
Հրատարակված է Հուլիս 15, 2008
ԻՍԿ ԻՆՉՔԱՆ ՀՄԱՅՔ ԿԱ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
- Ի՞նչ լսել, ո՞ր ոճին նախասիրություն տալ՝ ռո՞ք, փո՞փ, էստրա՞դա, թե՞ ջազ... Ի՞նչ պետք է լսել։ Ճիշտ է ասված. «Ճաշակին ընկեր չկա»։ Մեր ազգային երաժշտական ձայնադարանն էլ այնքան հարուստ է, որ ինչ ոճի երաժշտություն ասես՝ կգտնես։ Իսկ երիտասարդներից շատերը չեն չարչարվում, փնտրտուքների մեջ չեն ընկնում եւ լսում են այն, ինչ մատչելի է, ժամանակակից, ինչ ցուցադրվում է հեռուստացույցով կամ հաղորդվում ռադիոյով։ Դրանք էլ ռուսական, ամերիկյան, շատ հաճախ էլ՝ արաբական, թուրքական երգեր են։ Իսկ հայկակա՞նը... Հայկականն էլ շատ անգամ արաբական երաժշտություն է՝ հայերեն բառերով։ Մեր էն հալալ-զուլալ հայկական երգերն էլ դարձրել են ռաբիս, կամ մատուցվում են ռեմիքս եղանակով։ Երեւի չկա հայկական այնպիսի երաժշտություն, որտեղ չլինեն արեւելյան մոտիվներ։ Լսում ես՝ հնչում են հայկական դուդուկն ու դհոլը, իսկ հետո շարունակությունը՝ արաբական երաժշտություն։ Այդպիսի երգերն էլ այնքան տարածված են, որ, ուզած թե չուզած, լսում ես։ Այսքան «օտար» երգերի մեջ երիտասարդին չես կարող ստիպել լսել ժողովրդական երգեր։ Քայլում ես փողոցով, եւ ականջներդ խլանում են խանութներից հնչող բարձր երաժշտությունից։ Յուրաքանչյուրը միացնում է այնպիսի երգեր, որ իր ճաշակով են։ Իսկ դո՞ւր է գալիս այդ երաժշտությունը կողքինին՝ դա նրան չի հուզում։ Չի կարելի անճաշակություն փաթաթել ուրիշի վզին, ավելին, չպետք է խանգարել ուրիշների հանգիստը։ Այժմ երիտասարդների հոգսերին ավելացել է նաեւ մեկը. ինչպիսի՞ երգ ձայնագրել բջջային հեռախոսներում, որ հաճելի լինի ե՛ւ քեզ, ե՛ւ դիմացինիդ, ե՛ւ լինի ժամանակակից։ Իսկ այդ երգերն էլ ռուսական, արտասահմանյան, հայկական ռաբիս, կատակ եւ արաբական երգեր են։ Իսկ ի՞նչն է դրա պատճառը... Արդյո՞ք այն, որ ձգտում ենք դեպի Եվրոպա, թե ժամանակն է այդպես ստիպում, որ մոռանում ենք մեր ազգայինը։ Չգիտեմ, բայց անմիտ կլինի բոլոր մեղադրանքները փաթաթել երիտասարդների վզին։ Ո՞վ չի լսում ռաբիս, արտասահմանյան երաժշտություն, ո՞վ չի պարում Արամ Ասատրյանի, Արմենչիկի եւ այլ ռաբիս երգիչ-երգչուհիների երաժշտության տակ։ Հայաստանում եւ հատկապես Արցախում ոչ մի հարսանիք, ծննդյան տոն, քեֆ-ուրախություն չի անցնում առանց նմանատիպ երաժշտության։ Ուրեմն՝ մեղավոր են բոլորը։ Ինչքա՜ն հմայք կա հայկական ազգագրական, ժողովրդական երգերի մեջ։ Փորձեք լսել եւ կհամոզվեք, ու մեկընդմիշտ կտրվեք մեր ազգայինին։

- Մերի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քննարկում
Արամ գրել է:
Այս ռաբիսը մեզ կերավ. Նունե եսայան, Թաթա-մաթա, Բոկա-մոկա: Մեր երկրում կարծես ազգային արվեստ չկա. ուր նայում ես՝ սրանք են երեւում, որտեղ մտնում ես՝ սրանց ձայնն է ականջներդ սղոցում: երգածն էլ գոնե մի բան լինի: Ոչ այն է՝ թուրքական է, ոչ այն է՝ արաբական... Չես հասկանում, թե մեր ազգի գեղադիտական մակարդակը ոնց է այսքան իջել, ճաշակը փչացել...
