
Հրատարակված է Հուլիս 15, 2008
ՆՐԱՆՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌՕՐՅԱ ԿՅԱՆՔՈՎ
- ԼՂՀ խուլերի միությունը օրերս նշեց կազմակերպության ստեղծման 15-ամյակը։ Ստեփանակերտի երիտասարդության եւ մշակույթի պալատում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին միության անդամներ ու նրանց հարազատներ, իշխանության եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Միության նախագահ Բելա Գրիգորյանն այդ իրադարձությունն իրենց համար տոն համարեց՝ նշելով, որ անցած 15 տարիների ընթացքում կազմակերպությունն ընթացել է լսողությունից զրկված մարդկանց՝ հասարակությանն ինտեգրելու, համագործակցության եւ փոխադարձ օգնության ճանապարհով։ Նա երախտագիտության զգացումով վերհիշեց ԼՂՀ կառավարությունում, նախարարություններում, երիտասարդության ու մշակույթի պալատում եւ այլ կազմակերպություններում տեղի ունեցած գործնական հանդիպումները, որոնց արդյունքում պարբերաբար անց են կացվել համատեղ միջոցառումներ միության անդամների եւ նրանց երեխաների մասնակցությամբ։ «Մենք ձեզ հետ ենք ոչ միայն տոներին, այլեւ մշտապես։ Մենք հասարակության մեջ ենք մեր առօրյա կյանքով»,- ասաց նա։ Ասվածի վկայությունը, թերեւս, «Խուլերի աչքերով» վավերագրական ֆիլմն էր, որը ցուցադրվեց միջոցառման ժամանակ։ Նրանում արտացոլված է միության 15 տարվա անցած ուղին, պատմվում է լսողությունից զուրկ մարդկանց աշխատանքային գործունեության, ընտանեկան կյանքի մասին, արծարծվում են նրանց կրթական, սոցիալական վերականգնողական հարցեր։ Վավերագրական այդ ֆիլմը հարգանք է առաջացնում խուլերի միության նկատմամբ, հնարավորություն տալիս ավելի լավ ընկալելու լսողություն չունեցող մարդկանց ներդրումը հանրապետության մշակութային եւ հասարակական կյանքում։ Միության մեջ ընդգրկված են 247 խուլեր, որոնցից 206-ը՝ մեծահասակ, իսկ 41-ը երեխաներ են։ Վերջիններիս մի մասն ընդգրկված է Ստեփանակերտի N 1 գիշերօթիկ հաստատությունում։ Նրանց համար գործում են հատուկ դասարաններ մայրաքաղաքի N 9 եւ N 11 միջնակարգ դպրոցներում, Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում՝ կերպարվեստի, համակարգչային անվճար խմբակներ։ Միջոցառումը վարող (թարգմանչի օգնությամբ)՝ միության նախագահ Բելա Գրիգորյանը արտասանեց իր իսկ գրած բանաստեղծությունը։ Արտասանությամբ հանդես եկան միության ուրիշ անդամներ եւս։ Այդ մարդիկ, ըստ էության, հաշմանդամներ են, սակայն իրենց գործունեությամբ դա զգալ չեն տալիս։ Նրանք վարում են մարդկային բնականոն կյանք, ունեն գեղեցիկ ընտանիքներ, երեխաներ։ Ինքը՝ միության նախագահն ամուսնացած է իր նման մեկի՝ լուսանկարիչ Վիկտորի հետ, որի գործունեությունը մեր քաղաքում շատերին է հայտնի։ Նրանք արդեն ամուսնացրել են իրենց մի զավակին, պատրաստվում են երկրորդին ամուսնացնել։ Միջոցառմանը երգ-արտասանությամբ հանդես եկան նաեւ միության անդամների զավակներ ու թոռներ։ Հանդիսության ժամանակ ընթերցվեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի շնորհավորանքի ուղերձը, որում գնահատանքի խոսք է ասվում բոլոր նրանց հասցեին, ովքեր ջանք չեն խնայում միության անդամների՝ հասարակությանը արագ ինտեգրման գործում։ ԼՂՀ նախագահի կողմից միությանը հանձնվեց համակարգիչ։ Իրենց շնորհավորանքն էին բերել նաեւ ԼՂՀ ՊԲ-ն, Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը եւ այլ կազմակերպություններ, իսկ «Բեյզ մեթըլս» ընկերությունը հովանավորել էր միջոցառումը։ Բ. Գրիգորյանը պատվոգրեր եւ նվերներ հանձնեց միության մի խումբ վետերանների ու ակտիվ անդամների։

- Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Վերջին լուրերը, Հուլիս 15, 2008
ՄԱՃԿԱԼԱՇԵՆԸ ՋՈՒՐ ՈՒ ԳԱԶ ԿՈՒՆԵՆԱ
Անի ԲԱԼՅԱՆ
Չորրորդ ամիսն է, ինչ Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում ընթանում են գազիֆիկացման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրեց տեղամասի աշխատանքների ղեկավար Գեւորգ Հայրապետյանը, ընդհանուր աշխատանքները նախատեսվում ...ՈՉ ՎԵՐԵՎԻՆԸ ԽՆԴԱ ՈՒ ՔԱՄԱՀՐԻ, ՈՉ ՆԵՐՔԵՎԻՆԸ` ՎՀԱՏՎԻ
Գայանե ՍԵՎՈՒՄՅԱՆ
Այն, որ կյանքը ճանապարհ է՝ ամեն գնով կտրելիք-անցնելիք, ամենքին է հայտնի։ Բայց, ցավոք, ոչ ոք չի կարող գուշակել՝ հատկապես ո՞ր ճանապարհն է բախտն իրեն բաժին ...ԳՅՈՒՂԸ ԵՎ ՆՐԱ ՄԱՐԴԻԿ
Մանուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Գեղեցիկ է Ն. Հոռաթաղի բնությունը։ Նրա ամեն մի քարը, ամեն մի ծառը սուրբ է ինձ համար։ Բայց դառը ճակատագիրը՝ գաղթը, բաժին հասավ նաեւ իմ բնօրրանին։ 1992թ. թողեցինք գյուղը։ Թուրք-ազերիներն ...ԻՍԿ ԻՆՉՔԱՆ ՀՄԱՅՔ ԿԱ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Մերի ԳՐԻԳՈՐՅԱՆ 1
Ի՞նչ լսել, ո՞ր ոճին նախասիրություն տալ՝ ռո՞ք, փո՞փ, էստրա՞դա, թե՞ ջազ... Ի՞նչ պետք է լսել։ Ճիշտ է ասված. «Ճաշակին ընկեր չկա»։ Մեր ազգային երաժշտական ձայնադարանն էլ այնքան հարուստ է, որ ինչ ոճի ...ԳՅՈՒՂԸ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՇԱՐԺՎՈՒՄ Է ԱՌԱՋ
Նարե ՊԵՏՐՈՍՅԱՆՊատերազմը մեզնից շատ բան խլեց, ավերեց ու փոշիացրեց մարդկանց ունեցածը։ Ամենից շատ տուժել է Մարտակերտի շրջանը, որը համարվում էր Արցախ աշխարհի սիրտը. ուներ ...ՆՐԱՆՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌՕՐՅԱ ԿՅԱՆՔՈՎ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԼՂՀ խուլերի միությունը օրերս նշեց կազմակերպության ստեղծման 15-ամյակը։ Ստեփանակերտի երիտասարդության եւ մշակույթի պալատում տեղի ունեցած միջոցառմանը ներկա ...«ՍՓՅՈՒՌՔ»-Ի ԱԶԳԱՆՊԱՍՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ միամսյա (144 ժամ) վերապատրաստման ...ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ-60
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ 11
Վարդան Հակոբյան։ Գրող, գրականագետ, արվեստագետ, հասարակական գործիչ, բայց նրա բարձրագույն կոչումը բանաստեղծ լինելն է։ Անուն, որն իր դերակատարությունն ունի ...ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ`
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հանրապետությունում սկսված են նախապատրաստական աշխատանքները՝ այս տարվա սեպտեմբերին կայանալիք աննախադեպ կոլեկտիվ հարսանիքը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ ...ՆՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Դավիթ ԲԱԲԱՅԱՆ
Քաղաքագետ Երկրագնդի մի շարք տարածաշրջաններում վերջերս տեղ գտած գործընթացները բացահայտում են միանգամայն հետաքրքիր ...ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է
.
Վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախակի է շոշափվում, այն էլ՝ ամենաբարձր մակարդակով, շինարարության, այդ թվում եւ՝ ճանապարհային շինարարության որակի խնդիրը։ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՃՈՒՌԱԿԸ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԱՎՆՈՒ ԿԵՐՊԱՐԱՆՔՈՎ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՆԵՐՄԻԱՍՆԱՑՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆՓՈՔՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԶԳՈՒՅՇ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԱՆԴԱՐՁԻԿ ԿԵՏ
Դե ֆակտոԱՆՎՃԱՐ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԵՎ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Զարինե Մայիլյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.
ԲԱՔՎԻ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԿԵՂԾԻՔԸ
.
ԿՈՎԿԱՍԻ ՎՐԱՅՈՎ ԱՆՏԵՍ ՍԱՎԱՌՆՈՒՄ Է «ԿՈՍՈՎՈՅԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ»
Սերգեյ ՄարկեդոնովՀԱՅՐԵՐԻ ԿԱՆՉՈՎ` ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ-60
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԻՍԿ ԻՆՉՔԱՆ ՀՄԱՅՔ ԿԱ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Մերի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
ԲԱՎԱԿԱՆ Է ԱՐԴԵՆ, ԱԴՐԲԵՋԱՆ
.
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ`
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԸ «THE WALL STREET JOURNAL»-ՈՒՄ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1852 Ծնվեց «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից Մինաս Շերազը: (Վախճ. 1929 թ.):
- 1860 Մ. Գ. Տեյրմենջյանը Կ. Պոլսում սկսեց հրատարակել «Արևելյան Դար» երկշաբաթաթերթը (մինչև 1862 թ.):
- 1872 Ծնվեց բանաստեղծ և գրական քննադատ Արշակ Չոբանյանը: (Վախճ. 1954 թ.-ին):
- 1899 Ավարտվեց Թիֆլիս-Կարս երկաթուղու շինարարությունը:
- 1965 Հելսինքիում կայացած խաղաղության կողմնակիցների համաշխարհային վեհաժողովը դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած 1915-ի ցեղասպանությունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

