
Հրատարակված է Հուլիս 01, 2008
ԴԱՇՈՒՇԵՆԸ ՓՈՔՐ ԳՅՈՒՂ Է
- Մակար եպիսկոպոս Բարխուդարյանի «Արցախ» գրքում, որը հրատարակվել է 1895 թ. Բաքվում, կարդում ենք. «ԴԱՇՈՒ Շէն. Հիմնուած է Քռասնու արեւմտեան կողմում, դիրքն արեւմտահայեաց , բնակիչք՝ բնիկ, հողն՝ արքունի, աւազուտ, անօգուտ. տեղական բերքերն ՝ ցորեն, գարի եւ կորեկ, բարեխառն՝ օդն եւ կլիման եւ անվնաս՝ ջուրն. երկար կեանք՝ 70-75, եկեղեցին՝ Սուրբ Աստվածածին, քահանայ՝ մի։ Ծուխ՝ 40, ար. 245, իգ. 125։ Սուրբ Սրաբեկ. Ուխտատեղի Նահատակ գիւղիս հիւսիսային կողմում։ Թափուած քարերից երեւում է, որ հնուց մատուռ եղած է Նահատակիս վերայ, բայց կործանուած է հիմնայատակ։ Այժմ ծիրանի ծառերի փառաւոր հովանու տակ շարուած են չոր քարեր իբրեւ պատ, որի մէջ դրուած է մի հնաշէն քարեայ խաչ միջակ մեծութեամբ՝ յենած մի մեծ ծառի։ Ահա խաչս է ուխտատեղի, որի ուխտաւորն ամառ, ձմեռ անպակաս է, մանաւանդ Շուշուց, որ շատ հեռի չէ։ Նշանաւոր է արդարեւ Սրաբեկիս աղբիւրի ջուրն, որի մօտ կայ մի քանի սենյակ։ Ներքի-շէն եւ Սողոմոնի շէն աւերակներն, որոնց բնակիչք փոխադրուած են Շուշի 1860-ին, կան Գարգար գետակի աջ ափի բարձրութեան վերայ։ Սակայն տակաւին մնում են Ներքի-շէնի կիսաւեր եկեղեցին, հանգստարանն եւ թթենի ծառերն»։ Մեծերից լսածներով՝ դաշուշենցիների նախնիների բնակավայրը գտնվելիս է եղել Բոզուն տափում, հնագույն քրիստոնեական սրբավայրի հարեւանությամբ (այսօր էլ տնատեղերի հետքերը նշմարվում են)։ Թուրքերն ավերել են գյուղը, եւ բնակիչներն իջել են Կարկառի ափ։ Մինչ օրս էլ կիսափուլ պատերի մնացորդներ կան, պահպանվում են հանգստարանը, թթենու այգին, սակայն Մ. Բարխուդարյանի նշած կիսավեր եկեղեցու մասին ոչինչ չի հիշեցնում։ Այս բնակավայրն էլ հենց Ներքի շենն էր (Բոզուն տափի գյուղը, որի անունը ոչ ոք չի հիշում, բաձրադիր տեղանքում էր, Կարկառի ափին հիմնվածը՝ ցածրադիր, այստեղից էլ Ներքի շեն, այսինքն՝ նախկին գյուղատեղից ներքեւ գտնվող ) կամ Սողոմոնի շենը։ Մ. Բարխուդարյանն ամենայն հավանականությամբ սխալվում է՝ Ներքի շենը եւ Սողոմոնի շենը դիտելով իբրեւ առանձին գյուղեր («Ներքի-շէն եւ Սողոմոնի շէն աւերակներն, որոնց բնակիչք...)։ Ինքս գյուղի մեծերից լսել եմ Սողոմոնի շեն անունը, սակայն Կարկառի ափի՞, թե՞ Բոզուն տափի գյուղի անունն էր, չեմ հիշում։ Գուցե Բոզուն տափի գյուղն անվանվել էր Սողոմոնի շեն եւ գետափի մոտ տեղափոխվելուց հետո էլ բնակիչները պահպանել են այն։ Համենայն դեպս Մ. Բարխուդարյանի նշած տեղանքում՝ Կարկառի աջ ափի բարձրության վրա, պահպանվում են միայն մեկ գյուղի ավերակներ։ Ուրեմն, ըստ «Արցախի» հեղինակի՝ այս գյուղի բնակիչները 1860թ. փոխադրվել են Շուշի։ Գրքի՝ Շուշի քաղաքին վերաբերող մասում կարդում ենք. «Մասն Յովհաննու Մկրտչի՝ զետեղուած մի արծաթեայ խաչի մէջ, որի վերայ գրուած է. «Յիշատակ է սուրբ մասունքս Ներքին շենցուց եղեղեցուն Յովհաննու Մկրտչին, որ այժմս պատականի սուրբ Աստուածածնայ եկեղեցւոյն Մեղրեցւոց 1856»։ Տողատակի բացատրության մեջ ասվում է, որ խոսքն այն Ներքի շենի մասին է, որի վերաբերյալ գրվել է, թե բնակիչները տեղափոխել են Շուշի։ Իսկ սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին գտնվում է քաղաքի հյուսիսային կողմում եւ կոչվում է նաեւ Նոր թաղի կամ Վերին թաղի եկեղեցի, սակայն առավել հայտնի էր Ղարաբաղցոց եկեղեցի կամ Կանաչ ժամ անունով։ Այս ամենից հետեւում է, որ Ներքի շենի բնակիչները հաստատվել են բերդաքաղաքի Վերին թաղում։ Ըստ երեւույթին ոչ բոլորն են փոխադրվել Շուշի։ Մի մասը, որոնց թվում եւ Դաշին, նոր գյուղ են հիմնել։ Եվ շատ ժամանակ չանցած՝ 1864 թ., ունեցել են իրենց եկեղեցին։ Ի դեպ, կապը Շուշու եւ Դաշուշենի միջեւ սերտ էր։ Շուշեցի վարպետներն են կառուցել գյուղի բոլոր աղբյուրները՝ Չումփչումփբուլաղ, Քյահրիզ, Քարեն ջուր, Խաչին տակ։ Վերջինս սուրբ Սարիբեկի (Մ. Բարխուդարյանի մոտ՝ Սրաբեկ-Ծ.Գ.) աղբյուրն է, իսկ շուշեցիները, ինչպես Մ. Բարխուդարյանն է գրում, անպակաս էին այս ուխտատեղիից (ցայսօր էլ սուրբ Սարիբեկի ուխտավորը չի պակասում, Մ. Բարխուդարյանի նշած սենյակները, ցավոք, չեն պահպանվում)։ Դաշուշենցիներն իրենց աճեցրած գյուղմթերքները վաճառում էին Ղալայում (մինչ օրս գյուղում գործածական է այս անունը, ղալա՝ բերդ է նշանակում), այսինքն՝ Շուշիում։ Մինչեւ անցած դարի 80-ականները դեռ կային հատուկենտ գյուղացիներ, ովքեր շարունակում էին ապրանքը Ղալայի շուկա հանել։ * * * Դաշուշենը փռված է մի գեղեցիկ տեղանքում, նախկին գյուղատեղիների միջեւ։ Նոր գերեզմանատանն առաջին հանգուցյալին հողին են հանձնել անցած դարի 50-ականներին։ Մինչ այդ հուղարկավորությունները կատարվում էին հին գյուղի գերեզմանատանը։ Անցած մեկ դարում աղետաբեր փոթորիկներ են անցել գյուղի վրայով։ 1919 թվականի հունիսի սկզբներին թուրքերն ավերել ու հրկիզել են այն։ Բոլշեւիկի ու մենշեւիկի պայքարից դաշուշենցին գլուխ չի հանել, գիտակցել է, որ պիտի պաշտպանի իր տունը։ Եգոր դային, որ վաղուց արդեն չկա, օսմանցիների դեմ է կռվել։ Փոքրամարմին էր, սակայն առյուծի սիրտ ուներ։ Արամ դայու մասին գյուղում շշուկով ասում էին, թե դաշնակ է, թեւանիստ, ու դա որպես հանդիմանություն էր ընկալվում։ Ափսո՜ս, Չարի կործանումը չտեսավ, իսկ նրա տունն այսօր ապրող չունենալուց ավերակի է վերածվել։ Դաշուշենն էլ խորհրդայնացվեց։ Այստեղ էլ կոլխոզ ստեղծեցին՝ ունեւորի համար՝ վատ, չունեւորի համար՝ լավ։ Միավորվեցին, հարուստ տնտեսություն դարձան, անուն հանեցին։ Փոքրիկ գյուղի համար շոշափելի կորուստ էր տասնյակ որդիների՝ Մեծ հայրենականից տուն չդառնալը։ Ամենաուժգին հարվածը, սակայն, հասցրեց տնտեսությունների խոշորացման քաղաքականությունը։ Անհասկանալի ու անբացատրելի տրամաբանությամբ Դաշուշենի կոլտնտեսությունը միացվեց Շոշի աղքատ տնտեսությանը, ու վարչական կենտրոնը դարձավ Շոշը։ Գաղութաբնակի վիճակը դաշուշենցի երիտասարդներին ստիպեց բախտ որոնել բաքուներում ու սումգայիթներում։ Աշակերտների թիվը գնալով նվազում էր։ 1971 թվականին փակեցին ութամյա դպրոցը (գոնե տարրական դասարանները չթողեցին)։ Իրենց ինտերնացիոնալիստ լինելը ցուցանելու համար մարզի կրթության բնագավառի ղեկավարները փոխարենը դպրոց բացեցին բնակավայրի կարգավիճակ չունեցող Փարամաքու ադրբեջանցի անասնապահների երեխաների համար։ 1991-ին Դաշուշենն անջատվեց Շոշի կոլտնտեսությունից։ Դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ էր ընթանում։ Արցախյան պատերազմը, սակայն, կասեցրեց այդ ընթացքը։ * * * Դաշուշենում գրանցված է 58 բնակիչ, փաստացի բնակվողների թիվը մոտ երկու անգամ շատ է։ Կանգուն է 44 տուն։ «Առավոտները 33 տնից է ծուխ բարձրանում», գյուղապետ Ռուդիկ Ասլանյանի այս խոսքերը նշանակում են, որ մնացածում մշտապես կամ ընդհանրապես ապրող չկա։ Ու ցավով հավելում է. «10-ում մի հոգի է բնակվում »։ Պատերազմից հետո կառուցվել է ընդամենը մի տուն՝ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ, արցախյան պատերազմում զոհվածի հայր, Սումգայիթից փախած Մնացական Ավագյանի ընտանիքի համար, այն էլ՝ պետության կողմից։ Աշխատանք չունենալը, սեփական հարկ կառուցելու անհնարինությունը երիտասարդ ընտանիքներին հարկադրում են տեղափոխվել Ստեփանակերտ։ Գյուղը լքելը նրանք արդարացնում են նաեւ մայրաքաղաքում իրենց զավակների՝ իբր թե ավելի որակյալ ուսում ստանալու հնարավորությամբ։ - Հակառակը կասեի,- պնդում է համայնքի ղեկավարը։ Նրանց երեխաներն իրենց գիտելիքներով զիջում են մեր գյուղի դպրոցի աշակերտներին։ Ոչ մի պատճառաբանություն ես չեմ ընդունում։ Երբ մարդ սիրում է իր հողը, ջուրը, քարը, նրան իր արմատից պոկել չի լինի։ Մեկ տասնյակի չափ երիտասարդներ աշխատում են Ստեփանակերտում։ Ոտքով կես ժամվա ճանապարհ է։ Առավոտյան գնում, իրիկունը վերադառնում են իրենց օջախի