
Հրատարակված է Հուլիս 15, 2008
«ՍՓՅՈՒՌՔ»-Ի ԱԶԳԱՆՊԱՍՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ
- Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ միամսյա (144 ժամ) վերապատրաստման դասընթացներ է կազմակերպել Արցախում՝ հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչների համար. թվով 28 ուսուցիչ՝ ինչպես մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներից, այնպես էլ ԼՂՀ շրջաններից, մասնակցեցին արեւմտահայագիտական վերապատրաստման դասընթացներին, որոնք վարում էին գիտնականներ ու առաջատար մասնագետներ Սփյուռքից (դոկտոր, պրոֆեսոր Րաֆֆի Սեթյանը), Հայաստանից (պրոֆեսորներ Հասմիկ Ստեփանյանը, Սերժ Սրապիոնյանը, Հովիկ Եղոյանը), ինչպես նաեւ՝ Արցախից (ԱրՊՀ գիտական ներուժը)։ Սա «Սփյուռք»-ի կողմից արցախցի ուսուցիչների համար կազմակերպվող՝ թվով երկրորդ վերապատրաստումն էր (առաջինը եղել է 2005-ին՝ Երեւանում)։ Հուլիսի 12-ին՝ դասընթացներն ավարտելու վերջին օրը, արցախցի ուսուցիչները ստուգարք հանձնեցին վերոնշյալ առարկաներից (արեւմտահայերեն, արեւմտահայ եւ սփյուռքահայ գրականություն), որից հետո հանդիսավոր պայմաններում նրանց հանձնվեցին ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության եւ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի վկայագրեր։ Ողջունելով դասընթացների կազմակերպիչներին եւ վերապատրաստմանը մասնակցած ուսուցիչներին, ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը կարեւորեց «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի գործունեությունը եւ երախտագիտություն հայտնեց նրա տնօրինությանը՝ նման առաքելությամբ Արցախում գտնվելու համար։ ԼՂՀ դպրոցներում արեւմտահայ եւ սփյուռքահայ գրողների ստեղծագործությունները խորությամբ չեն ուսումնասիրվում եւ պատճառը, հավանաբար, թեմայի չիմացությունն է։ Օրվա հրամայականով պահանջ է դարձել արեւմտահայերեն լեզվի իմացությունը, որն էլ, ըստ նախարարի, պարտավոր են խորությամբ ուսումնասիրել եւ տիրապետել հանրապետության բոլոր կրթօջախներում։ Շուտով կառավարությունը կընդունի որոշում՝ ավագ դպրոցի ռազմավարական ծրագրի հաստատման վերաբերյալ, որտեղ նախատեսված են հոսքային դասարաններ եւ որը պահանջում է արեւմտահայ լեզվի ու գրականության իմացություն, ուստի սա իր հերթին եւս պատճառ հանդիսացավ նման վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու համար։ «Միայն սովորելով կարելի է սովորեցնել»,- նկատեց ԼՂՀ ԿԳ նախարարը եւ իր գոհունակությունը հայտնեց դասընթացներին լրջորեն վերաբերվելու համար։ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանի խոսքերով՝ նշված առարկաների ուսուցումը տարբեր պատճառներով տասնյակ տարիներ մնում էր ստվերում։ Նա հիացմունք հայտնեց արցախցի ուսուցիչների՝ դասընթացներին ակտիվ մասնակցության համար, նշելով, որ նրանք հաճախել են ամենայն սիրով ու նվիրվածությամբ։ Միաժամանակ կենտրոնի կողմից երախտագիտություն հայտնեց ԼՂՀ ԿԳ նախարարությանը՝ վերապատրաստման դասընթացներին աջակցելու համար։ Որպես հավաստումն ասվածի՝ Ս. Դանիելյանը Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր Արտյուշա Ղուկասյանի կողմից ԼՂՀ ԿԳ նախարարին պատվոգիր հանձնեց՝ հայրենի Արցախում հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչների արեւմտահայ հանրակրթական երեք առարկաների գծով դասընթացների կազմակերպման, Արցախ-Սփյուռք կրթամշակութային ձեւավորվող դաշտին բերած նպաստի համար։ Նույնանման պատվոգրի են արժանացել նաեւ փոխնախարար Սլավա Ասրյանը եւ ԱրՊՀ պրոֆեսոր Սոկրատ Խանյանը։ ԼՂՀ ԿԳ նախարար Վլադիկ Խաչատրյանը ստուգարք հանձնած ուսուցիչներին հանձնելով համապատասխան վկայականները՝ շնորհավորեց նրանց եւ հաջողություններ մաղթեց՝ սերունդներին կրթելու եւ դաստիարակելու գործում։ Գոհ էին նաեւ վերապատրաստում անցած ուսուցիչները։ Ուսուցչուհի Արփիկ Խասապետյանի խոսքերով՝ դասընթացները շատ փակ էջեր բացեցին իրենց առջեւ։ «Եթե ինձ ասեին, որ դասընթացները երկարաձգվում են եւս մի քսան օրով՝ ես կուրախանայի»,- երջանկությամբ նշեց նա։ Հուզված էր թիվ 2 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Մանուշ Բալայանը։ «Այս կարճ միջոցում դուք կարողացաք մեր մեջ սերմանել արեւմտահայերենի հանդեպ սերը, որն էլ մենք անպայման կփոխանցենք մեր սերունդներին»,- դիմելով կազմակերպիչներին՝ խոստացավ նա։ «Ինձ հաճելիորեն զարմացրին արցախցի ուսուցիչները։ Երեւանի ուսուցիչները մի տեսակ կարծես պարտադրանքով են մասնակցում դասընթացներին։ Իսկ սովորելու մեջ պարտադրանքն անընդունելի երեւույթ է։ Ես ափսոսանքով եմ հեռանում Արցախից եւ իմ մեջ արդեն միտք է հղացել, որ նորից պիտի վերադառնամ... Գուցե մեկ-երկու տարի դասավանդեմ Արցախի պետական համալսարանում»,- ասաց Սերժ Սրապիոնյանը։ Պահի տակ կայացրած նրա այդ որոշումը բուռն ծափահարություններով ընդունվեց ներկաների կողմից։ Արցախ- «Սփյուռք» կապերը հետագայում էլ ավելի կսերտացվեն. այս մասին հավաստիացրին դասընթացների կազմակերպիչները։

- Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջին լուրերը, Հուլիս 15, 2008
ՄԱՃԿԱԼԱՇԵՆԸ ՋՈՒՐ ՈՒ ԳԱԶ ԿՈՒՆԵՆԱ
Անի ԲԱԼՅԱՆ
Չորրորդ ամիսն է, ինչ Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում ընթանում են գազիֆիկացման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրեց տեղամասի աշխատանքների ղեկավար Գեւորգ Հայրապետյանը, ընդհանուր աշխատանքները նախատեսվում ...ՈՉ ՎԵՐԵՎԻՆԸ ԽՆԴԱ ՈՒ ՔԱՄԱՀՐԻ, ՈՉ ՆԵՐՔԵՎԻՆԸ` ՎՀԱՏՎԻ
Գայանե ՍԵՎՈՒՄՅԱՆ
Այն, որ կյանքը ճանապարհ է՝ ամեն գնով կտրելիք-անցնելիք, ամենքին է հայտնի։ Բայց, ցավոք, ոչ ոք չի կարող գուշակել՝ հատկապես ո՞ր ճանապարհն է բախտն իրեն բաժին ...ԳՅՈՒՂԸ ԵՎ ՆՐԱ ՄԱՐԴԻԿ
Մանուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Գեղեցիկ է Ն. Հոռաթաղի բնությունը։ Նրա ամեն մի քարը, ամեն մի ծառը սուրբ է ինձ համար։ Բայց դառը ճակատագիրը՝ գաղթը, բաժին հասավ նաեւ իմ բնօրրանին։ 1992թ. թողեցինք գյուղը։ Թուրք-ազերիներն ...ԻՍԿ ԻՆՉՔԱՆ ՀՄԱՅՔ ԿԱ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Մերի ԳՐԻԳՈՐՅԱՆ 1
Ի՞նչ լսել, ո՞ր ոճին նախասիրություն տալ՝ ռո՞ք, փո՞փ, էստրա՞դա, թե՞ ջազ... Ի՞նչ պետք է լսել։ Ճիշտ է ասված. «Ճաշակին ընկեր չկա»։ Մեր ազգային երաժշտական ձայնադարանն էլ այնքան հարուստ է, որ ինչ ոճի ...ԳՅՈՒՂԸ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՇԱՐԺՎՈՒՄ Է ԱՌԱՋ
