
Հրատարակված է Հուլիս 04, 2008
ԹԵՐԹԸ ԵՐԲԵՔ ԿՈՒՅՐ ԳՈՐԾԻՔ ՉԻ ԵՂԵԼ
- Պատմական իրադարձությունների առումով «Խորհրդային Ղարաբաղ»-ին եւ նրա իրավահաջորդ «Ազատ Արցախ»-ին վերապահած էր հանդես գալ հատուկ առաքելությամբ՝ լինել մշտապես արցախահայության հետ, դառնալ նրա իղձերի ու սպասելիքների արտահայտիչը։ Առաքելություն, որին մեր հոբելյարը հավատարիմ մնաց եւ հավատարիմ է այժմ։ Ամենից առաջ մեր թերթը մեր դարավոր պատմության վերջին 85-ամյակի ստույգ տարեգիրն է։ Եվ որ մենք խորհրդային շրջանում չունեինք լրատվական այլ միջոց եւ միայն միամորիկ «Խորհրդային Ղարաբաղ»-ին էր վիճակված գրի առնելու մեր կյանքում տեղի ունեցած իրադարձությունները։ Ճակատագրի բերումով միայն մեր հանրապետական գրադարանում են պահվել ու պահպանվել մեր թերթի անցած տարիների համարները, որոնք դարձել են շատ-շատերի հետաքրքրության առարկան։ Օրերս ինձ էլ ներքին մի մղում ստիպեց թերթել մեր թերթի մի քանի տարվա հնագույն համարները։ Եվ համոզմունքս վերահաստատվեց՝ մեր թերթը հնարավոր չափով քիչ է տարվել խորհրդային մամուլին հատուկ հաճոյախոսությամբ, մեր «երջանիկ» կյանքի թմբկահարմամբ։ Համարից համար թերթում հրապարակումներ են տպագրվել մարզում արդյունաբերության զարգացման, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման եւ հատկապես մշակույթի եւ ճարտարապետության հինավուրց օջախների պահպանման ու վերանորոգման անհրաժեշտության եւ հրատապ այլ խնդիրների լուծման մասին։ Մեկ տարի առաջ լույս ընծայված՝ «Ղարաբաղը կրակների մեջ» հուշագրքում նշանավոր գրող եւ հրապարակախոս Ս. Խանզադյանը, անդրադառնալով Արցախյան շարժման սկզբնափուլում անդրկովկասյան հայատառ թերթերի գործունեությանը, գոհունակության խոսք է ասում «Խորհրդային Ղարաբաղ»-ի մասին (էջ 236)։ Եվ դա հիմնավորված գնահատական է։ Չնայած Բաքվից եւ Մոսկվայից ժամանած էմիսարների սադրանքներին ու խարդավանքներին, մեր թերթը կույր գործիչ չդարձավ նրանց ձեռքին, մնաց արդարության հաղթանակի համար ըմբոստացած արցախահայության հետ, ոգեկոչեց եւ ոգեւորեց նրան իր պայքարում։ Իմ գիտակցական կյանքի քսանհինգ տարիներն անցել են «Խորհրդային Ղարաբաղ»-ում։ Անքուն գիշերներ ենք անցկացրել, ոչ քիչ դեպքերում օգնության հասել տեքստանյութը ձեռքով շարողներին, էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման դեպքում պտտել տպագրական մեքենայի թափանիվը՝ միայն թե լույս ընծայվի թերթի հերթական համարը։ Ինձ բախտ է վիճակվել աշխատել մեր ստեղծագործական մտավորականության այնպիսի հանրածանոթ ներկայացուցիչների հետ, ինչպիսին եղել են կյանքից անժամանակ հեռացած Բ. Ուլուբաբյանը, Լ. Գասպարյանը, Ի. Պետրոսյանը, Վ. Չիթչյանը, Վ. Օվյանը, Ժ. Անդրյանը, Յու. Ապրեսյանը, Ա. Դանիելյանը, Գ. Այվազյանը եւ ուրիշ երեւելիներ։ Կարծում եմ, ճիշտ կլինի, որ մենք՝ ողջ մնացածներս, օգտագործելով պատեհ առիթը որպես գնահատության եւ հարգանքի տուրք, հուշագիրք հրատարակենք մեր այդ ընկերների մասին։ Փա՜ռք մեր հոբելյարին՝ մեր «Ազատ Արցախ»-ին։ Եղիշե ՍԱՐԳՍՅԱՆ «Խորհրդային Ղարաբաղ»-ի 1984-1988 թթ. գլխավոր խմբագիր

- .
