
Հրատարակված է Հուլիս 04, 2008
ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԿԱՊԸ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍ Է
- Իսկական կրթօջախը հայրենի տան պես է։ Նրա հետ կապված հիշողություններն անկեղծ ուրախություններ են, որ հոսող ժամանակի մեջ ապրում են սաների մեջ եւ տարիների կանչով կրկին հետ բերում հարազատ կրթարան։ Պատահական չէր (40 տարի անց ) Շուշիի մանկավարժական ուսումնարանի 1968 թ. շրջանավարտների այցը ամառային Շուշի։ Երեւանից, Չարենցավանից եւ Արցախի տարբեր շրջաններից նրանք եկել էին, որպեսզի Ղազանչեցոց եկեղեցում, նախ փառաբանեն Տիրոջը, ազատագրված ու հայացած Շուշիի նորոգված ու զանգերի ղողանջներով երկինք ճառագած եկեղեցիների, ապա՝ հարազատ կրթօջախի կամարների տակ եւս մեկ անգամ հավաքվեն եւ քոլեջի նորավարտ շրջանավարտներին իրենց սրտի խոսքն ու ուղերձը հղեն։ -«Փառապանծ ու բեղմնավոր պատմություն ունի լույսի այս հոյակապ կրթարանը, որի նորօրյա տարեգրությունը գրում եք դուք, սիրելի շրջանավարտներ։ Այսօրվա հանդիպումը պետք է պարտավորեցնի ձեզ՝ միշտ բարձր պահել գեղեցկուհի Շուշիում գտնվող հարազատ կրթօջախի պատիվը, լինել հավատարիմ նրա լավագույն ավանդույթներին, շարունակել նրա հայապահպան, ազգանպաստ գործունեությանը, որ ահա մոտ 9 տասնամյակ ստանձնել ու սրբությամբ կատարում է այս ուսումնական հաստատությունը։ Ավանդում ենք ձեզ՝ ամեն օր սրբազան երկյուղածությամբ մտնել լույսի այս տաճարը, տիրապետել գիտելիքների հիմունքներին, հարգել ու պատվել մեծարանքի արժանի ձեր ուսուցիչներին, բարձր պահել այն հպարտ ոգին, որ միշտ հային հայ է պահել եւ որով հաղթեցինք արցախյան դժվարին գոյամարտում։ Մի լքեք Արցախը, այլ գոնե մի քար ավելացրեք այն կառուցելու, աշխարհին ճանաչել տալու եւ ամրապնդելու վսեմ առաքելությանը։ Շենացրեք հողը հայրենի եւ ապացուցեք աշխարհին, որ զավակներն եք Մռովից մինչեւ Քիրս ընկած այս հրաշք երկրամասի, որ կոչվում է Հայրենիք»,- ասված է ուղերձում։ Հանդիպման ընթացքում 1968-ի շրջանավարտ Սիրուն Բաղդասարյանը (Արցախի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու) հպարտությամբ նշեց, որ 1922-1923 ուսումնական տարում բացված մանկավարժական ուսումնարանը դարձել էր ոչ միայն Շուշիի ռեալական ուսումնարանի իրավահաջորդը, այլեւ Արցախի միջնակարգ - մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների առաջնեկը։ Այն միաժամանակ կրթամշակութային, հասարակական - քաղաքական շարժումների, առաջավոր մտավորականության կենտրոն էր։ Հիմնադրման պահից սկսած իր բեղմնավոր եւ հայանպաստ գործունեությամբ դարձել էր արցախահայերի, նրան հարող հայաշատ վայրերի ամենացանկալի հաստատությունը, որը դեպի իրեն էր ձգում ուսումնածարավ պատանիներին ու աղջիկներին։ Շրջանավարտները մի անգամ էլ հիշեցին 1964-ի ամառային զովաշունչ Շուշին, երբ այս նույն շենքի բակում հավաքվեցին 200 դիմորդներ եւ որոնցից միայն 30 երջանիկները