ծուխը վեր տանում։ Կան այնպիսիք, ովքեր քաղաքում 50-60 հազար դրամ տան վարձ են տալիս, մինչդեռ տասնապատիկ քիչ գումարով կարելի է մնալ գյուղի կանգուն տներից մեկում։ Իսկ Դաշուշենում գյուղաբնակի համար վատ պայմաններ չեն ստեղծված։ Մինչեւ պատերազմն էր գյուղը գազիֆիկացված։ 2003 թվականից բնական գազից կրկին օգտվում են։ 2005 թվականին Հայ օգնության ֆոնդի միջոցներով լուծվել է տներում ջուր ունենալու խնդիրը։ Արդեն յոթ տարի է՝ պարապմունքներն անցկացվում են պետական միջոցներով կառուցված դպրոցական շենքում։ Պետությունն օգնել է վերանորոգելու ու կահավորելու մշակույթի տունը, որը մտնողի վրա հաճելի տպավորություն է թողնում։ Տնամերձ հողամասեր բոլորն ունեն։ Ինչպես պապերը, պապերի պապերը, դաշուշենցին տարվա մեծ մասը կանաչի է աճեցնում ու վաճառում շուկայում, դա նրա եկամտի հիմնական աղբյուրն է։ Այստեղի համեմի ու մաղադանոսի, սամիթի ու կոտեմի, ռեհանի համն ու բույրն անկրկնելի են։ Եվ առեւտրականները գնորդին գրավելու համար հաճախ են խորամանկում՝ իրենց ապրանքը հրամցնելով իբրեւ դաշուշենյան։ Խորհրդային տարիներին դաշուշենցին, եթե կարելի է այսպես արտահայտվել, ավելի շատ էր մենատնտես, քան այսօր։ Գյուղից քչերն էին զբաղված միացյալ տնտեսությունում, նրանց համար գլխավորը ոչ թե կոլխոզի, այլ սեփական բանջարանոցի մշակությունն էր։ Այսօր որդիներին այնքան էլ չի ձգում հայրերի զբաղմունքը. ծանր է հողի գործը։ Սա չէ՞ պատճառը, որ դաշուշենցին այլեւս չի կարողանում այնքան կանաչեղեն արտադրել, որ բավարարի շուկայի պահանջարկը։ Իսկ մայրաքաղաքին մերձ բնակավայրերում, նույնիսկ Հադրութի գյուղերում, զգալով ճյուղի եկամտաբերությունը, սկսել են մասնագիտանալ կանաչեղենի արտադրության մեջ եւ կամաց-կամաց գրավել շուկան։ Գյուղում մոտ 30 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է հաշվվում։ Կով պահում են՝ տանը կաթ ու մածուն ունենալու համար։ Իսկ ահա խոզաբուծությամբ զբաղվում են ընտանեկան բյուջեն լրացնելու համար։ Անցյալ ժամանակով պիտի ասեի՝ զբաղվում էին, որովհետեւ խոզերի աֆրիկյան ժանտախտն իր սեւ գործն արել է նաեւ այստեղ։ Համայնքն ունի 64 հա վարելահող, որի մոտ կեսը՝ սեփականաշնորհված։ Սեփականաշնորհված հողերից մոտ 20 հեկտարը գյուղամերձում է, սակայն 2000 թվականից չի մշակվում։ Պատճառը գյուղտեխնիկայի բացակայությունն է։ Ցանվող արտերը Քռասնի գյուղի մոտ են գտնվում, տեխնիկան այնտեղից է բերվում։ Տրակտոր ու կոմբայն վարձել՝ գյուղամերձի համար, գյուղացուն ձեռնտու չէ։ Ամեն տարի նույն հողամասերում նույնչափ աշնանացան է