
Հրատարակված է Հուլիս 04, 2008
ՄԵՐ ՍՆՈՒՑՈՂ ՄԱՅՐԸ
- Լ. Տոլստոյի խոսքերը մի քիչ շրջելով ասեմ՝ մենք բոլորս դուրս ենք եկել «Խորհրդային Ղարաբաղից»։ Խոսքս նրանց մասին է, ովքեր աշխատել են մեր մայր թերթում, եղել են նրա ընթերցողն ու թղթակիցը։ Մենք սովորել ենք ճիշտ դատել, ճշմարիտ դատել։ Աշխատել ենք արդար լինել, առաքինի մնալ։ Մեզնից ավագների հորդորով ձգտել ենք խոսքի գինը գնահատել։ Ամենից կարեւորը՝ օգտակար լինել հասարակությանը։ Մայր թերթը իր գոյության խորհրդային տարիներին, երբ հասարակական կյանքի պրոկրուստյան դաժանության պայմաններում խոհեմ ու զգուշավոր մեր խոսքի մեջ աշխատել ենք պահպանել արժանի կեցվածք, ձգտել է երբեք չպղտորել սեփական ակունքները, մեր այլախոհությունը մատուցել եզովպոսյան միջոցներով։ Իր գոյության բոլոր տարիներին «Խորհրդային Ղարաբաղ»-ը միշտ հավատարիմ ծառայել է մայրենի խոսքին, ազգային իր բնութագրին, ինչու չէ՝ համառ լռությամբ վկայել է իր անհամաձայնությունը օտար այն ներմուծումների հանդեպ, որոնք հակառակ են եղել մեր ազգային ինքնությանը եւ ազգային երազանքներին։ Հաճախ դա դրսեւորվել է անսպասելի ձեւով։ Երբ արցախյան բեմահարթակներում ներկայացվել են «Մելիքի աղջիկը», «Սամվելը», «Ռուզանը» եւ այլ հերոսական դրամաներ, թերթը հանդես էր գալիս հայրենասիրության (իմա՝ հայասիրության) անունից ու հանուն նրա։ Կյանքի հար եւ նման դրսեւորումները անսպասելի մեկնաբանություններ են ստացել «Խորհրդային Ղարաբաղ»-ի էջերում։ Այդ առաքելությունը խիզախաբար իրագործել են թերթի համեստ մշակները, որոնք մինչեւ վերջ գիտակցում էին, թե ի՞նչ արժեք ունի ճշմարիտ եւ հայամետ խոսքը։ «Խորհրդային Ղարաբաղ»-ի լավագույն ավանդույթները պոռթկացին արցախյան շարժման տարիներին, մեր հերոսամարտի օրերին։ Այն դարձավ մեր գոյամարտի շեփորահարն ու տարեգիրը։ Խաչը տերն է զորավոր անում։ Մայր թերթի պարագայում օգտվում է ԼՂՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների հովանավորությունից։ Կուզենայի 85-ամյակի կապակցությամբ եւ արքով խնդրելու պես պահանջել՝ այսուհետ «Ազատ Արցախի» աշխատողները աղքատ Ղազարոսի վիճակից ձերբազատվեն եւ պարտականություններին զուգահեռ խոսեն նաեւ իրավունքների մասին։ Տարիների վաստակը այդ արտոնությունը տալիս է։ Խոնարհվենք մայր թերթի վաստակի առջեւ, եւ թեկուզ աննկատ անցնի այս հանդիսավոր օրը, երախտագետ ընթերցողը իր խոնարհումը կբերի, անշուշտ։ Մաքսիմ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Թերթի 1988-1992,1995-1998թթ. գլխավոր խմբագիր

- .