Վերջին լուրերը, Հուլիս 04, 2008
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
Հուլիսի 3-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան ազատմարտում աչքի ընկած «Սասունցի Դավիթ» ջոկատի նահատակների հուշ-խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.Հուլիսի 4-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2007-2009 ...ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ ԼՂՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
.Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը հուլիսի 1-4-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
.... Հայաստանի ոստիկանությունում ստեղծվել է «Թեժ գիծ» . ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի կարգադրությամբ, հասարակության հետ կապն առավել թափանցիկ դարձնելու ...ԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ Երբ Ղարաբաղում իրավիճակը սրվեց եւ ստեղծվում էին առաջին պարտիզանական ջոկատները, Հայաստանից եւ այլ հանրապետությունների հայաբնակ ...ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԿԱՊԸ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍ Է
Անահիտ ԵՍԱՅԱՆ
Իսկական կրթօջախը հայրենի տան պես է։ Նրա հետ կապված հիշողություններն անկեղծ ուրախություններ են, որ հոսող ժամանակի մեջ ապրում են սաների մեջ եւ տարիների կանչով կրկին հետ բերում հարազատ կրթարան։ Պատահական ...ԹԵՐԹԸ` ԿՅԱՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՅԵԼԻ
.Լրացավ հանրապետական «Ազատ Արցախ» թերթի հիմնադրման 85-ամյակը։ Անցած ութուկես տասնամյակում մեր գլխավոր թերթը եղել է մեր լեռնաշխարհի հասարակական-քաղաքական, տնտեսական, հոգեւոր-մշակութային եւ մարզական ...ՍՐՏԻՆՍ ԱՎԵԼԻ ՇԱՏ Է, ՔԱՆ` ԼԵԶՎԻՆՍ
Հայկազն ՂԱՀՐԻՅԱՆ
Սրտանց շնորհավորում եմ թերթի հոբելյանը: Լինելով թերթի գլխավոր խմբագիրը, համոզվել եմ, թե ինչ յուրահատուկ դեր ու նշանակություն ունի այն Ղարաբաղի ժողովրդի ու պետության կյանքում: Մաղթում եմ, որ թերթի աշխատակազմը ...ՓՈԽՎԵԼ ԵՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ, ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ ՆԱԵՎ ԹԵՐԹԸ
Մարսել ՊԵՏՐՈՍՅԱՆ
Անցած տասնամյակների ընթացքում Լեռնային Ղարաբաղի տարեգրությունն այնպես իրատեսական, ճշմարտացի ու պատկերավոր չի արտացոլել որեւէ լրատվամիջոց, ինչպես դա արել ...ԹԵՐԹԸ` ԶԻՆՎՈՐ ԵՎ ՏԱՐԵԳԻՐ
Մուրադ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«Ազատ Արցախ» թերթը երկար ճանապարհ է անցել։ Ես կկարեւորեի հատկապես նրա դերը Արցախյան շարժման տարիներին. «Խորհրդային Ղարաբաղը» դարձավ ժամանակի ու ժողովրդի ...ՄԱՂԹՈՒՄ ԵՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
.
Եթե ռուս գրականությունը, ինչպես ընդունված է ասել, դուրս է եկել Գոգոլի «Շինել»-ից, ապա արցախյան լրագրողական ընտանիքն էլ քիչ բացառություններով դուրս է եկել ...ԱՅՑԵՔԱՐՏ, ՈՐ ԿՈՉՎՈՒՄ Է «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»
.
Հանգամանքների բերումով կարճ ժամկետ եմ խմբագրել «Ազատ Արցախը», ինչը, բնականաբար, բավականին նվազեցնում է նրա անցած 85-ամյա ուղուն հետադարձ հայացք ձգելու եւ ...ԹԵՐԹՆ ԻՐ ԱՆԺԽՏԵԼԻ ՆՊԱՍՏՆ ՈՒՆԻ ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿՈՒՄ
Կոմիտաս ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ես թերթի գլխավոր խմբագրի պարտականությունները ստանձնել եմ մեզ պարտադրած արցախա-ադրբեջանական պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում` 1993թ. սկզբից մինչ— զինադադարի ...ԱՐՑԱԽԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԶՈՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ
.
Դեպի մեծ աշխարհ իմ առաջին քայլը սկսվել է «Ազատ Արցախ» (նախկինում՝ «Սովետական Ղարաբաղ») թերթից, իմ անդրանիկ թոթովանքը, երբ դեռ դպրոցական էի, տպագրվել է այստեղ։ ...ԹԵՐԹԸ ԵՐԲԵՔ ԿՈՒՅՐ ԳՈՐԾԻՔ ՉԻ ԵՂԵԼ
.