պիտի ընդունվեին, որոնք էլ սովորելու տարիներին աչքի ընկան իրենց ուշիմությամբ, ազնվությամբ, համեստությամբ ու կարգապահությամբ։ Շրջանավարտները երախտագիտության խոր զգացումով տվեցին իրենց սիրելի ուսուցիչներիի անունները (Ալբերտ Խաչատրյան, Լարիսա Ղազարյան, Միքայել Գրիգորյան, Մուշեղ Աբրահամյան, Աիդա Մինասովնա, Ժորա Ֆարսյան եւ շատ ուրիշներ)։ Տարիներ անց նրանք գիտակցեցին, թե ինչպիսի անձնվիրությամբ էր ուսումնարանի մանկավարժական կոլեկտիվը ծառայում իր ժողովրդին՝ ուսերի վրա տանելով մտավորականության նոր կադրեր պատրաստելու դժվարին, բայց պատվաբեր գործը։ Հյուրերին ջերմ խոսքեր հղեց քոլեջի 2008 թվականի շրջանավարտ Զարինե Ալավերդյանը։ Նա շրջանավարտների անունից շնորհակալություն հայտնեց կյանքի այս գեղեցիկ դասն իրենց համար կազմակերպելու համար։ Դաս, որ լի է հուշերով ու բարի, անկեղծ պատմություններով։ Երիտասարդ շրջանավարտը նշեց, որ չնայած 1968 թ.-ից մինչեւ մեր օրերը ուսումնարանի կյանքում շատ բան է փոխվել, բայց նույնն է մնացել դասախոսների սերն ու հոգատարությունը ուսանողների նկատմամբ։ Շրջանավարտների անունից նա խոստացավ բարձր պահել հարազատ կրթօջախի պատիվը եւ ձեռք բերած գիտելիքներն անմնացորդ ծառայեցնել հայրենի Արցախի շենացմանն ու բարգավաճմանը։ Ջերմություն ու կարոտ կային իրենց սաների նկատմամբ Լարիսա Ղազարյանի, Ալբերտ Խաչատրյանի ելույթների մեջ։ 40 տարի առաջ հնչած վերջին զանգը նրանցից յուրքանչյուրին ուղեկցել ու տարել էր տարբեր ճանապարհներով։ Բայց նրանցից եւ ոչ մեկը հուսախաբ չի արել։ Հպարտությամբ նշվեց, որ այսօր 1968 թ. շրջանավարտներն անվանի մանկավարժներ են, դպրոցների տնօրեններ, մանկապարտեզների վարիչներ ու դասախոսներ։ Արցախյան գոյամարտի տարիներին եղել են այնպիսիք, ովքեր զենքը ձեռքին կռվել են ազերիների դեմ, կռել մեր հաղթանակը։ Հանդիպումն անցավ հուշառատ ու ջերմ մթնոլորտում։ Ռայա Նազարյանն անկեղծորեն խոստովանեց, որ համակուրսեցիներին քառասուն տարի անց հանդիպելուց հետո, տակավին իրեն նույն ուսանողուհին զգաց։ - Երբ հետադարձ հայացք եմ ձգում կյանքիս անցած տարիներին, հայտնաբերում եմ, որ ամենաբովանդակալից, երջանիկ ժամանակաշրջանը Շուշիի մանկավարժականի ուսանողական տարիներն էին, չնայած հետագայում կրթությունս շարունակել եմ այլ ուսումնական հաստատություններում։ Այսօրվա պես հիշում եմ այդ տարիների հետ կապված բոլոր դեպքերն ու իրադարձությունները։ Որքան անկեղծ էինք, որքան անհոգ, որքան միամիտ... Քոլեջի թանգարանին մատուցելով իրենց համեստ նվերը, նրանք հուշամատյանում թողեցին օրվա հարուստ տպավորությունները՝ որպես հոգուց ծնված քաղցրահուշ պատառիկներ։ Հետո քայլելով ճանապարհվեցին դեպի Ձիատափ՝ մի անգամ եւս վայելելու իրենց երիտասարդության սքանչելի, զմրուխտյա բարձունքը... Նրանց հայացքներում ե՛ւ ուրախություն կար, ե՛ւ ափսոսանք։ Չէ՞ որ նրանց ճանապարհները նորից պիտի բաժանվեին, ինչպես 40 տարի առաջ...

