
Հրատարակված է Մայիս 22, 2008
ԴԱՍԵՐ, ՈՐՈՆՔ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ՅՈՒՐԱՑՆԵԼ
- Պարզաբանումներ Ադրբեջանում Իրանի դեսպանի հայտարարությունը՝ աչքի զարնող, ամենանշանակալից տեղում՝ «Խմբագրի սյունակ»-ում տեղադրելու առթիվ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, 15 տարի շարունակ ես հետապնդում եմ մի նպատակ. հանրային գիտակցությանը հասցնել այն փաստը, որ ամբողջ միջազգային հանրությունը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում իրական է տեսնում միայն մեկ տարբերակ. հայերը ՊՈՏԵՆՑԻԱԼ ԹՈՒՅԼ ԵՆ, ԵՎ ՆՐԱՆՔ ՊԵՏՔ Է ԳՆԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ։ Նույնիսկ Իրանը, որն զգալի տարաձայնություններ ունի Ադրբեջանի հետ, անտեսեց դիվանագիտական նորման եւ նման անհարգալից ձեւով հնչեցրեց իր դիրքորոշումը։ Այսօր ես կրկին անգամ հարցնում ու պատասխանում եմ. մենք կարո՞ղ ենք, արդյոք, ճիշտ որոշել մեր տեղն ու դերը մեզ շրջապատող աշխարհում, մեր շրջակա միջավայրում։ Իմ կարծիքով, սա է ամենաառաջնահերթ հարցերից մեկը, որ կանգնած է մարդու, առավել եւս՝ հասարակության եւ պետության առջեւ։ Որոշարկել՝ ոչ թե ելնելով յուրաքանչյուրի մտավոր ու այլ հնարավորություններից, այլ ելնելով Իրականությունից, իրերի իսկական վիճակից։ Այդ տեսանկյունից միանգամայն վստահ կարող եմ ասել , որ մենք՝ հայերս, բավականին «կաղում» ենք։ Ինչու՞. որովհետեւ դրսեւորում ենք այնպիսի վարքագիծ, որն ամենեւին չի համապատասխանում այն վիճակին, որում մենք իրականում գտնվում ենք։ Ես ձեռքերը վեր բարձրացնելու կոչ չեմ անում ։ Ես շարունակում եմ սթափության կոչ անել։ Հոգիս աղաղակում է. «Մարդիկ՝ հայեր, ղարաբաղցիներ, փորձե՜ք ինքներդ ձեզ նայել կողքից։ Տեսեք ձեր թերությունները եւ նախանշեք այն Նպատակը, որը ՁԵԶ ԴՈՒՐՍ ԿՀԱՆԻ ԹՈՒՅԼԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ»։ Օրորոցային տարբեր հեքիաթներով մի թմրեցրեք ձեր ուղեղները, հիշեք՝ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ, ԻՍԿ ՍՈՒՏԸ՝ ԴԵՊԻ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆ։ 1. ՍԿՍԵՄ ՄԱՄՈՒԼԻՑ։ Հայկական մամուլը լցված է ղարաբաղյան թեմայով։ Դա բոլորովին էլ վատ չէ, քանզի յուրաքանչյուր օրգանիզմում ցավում կամ մրմռում է այն մասը, որում թերություն կա։ Որքան մեծ է ցավը, այնքան մեծ է նրա նկատմամբ ուշադրությունը, միաժամանակ՝ այնքան ակտիվ են բուժման միջոցների որոնումները։ Դա՝ քանակական տեսանկյունից։ Բայց, մյուս կողմից, որտեղ առաջնահերթություն է տրվում քանակին, այնտեղ գործերը միշտ վատ են գնում։ Բովանդակազուրկ տեղեկատվությունը,, որ ամեն օր հեղեղվում է անմեղ հեռուստադիտողի եւ ընթերցողի գիտակցության վրա, խլացնում է նրան, օտարացնում, նրա մեջ հակակրանք սերմանում այն նույն քաղաքականության հանդեպ, որն առանց այդ էլ տարվում է իրենից ծածուկ, եւ նա սկսում է մեծ անվստահություն տածել դրա հանդեպ։ Հասարակությանը մատուցվող տեղեկատվությունը պետք է լինի նպատակաուղղված, բովանդակալից եւ հանրամատչելի։ Իսկ մեր՝ հայկական լրատվական տեղեկատվությունները նման են շենքի մոտ նստարանին հարմար նստած պառավների ասեկոսեների։ Հարց է ծագում. ինչո՞ւ ամեն օր մեր հանդիսատեսի գլուխը մտցնել տարբեր տրամաչափի գործիչների՝ իրար լիովին կամ մասնակի