
«ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-Ը ԲՈՂՈՔՈՒՄ Է
Օրերս ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը (ՀԾՏՄԿՊՀ) իր հերթական բաց նիստում քննարկեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի խախտման մի փաստ։ Առիթը ՀՀ ՀԾՏՄԿՊՀ-ի կողմից ստացված գրությունն է, որով տեղեկացվում է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի ապրանքային նշան հանդիսացող «Ջերմուկ»-ի՝ շփոթության աստիճանի նման շշերով «Վան» ՍՊԸ-ի կողմից «Քարվաճառ» հանքային ջրի շշալցման եւ իրացման վերաբերյալ՝ հետագա ընթացքը որոշելու համար։ Այդ կապակցությամբ ավելի քան մեկ ամիս առաջ ԼՂՀ ՀԾՏՄԿՊՀ-ի կողմից իրականացվել է ուսումնասիրություն։ Ինչպես տեղեկացանք, «Ջերմուկ գրուպ»-ն արդեն 2-3 տարի է՝ պայքարում է իր իրավունքների պաշտպանության համար, բայց քանի որ ԼՂՀ-ում դեռեւս չկար ՀԾՏՄԿՊՀ, բնականաբար, այս հարցով ոչ մի կազմակերպություն չէր զբաղվում։ Եվ միայն այն բանից հետո, երբ այն ստեղծվեց, որը նաեւ համագործակցության համաձայնագիր ունի հայաստանյան համասեռ կառույցի հետ, ելնելով նաեւ ծառայության մյուս օրենքներից՝ ձեռնամուխ եղավ հարցի լուծմանը։ Ուսումնասիրության ընթացքում պարզվեց, որ «ՎԱՆ» ՍՊԸ-ն, իրոք, խախտումներ է թույլ տվել։ Ընկերության կողմից արտադրվում եւ իրացվում է «Քարվաճառ» ապրանքային անվանումով հանքային ջուր, որի պիտակի գունային եւ պատկերային համադրությունները, ինչպես նաեւ շիշը անչափ նման են «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին եւ «Արջ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող «Ջերմուկ» եւ «Քարվաճառ» անվանումներով ապրանքային նշանների գունային եւ պատկերային համադրություններին եւ որպես ծավալային ապրանքային նշան գրանցված շշին ու խցաններին։ Կազմակերպությունը, բարեբախտաբար, խցանների հարցը լուծել էր, բայց մյուս նմանությունները դեռ մնում էին։ Ավելացնենք, որ «Ջերմուկ գրուպ»-ը ամեն ինչ կատարել է օրենքի շրջանակներում։ Նրա ապրանքային նշանը գրանցված է Փարիզում, եւ այդ մասին համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել հանձնաժողով։ Ըստ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի՝ ձեռնարկատիրական ցանկացած գործունեություն կամ վարքագիծ, որը մոլորեցնում կամ կարող է մոլորեցնել հասարակությանը եւ տնտեսավարող սուբյեկտներին՝ նրա գործունեության կամ առաջարկված ապրանքների նկատմամբ, համարվում է անբարեխիղճ մրցակցություն, ինչն օրենքով արգելվում է։ Ակնկալվում էր, որ նիստին ներկա՝ տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչը «Վան» ՍՊԸ-ի ներկայացուցչին հարց կտար՝ թե ինչու «Վան»-ը առանց ապրանքային նշանի գրանցման է աշխատում։ Սակայն դա նա չարեց, եւ հանձնաժողովի նախագահ Վ. Ադամյանի հարցադրումն արդեն ուղղված էր նրան։ Նախարարության ներկայացուցիչը պատասխանեց, որ ինքը լիազորված չէ այդ հարցին պատասխանել եւ, ընդհանրապես, տեղեկացված չէ։ «Արջ» ՍՊԸ-ն հանքային ջուր էր արտադրում «Քարվաճառ» անունով։ «Վան» ՍՊԸ-ն ներկայումս ջուր է արտադրում «Քարվաճառ» անունով։ Փաստորեն «Վան»-ը միաժամանակ օգտագործում էր ե՛ւ «Ջերմուկ գրուպ»-ի, ե՛ւ «Արջ» ՍՊԸ-ի ապրանքային նշանները։ Ահա թե ինչու հանձնաժողովը գտնում է, որ «Քարվաճառ» պիտակը «Ջերմուկ»-ի նմանության տեսակետից չպետք է թողարկվի։ Առավել եւս, որ այդ ապրանքային նշանը գրանցված չէ ոչ մի տեղ, թեպետ ԼՂՀ-ում գործում է «Ապրանքային նշանների մասին» օրենքը։ Քանի որ առիթը կար, Վ. Ադամյանը տեղեկացրեց, որ, ընդհանրապես, Արցախում շատ քիչ կազմակերպություններ կան, որոնց ապրանքային նշանը գրանցված է։ Չգիտես ինչու, կազմակերպությունները հարկ չեն համարում իրենց ապրանքային նշանը գրանցել՝ թեկուզ սեփական իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ «Վան» ՍՊԸ-ի ներկայացուցիչը պատասխանեց, որ չգրանցման պատճառն օբյեկտիվ է. նա չցանկացավ փակագծերը բացել՝ խոստանալով մեկամսյա ժամկետում վերացնել թերությունները։ Սակայն ընդառաջելով Վ .