- Անահիտ ԵՍԱՅԱՆ
Վերջին լուրերը, Հուլիս 04, 2008
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
Հուլիսի 3-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան ազատմարտում աչքի ընկած «Սասունցի Դավիթ» ջոկատի նահատակների հուշ-խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.Հուլիսի 4-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2007-2009 ...ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ ԼՂՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
.Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը հուլիսի 1-4-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
.... Հայաստանի ոստիկանությունում ստեղծվել է «Թեժ գիծ» . ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի կարգադրությամբ, հասարակության հետ կապն առավել թափանցիկ դարձնելու ...ԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ Երբ Ղարաբաղում իրավիճակը սրվեց եւ ստեղծվում էին առաջին պարտիզանական ջոկատները, Հայաստանից եւ այլ հանրապետությունների հայաբնակ ...ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԿԱՊԸ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍ Է
Անահիտ ԵՍԱՅԱՆ
Իսկական կրթօջախը հայրենի տան պես է։ Նրա հետ կապված հիշողություններն անկեղծ ուրախություններ են, որ հոսող ժամանակի մեջ ապրում են սաների մեջ եւ տարիների կանչով կրկին հետ բերում հարազատ կրթարան։ Պատահական ...ԹԵՐԹԸ` ԿՅԱՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՅԵԼԻ
.Լրացավ հանրապետական «Ազատ Արցախ» թերթի հիմնադրման 85-ամյակը։ Անցած ութուկես տասնամյակում մեր գլխավոր թերթը եղել է մեր լեռնաշխարհի հասարակական-քաղաքական, տնտեսական, հոգեւոր-մշակութային եւ մարզական ...ՍՐՏԻՆՍ ԱՎԵԼԻ ՇԱՏ Է, ՔԱՆ` ԼԵԶՎԻՆՍ
Հայկազն ՂԱՀՐԻՅԱՆ
Սրտանց շնորհավորում եմ թերթի հոբելյանը: Լինելով թերթի գլխավոր խմբագիրը, համոզվել եմ, թե ինչ յուրահատուկ դեր ու նշանակություն ունի այն Ղարաբաղի ժողովրդի ու պետության կյանքում: Մաղթում եմ, որ թերթի աշխատակազմը ...ՓՈԽՎԵԼ ԵՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ, ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ ՆԱԵՎ ԹԵՐԹԸ
Մարսել ՊԵՏՐՈՍՅԱՆ
Անցած տասնամյակների ընթացքում Լեռնային Ղարաբաղի տարեգրությունն այնպես իրատեսական, ճշմարտացի ու պատկերավոր չի արտացոլել որեւէ լրատվամիջոց, ինչպես դա արել ...ԹԵՐԹԸ` ԶԻՆՎՈՐ ԵՎ ՏԱՐԵԳԻՐ
Մուրադ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«Ազատ Արցախ» թերթը երկար ճանապարհ է անցել։ Ես կկարեւորեի հատկապես նրա դերը Արցախյան շարժման տարիներին. «Խորհրդային Ղարաբաղը» դարձավ ժամանակի ու ժողովրդի ...ՄԱՂԹՈՒՄ ԵՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
.
Եթե ռուս գրականությունը, ինչպես ընդունված է ասել, դուրս է եկել Գոգոլի «Շինել»-ից, ապա արցախյան լրագրողական ընտանիքն էլ քիչ բացառություններով դուրս է եկել ...ԱՅՑԵՔԱՐՏ, ՈՐ ԿՈՉՎՈՒՄ Է «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»
.
Հանգամանքների բերումով կարճ ժամկետ եմ խմբագրել «Ազատ Արցախը», ինչը, բնականաբար, բավականին նվազեցնում է նրա անցած 85-ամյա ուղուն հետադարձ հայացք ձգելու եւ ...ԹԵՐԹՆ ԻՐ ԱՆԺԽՏԵԼԻ ՆՊԱՍՏՆ ՈՒՆԻ ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿՈՒՄ
Կոմիտաս ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ես թերթի գլխավոր խմբագրի պարտականությունները ստանձնել եմ մեզ պարտադրած արցախա-ադրբեջանական պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում` 1993թ. սկզբից մինչ— զինադադարի ...ԱՐՑԱԽԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԶՈՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ
.
Դեպի մեծ աշխարհ իմ առաջին քայլը սկսվել է «Ազատ Արցախ» (նախկինում՝ «Սովետական Ղարաբաղ») թերթից, իմ անդրանիկ թոթովանքը, երբ դեռ դպրոցական էի, տպագրվել է այստեղ։ ...ԹԵՐԹԸ ԵՐԲԵՔ ԿՈՒՅՐ ԳՈՐԾԻՔ ՉԻ ԵՂԵԼ
.
