
Հրատարակված է Հուլիս 01, 2008
21-ՐԴ ԴԱՐԸ ՋՐԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՐ Է
- Քաղաքագետ Այն, որ ջրային պաշարներն ընթացիկ դարում կլինեն երկրների եւ ժողովուրդների անվտանգության ու զարգացման կարեւորագույն բաղադրիչներից մեկը, ոչ մի կասկած չի հարուցում։ Այսօր աշխարհի տարբեր անկյուններում ավելի ու ավելի աճող պայքար է գնում ջրային պաշարների եւ դեպի նրանց ելք ունենալու, ինչպես նաեւ՝ սննդի ու սոցիալ-տնտեսական կարիքների համար անվտանգ եւ անընդմեջ ջրամատակարարման ապահովման համար։ Խնդիրը հատկապես սուր է կանգնած Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում եւ այլ տարածաշրջաններում։ Այսպես, վերջերս եթովպիական զորքերն ընդդեմ սոմալիական զորքերի օգտագործեցին ջրային ճնշման տակտիկան։ Փակելով ջրի մի շարք աղբյուրների հանդեպ ելքը՝ Եթովպիայի զորքերը ապստամբներին դուրս մղեցին ռազ-մավարական առումով մի շարք կարեւոր շրջաններից։ Ուշագրավ է այն փաստը, որ եթովպիական ուժերին ուրիշ միջոցներով դա անել չէր հաջողվել։ Վերջերս ուժեղացել են քննարկումները նաեւ Կենտրոնական Ասիայում, որտեղ Ուզբեկստանը,Ղազախստանը եւ Թուրքմենստանը միանգամայն ծանր կացության մեջ են հայտնվել այս տարի ջրի սակավության եւ տարածաշրջանի հիմնական ջրադոնորների՝ Տաջիկստանի եւ Ղըրղզստանի՝ իրենց համար ավելի շատ ջուր պահելու եւ, համապատասխանաբար, հարեւաններին քիչ ջուր բաց թողնելու մտադրությունների պատճառով։ Սրվել է ջրի համար պայքարը նաեւ Դարֆուրում (Սուդան)։ Ի դեպ, այդ տարածաշրջանում հակամարտության հիմնական պատճառներից մեկը հենց պայքարն է ջրի համար։ Օրերս նաեւ տեղեկատվություն էր շրջանառվում այն մասին, որ շոգ եղանակի պատճառով ջրի մակարդակը Իսրայելի հիմնական ջրավազանում՝ բիբլիական Տիվերիադյան (Կիներետ) լճում այս տարվա դեկտեմբերին հնարավոր է հասնի այնքան ցածր մակարդակի, որ առաջին անգամ հնարավոր չի լինի պոմպերով ջուր մատակարարել բնակչությանը եւ տնտեսությանը։ Ի դեպ, դրա հետ կապված՝ Իսրայելում վերջին ժամանակներս կրկին խոսք է գնացել Թուրքիայից ջրային պաշարների ներկրման անհրաժեշտության մասին։ Նախագծերից մեկի համաձայն՝ նախատեսվում է մատակարարել մոտ չորս միլիարդ խոր. մետր ջուր։ Դա, բնականաբար, կամրապնդի Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում, ինչն, ի դեպ, որոշակի ներգործություն կունենա նաեւ մեր տարածաշրջանի վրա։ Ջրային պաշարների անվտանգության ապահովման հիմնախնդիրը հրատապ է նաեւ այնպիսի պետությունների համար, ինչպիսին Ամերիկայի Միացյալ Նահանգներն են։ Դեռեւս նախագահ Քլինթոնը 1998 թ. հոկտեմբերին, ներկայացնելով «Ազգային անվտանգության ռազմավարությունը նոր դարում» փաստաթուղթը, մատնանշել էր, որ չնայած տեսանելի ապագայում ոչ ոք ի վիճակի չէ սովորական ռազմական միջոցներով մարտահրավեր նետել ԱՄՆ-ին, ապագայում կտրուկ կաճի կարեւորագույն նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վրա ասիմետրիկ գրոհների հավանականությունը, որոնք կարող են էական վնաս հասցնել երկրի տնտեսությանը եւ ռազմական ներուժին։ Նախագահ Քլինթոնը նման խիստ կարեւոր ենթակառուցվածքներին էր վերագրում նաեւ ջրային պաշարները։ Նմանատիպ մոտեցման կողմնակից է նաեւ Ջորջ Բուշ-Կրտսերի վարչակազմը։ Այսպես, նախագահական դիրեկտիվներից մեկում մատնանշված է, որ ԱՄՆ-ի դեմ հավանական ասիմետրիկ գրոհներն ուղղված կլինեն կարեւորագույն ենթակառուցվածքների դեմ, որոնց շարքին են դասվում նաեւ ջրային պաշարներն ու համակարգը։ Հետաքրքիր է, որ ջրային անվտանգության ապահովման հիմնախնդիրը հանդիսանում է ԱՄՆ-ում նախընտրական նախագահական պայքարում հաճախակի շոշափվող հարցերից մեկը։ Դեմոկրատական թեւից նախագահի թեկնածու Բարակ Օբաման, օրինակ, այդ հարցին տալիս է առանցքային նշանակություն։ Օբամայի ազգային անվտանգության նախագծում ասված է, որ ԱՄՆ-ում առկա է հասարակական ջրամատակարարման մոտ 170 հազար համակարգ, եւ դրանց վրա հարձակումները կարող են հանգեցնել երկրի համար լուրջ հետեւանքների։ Օբաման առաջարկում է զգալիորեն մեծացնել ջրամատակարարման անվտանգության համակարգերի նորացմանն ուղղված բյուջետային միջոցները։ Ջրային պաշարների անվտանգության խնդիրը, հիրավի, խիստ հրատապ է նույնիսկ աշխարհի ամենաուժեղ տերության համար։ Եվ դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ում չկա ջրային որեւէ խոշոր զարկերակ, որը սկիզբ առներ իր համար թշնամական պետության տարածքից։ Այս ամենը եւս մեկ անգամ ընդգծում է ջրային անվտանգության ապահովման կարեւորությունը նաեւ ԼՂՀ-ի համար։ Այսօր մեր պետության ջրային համակարգը լիովին պաշտպանված է դրսի հավանական ներգործությունից։ Այդ համապատկերի վրա, բնականաբար, առանցքային դեր է խաղում Քարվաճառը, որը հանդիսանում է Արցախի ջրադոնորը եւ Հայաստանի ջրային անվտանգության ապահովման կարեւոր բաղադրիչը։ Ուստի, ամենայն վստահությամբ կարելի է ասել, որ ուղղակիորեն այդ շրջանի ճակատագրից է կախված հայ ժողովրդի եւ նրա անկախ պետականության ապագան։

