
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԱՐՓԵՆ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
1995 թվականին Ստեփանակերտում ծննդաբերող մայրերի համար Քերոլայն եւ Ջորջ Նաջարյանների կողմից հիմնադրվել է «Արփեն» կենտրոնը։ Բարեգործական այս կազմակերպության գործունեության, ինչպես նաեւ սույն թվականից կատարված փոփոխությունների մասին է պատմում կենտրոնի գործադիր տնօրեն Սարգիս ԳԱԼՍՏՅԱՆԸ։ Մեր զրուցակցի պարզաբանմամբ, «Արփեն» կենտրոնը 13 տարվա ընթացքում, բացի Մարտունու եւ Մարտակերտի շրջաններից, օգնություն է տրամադրել հանրապետության բոլոր շրջանների հղի կանանց։ Մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը օգնություն ստացած կանանց թիվը կազմել է ավելի քան 17500։ Որպես բարեգործական կազմակերպություն՝ կենտրոնն առանձին օգնություն է հատկացրել բազմազավակ ընտանիքներին, երկկողմանի ծնողազուրկ երեխաներին, առաջին կարգի հաշմանդամներին եւ մինչեւ 2006 թվականը հովանավորել է Մաճկալաշեն գյուղի մանկապարտեզը։ 2008 թվականից կենտրոնի հիմնադիր-ժողովի որոշմամբ փոփոխվել է օգնություն տրամադրելու կարգը։ Արդեն օգնություն է հատկացվում 3-րդ եւ հաջորդ երեխաներին սպասող հղի կանանց, ընդ որում՝ օգնության չափը կրկնապատկվել է։ Այժմ «Արփեն» կենտրոնի ղեկավարները ոչ թե Քերոլայն եւ Ջորջ Նաջարյաններն են, այլ Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ Նա նաեւ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների «Գուրգեն Մելիքյան» հիմնադրամի գործադիր տնօրենն է, որի շնորհիվ ու անմիջական աջակցությամբ շարունակվում է օգնության տրամադրումը կենտրոն դիմող հղի կանանց։ Սարգիս Գալստյանը տեղեկացրեց նաեւ, որ որոշակի հովանավորություն շարունակվում է նաեւ Նաջարյանների կողմից, փաստորեն կապը չի խզվել, եւ կենտրոնն այսօր էլ կոչվում է իրենց անունով։ Նման որոշման կայացումը եւ կատարված փոփոխությունները բխել են ստեղծված հանգամանքներից, որոշակի ֆինանսական խնդիրներից։ Ներկայումս «Արփեն» կենտրոնը հանձն է առել ԼՂՀ կառավարության բազմազավակության խթանման ծրագրի իրագործումը, այն է՝ օգնության տրամադրում ծնվելիք յուրաքանչյուր 3-րդ եւ հաջորդ երեխաներին։ Բացառություն է կազմում միայն Քաշաթաղի շրջանը, որտեղ օգնություն է տրամադրվում բոլոր հղի կանանց։ Սկսած ապրիլի 1-ից մինչեւ այսօր, ընդհանուր առմամբ, կենտրոն են դիմել ավելի քան 138 հղիներ, որոնք սպասում են 3-րդ եւ հաջորդ երեխաներին։ Ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել կենտրոնում գրանցվելու համար եւ երբ պետք է դիմել հարցին Սարգիս Գալստյանը պատասխանեց, որ օգնություն է հատկացվում՝ սկսած հղիության 4-րդ ամսից մինչեւ ծննդաբերությունը եւ միանվագ օգնություն էլ՝ ծննդաբերելուց հետո։ Առաջին անգամ կենտրոն այցելելիս հղի կինը պետք է ներկայացնի առաջին երկու երեխաների ծննդյան վկայականների պատճենները, իր անձնագրի պատճենը եւ տեղեկանք ծննդատնից՝ հղիության ժամկետի վերաբերյալ։ Օգնության կարգով հղիներին տալիս են սննդամթերք, հագուստ եւ հղիության վերաբերյալ օգտակար գրականություն։ Կենտրոնի սպասարկումն սկսվում է առավոտյան ժամը 9-ից մինչեւ 13.00-ն, բացի շաբաթ եւ կիրակի օրերից։ Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ այս աշնանը տեղի կունենան հանդիպումներ պոտենցիալ հովանավորների հետ։ Հավանական է, որ հղիներին տրամադրվող օգնության չափը լինի ոչ թե կրկնակի, այլ՝ եռապատիկ։ Կենտրոնը նաեւ օգնության կարգով պարբերաբար հագուստ է հատկացնում 7 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին, որոնց ժամանակ առ ժամանակ հրավիրում ու փոխանցում են անհրաժեշտ հագուստեղեն։
- Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
ՀՈՒՆՁՆ ԸՆԴՀԱՏՎԵԼ Է
Սեփ. լրատվություն
Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Ս.Օհանյանի տեղեկացմամբ, հունիսի 29-ի կեսօրին մոտ Լ—ոնարխ - Հակոբ Կամարի գյուղերի սահմանամերձ հատվածում հակառակորդի կողմից մի քանի ժամ անընդհատ կրակի տակ է առնվել ...ՎԱՐԴԱՎԱՌ-ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՏԵԱՌՆ
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ
Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ գլխավոր կամ տաղավար տոներից մեկն է Վարդավառը կամ Պայծառակերպությունը, որը եկեղեցական տոնացույցի համաձայն կատարվում ...ԴԱՇՈՒՇԵՆԸ ՓՈՔՐ ԳՅՈՒՂ Է
Ծովինար ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մակար եպիսկոպոս Բարխուդարյանի «Արցախ» գրքում, որը հրատարակվել է 1895 թ. Բաքվում, կարդում ենք. «ԴԱՇՈՒ Շէն. Հիմնուած է Քռասնու արեւմտեան կողմում, դիրքն արեւմտահայեաց ...ԱՐՑԱԽՅԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻՆ
Միքայել ՀԱՋՅԱՆ
Այսօր նա կդառնար 57 տարեկան։ Ծնվել է հուլիսի 1-ին։ 1951-ին։ Ու թեկուզ դեմ էր շնորհավորանքներ ընդունել այդ կապակցությամբ ու երբեք չէր նշում այդ օրը, բայց, ...ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԱՐՓԵՆ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ1995 թվականին Ստեփանակերտում ծննդաբերող մայրերի համար Քերոլայն եւ Ջորջ Նաջարյանների կողմից հիմնադրվել է «Արփեն» կենտրոնը։ Բարեգործական այս կազմակերպության ...ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ԲԻՇՔԵԿՈՒՄ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ եւ կառավարության աջակցությամբ այս օրերին Բիշքեկում կայացած՝ առողջապահական համակարգերի զարգացմանը նվիրված ...21-ՐԴ ԴԱՐԸ ՋՐԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՐ Է
Դավիթ ԲԱԲԱՅԱՆ
Քաղաքագետ Այն, որ ջրային պաշարներն ընթացիկ դարում կլինեն երկրների եւ ժողովուրդների անվտանգության ու զարգացման ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
. 5
Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Մեծարգո Սերժ Ազատի Ընդունեք ...«ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-Ը ԲՈՂՈՔՈՒՄ Է
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆՕրերս ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը (ՀԾՏՄԿՊՀ) իր հերթական բաց նիստում քննարկեց «Տնտեսական մրցակցության ...Ս.ԴԱԴԱՅԱՆԸ՝ ԱՐՊՀ ՌԵԿՏՈՐ
.Այսօր տեղի է ունեցել ԱրՊՀ խորհրդի նիստը, որ վարել է խորհրդի նախագահ, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը։ Բուհի՝ 28 հոգուց բաղկացած բարձրագույն մարմինը քննարկեց նոր ռեկտորի ընտրության ...ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ՇՈՒՇԻՈՒՄ
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հուլիսի 1-ը հիշարժան օր էր Շուշիի համար. այդ օրը առաջին անգամ հայոց հինավուրց քաղաքում շահագործման հանձնվեց առաջին նորակառույց բնակելի շենքը, որտեղ բնակվելու ...
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
.
ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ` ՄԻ ՔԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ
Հենրի Առուշանյան
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 10 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
«Ասոշիեյթեդ փրես»
ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ԻՐ ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՆ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆԱՅՑՆ ԷՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՈՎ, ԹԵ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՆ Է ՀԱՐՄԱՐԱՑՎԵԼ ԱՅՑԻՆ
.ԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՈՐ ՀԱՌՆԻ «ԱՐՑԱԽԱԿԵՐՏԸ»
.
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է...
.21-ՐԴ ԴԱՐԸ ՋՐԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՐ Է
Դավիթ ԲԱԲԱՅԱՆՀՈՒՆՁՆ ԸՆԴՀԱՏՎԵԼ Է
Սեփ. լրատվություն
- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

