
Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՆ ԳՐՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ
ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ Ինչո՞ւ ի տարբերություն արտասահմանցիների, Ադրբեջանի տարածքում իրենց օտար են զգում մեր հայրենակիցները։ Հիշեցումներն առ այն, որ բացառությամբ մարդկանց մի աննշան խմբի, Ադրբեջանի մնացած բոլոր քաղաքացիները սեփական երկրում ապրում են, մեղմ ասած, ծանր վիճակում, անմիտ զբաղմունք կլիներ։ Այնպիսի բարձր հասկացություններ, ինչպիսիք են՝ «մարդու իրավունքները», «անհատականությունը», «քաղաքացիությունը», մեր երկրում վաղուց մոռացված են եւ նույնիսկ արտաբերվում են որոշակի հեգնանքով։ Այն հարցը, թե Ադրբեջանում ով է լավ ապրում, չնայած հռետորական հնչողություն ունի, սակայն ունի իր տխուր պատասխանը։ Մարդկանց, վերոհիշյալ խմբից բացի, այդ շարքին են դասվում նաեւ զարգացած երկրների քաղաքացիները։ Այն երկրների քաղաքացիները, որոնք այստեղ ընկերություններ են բացել, սեփական գործ դրել, ձեռք բերել անշարժ գույք, միաժամանակ եւ գերակայություն՝ մեր երկրում գործող օրենքի նկատմամբ։ «Ադրբեջանում ամեն ինչ գնվում եւ վաճառվում է։ Այդ թվում եւ՝ մարդիկ։ Ինտելիգենտ եւ քաղաքակիրթ «նոր»ստրկատերերը գալիս են մեր երկիր, աշխատում այստեղ՝ միաժամանակ այն համարելով վայրենի, մեր սովորույթներին վերագրում «բարբարոսական», իսկ մեզ՝«կիսահումք» մականունները։ Դաժան պայմանագրեր, չնչին աշխատավարձ, 12-ժամյա աշխատանքային օր ... Այստեղ-այնտեղ բողոքի ձայներ են հնչեցվում, սակայն դրանք շուտով «մարում» են։ Ոչ ոք իրավունք չունի բարձրաձայն խոսել, քանի որ ամենքն էլ լռում են՝ հանուն մի կտոր հացի։ Եվ սոսկ առանձին միամիտ անհատներ են համառորեն ձգտում ապացուցել, որ իրենք էլ ունեն իրավունքներ, հղում անում սեւով սպիտակի վրա գրված օրենքի հոդվածներին։ Նրանք դեռ չեն հավատում, որ Ադրբեջանում օրենքը գրվում է միայն հերթական հաշվետվությանը կցելու համար... Չենք կարծում, թե ստորեւ շարադրված պատմությունը որեւէ մեկի մոտ զարմանք կհարուցի, որովհետեւ նման իրավիճակը բնորոշ է Ադրբեջանում գործարարություն ծավալած բոլոր ընկերություններին։ Ամենասկզբում կուզենայինք նախազգուշացնել, որ կողմերից ոչ մեկի տեսակետը չենք կիսում, այլ պարզապես շարադրում ենք դրանք։ Եվ այսպես, ավելի քան 10 տարի Ադրբեջանում, համաձայն «Ազերի- Չիրաղ-Գյունեշլի» պայմանագրի՝ աշխատում է Kellog Brawn Operations Limited (KBR) ենթակապալառային ընկերությունը։ Նույնքան ժամանակ ընկերության Բաքվի գրասենյակը գլխավորում է ոմն Մայքլ Խարթլին, որը համարվում է Ադրբեջանի տարածքում գործարարության զարգացման գծով գլխավոր մենեջեր։ Քաղաքացի Ռ. Քերիմովը ընկերությունում երեք տարի աշխատել է որպես գլխավոր հաշվապահի օգնական։ Բացի այդ՝ նրա վրա էին դրված նաեւ մի շարք այլ պարտականություններ։ Ընկերության աշխատակիցներն աշխատում են օրական 12 ժամից ավելի եւ անգամ տոնական ու հանգստյան օրերին դուրս են գալիս աշխատանքի։ Ընդ որում, Ռ.Քերիմովի խոսքերով, ոչ ոք դրա համար երբեք չի փոխհատուցում։ Եկավ մի պահ, երբ Ռ.Քերիմովն իր բողոքական բնավորության պատճառով «սիրված» աշխատակցի կարգավիճակից անցավ «չընդունվածի» կարգավիճակին։ «... Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ գալով գնման բաժին, ես տեսա, թե այնտեղ ինչ է կատարվում։ Իրավիճակը ոչ ոքի կողմից ոչ մի կերպ չի վերահսկվում...»։ Ռ.Քերիմովի հերթական վեճը ղեկավարության հետ վերածվեց բացահայտ հակամարտության, որը հանգեցրեց նրա՝ աշխատանքից հեռացմանը։ Այն բանից հետո, երբ Ռ.Քերիմովն արտահայտեց իր անհամաձայնության եւ դատի տալու իր մտադրության մասին, իր իսկ խոսքերով, ընկերության ղեկավարը հայտարարեց, որ ինքը լավ գիտե, թե Ադրբեջանում օրենքներն ինչպես են գործում։ Ավելին, նա իր նախկին աշխատակցին սպառնացել է, որ ինքը ոչինչ չի խնայի, որպեսզի վերջինս Ադրբեջանի ողջ տարածքում չկարողանա աշխատանք գտնել։ Ռ.Քերիմովը որոշել է դիմել դատարան։ Սակայն նա մտավախություն ունի, որ դատարանը կպաշտպանի ոչ թե սեփական երկրի քաղաքացու, այլ՝ օտարերկրացի գործարարի շահերը։ Որովհետեւ Ադրբեջանում նման նախադեպեր՝ որքան ասես։
