաշվարկներով, շինարարական ընդհանուր ծախսերը կկազմեն շուրջ 100 միլիոն դրամ։

- Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջին լուրերը, Հուլիս 15, 2008
ՄԱՃԿԱԼԱՇԵՆԸ ՋՈՒՐ ՈՒ ԳԱԶ ԿՈՒՆԵՆԱ
Անի ԲԱԼՅԱՆ
Չորրորդ ամիսն է, ինչ Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում ընթանում են գազիֆիկացման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրեց տեղամասի աշխատանքների ղեկավար Գեւորգ Հայրապետյանը, ընդհանուր աշխատանքները նախատեսվում ...ՈՉ ՎԵՐԵՎԻՆԸ ԽՆԴԱ ՈՒ ՔԱՄԱՀՐԻ, ՈՉ ՆԵՐՔԵՎԻՆԸ` ՎՀԱՏՎԻ
Գայանե ՍԵՎՈՒՄՅԱՆ
Այն, որ կյանքը ճանապարհ է՝ ամեն գնով կտրելիք-անցնելիք, ամենքին է հայտնի։ Բայց, ցավոք, ոչ ոք չի կարող գուշակել՝ հատկապես ո՞ր ճանապարհն է բախտն իրեն բաժին ...ԳՅՈՒՂԸ ԵՎ ՆՐԱ ՄԱՐԴԻԿ
Մանուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Գեղեցիկ է Ն. Հոռաթաղի բնությունը։ Նրա ամեն մի քարը, ամեն մի ծառը սուրբ է ինձ համար։ Բայց դառը ճակատագիրը՝ գաղթը, բաժին հասավ նաեւ իմ բնօրրանին։ 1992թ. թողեցինք գյուղը։ Թուրք-ազերիներն ...ԻՍԿ ԻՆՉՔԱՆ ՀՄԱՅՔ ԿԱ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Մերի ԳՐԻԳՈՐՅԱՆ 1
Ի՞նչ լսել, ո՞ր ոճին նախասիրություն տալ՝ ռո՞ք, փո՞փ, էստրա՞դա, թե՞ ջազ... Ի՞նչ պետք է լսել։ Ճիշտ է ասված. «Ճաշակին ընկեր չկա»։ Մեր ազգային երաժշտական ձայնադարանն էլ այնքան հարուստ է, որ ինչ ոճի ...ԳՅՈՒՂԸ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՇԱՐԺՎՈՒՄ Է ԱՌԱՋ
Նարե ՊԵՏՐՈՍՅԱՆՊատերազմը մեզնից շատ բան խլեց, ավերեց ու փոշիացրեց մարդկանց ունեցածը։ Ամենից շատ տուժել է Մարտակերտի շրջանը, որը համարվում էր Արցախ աշխարհի սիրտը. ուներ ...ՆՐԱՆՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌՕՐՅԱ ԿՅԱՆՔՈՎ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԼՂՀ խուլերի միությունը օրերս նշեց կազմակերպության ստեղծման 15-ամյակը։ Ստեփանակերտի երիտասարդության եւ մշակույթի պալատում տեղի ունեցած միջոցառմանը ներկա ...«ՍՓՅՈՒՌՔ»-Ի ԱԶԳԱՆՊԱՍՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ միամսյա (144 ժամ) վերապատրաստման ...ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ-60
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ 11
Վարդան Հակոբյան։ Գրող, գրականագետ, արվեստագետ, հասարակական գործիչ, բայց նրա բարձրագույն կոչումը բանաստեղծ լինելն է։ Անուն, որն իր դերակատարությունն ունի ...ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ`
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հանրապետությունում սկսված են նախապատրաստական աշխատանքները՝ այս տարվա սեպտեմբերին կայանալիք աննախադեպ կոլեկտիվ հարսանիքը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ ...ՆՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Դավիթ ԲԱԲԱՅԱՆ
Քաղաքագետ Երկրագնդի մի շարք տարածաշրջաններում վերջերս տեղ գտած գործընթացները բացահայտում են միանգամայն հետաքրքիր ...ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է
.
Վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախակի է շոշափվում, այն էլ՝ ամենաբարձր մակարդակով, շինարարության, այդ թվում եւ՝ ճանապարհային շինարարության որակի խնդիրը։ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ՎԱՐԿԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ` ԱՌԱՋԻՆ ՊԼԱՆ
Ռ. ՂՈՒԿԱՍՅԱՆՏՈՀՄԱՅԻՆ ԳՈՐԾԸ` ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐ
Նելսոն ԱՎԱՆԵՍՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻՆ
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.
ԲԱՔՎԻ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԿԵՂԾԻՔԸ
.
ԿՈՎԿԱՍԻ ՎՐԱՅՈՎ ԱՆՏԵՍ ՍԱՎԱՌՆՈՒՄ Է «ԿՈՍՈՎՈՅԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ»
Սերգեյ ՄարկեդոնովՀԱՅՐԵՐԻ ԿԱՆՉՈՎ` ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ-60
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԻՍԿ ԻՆՉՔԱՆ ՀՄԱՅՔ ԿԱ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Մերի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
ԲԱՎԱԿԱՆ Է ԱՐԴԵՆ, ԱԴՐԲԵՋԱՆ
.
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ`
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԸ «THE WALL STREET JOURNAL»-ՈՒՄ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1852 Ծնվեց «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից Մինաս Շերազը: (Վախճ. 1929 թ.):
- 1860 Մ. Գ. Տեյրմենջյանը Կ. Պոլսում սկսեց հրատարակել «Արևելյան Դար» երկշաբաթաթերթը (մինչև 1862 թ.):
- 1872 Ծնվեց բանաստեղծ և գրական քննադատ Արշակ Չոբանյանը: (Վախճ. 1954 թ.-ին):
- 1899 Ավարտվեց Թիֆլիս-Կարս երկաթուղու շինարարությունը:
- 1965 Հելսինքիում կայացած խաղաղության կողմնակիցների համաշխարհային վեհաժողովը դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած 1915-ի ցեղասպանությունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