Պատմական իրադարձությունների առումով «Խորհրդային Ղարաբաղ»-ին եւ նրա իրավահաջորդ «Ազատ Արցախ»-ին վերապահած էր հանդես գալ հատուկ առաքելությամբ՝ լինել մշտապես ...ԿՅԱՆՔԻՍ ԳՐԵԹԵ ՄԵԿ ՔԱՌՈՐԴՆ ԱՆՑԵԼ Է ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
.
«Խորհրդային Ղարաբաղ» թերթի, որի 85-ամյակը նշվում է այս օրերին, 18 խմբագիրներից եր—ի «ամենաերկարակյացը» եղել եմ ես: Խմբագրի պաշտոնում աշխատել եմ 1966-ից ...ՄԵՐ ՍՆՈՒՑՈՂ ՄԱՅՐԸ
.
Լ. Տոլստոյի խոսքերը մի քիչ շրջելով ասեմ՝ մենք բոլորս դուրս ենք եկել «Խորհրդային Ղարաբաղից»։ Խոսքս նրանց մասին է, ովքեր աշխատել են մեր մայր թերթում, եղել ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄԻՆ
.
Ի սրտե շնորհավորում եմ «Ազատ Արցախի» խմբագրակազմին՝ թերթի հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ։ Գիտեմ, թե իր երկար ճանապարհին ինչ դժվարին կեռմաններով է անցել ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄԻՆ
.
ԼՂՀ Ազգային ժողովի անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ «Ազատ Արցախ» թերթի 85-ամյակի կապակցությամբ։ Հոբելյանական ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻ ԿՈԼԵԿՏԻՎԻՆ
.
Հարգելի բարեկամներ Ի սրտե շնորհավորում եմ «Ազատ Արցախի» ողջ կոլեկտիվին եւ բազմաթիվ ընթերցողներին` 85-ամյա ...ԳԻՏԱԿՑԵԼՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԹԵՐՑՈՂԻ ԱՌՋԵՎ
.
Մարդկային կյանքի չափորոշիչներով՝ 85 տարին բավական պատկառելի տարիք է, որը ենթադրում է հսկայական կենսափորձի եւ իմաստնության, վերջնականորեն ձեւավորված բնավորության ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Վարդգես ՕՎՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
.ԼԵՌՆԱՅԻՆՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՎԵՐՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ...
Դավիթ Բաբայան,քաղաքագետԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻՆ
.ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԱՆԴԱՐՁԻԿ ԿԵՏ
Դե ֆակտո
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
.
ԱՅՑՆ ԷՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՈՎ, ԹԵ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՆ Է ՀԱՐՄԱՐԱՑՎԵԼ ԱՅՑԻՆ
.ԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Էմմա ԲԱԼԱՅԱՆԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է...
.ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.21-ՐԴ ԴԱՐԸ ՋՐԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՐ Է
Դավիթ ԲԱԲԱՅԱՆՀՈՒՆՁՆ ԸՆԴՀԱՏՎԵԼ Է
Սեփ. լրատվությունՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1762 Իզմիրում Մարկոսի տպարանում առաջին անգամ սկսեց տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց»-ը:
- 1818 Զեյթունը հրաժարվում է հարկ վճարել Մարաշի փաշային և ապստամբության դրոշ է բարձրացնում:
- 1823 Կ. Պոլսում ծնվեց Գրիգոր Աղաթոնյանը (Աղաթոն): (Վախճ. 1868թ.-ին):
- 1839 Մահացավ կոմպոզիտոր և հայ ձայնագրերի հեղինակ Պապա Համբարձումյանը:
- 1847 Մահացավ արքունի ոսկերչապետ Հակոբ Չելեպի Տյուզյանը, որի նախաձեռնությամբ հրատարակվում է «Եվրոպա» հանդեսը: (Ծնվ. հունվարի 3,1793 թ.):
- 1902 Բրյուսելում կայացավ հայրենասերների միջազգային համաժողով, որտեղ հայկական հարցերին նվիրված ճառերով հանդես եկավ ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը և ուրիշներ:
- 1902 Բրյուսելում կայացավ միջազգային կոնֆերանս հօգուտ Հայկական հարցի արդարացի լուծման:
- 1908 Մահացավ հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը: (Ծնվ. 1886թ.-ին):
- 1930 Ծնվեց հայ դերասան Մհեր Մկրտչյանը: (Վախճ. 1993թ.-ին):
- 1992 Հայկական ուժերը թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

