
Հրատարակված է Հուլիս 03, 2008
ԱՅՍ ՁՈՐԱԿՈՒՄ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՈԳԻՆ Է ԹԵՎԱԾՈՒՄ
- Բերդաձորում, որ նախկինում գավառակ էր կոչվում, ներկայի համեմատությամբ ավելի ընդարձակ տարածքով, իսկ այժմ՝ ենթաշրջան, զարմանալի քարակույտեր կան, որոնք բարբառով կոչվում են «կաշկառներ»։ Դրանք անտաշ ժայռաբեկորներ չեն, այլ՝ հարթ (սալ), հսկայական (տոննանոց) քարեր, եւ այդ քարակույտերն այնպիսի բարձունքներում են, որտեղ ժամանակակից տեխնիկայով հնարավոր չէ դրանք հասցնել։ Ասում են՝ մարդիկ Եղցուն խութ կոչվող բարձունքում քարերը հավաքել են, որ եկեղեցի սարքեն, բայց ժամանակները խառնակ են եղել, չեն հասցրել։ Գյուղացիները պապերից լսել են, որ շատ ու շատ հնում ցեղերն այդ ձեւով են սահմանները նշել։ Մի այլ կարծիք էլ կա՝ թե դրանք բնական գոյացումներ են, որ Նոյան ջրհեղեղը լեռներից քշել-տարել է ինչ-որ մաս, եւ այդ բարձունքներում թողել հսկայական քարակույտեր։ 1905 թվականին ծնված բերդաձորցի Սարգիս Բախշյանը կանգնել է բարձունքին, Առնո Մկրտչյանին, որ իր տղայի հետ հորթերի ետեւից էին գնացել, ցույց է տվել Ղարակապի քարափն ու Զանգեզուրի սարերը. «Տեսնո՞ւմ եք, ինչքան են իրար նման, ոնց որ իրար շարունակություն»,- եւ բացատրել է, որ կտրվածությունը ջրհեղեղից է առաջացել։ Մեծ Խերխանի տարածքում, Բերձորին սահմանակից, անտառապատ լեռնաշղթա կա, որ կոչվում է Չալեն, որի ամենաբարձր գագաթին կաշկառ կա։ Կաշկառներ կան Հին շենի տարածքում, որ Կիրահող է կոչվում, նաեւ՝ Արզումանենց տափում։ Գյուղում մեծերից լսել են, որ այդ կաշկառները նախամարդու բնակատեղիներ են, որոնց տակ այժմ վիշապներ են ապրում, եւ մեծերը հովիվներին ու երեխաներին զգուշացնում էին հեռու մնալ եւ հոտը հեռու պահել քարակույտերից։ Բերդաձորում, որ հնում գավառակ էր կոչվում, ծնվում ու մեծանում են առասպելների, իրականի ու ասքի սահմաններն իրար միախառնված պատմությունների, եղելությունների մեջ եւ գուցե դրանից է նրանց հոգեւոր կերտվածքի մեջ սերը, երեւակայությունը, հերոսականությունը շատ, տեսքով էլ հակված դեպի շիկահերությունը, ինչպիսին եղել են հին հայերը։ «ԳՐԻ՛Ր, ՈՐ ԷՍ ՔԱՐԵՐԻՆ ԿՊԱԾ ՄՆԱԼՈՒ ԵՆՔ» «Կարելի է ասել՝ գյուղում ապրող քաղաքացիներ ենք։ Գյուղի շրջակայքը խոտհարքեր են։ Խոտ ինչքան ասես կա, բայց ո՞վ է ուտելու»,- գյուղի վիճակը պատկերավոր փորձեց ներկայացնել Եղցահողի գյուղապետարանի քարտուղար Նորիկ Գրիգորյանը։ Ապա պատմեց, որ 10 ընտանիքների կերակրողներ գնում են Բերձոր աշխատանքի, մոտիկ են, 7-8 կիլոմետրի վրա։ Այդ ընտանիքները կայուն աշխատավարձ են ստանում, ապրում են։ Իսկ մյուսնե՞րը ... Անտառներն ընկույզով ու պնդուկով լիքն են, հավաքում են, բայց շուկա չկա, որ իրացնեն։ Բուժկետ կա, մասնագետով ապահովված է։ Դժվարությունները հաղթահարելով ապրում են։ «Շատ էլ չտրտնջանք, գրեթե բոլորի բակում սեփական մեքենա կա կանգնած»,- ասաց։ 1997 թվականից սկսած գյուղից 70 կիլոմետր հեռավորույթան վրա 100հա պետական պահուստային ֆոնդից տարածություններ են հատկացրել գյուղին՝ հացահատիկի մշակության համար, բայց քանի գնում, մշակելն այնքան է դժվարանում, որ մարդիկ հրաժարվում են։ Ճանապարհածախսը, հարկերը, պետմուծումներն ավելացել են, եւ շուկայական հարաբերությունների, մրցակցության պայմաններում, հողերը մնում են անմշակ։ Գյուղը գազիֆիկացված է։ Հեռախոսակապը (ներքին եւ արտաքին) ապահովված