Վերջին լուրերը, Հուլիս 04, 2008
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
Հուլիսի 3-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան ազատմարտում աչքի ընկած «Սասունցի Դավիթ» ջոկատի նահատակների հուշ-խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.Հուլիսի 4-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2007-2009 ...ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ ԼՂՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
.Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը հուլիսի 1-4-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
.... Հայաստանի ոստիկանությունում ստեղծվել է «Թեժ գիծ» . ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի կարգադրությամբ, հասարակության հետ կապն առավել թափանցիկ դարձնելու ...ԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ Երբ Ղարաբաղում իրավիճակը սրվեց եւ ստեղծվում էին առաջին պարտիզանական ջոկատները, Հայաստանից եւ այլ հանրապետությունների հայաբնակ ...ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԿԱՊԸ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍ Է
Անահիտ ԵՍԱՅԱՆ
Իսկական կրթօջախը հայրենի տան պես է։ Նրա հետ կապված հիշողություններն անկեղծ ուրախություններ են, որ հոսող ժամանակի մեջ ապրում են սաների մեջ եւ տարիների կանչով կրկին հետ բերում հարազատ կրթարան։ Պատահական ...ԹԵՐԹԸ` ԿՅԱՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՅԵԼԻ
.Լրացավ հանրապետական «Ազատ Արցախ» թերթի հիմնադրման 85-ամյակը։ Անցած ութուկես տասնամյակում մեր գլխավոր թերթը եղել է մեր լեռնաշխարհի հասարակական-քաղաքական, տնտեսական, հոգեւոր-մշակութային եւ մարզական ...ՍՐՏԻՆՍ ԱՎԵԼԻ ՇԱՏ Է, ՔԱՆ` ԼԵԶՎԻՆՍ
Հայկազն ՂԱՀՐԻՅԱՆ
Սրտանց շնորհավորում եմ թերթի հոբելյանը: Լինելով թերթի գլխավոր խմբագիրը, համոզվել եմ, թե ինչ յուրահատուկ դեր ու նշանակություն ունի այն Ղարաբաղի ժողովրդի ու պետության կյանքում: Մաղթում եմ, որ թերթի աշխատակազմը ...ՓՈԽՎԵԼ ԵՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ, ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ ՆԱԵՎ ԹԵՐԹԸ
Մարսել ՊԵՏՐՈՍՅԱՆ
Անցած տասնամյակների ընթացքում Լեռնային Ղարաբաղի տարեգրությունն այնպես իրատեսական, ճշմարտացի ու պատկերավոր չի արտացոլել որեւէ լրատվամիջոց, ինչպես դա արել ...ԹԵՐԹԸ` ԶԻՆՎՈՐ ԵՎ ՏԱՐԵԳԻՐ
Մուրադ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«Ազատ Արցախ» թերթը երկար ճանապարհ է անցել։ Ես կկարեւորեի հատկապես նրա դերը Արցախյան շարժման տարիներին. «Խորհրդային Ղարաբաղը» դարձավ ժամանակի ու ժողովրդի ...ՄԱՂԹՈՒՄ ԵՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
.
Եթե ռուս գրականությունը, ինչպես ընդունված է ասել, դուրս է եկել Գոգոլի «Շինել»-ից, ապա արցախյան լրագրողական ընտանիքն էլ քիչ բացառություններով դուրս է եկել ...ԱՅՑԵՔԱՐՏ, ՈՐ ԿՈՉՎՈՒՄ Է «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»
.
Հանգամանքների բերումով կարճ ժամկետ եմ խմբագրել «Ազատ Արցախը», ինչը, բնականաբար, բավականին նվազեցնում է նրա անցած 85-ամյա ուղուն հետադարձ հայացք ձգելու եւ ...ԹԵՐԹՆ ԻՐ ԱՆԺԽՏԵԼԻ ՆՊԱՍՏՆ ՈՒՆԻ ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿՈՒՄ
Կոմիտաս ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ես թերթի գլխավոր խմբագրի պարտականությունները ստանձնել եմ մեզ պարտադրած արցախա-ադրբեջանական պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում` 1993թ. սկզբից մինչ— զինադադարի ...ԱՐՑԱԽԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԶՈՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ
.
Դեպի մեծ աշխարհ իմ առաջին քայլը սկսվել է «Ազատ Արցախ» (նախկինում՝ «Սովետական Ղարաբաղ») թերթից, իմ անդրանիկ թոթովանքը, երբ դեռ դպրոցական էի, տպագրվել է այստեղ։ ...ԹԵՐԹԸ ԵՐԲԵՔ ԿՈՒՅՐ ԳՈՐԾԻՔ ՉԻ ԵՂԵԼ
.
