
Հրատարակված է Հուլիս 03, 2008
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՆԱԽԿԻՆ ՁԵՎԱՃԱՓԸ
- Անցած շաբթվա վերջին տարածաշրջանային այցի շրջանակներում Ստեփանակերտ ժամանեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (ՌԴ) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա)։ Միջազգային միջնորդների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կրկին հաստատեց հանրապետության ղեկավարության դիրքորոշումը բանակցությունների նախկին ձեւաչափի վերականգնման անհրաժեշտության մասին՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների պարտադիր մասնակցությամբ։ Պահանջը միանգամայն օրինաչափ է, քանզի բխում է այն փաստից, որ ԵԱՀԿ-ի փաստաթղթերում ճանաչված է հակամարտության երեք, այլ ոչ թե՝ երկու կողմ, եւ բանակցային գործընթացի արդյունավետությունն ուղղակիորեն կախված է այդ անհերքելի պայմանի հաշվառումից։ Հաշվի առնելով բանակցությունների գաղտնիությունը՝ ե՛ւ հակամարտության կողմերը, ե՛ւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ձգտում են չբացահայտել հիմնախնդրի քննարկման մանրամասները, ինչը դիվանագիտական տեսանկյունից արդարացված է , քանի որ արդեն ձեռք բերված արդյունքների վաղաժամ հրապարակումը, իրոք, կարող է խոչընդոտել կարգավորման ողջ գործընթացին։ Այդուհանդերձ, ներկա այցի ընթացքում Մինսկի խմբի համանախագահները լրագրողներին են տրամադրել որոշ քանակության տեղեկատվություն՝ բանակցությունների ընթացքի վերաբերյալ։ Ե՛վ Երեւանում, ե՛ւ Ստեփանակերտում միջնորդները տեղեկացրել են, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ նոր առաջարկներ իրենք չեն բերել եւ, հետեւապես, բանակցությունները կշարունակվեն անցած տարվա նոյեմբերին կողմերին առաջարկված՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Միաժամանակ, Յու. Մերզլյակովը մի փոքր ավելի է անկեղծացել ու խոստովանել, որ վերոհիշյալ 14-15 սկզբունքներից 4-ի շուրջ կողմերն ունեն տարաձայնություններ։ Ընդ որում, ռուս դիվանագետը հրաժարվել է ասել՝ կոնկրետ ինչ սկզբունքների մասին է խոսքը։ Հասկանալի է, որ կարելի է որոշ չափազանցությամբ խոսել որոշակի առաջընթացի մասին, եթե, ինչպես պնդում են միջնորդները, հաջողվել է փոխըմբռնման հասնել սկզբունքների հիմնական մասի շուրջ։ Սակայն պետք է ասել, որ դիվանագիտության մեջ գործում է այսպիսի կարգ. եթե համաձայնեցված չէ ապագա փաստաթղթի նույնիսկ մեկ կետը, այն չի կարող համարվել վերջնական։ Չնայած միջնորդները հրաժարվել են բացել փակագծերը, համարձակվենք ենթադրել, որ առայժմ չհամաձայնեցված են մնում լեռնայինղարաբաղյան հակամարտության առանցքային հարցերը, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակին, տարածքներին եւ փախստականներին։ Այսպիսի ենթադրությունները հիմնված են այն բանի վրա, որ Ադրբեջանի դիրքորոշումն այդ հարցերում ոչ մի փոփոխության չի ենթարկվել։ Ավելին, այն վերջին ժամանակներս ավելի է կոշտացել։ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները հրապարակայնորեն եւ առանց հոգնելու հայտարարում են ԼՂՀ-ին անկախ կարգավիճակ տրամադրելու անթույլատրելիության մասին։ Դեռ ավելին, երբ խոսքը վերաբերում է կարգավիճակի շուրջ հանրաքվեի անցկացմանը, ապա պաշտոնական Բաքուն «մեծահոգաբար» պատրաստակամություն է հայտնում Լեռնային Ղարաբաղին տրամադրել միայն «լայն ինքնավարություն», իսկ հանրաքվեն, ըստ նրա, պետք է անցկացվի ողջ Ադրբեջանի տարածքում։ Նման հարցադրումը չի ներգծվում ոչ միայն միջազգային իրավունքի, այլեւ առողջ տրամաբանության շրջանակներում։ Հիմնախնդիրը խորանում է նրանով, որ Բաքուն վերջ չի տալիս Հայաստանի եւ ԼՂՀ-ի հասցեին շանտաժի եւ սպառնալիքների քաղաքականությանը՝ ուժեղացնելով ռեւանշիստական հռետորությունը։ Այդ համապատկերի վրա խոսել ղարաբաղյան կարգավորման գործընթացում հավանական ճեղքվածքի մասին՝ հնարավոր չէ։ Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ Ադրբեջանի նման վարքագիծը վերջերս քննարկման առարկա է դարձել ԱՄՆ Սենատում եւ Կոնգրեսի՝ Անդրկովկասում ամերիկյան քաղաքականության գծով հանձնաժողովում։ Արեւմտյան մի շարք քաղաքագետներ, այդ թվում եւ՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը, ստիպված էին կոչ անել Բաքվին՝ դադարեցնել ռազմատենչ հռետորությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նույնպես միջնորդների ուշադրությունը հրավիրեց հակահայկական քարոզչության եւ ռազմատենչ հայտարարությունների անթույլատրելիության վրա։ Բացի այդ, հանրապետության ղեկավարը նշեց, որ հիմնախնդրի քննարկումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանավորությունից այլ ատյաններ տեղափոխելու՝ Ադրբեջանի փորձերը չեն նպաստում հիմնախնդրի կարգավորմանը։ Ի դեպ, Նախագահի այդ դիրքորոշումն ընդունվեց եւ հավանության արժանացավ Մինսկի խմբի համանախագահների կողմից։ Ադրբեջանի ռազմատենչ հռետորությունը, հիմնախնդրի կարգավորումը միջազգային այլ կառույցներ տեղափոխելու նրա ջանքերը, Լեռնային Ղարաբաղի հետ ուղղակի երկխոսությունից հրաժարվելը միանշանակ խոսում են հակամարտությունը միջազգային իրավունքի եւ ողջամիտ փոխզիջումների հիման վրա լուծելու՝ Բաքվի իշխանությունների չկամության եւ անպատրաստակամ լինելու մասին։ Իսկ դա նշանակում է, որ միջնորդներից դեռ ոչ քիչ ջանքեր կպահանջվեն՝ մնացած սկզբունքների համաձայնեցման համար։

- ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Վերջին լուրերը, Հուլիս 03, 2008
ԱՅՍ ՁՈՐԱԿՈՒՄ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՈԳԻՆ Է ԹԵՎԱԾՈՒՄ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Բերդաձորում, որ նախկինում գավառակ էր կոչվում, ներկայի համեմատությամբ ավելի ընդարձակ տարածքով, իսկ այժմ՝ ենթաշրջան, զարմանալի քարակույտեր կան, որոնք բարբառով ...Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՆ ԳՐՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ
Zerkalo.azԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ Ինչո՞ւ ի տարբերություն արտասահմանցիների, Ադրբեջանի տարածքում իրենց օտար են զգում մեր հայրենակիցները։ Հիշեցումներն ...ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Էմմա ԲԱԼԱՅԱՆՀունիսի վերջին Ստեփանակերտի քաղաքապետ Վ. Միքայելյանը հրավիրեց հերթական դիսպետչերական խորհրդակցությունը՝ նվիրված առաջին կիսամյակում կատարված աշխատանքին եւ ...ՎԱՂՎԱՆԻՑ ՍԿՍՎՈՒՄ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԼՂՀ գնահատման եւ թեստավորման կենտրոնի տեղեկացմամբ, հուլիսի 4-10-ը Ստեփանակերտի N 2 միջնակարգ դպրոցի քննական կենտրոնում կանցկացվեն պետական ավարտական եւ միասնական ...ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿՆՃԻՌԸ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Որ կրթության ոլորտում իրականացվող կամ նախատեսվող բարեփոխումները միանշանակ չեն ընդունվում՝ եւս մեկ անգամ համոզվեցինք ԱԺ վերջին նիստում։ Բավական սուր հարցադրումներ ...ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆՈՒՄ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Որ շինարարական աշխատանքներն ու ջրամատակարարման համակարգի կարգավորումը պետական քաղաքականության առանցքային ուղղությունները պետք է լինեն՝ տարբեր մակարդակներով ...ԱՊԱՀՈՎԵԼ ՈՐԱԿ ԵՎ ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
«ԱԱ»Հուլիսի 2-ին Ստեփանակերտի քաղաքապետարանում կայացավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը քաղաքապետարանի աշխատակազմի եւ քաղաքապետ Վազգեն Միքայելյանի, ինչպես ...ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՆԱԽԿԻՆ ՁԵՎԱՃԱՓԸ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Անցած շաբթվա վերջին տարածաշրջանային այցի շրջանակներում Ստեփանակերտ ժամանեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (ՌԴ) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա)։ Միջազգային ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ՀԵՌՈՒ ՉԷ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆԴՊՐՈՑԻ ՀԱՄԱԽՄԲՈՂ ՈՒԺԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆԱՐՍԵՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՈՎ
PanARMENIAN.NetՆՐԱՆՔ ԿԵՐՏԵԼ ԵՆ ԱՅՍ ՏՈՆԱԿԱՆ ՕՐԵՐԸ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿԸ
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
.
ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ԻՐ ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՆ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆԱՅՑՆ ԷՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՈՎ, ԹԵ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՆ Է ՀԱՐՄԱՐԱՑՎԵԼ ԱՅՑԻՆ
.ԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Էմմա ԲԱԼԱՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է...
.21-ՐԴ ԴԱՐԸ ՋՐԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՐ Է
Դավիթ ԲԱԲԱՅԱՆՀՈՒՆՁՆ ԸՆԴՀԱՏՎԵԼ Է
Սեփ. լրատվությունԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Գեորգի ՀԱԿՈԲՅԱՆԱՐՑԱԽՅԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻՆ
Միքայել ՀԱՋՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