կատարվում, ինչը ցածր բերքատվության պատճառներից է։ Աճեցրած բերքը գյուղացու պահանջներն է բավարարում, ընդամենը կլոր տարին նա իր տաշտում հաց է ունենում։ Ռուդիկ Ասլանյանը գյուղապետ է ընտրվել 2003 թվականին՝ արտահերթ ընտրություններում, վերընտրվել՝ 2006-ին։ Եվ չի եղել մի տարի, որ համայնքի բյուջեն ոչ թե չկատարվի, այլ չգերակատարվի։ Դրսում դաշուշենցու հանդիպելիս հարցնում են ոչ թե գործերի վիճակից, այլ գյուղի նորություններից, այսինքն՝ ակնկալում են, որ ամեն տարի նշանակալից որեւէ գործ պիտի կատարվի։ Բյուջեի կատարողականի գերազանցումը հնարավորություն է տվել վերանորոգելու հանդիսությունների տունը, կառուցելու արցախյան պատերազմում զոհված դաշուշենցիների հուշաքար, կրթօջախի համար դպրոցական ու մարզական գույք ձեռք բերելու։ 2007 թվականի բյուջեն կատարվել է, թող անհավատալի չթվա, 700 տոկոսով՝ գլխավորապես հողերի օտարման, հողերի վարձավճարների, գույքահարկի հաշվին։ 7 մլն դրամ ավելցուկից 4 մլն 200 հազ. նախատեսվում է մայրուղուց գյուղ տանող ճանապարհի հիմնանորոգման համար, մոտ կես միլիոն են արժեցել հանդիսությունների տան նոր սեղաններն ու նստարանները, 300 հազար՝ համայնքի աշխատակազմի համար համակարգչի ձեռքբերումը։ Ճանապարհի հիմնանորոգումից հետո կլուծվի Ստեփանակերտի հետ տրանսպորտային հաղորդակցության բարելավման հարցը։ Խոստացել են մինչեւ 2010 թվականը պետբյուջեի հաշվին կառուցել գյուղապետարանի շենք, որտեղ կտեղակայվի նաեւ բուժկետը։ Շենքը, որում գրադարանն ու բուժկետն էին, հրետակոծությունից վնասվել է։ Գրադարանը տեղափոխել են դպրոց, իսկ բուժկետը զբաղեցնում է գյուղապետին պատկանող նախկին խանութի ընդարձակ սրահի մի անկյունը, սրահ, որը միաժամանակ համայնքի ղեկավարի ու քարտուղարի աշխատասենյակն է։ Պատին փակցված պատվոգիրը Ռուդիկ Ասլանյանինն է։ Նա 2006 թվականին «Տարվա լավագույն համայնք» մրցույթում Ասկերանի շրջվարչակազմի կողմից ճանաչվել է լավագույն ղեկավար։ Իսկ գյուղապետը մորմոքվում է։ Թվում է՝ իրենից կախված ամեն ինչ անում է գյուղացու կենցաղի բարելավման, բարեկեցության համար։ Մինչդեռ քաղաքի կյանքը շարունակում է հրապուրել երիտասարդներին։ «Դպրոցում 17 աշակերտ է սովորում,- ասում է,- դրանից շատ դաշուշենցի երեխաներ սովորում են Ստեփանակերտում՝ քաղաքաբնակ դարձած։ Երկու առաջին դասարանցի ունենք, գալիք ուսումնականում մեկն է լինելու, հաջորդում...»։ Գյուղում տեղամաս են առանձնացրել տների համար։ Կառուցողները դաշուշենցի չեն լինի, չէ։ Ստեփանակերտից են 5 հոգի դիմել գյուղապետարան՝ խնդրելով հողամաս հատկացնել...