հակասող, միալար կրկնվող արտահայտություններն ու հայտարարությունները։ 2. ՈՐԱԿԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ՉԻ ՓԱՅԼՈՒՄ նաեւ վերլուծական տեղեկատվությունը։ Բոլորովին վերջերս Ի. Ալիեւի այն հայտարարությանը, թե «Հայաստանը մրցակցային պայքար չի մղում Ադրբեջանի հետ եւ ժամանակի ընթացքում ստիպված կլինի մեղմել իր դիրքորոշումը», բարձրաստիճան մի պաշտոնյա, հանդես գալով Հայաստանի կենտրոնական հեռուստաալիքով, միանգամայն լուրջ եւ կեղծ հուզականությամբ հասարակությանը համոզում է այն բանում, որ Ալիեւը չարաչար սխալվում է, քանի որ «Հայաստանը Ադրբեջանին գերազանցում է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը, մարդու իրավունքները, մամուլի ազատությունը եւ այլն»։ Դա նույնն է, որ հակառակորդին ասես՝ քո մարմնի վրա հազար ոջիլ կա, իմի վրա՝ տասով քիչ։ Դա շատ պարզունակ ու ձեւական դիրքորոշում է, որը պիտանի է միայն ժամանակավոր ցավազրկման համար։ Ինքնահանգստացուցիչ այդ դիրքորոշումը մեզ զրկում է ինքնաքննադատության զգացմունքից, առկա արարքներին ուղիղ նայելու կարողությունից, իսկ դրանք պետք է եթե ոչ արմատախիլ անել, ապա գոնե՝ արմատական վերանորոգման ենթարկել։ 3. ԲԱՅՑ ԵԹԵ ԱՆԳԱՄ կշեռքի նժարն ավելի շատ հակված է դեպի մեր կողմը, ես կտրականապես դեմ եմ հանգստացուցիչ խոսքերին, հայտարարություններին, համեմատություններին, դեմ եմ հասարակությանը լավատեսական եւ ծիածանագույն տրամադրություններ հաղորդելուն։ Կյանքի իրողությունների վերաբերյալ մեր հասարակությանը թյուր տեղեկատվության մատուցումը, հակառակորդի ուժերի եւ հնարավորությունների թերագնահատումը չափազանց բացասական ազդեցություն են ունենում մեր վարքագծի ու կենսակերպի, մեր բարոյահոգեբանական պատրաստակամության վրա։ Որովհետեւ այն թուլացնում է «ընդհանուր տան» հոգսերի հանդեպ մտահոգությունը, ամեն մեկը ձգտում է Ցանկացած Գնով բարեկեցիկ դարձնել անձնական կյանքը, առավել ճարպիկները սկսում են մրցակցել շքեղության հարցերում. որը՝ թանկարժեք մեքենա է գնում, որը՝ դղյակ կառուցում, որը՝ ճոխ հարսանիք, ծնունդ, կամ թաղում կազմակերպում։ Սակայն անորոշության այս պայմաններում մեզ պե՞տք են, արդյոք, «խրախճանքները, երբ մոլեգնում է ժանտախտը»։ Իհարկե՝ ոչ։ Այստեղ է, որ կորսվում է մեր «ընդհանուր տան» դիմացկունությանն անհրաժեշտ, պահին համարժեք մտահոգությունը։ Հասարակական գիտակցության մեջ «երանելի լավատեսության» եւ այն բանի հանդեպ հավատի սերմանումը, թե քաղաքական ղեկավարության ջանքերը (առանց հասարակության տքնաջան ինքնակատարելագործման) բավական են խաղաղության հասնելու համար, հասարակությանը վերածում է կենցաղային առօրյա ու անվերջանալի հոգսերի գորշ, աննպատակ պատանդի։ Լինելով հանգիստ եւ անհոգ ՝ քաղաքական եւ գործարար վերնախավը չի կարող եւ չի ցանկանա ինքն իրեն չափավորել, ինքն իրեն կարգուկանոնի եւ օրենքի շրջանակներում դնել։ Արդյունքում ստանում ենք օրեցօր ավելի ու ավելի բարոյազուրկ հասարակություն, ինչի պատճառը նրա շուրջ ծագող եւ արդեն առկա իրողությունների հանդեպ ապակողմնորոշումն է։ 4. .... ԲՈԼՈՐԸ (բացառությամբ մի քանիսի, ովքեր արտոնյալ կարգավիճակ ունեն) խոսում են Արդարության եւ Կարգուկանոնի մասին, ոչ միայն խոսում են, այլեւ՝ պահանջում... Բայց երբ խոսքը վերաբերում է նրանց մերձավորներին եւ ծանոթներին, անմիջապես մոռանում են, թե ինչ են պահանջել «ժամ առաջ»։ Եվ մերձավորին պաշտպանելը նրանց թվում է միանգամայն բնական մի բան... Հենց դա էլ Պետության եւ Հասարակության Կառավարման Կլանային Համակարգն է։ Կլանային ավանդույթը (յուրայիններին պաշտպանելու) ուղղակիորեն հակազդում է արդարդություն հասկացությանն ու նրա սկզբունքներին։ Այսինքն, այն ուղղակիորեն հակասում է մեր ազգային ու պետական շահերին, Ուժեղ դառնալու մեր Նպատակին... 