է, նույնիսկ օգտվում են «Վիվասելից»։ Գյուղապետարանի քարտուղարը գտնում է, որ տարածքում առողջարանային գոտի կարելի է սարքել։ Հանքային ջրեր կան։ Անտառը՝ լիքը հատապտուղ,՝ մասուր, կծոխուր եւ այլն. կարելի է վերամշակման փոքր արտադրամաս բացել։ «Գրիր, որ մարդիկ կառչած են սարերին։ - Հռետորական պաթոսի անցավ Նորիկը։ - Գրիր, որ պատերազմը հաղթել ենք։ - Գրիր, որ այս ձորակում ոգի կա, հայրենասիրություն կա։ Որ մնալու ենք գյուղում։ Ուր ել գնում եմ՝ էս թումբերին կարոտում եմ։ Ոչ մի տեղ էլ չեմ գնալու։ Չնայած գնալու համար էլ արդեն ուշ է (ի դեպ, խոսակիցս 32 տարեկան է)։ Գրիր, որ Առնո Մկրտչյանի, Հրաչիկ Պետրոսյանի ոգին էս սարերում է»։ «ՄԱՐԴ ՊԻՏԻ ԻՐ ՕՐԸ, ՊԱՀԸ , ԱՊՐԵԼԸ ԳՆԱՀԱՏԻ» Էջմիածնում ծնված, մեծացած աղջիկն ինքն էլ չիմացավ, թե ինչպես սիրահարվեց եղծահողցի Նորիկ Գրիգորյանին, 51-րդ գումարտակի զինվորին, որ պարգեւատրվել է մեդալներով։ Պատերազմը վեջացել էր, աղջիկը հյուր էր եկել գյուղ։ Ինքն էլ չիմացավ՝ սիրտը գյուղի հրաշք բնությա՞նը կպավ, ֆիդայական ու մարտական ճանապարհ անցած տղայի պատմությունների՞ն, թե՞ պարզապես իր ճակատագիրն էր։ Ավագ քույրերը կտրականապես դեմ էին, բայց մայրը՝ Մարալը, սրտապնդեց աղջկան. «Որոշել ես, գնա։ Ես էլ մեկ-մեկ գյուղ կգամ, կարոտս կառնեմ»։ Հետո մայրը գալիս էր գյուղ, գնում Հին շեն, Ժորայի հետ արյուն-քրտինքով շարած երկհարկանի կիսավեր ու լքված տան պատերի քարերն էր մեկիկ -մեկիկ համբուրում։ Տասը երեխաներից ամենափոքրը՝ Լենան, որին երես էին տվել, որի քմահաճույքները միշտ կատարվում էին, հայտնվեց հետպատերազմյան լեռնային գյուղի դժվարությունների մեջ։ «Տանում եմ՝ թագուհու նման պահեմ,- Էջմիածնում ասել է Նորիկը։- Թագուհու նմանը էն դառավ, որ բոստանից դուրս չեմ գալիս։ Քարի ու հողի հետ կռիվ եմ տալիս։ Կովից վախենում էի, կով կթելն էլ սովորեցրին, բա՞... Նամուս-ղեյրաթ պիտի անես։ Որ բոստան չմտնեի, որ քարի ու հողի հետ կռիվ չտայի, նախ՝ երկու երեխաներիս՝ Մերիին ու Գագոյին ո՞նց կպահեի, հետո էլ՝ ամոթ էր, գյուղացիները կասեին՝ Նորիկը էս անբանին որտեղի՞ց է բերել»։ - Լենան ճտպտում էր, իսկ ես զարմացած մեկ նայում էի սիրուն, ջահել, գեղեցկուհի աղջկան, մեկ էլ՝ բոստանին, որ փայլփլում ու շողշողում է արեւի տակ։ «Լուսնահող է, ավազ է, քար է, մի կերպ ենք ծառ ու բույս աճեցնում։ Ես ագահ չեմ, բայց միեւնույն է, ապրուստը մի քիչ դժվար է։ Մարդ էլ միշտ ձգտում է ավելիին, կատարյալին, ե՛ւ նյութականի, ե՛ւ հոգեւորի իմաստով։ Բայց նյութը չպիտի իշխի սրտին, տվածով, քչով էլ պիտի կարողանանք բավարարվել, գոհանալ, որ Աստված մխիթարություն տա։ Մեկ-մեկ որ սրտնեղվում եմ, ուզում եմ վհատվել, մտածում եմ՝ թե Աստված ինձ փորձում է, թե ինչքան կդիմանամ, կկարողանա՞մ իմ մարդկային հատկանիշները պահել։ Իշխանությունը գյուղին ուշադրություն է դարձնում, իշխանության մեջ լավ է, որ մեր ձորակից մարդ կա, որ մեր ցավը, դարդը հասկանում է։ Փորձում է օգնել, ձեռք հասցնել։ Նորիկը նրա՝ Վլադիկ Կասյանի զինվորն է եղել։ Մարդիկ էլ լավն են, հյուրասեր, համախմբված, իրար հարայի հասնող։ Զարգացած են ու մակարդակով։ Մրջյունի ու մեղվի պես աշխատասեր են։ Իրար նախանձել-բան չկա։ Մի լավ բան տեսնեն, կընդօրինակեն։ Շատ լավ հատկություն է։ 40 տուն կա, 35-ի վրա արբանյակային անտենաներ են դրված։ Ջուրը կա, գազը կա, ճանապարհն էլ հրեն՝ սարքում են։ Մենակ մի