
Հրատարակված է Հուլիս 03, 2008
ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆՈՒՄ
- Որ շինարարական աշխատանքներն ու ջրամատակարարման համակարգի կարգավորումը պետական քաղաքականության առանցքային ուղղությունները պետք է լինեն՝ տարբեր մակարդակներով ասվել է բազմիցս։ Օրերս այցելելով Մարտունու շրջան եւ լինելով մի շարք բնակավայրերում, Նախագահ Բակո Սահակյանն առիթ ունեցավ անձամբ գնահատելու՝ որքանով է այդ քաղաքականությունը կենսագործվում տեղերում։ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԽՆԴԻՐՆԵՐ, ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ Առաջին մեկնակետը Ամարասի վանքն էր։ Ինչպես տեղեկացրեց մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման եւ պահպանման բաժնի պետ Սլավա Սարգսյանը, վերականգնողական աշխատանքներն այստեղ սկսվել են դեռ 2007-ից։ «Ընթացիկ տարում ավելի լայն աշխատանքներ են տարվում, վստահեցրեց նա։- Ներսի սրբատաշ կամարակապ պատերը մեծապես վնասվել էին»։ Վերականգնողական աշխատանքների տեմպերից մեր զրուցակիցը դժգոհ չէր։ «Կամարները գրեթե ամբողջությամբ վերականգնվել են։ Պարսպապատի հետ կապված աշխատանքներն արդեն ավարտման փուլում են, մնում է բարձրացնել աշտարակները։ Իմ կարծիքով, աշխատանքները բավական հաջող են ընթանում»։ Վերականգնման նման տեմպերը, սակայն, չէին գոհացնում երկրի ղեկավարին։ Եվ այդ առթիվ որոշ դիտողություններ ներկայացվեց աշխատանքների կազմակերպիչներին։ Ըստ ծրագրի՝ Ամարասի վանքը պետք է դառնա զբոսաշրջային գրավչության կարեւոր կառույց՝ համապատասխան հնարավորություններով։ Ինչպես տեղեկացանք՝ այս տարի վերականգնողական աշխատանքների համար հատկացվել է 60 մլն դրամ։ Իսկ ծրագրի ընդհանուր արժեքը, որն ի սկզբանե 400 մլն դրամ էր կազմում, ըստ էության, վերահաշվարկի արդյունքում կկազմի արդեն մոտ 700-800 մլն դրամ։ Աշխատանքների ավարտման կոնկրետ ժամկետներ Ս. Սարգսյանը դժվարացավ մատնանշել։ «Մեծ մասամբ նաեւ ֆինանսավորումից է կախված»,- նկատեց նա՝ համոզմունք հայտնելով, որ առավել արդյունավետ կլինի աշխատանքներն ավարտել հնարավորինս սեղմ ժամկետներում։ Նախագահի այցելության հաջորդ վայրը երկրորդ պաշտպանական շրջանում կառուցված ավանն էր։ Այստեղ իրականացված աշխատանքների արդյունքները երկրի ղեկավարը գնահատեց բարձր։ Նրա խոսքերով՝ պետք է նման պայմաններ ապահովել, եւ այդօրինակ ավաններում բնակություն հաստատելու ցանկություն կհայտնեն ոչ միայն զինվորականները, այլեւ քաղաքացիական անձինք։ Իսկ երկրորդ պաշտպանականի ավանը հաջողված օրինակ դառնալու բոլոր նախադրյալներն ունի, համոզված է Բ. Սահակյանը՝ այդ հարցում կարեւորելով նաեւ զորամասի հրամանատարի դերը։ Բայց այստեղ էլ դիտողություններ հնչեցին։ Պետք է հենց սկզբից բացառել ինքնակամ շինությունների կառուցումը, նկատեց նախագահը՝ հանձնարարելով դրա համար մերձակայքում առանձին տեղ հատկացնել եւ խստորեն հետեւել այդ կարգին։ ՇՐՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՐԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔԸ Մարտունու շրջանում խնդիրների խնդիրը շարունակում է մնալ ջրամատակարարումը ։ Ոռոգման համակարգի գործարկման արդյունքում շրջանի գյուղատնտեսությունը զարգացման աննախադեպ հեռանկարներ կունենա։ Այդ ուղղությամբ արդեն որոշակի քայլեր են ձեռնարկվել։ Նախագահ Բակո Սահակյանն այցելեց Ճարտար գյուղի մերձակայքում գտնվող ջրամբար, որի վերականգնողական աշխատանքները նոր էին ավարտվել։ 1200 խոր. մետր տարողությամբ ջրամաբարը նախանշված է մոտ 300-350 հա հողերի ոռոգման համար։ Ջուրը ցանքատարածություններին կհասցվի հիմնականում դեռ նախկինում տեղադրված խողովակաշարերի միջոցով. ինչը կբացառի ջրի կորուստները։ «Սրանով չենք ավարտի։ Կվերականգնենք մերձակայքում գտնվող եւս 1-2 ջրամբար՝ նշված հողերի ոռոգումը լիարժեք իրագործելու նպատակով»,- վստահեցրեց ԿԱ ջրային տնտեսության վարչության պետ Սեյրան Միքայելյանը։ Նա խորքային ջրերի օգտագործմամբ արհեստական ոռոգման համակարգի գործարկումը կարեւորեց հատկապես Մարտունու շրջանի պարագայում, որտեղ մակերեսային ջրերն անհամեմատ ավելի քիչ են, քան հանրապետության մյուս շրջաններում։ Նույն օրը Նախագահը տեղում ծանոթացավ Մարտունի քաղաքից ոչ հեռու գտնվող Քաջավան կոչվող տեղամասում ոռոգման համակարգի վերականգնման ծրագրին։ Դա, անշուշտ, զգալի ծախսեր կպահանջի։ Բայց պետությունը պատրաստ է անգամ այդ ամենից բացի, հողօգտագործողներին լրացուցիչ աջակցել ոռոգման համակարգից օգտվելու հարցում։

- Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Վերջին լուրերը, Հուլիս 03, 2008
ԱՅՍ ՁՈՐԱԿՈՒՄ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՈԳԻՆ Է ԹԵՎԱԾՈՒՄ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Բերդաձորում, որ նախկինում գավառակ էր կոչվում, ներկայի համեմատությամբ ավելի ընդարձակ տարածքով, իսկ այժմ՝ ենթաշրջան, զարմանալի քարակույտեր կան, որոնք բարբառով ...Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՆ ԳՐՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ
Zerkalo.azԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ Ինչո՞ւ ի տարբերություն արտասահմանցիների, Ադրբեջանի տարածքում իրենց օտար են զգում մեր հայրենակիցները։ Հիշեցումներն ...ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Էմմա ԲԱԼԱՅԱՆՀունիսի վերջին Ստեփանակերտի քաղաքապետ Վ. Միքայելյանը հրավիրեց հերթական դիսպետչերական խորհրդակցությունը՝ նվիրված առաջին կիսամյակում կատարված աշխատանքին եւ ...ՎԱՂՎԱՆԻՑ ՍԿՍՎՈՒՄ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԼՂՀ գնահատման եւ թեստավորման կենտրոնի տեղեկացմամբ, հուլիսի 4-10-ը Ստեփանակերտի N 2 միջնակարգ դպրոցի քննական կենտրոնում կանցկացվեն պետական ավարտական եւ միասնական ...ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿՆՃԻՌԸ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Որ կրթության ոլորտում իրականացվող կամ նախատեսվող բարեփոխումները միանշանակ չեն ընդունվում՝ եւս մեկ անգամ համոզվեցինք ԱԺ վերջին նիստում։ Բավական սուր հարցադրումներ ...ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆՈՒՄ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Որ շինարարական աշխատանքներն ու ջրամատակարարման համակարգի կարգավորումը պետական քաղաքականության առանցքային ուղղությունները պետք է լինեն՝ տարբեր մակարդակներով ...ԱՊԱՀՈՎԵԼ ՈՐԱԿ ԵՎ ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
«ԱԱ»Հուլիսի 2-ին Ստեփանակերտի քաղաքապետարանում կայացավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը քաղաքապետարանի աշխատակազմի եւ քաղաքապետ Վազգեն Միքայելյանի, ինչպես ...ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՆԱԽԿԻՆ ՁԵՎԱՃԱՓԸ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Անցած շաբթվա վերջին տարածաշրջանային այցի շրջանակներում Ստեփանակերտ ժամանեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (ՌԴ) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա)։ Միջազգային ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒ Ղ Ե Ր Ձ Ը ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
.ՆՐԱՆՔ ԿԵՐՏԵԼ ԵՆ ԱՅՍ ՏՈՆԱԿԱՆ ՕՐԵՐԸ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ». ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳ. ՈՒՂԻՆԵՐ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
.
ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ԻՐ ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՆ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆԱՅՑՆ ԷՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՈՎ, ԹԵ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՆ Է ՀԱՐՄԱՐԱՑՎԵԼ ԱՅՑԻՆ
.ԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Էմմա ԲԱԼԱՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է...
.21-ՐԴ ԴԱՐԸ ՋՐԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՐ Է
Դավիթ ԲԱԲԱՅԱՆՀՈՒՆՁՆ ԸՆԴՀԱՏՎԵԼ Է
Սեփ. լրատվությունԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Գեորգի ՀԱԿՈԲՅԱՆԱՐՑԱԽՅԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻՆ
Միքայել ՀԱՋՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