- Դավիթ ԲԱԲԱՅԱՆ
Վերջին լուրերը, Հուլիս 01, 2008
ՀՈՒՆՁՆ ԸՆԴՀԱՏՎԵԼ Է
Սեփ. լրատվություն
Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Ս.Օհանյանի տեղեկացմամբ, հունիսի 29-ի կեսօրին մոտ Լ—ոնարխ - Հակոբ Կամարի գյուղերի սահմանամերձ հատվածում հակառակորդի կողմից մի քանի ժամ անընդհատ կրակի տակ է առնվել ...ՎԱՐԴԱՎԱՌ-ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՏԵԱՌՆ
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ
Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ գլխավոր կամ տաղավար տոներից մեկն է Վարդավառը կամ Պայծառակերպությունը, որը եկեղեցական տոնացույցի համաձայն կատարվում ...ԴԱՇՈՒՇԵՆԸ ՓՈՔՐ ԳՅՈՒՂ Է
Ծովինար ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մակար եպիսկոպոս Բարխուդարյանի «Արցախ» գրքում, որը հրատարակվել է 1895 թ. Բաքվում, կարդում ենք. «ԴԱՇՈՒ Շէն. Հիմնուած է Քռասնու արեւմտեան կողմում, դիրքն արեւմտահայեաց ...ԱՐՑԱԽՅԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻՆ
Միքայել ՀԱՋՅԱՆ
Այսօր նա կդառնար 57 տարեկան։ Ծնվել է հուլիսի 1-ին։ 1951-ին։ Ու թեկուզ դեմ էր շնորհավորանքներ ընդունել այդ կապակցությամբ ու երբեք չէր նշում այդ օրը, բայց, ...ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԱՐՓԵՆ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ1995 թվականին Ստեփանակերտում ծննդաբերող մայրերի համար Քերոլայն եւ Ջորջ Նաջարյանների կողմից հիմնադրվել է «Արփեն» կենտրոնը։ Բարեգործական այս կազմակերպության ...ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ԲԻՇՔԵԿՈՒՄ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ եւ կառավարության աջակցությամբ այս օրերին Բիշքեկում կայացած՝ առողջապահական համակարգերի զարգացմանը նվիրված ...21-ՐԴ ԴԱՐԸ ՋՐԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՐ Է
Դավիթ ԲԱԲԱՅԱՆ
Քաղաքագետ Այն, որ ջրային պաշարներն ընթացիկ դարում կլինեն երկրների եւ ժողովուրդների անվտանգության ու զարգացման ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
. 5
Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Մեծարգո Սերժ Ազատի Ընդունեք ...«ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-Ը ԲՈՂՈՔՈՒՄ Է
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆՕրերս ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը (ՀԾՏՄԿՊՀ) իր հերթական բաց նիստում քննարկեց «Տնտեսական մրցակցության ...Ս.ԴԱԴԱՅԱՆԸ՝ ԱՐՊՀ ՌԵԿՏՈՐ
.Այսօր տեղի է ունեցել ԱրՊՀ խորհրդի նիստը, որ վարել է խորհրդի նախագահ, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը։ Բուհի՝ 28 հոգուց բաղկացած բարձրագույն մարմինը քննարկեց նոր ռեկտորի ընտրության ...ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ՇՈՒՇԻՈՒՄ
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հուլիսի 1-ը հիշարժան օր էր Շուշիի համար. այդ օրը առաջին անգամ հայոց հինավուրց քաղաքում շահագործման հանձնվեց առաջին նորակառույց բնակելի շենքը, որտեղ բնակվելու ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
.
ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ` ՄԻ ՔԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ
Հենրի Առուշանյան
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 10 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
«Ասոշիեյթեդ փրես»
ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ԻՐ ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՆ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆԱՅՑՆ ԷՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՈՎ, ԹԵ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՆ Է ՀԱՐՄԱՐԱՑՎԵԼ ԱՅՑԻՆ
.ԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՈՐ ՀԱՌՆԻ «ԱՐՑԱԽԱԿԵՐՏԸ»
.
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է...
.21-ՐԴ ԴԱՐԸ ՋՐԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՐ Է
Դավիթ ԲԱԲԱՅԱՆԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Գեորգի ՀԱԿՈԲՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