Նարե ՊԵՏՐՈՍՅԱՆՊատերազմը մեզնից շատ բան խլեց, ավերեց ու փոշիացրեց մարդկանց ունեցածը։ Ամենից շատ տուժել է Մարտակերտի շրջանը, որը համարվում էր Արցախ աշխարհի սիրտը. ուներ ...ՆՐԱՆՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌՕՐՅԱ ԿՅԱՆՔՈՎ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԼՂՀ խուլերի միությունը օրերս նշեց կազմակերպության ստեղծման 15-ամյակը։ Ստեփանակերտի երիտասարդության եւ մշակույթի պալատում տեղի ունեցած միջոցառմանը ներկա ...«ՍՓՅՈՒՌՔ»-Ի ԱԶԳԱՆՊԱՍՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ միամսյա (144 ժամ) վերապատրաստման ...ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ-60
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ 11
Վարդան Հակոբյան։ Գրող, գրականագետ, արվեստագետ, հասարակական գործիչ, բայց նրա բարձրագույն կոչումը բանաստեղծ լինելն է։ Անուն, որն իր դերակատարությունն ունի ...ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ`
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հանրապետությունում սկսված են նախապատրաստական աշխատանքները՝ այս տարվա սեպտեմբերին կայանալիք աննախադեպ կոլեկտիվ հարսանիքը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ ...ՆՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Դավիթ ԲԱԲԱՅԱՆ
Քաղաքագետ Երկրագնդի մի շարք տարածաշրջաններում վերջերս տեղ գտած գործընթացները բացահայտում են միանգամայն հետաքրքիր ...ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է
.
Վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախակի է շոշափվում, այն էլ՝ ամենաբարձր մակարդակով, շինարարության, այդ թվում եւ՝ ճանապարհային շինարարության որակի խնդիրը։ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
«ՆԱԵՎ ԳԹԱՍՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՐԿԻ ԱՇԽԱՐՀԸ»
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՊԱՏՄԵԼ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՎԵՐԱԾՆՎՈՒՄ ԿՅԱՆՔՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆԴՈՒ` ՍԻՐՈՒՆ ՔԱՂԱՔ, ԴՈՒ` ԳԱՐՈՒՆ ՔԱՂԱՔ
Մհեր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.
ԲԱՔՎԻ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԿԵՂԾԻՔԸ
.
ԿՈՎԿԱՍԻ ՎՐԱՅՈՎ ԱՆՏԵՍ ՍԱՎԱՌՆՈՒՄ Է «ԿՈՍՈՎՈՅԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ»
Սերգեյ ՄարկեդոնովՀԱՅՐԵՐԻ ԿԱՆՉՈՎ` ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ-60
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԻՍԿ ԻՆՉՔԱՆ ՀՄԱՅՔ ԿԱ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Մերի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
ԲԱՎԱԿԱՆ Է ԱՐԴԵՆ, ԱԴՐԲԵՋԱՆ
.
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ`
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԸ «THE WALL STREET JOURNAL»-ՈՒՄ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1852 Ծնվեց «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից Մինաս Շերազը: (Վախճ. 1929 թ.):
- 1860 Մ. Գ. Տեյրմենջյանը Կ. Պոլսում սկսեց հրատարակել «Արևելյան Դար» երկշաբաթաթերթը (մինչև 1862 թ.):
- 1872 Ծնվեց բանաստեղծ և գրական քննադատ Արշակ Չոբանյանը: (Վախճ. 1954 թ.-ին):
- 1899 Ավարտվեց Թիֆլիս-Կարս երկաթուղու շինարարությունը:
- 1965 Հելսինքիում կայացած խաղաղության կողմնակիցների համաշխարհային վեհաժողովը դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած 1915-ի ցեղասպանությունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