բանից է սիրտս նեղվում, որ չեմ աշխատում։ Մի գործ լիներ՝ անեի, էլի գայի կովը կթեի, բոստանը մշակեի, ավլեի-թափեի, տունը սարքեի, որ Նորիկն աշխատանքից գա՝ ամեն ինչ տեղը-տեղին լինի։ Տանը նստած օրերը մի տեսակ անիմաստ են անցնում։ Մարդ պիտի կարողանա հավեսին ապրել՝ թեկուզ քարի վրա։ Ամեն պահը մարդ պիտի կարողանա լցնել, լիարժեք ապրել։ Էս հողի, էս գյուղի մարդիկ սիրում են նաեւ ծախսել, կյանքը վայելել, իրենց հաճելի պահն անցկացնել։ Ուրախանալ գիտեն, կհագնվեն, կզուգվեն, կզարդարվեն, կպճնվեն ու քեֆ ու հարսանիք կանեն։ Կանայք, հարսները շատ ժամանակակից են։ Հարսանիքներին Ստեփանակերտից վարսահարդար են հրավիրում։ Մեկը եկավ, ասաց՝ Լենա, դուք ապրել գիտեք, քաղաքում ի՞նչ կա... Բայց դե կողքից հեշտ է ասելը։ Ջահելը բանակը պրծնում է՝ ետ չի դառնում, աղջիկները համալսարան են ընդունվում՝ ամուսնանում՝ ետ չեն դառնում։ Էս դրախտը թողած ո՞ւր են գնում։ Էջմիածնում ավտոբուս էինք բռնում, կիլոմետրերով գնում, որ մի սիրուն կանաչ տեղ գտնենք՝ նստենք։ Բայց սա հո դրախտ է. գետը մոտիկ հոսում է, մեջն էլ կարմրախայտ՝ իսկական, բնական, ոչ թե ավազանում աճեցրած։ Վայելում ենք մի կտոր խորոված ձուկը։ Մարդ պիտի կարողանա մի կտոր հացն էլ վայելել։ Ագահ չեմ։ Բայց էս հրաշք բնությունը վայելելու ագահություն ունեմ, իհարկե, իմ հնարավորության սահմաններում։ Սիրում եմ էս երկիրը, էս հողը, էս ջուրը։ Բնությանը մոտիկ մարդը տարիները չի հաշվում։ Անձրեւից հետո Նորիկի ու երեխաների հետ մեքենան նստում՝ գնում ենք սունկ հավաքելու։ Հանդում կրակ ենք վառում՝ սունկ խորովում։ Տան մեջ եփածը, խորովածը ուրիշ է, սա՝ ուրիշ։ Մարդ պիտի կարողանա իր օրը, պահը, ապրելը գնահատի։ Աստված մարդուն դրա համար է ստեղծել։ Թե չէ՝ ժամանակի հիվանդություն է՝ հարստանալու, կուտակելու ետեւից են ընկել։ Դա հիվանդություն է։ Յոթ տարի է, ինչ էս գյուղում եմ ապրում։ Պատերազմից հետո եմ եկել։ Վիրավորներ ու հաշմանդամներ կան, կարգ ունեն, բայց աշխատում են։ Էս ղարաբաղցիները շատ հպարտ ժողովուրդ են։ Օգնության սպասելը թերարժեքություն է։ Մենք 10 երեխաներով ենք մեծացել, հարեւաններով ենք նստել-վեր կացել, հայրս մենակ հացի չի նստել։ Մի խոզը որ մորթել ենք, երկու օր է հերիքել։ Մարդ պիտի աշխատի, իր համար ապրուստ ստեղծի, ոչ թե ձեռքը մեկնի, որ օգնեն։ Պետությունն էսքանին ո՞նց օգնի։ Հպարտություն պիտի ունենաս՝ ցամաք հաց ուտես՝ կարծեն, թե ոչխար ես կերել։ Էսպես ենք մեծացել, մայրս է էսպես դաստիարակել։ 40 խոզ ունեինք, ժանտախտը սրբեց-տարավ։ Մի կով ունենք, հորթը տակը գցեց-սպանեց։ Եղած ապրուստը դա է։ Ոչինչ, յոլա ենք գնալու։ Նորիկին էլ ափիս մեջ եմ պահում, պատերազմի հաշմանդամ է, ոտքը էս հողի, հայրենիքի համար է տվել։ Ալյուրի պարկն էլ եմ շալակում, բա՞... Դե որ Նորիկը չգնահատի, Աստված կգնահատի։ Որ սիրելով եմ ամուսնացել, աչքիս ոչ մի թերություն չի երեւում։ Նորիկն ասում է՝ շատ բան իմացող, հասկացող կնիկն էլ մի բան չէ։ Գիտեմ, որ կատակով է ասում»։ Լենան կանգնել տան կողքին, քար ու քարափի վրա ճտպտում է։ Միհարկանի, երկու սենյականոց տունը այդ պահին ոնց որ հեքիաթի խրճիթ, բակն ու բանջարանոցը՝ ուլունքաշար։ Իսկ ես՝ զարմանքս ու հիացմունքս զսպած, թեթեւակի հարցեր եմ տալիս, որ խոսի, խոսի ... մարդու, կնոջ հազվագյուտ տեսակը։

- Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Վերջին լուրերը, Հուլիս 03, 2008