Վերջին լուրերը, Հուլիս 15, 2008
ՄԱՃԿԱԼԱՇԵՆԸ ՋՈՒՐ ՈՒ ԳԱԶ ԿՈՒՆԵՆԱ
Անի ԲԱԼՅԱՆ
Չորրորդ ամիսն է, ինչ Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում ընթանում են գազիֆիկացման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրեց տեղամասի աշխատանքների ղեկավար Գեւորգ Հայրապետյանը, ընդհանուր աշխատանքները նախատեսվում ...ՈՉ ՎԵՐԵՎԻՆԸ ԽՆԴԱ ՈՒ ՔԱՄԱՀՐԻ, ՈՉ ՆԵՐՔԵՎԻՆԸ` ՎՀԱՏՎԻ
Գայանե ՍԵՎՈՒՄՅԱՆ
Այն, որ կյանքը ճանապարհ է՝ ամեն գնով կտրելիք-անցնելիք, ամենքին է հայտնի։ Բայց, ցավոք, ոչ ոք չի կարող գուշակել՝ հատկապես ո՞ր ճանապարհն է բախտն իրեն բաժին ...ԳՅՈՒՂԸ ԵՎ ՆՐԱ ՄԱՐԴԻԿ
Մանուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Գեղեցիկ է Ն. Հոռաթաղի բնությունը։ Նրա ամեն մի քարը, ամեն մի ծառը սուրբ է ինձ համար։ Բայց դառը ճակատագիրը՝ գաղթը, բաժին հասավ նաեւ իմ բնօրրանին։ 1992թ. թողեցինք գյուղը։ Թուրք-ազերիներն ...ԻՍԿ ԻՆՉՔԱՆ ՀՄԱՅՔ ԿԱ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Մերի ԳՐԻԳՈՐՅԱՆ 1
Ի՞նչ լսել, ո՞ր ոճին նախասիրություն տալ՝ ռո՞ք, փո՞փ, էստրա՞դա, թե՞ ջազ... Ի՞նչ պետք է լսել։ Ճիշտ է ասված. «Ճաշակին ընկեր չկա»։ Մեր ազգային երաժշտական ձայնադարանն էլ այնքան հարուստ է, որ ինչ ոճի ...ԳՅՈՒՂԸ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՇԱՐԺՎՈՒՄ Է ԱՌԱՋ
Նարե ՊԵՏՐՈՍՅԱՆՊատերազմը մեզնից շատ բան խլեց, ավերեց ու փոշիացրեց մարդկանց ունեցածը։ Ամենից շատ տուժել է Մարտակերտի շրջանը, որը համարվում էր Արցախ աշխարհի սիրտը. ուներ ...ՆՐԱՆՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌՕՐՅԱ ԿՅԱՆՔՈՎ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԼՂՀ խուլերի միությունը օրերս նշեց կազմակերպության ստեղծման 15-ամյակը։ Ստեփանակերտի երիտասարդության եւ մշակույթի պալատում տեղի ունեցած միջոցառմանը ներկա ...«ՍՓՅՈՒՌՔ»-Ի ԱԶԳԱՆՊԱՍՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ միամսյա (144 ժամ) վերապատրաստման ...ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ-60
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ 11
Վարդան Հակոբյան։ Գրող, գրականագետ, արվեստագետ, հասարակական գործիչ, բայց նրա բարձրագույն կոչումը բանաստեղծ լինելն է։ Անուն, որն իր դերակատարությունն ունի ...ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ`
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հանրապետությունում սկսված են նախապատրաստական աշխատանքները՝ այս տարվա սեպտեմբերին կայանալիք աննախադեպ կոլեկտիվ հարսանիքը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ ...ՆՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Դավիթ ԲԱԲԱՅԱՆ
Քաղաքագետ Երկրագնդի մի շարք տարածաշրջաններում վերջերս տեղ գտած գործընթացները բացահայտում են միանգամայն հետաքրքիր ...ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է
.
Վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախակի է շոշափվում, այն էլ՝ ամենաբարձր մակարդակով, շինարարության, այդ թվում եւ՝ ճանապարհային շինարարության որակի խնդիրը։ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
«ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ». ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳ. ՈՒՂԻՆԵՐ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳԻՐ
.«ԹԵՎԵՐ»-Ը ԺԱՄԱՆԱԿԻ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆՆԿԱՐԻՉ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ «ԵՐԿՐՈՐԴ ՃԱԿԱՏԸ»
Միքայել ՀԱՋՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.
ԿՈՎԿԱՍԻ ՎՐԱՅՈՎ ԱՆՏԵՍ ՍԱՎԱՌՆՈՒՄ Է «ԿՈՍՈՎՈՅԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ»
Սերգեյ ՄարկեդոնովԲԱՔՎԻ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԿԵՂԾԻՔԸ
.
ՀԱՅՐԵՐԻ ԿԱՆՉՈՎ` ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԻՍԿ ԻՆՉՔԱՆ ՀՄԱՅՔ ԿԱ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Մերի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ-60
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ`
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆԲԱՎԱԿԱՆ Է ԱՐԴԵՆ, ԱԴՐԲԵՋԱՆ
.
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԸ «THE WALL STREET JOURNAL»-ՈՒՄ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1852 Ծնվեց «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից Մինաս Շերազը: (Վախճ. 1929 թ.):
- 1860 Մ. Գ. Տեյրմենջյանը Կ. Պոլսում սկսեց հրատարակել «Արևելյան Դար» երկշաբաթաթերթը (մինչև 1862 թ.):
- 1872 Ծնվեց բանաստեղծ և գրական քննադատ Արշակ Չոբանյանը: (Վախճ. 1954 թ.-ին):
- 1899 Ավարտվեց Թիֆլիս-Կարս երկաթուղու շինարարությունը:
- 1965 Հելսինքիում կայացած խաղաղության կողմնակիցների համաշխարհային վեհաժողովը դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած 1915-ի ցեղասպանությունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