5. ՀԵՏՈ ԷԼ հիստերիայի մեջ ենք ընկնում... մերթ Դեվիս- Ատկինսոնի հեղինակությամբ եվրաբանաձեւի առթիվ, մերթ Միջազգային ճգնաժամային խմբի եզրահանգումների առթիվ եւ այլն։ Չենք ուզում եւ չենք կարող հասկանալ, որ այդպես է մտածում Եվրոպան, այդպես է մտածում Ասիան, այդպես է մտածում Միջազգային հանրությունը... եւ այդպես կմտածեն այնքան ժամանակ. ա). Քանի դեռ հայերն ի վիճակի չեն արդարացի ընտրությունների, կադրային ճիշտ քաղաքականության միջոցով ուղի բացել տաղանդների համար ՝ ի բարօրություն համայն հայության։ բ). Մինչեւ չստեղծենք պետական մեխանիզմի արդյունավետ գործունեություն։ գ). Մինչեւ «մեծապատիվ» գողերին եւ մյուս կեղտոտ պաշտոնյաներին հրապարակավ չհայտարարենք, որ նրանք առավել, քան՝ որեւէ մեկը, մեղավոր են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում մեր դիրքերի թուլացման հարցում ..... եւ որ նրանք ստիպված կլինեն պատասխան տալ անկախ նրանից, թե դեպքերն ինչ շրջադարձ կունենան։ դ). Մինչեւ չհասկանանք, որ ժամամակն աշխատում է հակառակորդի օգտին եւ որ այդ ամենի համար «առայժմ» այնքան էլ շատ ժամանակ չի մնացել.... 6. ԿՐԿՆՈՒՄ ԵՄ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ. մենք կարո՞ղ ենք, արդյոք, ճիշտ որոշել մեր տեղն ու դերը մեզ շրջապատող աշխարհում, մեր շրջակա միջավայրում։ Ըստ իս, ահա սա է առաջնահերթ հարցերից մեկը, որ կանգնած է մարդու առջեւ, առավել եւս՝ հասարակության եւ պետության առջեւ։ Որոշել՝ ոչ թե ելնելով յուրաքանչյուրի մտավոր եւ այլ հնարավորություններից, այլ՝ Իրականությունից, իրերի իսկական վիճակից։ Այդ տեսանկյունից ես միանգամայն վստահ կարող եմ ասել, որ մենք՝ հայերս, խիստ «կաղում» ենք ։ Ինչու՞. որովհետեւ դրսեւորում ենք օբյեկտիվ իրողությանը ոչ համարժեք վարքագիծ, ոչ համարժեք վերաբերմունք՝ այն մարտահրավերների ու սպառնալիքների հանդեպ, որոնք կանգնած են մեր առջեւ։

- .
Վերջին լուրերը, Մայիս 22, 2008
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՆՋԵՅ ԿԱՍՊՇԻԿԻՆ
.
Մայիսի 21-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Վոյեննի դիպլոմատ» միջազգային ամսագրի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Շավերդովին եւ Եվրոպական հետազոտությունների միջազգային ակադեմիայի փորձագետ Ռաիսա Վարդանյանին: ...ԻՆՉՊԵՍ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԲԱՆԱՎԻՃԵԼ ԸՆԴԴԻՄԱԽՈՍԻ ՀԵՏ
.
Հարգարժան պարոն Մուրադ Պետրոսյան։ Ձեր թերթի մայիսի 6-ի համարում ...ԽՂՃՈՒԿ ՈՂՈՐՄՈՒԹՅԱՆ ՍՊԱՍՈՒՄՈՎ
.
Կենսաթոշակառուների բազմությունները բանկոմատների մոտ սպասում են, թե երբ վերջապես պետությունն իրենց հաշվին կփոխանցի բաղձալի կենսաթոշակը «Զերկալո», Բաքու Զառամյալ ծերունիները, որոնց համար ...ՋՐԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ (ԶԵՐԿԱԼՈ, ԲԱՔՈՒ)
.