Ադամյանի պնդումին՝ թե հանձնաժողովը հենց այն տեղն է, որտեղ պետք է պարզաբանումներ տրվեն, հակառակ դեպքում ինչպե՞ս պետք է որոշում կայացվի, «Վան»-ի ներկայացուցիչը հաղորդեց որոշ տեղեկություններ։ Նրա խոսքերով՝ «Վան» ՍՊԸ-ն ունի հանքային ջրի արտադրության, հորատանցքի օգտագործման լիցենզիա ։ Շշի ձեւը ձեռք են բերել 1998 թվականին՝ Ռուսաստանից. «Չեմ ուզում մեղադրել պետական այրերին, բայց մեր ապրանքային նշանը չենք կարողանում գրանցել։ Մերժում չենք ստացել, բայց ընթացք էլ չի եղել»,- ասաց նա՝ շարունակելով, որ իրենք նպատակ չեն ունեցել կրկնօրինակել ոչ «Ջերմուկ»-ին, ոչ էլ «Արջ»-ին։ Ինչ մնում է մեկամսյա ժամկետին, որի ընթացքում «Վան»-ը խոստանում է կարգավորել հարցերը, Վ. Ադամյանը պարզաբանեց, որ այդ ժամկետը կազմակերպությանը տրվել էր մինչեւ նիստը, իսկ դրանից հետո նա պարտավոր է 1-2 օրում Հայաստանի եւ Արցախի առեւտրի կետերից հավաքել «Քարվաճառ» պիտակով հանքային ջրի շշերը։ Հակառակ պարագայում՝ անգամ մեկ շշի հայտնաբերման դեպքում, փաստը կգրանցվի որպես կրկնակի խախտում։ Հանձնաժողովը որոշման նախագծով նախատեսված խախտումների համար «Վան» ՍՊԸ-ին զգուշացում տվեց, թեպետ պատժամիջոցը սկսվում է 500 հազ. դրամ տուգանքից, իսկ կրկնվելու դեպքում՝ 1 միլիոն դրամ։ Հանձնաժողովն այս դեպքում մեղմ է վերաբերվել՝ հաշվի առնելով, որ դեռեւս 1998-ից է «Վան»-ը շշալցում կատարում։ Եթե նա իր ապրանքային նշանը գրանցեր ԼՂՀ-ում, փաստորեն ոչ մի խնդիր այսօր չէր ունենա (գուցե թե հակառակը լիներ՝ ինքը բողոք ներկայացներ)։ Փաստորեն վրիպում է եղել։ Նիստում հանձնաժողովը «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ին մենաշնորհ դիրք ունեցող ճանաչեց հանրային ամրակցված հեռախոսակապի ծառայությունների մատուցման համար։ Նույն կազմակերպությանը, ինչպես նաեւ «Արմինկո -ՆԿ» ՍՊԸ-ին հանձնաժողովը գերիշխող դիրք ունեցող համարեց՝ տվյալների հաղորդման եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման համար։ Նշենք, որ կազմակերպությունը մենաշնորհային է ճանաչվում, եթե շուկայում տվյալ ծառայությունները մատուցողը միայն ինքն է, այսինքն՝ մրցակից չունի։ Իսկ գերիշխող դիրք ունեցող է համարվում, եթե մատուցած ծառայությունները կազմում են տվյալ շուկայի առնվազն 1/3-րդ մասը։ Հիշյալ կազմակերպություններն ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ոլորտում Արցախում երկու պրովայդերներ են եւ շուկան զբաղեցնում են հավասարաչափ։ Հանձնաժողովը դադարեցրեց «Էներջի» ՓԲԸ-ին տրված՝ Խաչեն գետի վրա փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիայի գործողությունը՝ համաձայն ընկերության դիմումի։
- Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՈՒՆՁՆ ԸՆԴՀԱՏՎԵԼ Է
Սեփ. լրատվություն
Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Ս.Օհանյանի տեղեկացմամբ, հունիսի 29-ի կեսօրին մոտ Լ—ոնարխ - Հակոբ Կամարի գյուղերի սահմանամերձ հատվածում հակառակորդի կողմից մի քանի ժամ անընդհատ կրակի տակ է առնվել ...ՎԱՐԴԱՎԱՌ-ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՏԵԱՌՆ
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ
Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ գլխավոր կամ տաղավար տոներից մեկն է Վարդավառը կամ Պայծառակերպությունը, որը եկեղեցական տոնացույցի համաձայն կատարվում ...ԴԱՇՈՒՇԵՆԸ ՓՈՔՐ ԳՅՈՒՂ Է
Ծովինար ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մակար եպիսկոպոս Բարխուդարյանի «Արցախ» գրքում, որը հրատարակվել է 1895 թ. Բաքվում, կարդում ենք. «ԴԱՇՈՒ Շէն. Հիմնուած է Քռասնու արեւմտեան կողմում, դիրքն արեւմտահայեաց ...ԱՐՑԱԽՅԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻՆ
Միքայել ՀԱՋՅԱՆ
Այսօր նա կդառնար 57 տարեկան։ Ծնվել է հուլիսի 1-ին։ 1951-ին։ Ու թեկուզ դեմ էր շնորհավորանքներ ընդունել այդ կապակցությամբ ու երբեք չէր նշում այդ օրը, բայց, ...ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԱՐՓԵՆ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ1995 թվականին Ստեփանակերտում ծննդաբերող մայրերի համար Քերոլայն եւ Ջորջ Նաջարյանների կողմից հիմնադրվել է «Արփեն» կենտրոնը։ Բարեգործական այս կազմակերպության ...ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ԲԻՇՔԵԿՈՒՄ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ եւ կառավարության աջակցությամբ այս օրերին Բիշքեկում կայացած՝ առողջապահական համակարգերի զարգացմանը նվիրված ...21-ՐԴ ԴԱՐԸ ՋՐԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՐ Է
Դավիթ ԲԱԲԱՅԱՆ
Քաղաքագետ Այն, որ ջրային պաշարներն ընթացիկ դարում կլինեն երկրների եւ ժողովուրդների անվտանգության ու զարգացման ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
. 5
Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Մեծարգո Սերժ Ազատի Ընդունեք ...«ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-Ը ԲՈՂՈՔՈՒՄ Է
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆՕրերս ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը (ՀԾՏՄԿՊՀ) իր հերթական բաց նիստում քննարկեց «Տնտեսական մրցակցության ...Ս.ԴԱԴԱՅԱՆԸ՝ ԱՐՊՀ ՌԵԿՏՈՐ
.Այսօր տեղի է ունեցել ԱրՊՀ խորհրդի նիստը, որ վարել է խորհրդի նախագահ, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը։ Բուհի՝ 28 հոգուց բաղկացած բարձրագույն մարմինը քննարկեց նոր ռեկտորի ընտրության ...ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ՇՈՒՇԻՈՒՄ
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հուլիսի 1-ը հիշարժան օր էր Շուշիի համար. այդ օրը առաջին անգամ հայոց հինավուրց քաղաքում շահագործման հանձնվեց առաջին նորակառույց բնակելի շենքը, որտեղ բնակվելու ...
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
.
ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ` ՄԻ ՔԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ
Հենրի Առուշանյան
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 10 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
«Ասոշիեյթեդ փրես»
ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ԻՐ ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՆ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆԱՅՑՆ ԷՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՈՎ, ԹԵ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՆ Է ՀԱՐՄԱՐԱՑՎԵԼ ԱՅՑԻՆ
.ԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՈՐ ՀԱՌՆԻ «ԱՐՑԱԽԱԿԵՐՏԸ»
.
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է...
.21-ՐԴ ԴԱՐԸ ՋՐԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՐ Է
Դավիթ ԲԱԲԱՅԱՆՀՈՒՆՁՆ ԸՆԴՀԱՏՎԵԼ Է
Սեփ. լրատվություն
- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