Պատմական իրադարձությունների առումով «Խորհրդային Ղարաբաղ»-ին եւ նրա իրավահաջորդ «Ազատ Արցախ»-ին վերապահած էր հանդես գալ հատուկ առաքելությամբ՝ լինել մշտապես ...ԿՅԱՆՔԻՍ ԳՐԵԹԵ ՄԵԿ ՔԱՌՈՐԴՆ ԱՆՑԵԼ Է ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
.
«Խորհրդային Ղարաբաղ» թերթի, որի 85-ամյակը նշվում է այս օրերին, 18 խմբագիրներից եր—ի «ամենաերկարակյացը» եղել եմ ես: Խմբագրի պաշտոնում աշխատել եմ 1966-ից ...ՄԵՐ ՍՆՈՒՑՈՂ ՄԱՅՐԸ
.
Լ. Տոլստոյի խոսքերը մի քիչ շրջելով ասեմ՝ մենք բոլորս դուրս ենք եկել «Խորհրդային Ղարաբաղից»։ Խոսքս նրանց մասին է, ովքեր աշխատել են մեր մայր թերթում, եղել ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄԻՆ
.
Ի սրտե շնորհավորում եմ «Ազատ Արցախի» խմբագրակազմին՝ թերթի հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ։ Գիտեմ, թե իր երկար ճանապարհին ինչ դժվարին կեռմաններով է անցել ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄԻՆ
.
ԼՂՀ Ազգային ժողովի անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ «Ազատ Արցախ» թերթի 85-ամյակի կապակցությամբ։ Հոբելյանական ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻ ԿՈԼԵԿՏԻՎԻՆ
.
Հարգելի բարեկամներ Ի սրտե շնորհավորում եմ «Ազատ Արցախի» ողջ կոլեկտիվին եւ բազմաթիվ ընթերցողներին` 85-ամյա ...ԳԻՏԱԿՑԵԼՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԹԵՐՑՈՂԻ ԱՌՋԵՎ
.
Մարդկային կյանքի չափորոշիչներով՝ 85 տարին բավական պատկառելի տարիք է, որը ենթադրում է հսկայական կենսափորձի եւ իմաստնության, վերջնականորեն ձեւավորված բնավորության ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
.
ԱՅՑՆ ԷՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՈՎ, ԹԵ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՆ Է ՀԱՐՄԱՐԱՑՎԵԼ ԱՅՑԻՆ
.ԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Էմմա ԲԱԼԱՅԱՆԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է...
.21-ՐԴ ԴԱՐԸ ՋՐԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՐ Է
Դավիթ ԲԱԲԱՅԱՆԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.ՀՈՒՆՁՆ ԸՆԴՀԱՏՎԵԼ Է
Սեփ. լրատվությունԱՐՑԱԽՅԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻՆ
Միքայել ՀԱՋՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1762 Իզմիրում Մարկոսի տպարանում առաջին անգամ սկսեց տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց»-ը:
- 1818 Զեյթունը հրաժարվում է հարկ վճարել Մարաշի փաշային և ապստամբության դրոշ է բարձրացնում:
- 1823 Կ. Պոլսում ծնվեց Գրիգոր Աղաթոնյանը (Աղաթոն): (Վախճ. 1868թ.-ին):
- 1839 Մահացավ կոմպոզիտոր և հայ ձայնագրերի հեղինակ Պապա Համբարձումյանը:
- 1847 Մահացավ արքունի ոսկերչապետ Հակոբ Չելեպի Տյուզյանը, որի նախաձեռնությամբ հրատարակվում է «Եվրոպա» հանդեսը: (Ծնվ. հունվարի 3,1793 թ.):
- 1902 Բրյուսելում կայացավ հայրենասերների միջազգային համաժողով, որտեղ հայկական հարցերին նվիրված ճառերով հանդես եկավ ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը և ուրիշներ:
- 1902 Բրյուսելում կայացավ միջազգային կոնֆերանս հօգուտ Հայկական հարցի արդարացի լուծման:
- 1908 Մահացավ հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը: (Ծնվ. 1886թ.-ին):
- 1930 Ծնվեց հայ դերասան Մհեր Մկրտչյանը: (Վախճ. 1993թ.-ին):
- 1992 Հայկական ուժերը թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