ԱՅՍ ՁՈՐԱԿՈՒՄ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՈԳԻՆ Է ԹԵՎԱԾՈՒՄ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Բերդաձորում, որ նախկինում գավառակ էր կոչվում, ներկայի համեմատությամբ ավելի ընդարձակ տարածքով, իսկ այժմ՝ ենթաշրջան, զարմանալի քարակույտեր կան, որոնք բարբառով ...Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՆ ԳՐՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ
Zerkalo.azԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ Ինչո՞ւ ի տարբերություն արտասահմանցիների, Ադրբեջանի տարածքում իրենց օտար են զգում մեր հայրենակիցները։ Հիշեցումներն ...ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Էմմա ԲԱԼԱՅԱՆՀունիսի վերջին Ստեփանակերտի քաղաքապետ Վ. Միքայելյանը հրավիրեց հերթական դիսպետչերական խորհրդակցությունը՝ նվիրված առաջին կիսամյակում կատարված աշխատանքին եւ ...ՎԱՂՎԱՆԻՑ ՍԿՍՎՈՒՄ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԼՂՀ գնահատման եւ թեստավորման կենտրոնի տեղեկացմամբ, հուլիսի 4-10-ը Ստեփանակերտի N 2 միջնակարգ դպրոցի քննական կենտրոնում կանցկացվեն պետական ավարտական եւ միասնական ...ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿՆՃԻՌԸ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Որ կրթության ոլորտում իրականացվող կամ նախատեսվող բարեփոխումները միանշանակ չեն ընդունվում՝ եւս մեկ անգամ համոզվեցինք ԱԺ վերջին նիստում։ Բավական սուր հարցադրումներ ...ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆՈՒՄ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Որ շինարարական աշխատանքներն ու ջրամատակարարման համակարգի կարգավորումը պետական քաղաքականության առանցքային ուղղությունները պետք է լինեն՝ տարբեր մակարդակներով ...ԱՊԱՀՈՎԵԼ ՈՐԱԿ ԵՎ ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
«ԱԱ»Հուլիսի 2-ին Ստեփանակերտի քաղաքապետարանում կայացավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը քաղաքապետարանի աշխատակազմի եւ քաղաքապետ Վազգեն Միքայելյանի, ինչպես ...ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՆԱԽԿԻՆ ՁԵՎԱՃԱՓԸ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Անցած շաբթվա վերջին տարածաշրջանային այցի շրջանակներում Ստեփանակերտ ժամանեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (ՌԴ) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա)։ Միջազգային ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
.
ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ԻՐ ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՆ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆԱՅՑՆ ԷՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՈՎ, ԹԵ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՆ Է ՀԱՐՄԱՐԱՑՎԵԼ ԱՅՑԻՆ
.ԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Էմմա ԲԱԼԱՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է...
.21-ՐԴ ԴԱՐԸ ՋՐԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՐ Է
Դավիթ ԲԱԲԱՅԱՆԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Գեորգի ՀԱԿՈԲՅԱՆՀՈՒՆՁՆ ԸՆԴՀԱՏՎԵԼ Է
Սեփ. լրատվությունԱՐՑԱԽՅԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻՆ
Միքայել ՀԱՋՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