- Ծովինար ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջին լուրերը, Հուլիս 01, 2008
ՀՈՒՆՁՆ ԸՆԴՀԱՏՎԵԼ Է
Սեփ. լրատվություն
Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Ս.Օհանյանի տեղեկացմամբ, հունիսի 29-ի կեսօրին մոտ Լ—ոնարխ - Հակոբ Կամարի գյուղերի սահմանամերձ հատվածում հակառակորդի կողմից մի քանի ժամ անընդհատ կրակի տակ է առնվել ...ՎԱՐԴԱՎԱՌ-ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՏԵԱՌՆ
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ
Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ գլխավոր կամ տաղավար տոներից մեկն է Վարդավառը կամ Պայծառակերպությունը, որը եկեղեցական տոնացույցի համաձայն կատարվում ...ԴԱՇՈՒՇԵՆԸ ՓՈՔՐ ԳՅՈՒՂ Է
Ծովինար ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մակար եպիսկոպոս Բարխուդարյանի «Արցախ» գրքում, որը հրատարակվել է 1895 թ. Բաքվում, կարդում ենք. «ԴԱՇՈՒ Շէն. Հիմնուած է Քռասնու արեւմտեան կողմում, դիրքն արեւմտահայեաց ...ԱՐՑԱԽՅԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻՆ
Միքայել ՀԱՋՅԱՆ
Այսօր նա կդառնար 57 տարեկան։ Ծնվել է հուլիսի 1-ին։ 1951-ին։ Ու թեկուզ դեմ էր շնորհավորանքներ ընդունել այդ կապակցությամբ ու երբեք չէր նշում այդ օրը, բայց, ...ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԱՐՓԵՆ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ1995 թվականին Ստեփանակերտում ծննդաբերող մայրերի համար Քերոլայն եւ Ջորջ Նաջարյանների կողմից հիմնադրվել է «Արփեն» կենտրոնը։ Բարեգործական այս կազմակերպության ...ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ԲԻՇՔԵԿՈՒՄ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ եւ կառավարության աջակցությամբ այս օրերին Բիշքեկում կայացած՝ առողջապահական համակարգերի զարգացմանը նվիրված ...21-ՐԴ ԴԱՐԸ ՋՐԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՐ Է
Դավիթ ԲԱԲԱՅԱՆ
Քաղաքագետ Այն, որ ջրային պաշարներն ընթացիկ դարում կլինեն երկրների եւ ժողովուրդների անվտանգության ու զարգացման ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
. 5
Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Մեծարգո Սերժ Ազատի Ընդունեք ...«ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-Ը ԲՈՂՈՔՈՒՄ Է
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆՕրերս ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը (ՀԾՏՄԿՊՀ) իր հերթական բաց նիստում քննարկեց «Տնտեսական մրցակցության ...Ս.ԴԱԴԱՅԱՆԸ՝ ԱՐՊՀ ՌԵԿՏՈՐ
.Այսօր տեղի է ունեցել ԱրՊՀ խորհրդի նիստը, որ վարել է խորհրդի նախագահ, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը։ Բուհի՝ 28 հոգուց բաղկացած բարձրագույն մարմինը քննարկեց նոր ռեկտորի ընտրության ...ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ՇՈՒՇԻՈՒՄ
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հուլիսի 1-ը հիշարժան օր էր Շուշիի համար. այդ օրը առաջին անգամ հայոց հինավուրց քաղաքում շահագործման հանձնվեց առաջին նորակառույց բնակելի շենքը, որտեղ բնակվելու ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
.ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՆԵՐՄԻԱՍՆԱՑՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆՀԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Վարդգես ՕՎՅԱՆԴՈՒ` ՍԻՐՈՒՆ ՔԱՂԱՔ, ԴՈՒ` ԳԱՐՈՒՆ ՔԱՂԱՔ
Մհեր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
.
ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ` ՄԻ ՔԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ
Հենրի Առուշանյան
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 10 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
«Ասոշիեյթեդ փրես»
ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ԻՐ ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՆ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆԱՅՑՆ ԷՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՈՎ, ԹԵ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՆ Է ՀԱՐՄԱՐԱՑՎԵԼ ԱՅՑԻՆ
.ԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՈՐ ՀԱՌՆԻ «ԱՐՑԱԽԱԿԵՐՏԸ»
.
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է...
.21-ՐԴ ԴԱՐԸ ՋՐԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՐ Է
Դավիթ ԲԱԲԱՅԱՆԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Գեորգի ՀԱԿՈԲՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