Ամառային եւ ձմեռային փուլաշրջանները մեր երկրում կարելի է զգալ ոչ միայն նրանով, թե դրսում եղանակը տաքանում է կամ ցրտում, այլ նրանով, թե ինչպես են իրենց դրսեւորում հայրենական կոմունալ ծառայությունները։ ...ԱՇԽԱՐՀԻ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ ՀԻԶԲՈԼԻՍՏԱՆ Է Ի ՀԱՅՏ ԵԿԵԼ
.
«ՀԻԶԲՈԼԼԱՀԻ» ՈՒԺԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄԸ ամոթանք դարձավ Լիբանանի կառավարության եւ նրան պաշտպանող արտասահմանյան երկրների՝ ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի համար, խոստովանում ...ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ 70 ՏԱՐԵԿԱՆ Է
ՏԱԹԵՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մայիսի 20-ին մայրաքաղաքի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝՝ նվիրված Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի 70-րդ տարեդարձին։ ...«ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՊԱՀԱԿՆԵՐԸ»
ՆԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Թատերական անդաստանում հարգանք վայելող՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը տվեց իր հերթական շրջանավարտները (կուրսի ղեկավար՝ Մայիս Ռաֆայելյան)։ ...ԻՄ ԿՅԱՆՔՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՀԵՇՏ ՉԻ ԱՆՑԵԼ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Ծննդով աշանցի Գրիգորի Առաքելի Ղազարյանը, որը Լենինի, Կարմիր դրոշի երեք, Կարմիր աստղի երկու, Հայրենական մեծ պատերազմի առաջին աստիճանի եւ Բոգդան Խմելնիցկու ...ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ԴԺՎԱՐ Է
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 17-ին Ստեփանակերտում կայացավ ԼՂՀ հասարակական կազմակերպությունների առաջին ֆորումը՝ շուրջ 6 տասնյակից ավելի հասարակական ...ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՀՅԴ XXX ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ
. 1
Նախագահական ընտրապայքարով մենք վերջակետ էինք դնում իշխանությունների հետ նախկին համագործակցությանը եւ, համենայնդեպս, նոր սկզբի կարելիություն ստեղծում մեզ ...ԴԱՍԵՐ, ՈՐՈՆՔ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ՅՈՒՐԱՑՆԵԼ
.
Պարզաբանումներ Ադրբեջանում Իրանի դեսպանի հայտարարությունը՝ աչքի զարնող, ամենանշանակալից տեղում՝ «Խմբագրի սյունակ»-ում տեղադրելու առթիվ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, 15 ...ՊԼԱՆԱՅԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ ՂԱՐԱԽԱՆԲԵՅԼԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ
.ԴԻՏԱՐԿՈՒՄ Մայիսի 22-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԴՈՒ` ԻՆՁ, ԵՍ` ՔԵԶ ԿԱՄ` «ԳՈԼՈԴՈՄՈՐԻ» ՓՈԽԱՆԱԿԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Էվիկա ԲԱԲԱՅԱՆԱՐԴ ԵՂԵ՞Լ Է ՄԱՅՆԴՈՐՖԸ, ԹԵ՞ ՉԻ ԵՂԵԼ...
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ. ԼՈՒԾՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ԽՆԴԻՐՆԵՐ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԵՆ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ«ԵԹԵ ՈՉ ԵՍ, ԱՊԱ Ո՞Վ»
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ԿՏՐՈՒԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
.
ԹՈՒՐՔԵՐԻ ՆԱԽԱՀԱՅՐԵՆԻՔԸ ՀՐԱՇԱԼԻ Է
.
ՏԱՍԸ ԵՐԿԻՐ ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԵԶՐԱՓԱԿԻՉ
.
ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ - 60
.
ԹԵԼՄԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
.ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆԸ
.
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱ՞Ն
.ԱՇԽԱՐՀԻ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ ՀԻԶԲՈԼԻՍՏԱՆ Է Ի ՀԱՅՏ ԵԿԵԼ
.ԻՆՉՊԵՍ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԲԱՆԱՎԻՃԵԼ ԸՆԴԴԻՄԱԽՈՍԻ ՀԵՏ
.ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՀՅԴ XXX ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1864 Թուրքական զորքերը արշավում են Սասունի վրա, սակայն հանդիպելով հայկական ուժերի դիմադրությանը, նահանջում են:
- 1907 Ծնվեց կոմպոզիտոր Գուրգեն Ալեմշահը: (Վախճ. 1947 թ.):
- 1918 Սարդարապատի չորս օրյա հերոսամարտը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Տրապիզոնի հայության տեղահանության և կոտորածի հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1924 Ծնվեց հայազգի ֆրանսիացի երգիչ, կոմպոզիտոր Շառլ Ազնավուրը (Վաղինակ Ազնավուրյան):
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