- Zerkalo.az
ԱՅՍ ՁՈՐԱԿՈՒՄ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՈԳԻՆ Է ԹԵՎԱԾՈՒՄ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Բերդաձորում, որ նախկինում գավառակ էր կոչվում, ներկայի համեմատությամբ ավելի ընդարձակ տարածքով, իսկ այժմ՝ ենթաշրջան, զարմանալի քարակույտեր կան, որոնք բարբառով ...Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՆ ԳՐՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ
Zerkalo.azԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ Ինչո՞ւ ի տարբերություն արտասահմանցիների, Ադրբեջանի տարածքում իրենց օտար են զգում մեր հայրենակիցները։ Հիշեցումներն ...ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Էմմա ԲԱԼԱՅԱՆՀունիսի վերջին Ստեփանակերտի քաղաքապետ Վ. Միքայելյանը հրավիրեց հերթական դիսպետչերական խորհրդակցությունը՝ նվիրված առաջին կիսամյակում կատարված աշխատանքին եւ ...ՎԱՂՎԱՆԻՑ ՍԿՍՎՈՒՄ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԼՂՀ գնահատման եւ թեստավորման կենտրոնի տեղեկացմամբ, հուլիսի 4-10-ը Ստեփանակերտի N 2 միջնակարգ դպրոցի քննական կենտրոնում կանցկացվեն պետական ավարտական եւ միասնական ...ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿՆՃԻՌԸ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Որ կրթության ոլորտում իրականացվող կամ նախատեսվող բարեփոխումները միանշանակ չեն ընդունվում՝ եւս մեկ անգամ համոզվեցինք ԱԺ վերջին նիստում։ Բավական սուր հարցադրումներ ...ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆՈՒՄ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Որ շինարարական աշխատանքներն ու ջրամատակարարման համակարգի կարգավորումը պետական քաղաքականության առանցքային ուղղությունները պետք է լինեն՝ տարբեր մակարդակներով ...ԱՊԱՀՈՎԵԼ ՈՐԱԿ ԵՎ ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
«ԱԱ»Հուլիսի 2-ին Ստեփանակերտի քաղաքապետարանում կայացավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը քաղաքապետարանի աշխատակազմի եւ քաղաքապետ Վազգեն Միքայելյանի, ինչպես ...ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՆԱԽԿԻՆ ՁԵՎԱՃԱՓԸ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Անցած շաբթվա վերջին տարածաշրջանային այցի շրջանակներում Ստեփանակերտ ժամանեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (ՌԴ) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա)։ Միջազգային ...
ԱԶՈԽԸ` ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆOՐԵՆՔԻ ՈՒԺ ՍՏԱՑԵԼ ԵՆ, ՄՆՈՒՄ Է «ԿՅԱՆՔԻ ՈՒՂԵԳԻՐ» ՍՏԱՆԱՆ
Նիկոլայ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
.
ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ԻՐ ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՆ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆԱՅՑՆ ԷՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՈՎ, ԹԵ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՆ Է ՀԱՐՄԱՐԱՑՎԵԼ ԱՅՑԻՆ
.ԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Էմմա ԲԱԼԱՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է...
.21-ՐԴ ԴԱՐԸ ՋՐԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՐ Է
Դավիթ ԲԱԲԱՅԱՆՀՈՒՆՁՆ ԸՆԴՀԱՏՎԵԼ Է
Սեփ. լրատվությունԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Գեորգի ՀԱԿՈԲՅԱՆԱՐՑԱԽՅԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻՆ
Միքայել ՀԱՋՅԱՆ
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