Պատմական իրադարձությունների առումով «Խորհրդային Ղարաբաղ»-ին եւ նրա իրավահաջորդ «Ազատ Արցախ»-ին վերապահած էր հանդես գալ հատուկ առաքելությամբ՝ լինել մշտապես ...ԿՅԱՆՔԻՍ ԳՐԵԹԵ ՄԵԿ ՔԱՌՈՐԴՆ ԱՆՑԵԼ Է ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
.
«Խորհրդային Ղարաբաղ» թերթի, որի 85-ամյակը նշվում է այս օրերին, 18 խմբագիրներից եր—ի «ամենաերկարակյացը» եղել եմ ես: Խմբագրի պաշտոնում աշխատել եմ 1966-ից ...ՄԵՐ ՍՆՈՒՑՈՂ ՄԱՅՐԸ
.
Լ. Տոլստոյի խոսքերը մի քիչ շրջելով ասեմ՝ մենք բոլորս դուրս ենք եկել «Խորհրդային Ղարաբաղից»։ Խոսքս նրանց մասին է, ովքեր աշխատել են մեր մայր թերթում, եղել ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄԻՆ
.
Ի սրտե շնորհավորում եմ «Ազատ Արցախի» խմբագրակազմին՝ թերթի հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ։ Գիտեմ, թե իր երկար ճանապարհին ինչ դժվարին կեռմաններով է անցել ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄԻՆ
.
ԼՂՀ Ազգային ժողովի անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ «Ազատ Արցախ» թերթի 85-ամյակի կապակցությամբ։ Հոբելյանական ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻ ԿՈԼԵԿՏԻՎԻՆ
.
Հարգելի բարեկամներ Ի սրտե շնորհավորում եմ «Ազատ Արցախի» ողջ կոլեկտիվին եւ բազմաթիվ ընթերցողներին` 85-ամյա ...ԳԻՏԱԿՑԵԼՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԹԵՐՑՈՂԻ ԱՌՋԵՎ
.
Մարդկային կյանքի չափորոշիչներով՝ 85 տարին բավական պատկառելի տարիք է, որը ենթադրում է հսկայական կենսափորձի եւ իմաստնության, վերջնականորեն ձեւավորված բնավորության ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
.
ԱՅՑՆ ԷՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՈՎ, ԹԵ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՆ Է ՀԱՐՄԱՐԱՑՎԵԼ ԱՅՑԻՆ
.ԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Էմմա ԲԱԼԱՅԱՆԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է...
.21-ՐԴ ԴԱՐԸ ՋՐԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՐ Է
Դավիթ ԲԱԲԱՅԱՆԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.ՀՈՒՆՁՆ ԸՆԴՀԱՏՎԵԼ Է
Սեփ. լրատվությունԱՐՑԱԽՅԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻՆ
Միքայել ՀԱՋՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1762 Իզմիրում Մարկոսի տպարանում առաջին անգամ սկսեց տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց»-ը:
- 1818 Զեյթունը հրաժարվում է հարկ վճարել Մարաշի փաշային և ապստամբության դրոշ է բարձրացնում:
- 1823 Կ. Պոլսում ծնվեց Գրիգոր Աղաթոնյանը (Աղաթոն): (Վախճ. 1868թ.-ին):
- 1839 Մահացավ կոմպոզիտոր և հայ ձայնագրերի հեղինակ Պապա Համբարձումյանը:
- 1847 Մահացավ արքունի ոսկերչապետ Հակոբ Չելեպի Տյուզյանը, որի նախաձեռնությամբ հրատարակվում է «Եվրոպա» հանդեսը: (Ծնվ. հունվարի 3,1793 թ.):
- 1902 Բրյուսելում կայացավ հայրենասերների միջազգային համաժողով, որտեղ հայկական հարցերին նվիրված ճառերով հանդես եկավ ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը և ուրիշներ:
- 1902 Բրյուսելում կայացավ միջազգային կոնֆերանս հօգուտ Հայկական հարցի արդարացի լուծման:
- 1908 Մահացավ հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը: (Ծնվ. 1886թ.-ին):
- 1930 Ծնվեց հայ դերասան Մհեր Մկրտչյանը: (Վախճ. 1993թ.-ին):
- 1992 Հայկական ուժերը թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

