
Հրատարակված է Մայիս 21, 2008
ՖԻԼՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄԸ` ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ
- Խմելու ջրի հարցն առայսօր մնում է մայրաքաղաքի ամենացավոտ հիմնախնդիրներից մեկը։ Ամենատարբեր մակարդակներով բազմիցս է շեշտվել, որ Ստեփանակերտ բերվելիք ջրի քանակությունը, համապատասխան աշխատանքների դեպքում, կարող է լիովին ապահովել մայրաքաղաքի շուրջօրյա ջրամատակարարումը։ Այս անգամ, սակայն, խոսքը ոչ թե ջրի քանակի, այլ, որ ոչ պակաս կարեւոր է, որակի մասին է։ Վերջին շրջանում Ստեփանակերտի ջրամատակարարման խնդրի կարգավորմանն ուղղված քայլերն արդեն որոշ տեղաշարժ են ապահովել։ Հայտարարվել էր մրցույթ, եւ հաղթողը պարտավորվել է 18 ամսվա ընթացքում պատրաստել մայրաքաղաքի ջրամատակարարման նախագիծը։ Այսուհետեւ փուլ առ փուլ պետք է իրականացվեն մնացած աշխատանքները։ Նախատեսվում է ոչ միայն ավելացնել ամբարվող կամ Ստեփանակերտ հասնող ջրի քանակը, այլեւ քայլեր ձեռնարկել բնակչությանը հասցվող ջրի որակը բարելավելու ուղղությամբ։ Երկրի նախագահը բազմիցս անդրադարձել է այդ խնդրին։ Իսկ մայիսի 19-ին Բ. Սահակյանը վարչապետի եւ կառավարության մի քանի անդամների ուղեկցությամբ եղավ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ իրավասության տակ գտնվող թիվ 2 ֆիլտրման կայանում՝ առկա հիմնախնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով։ Նախագահն ու նրա ուղեկցող բարձրաստիճան պաշտոնյաները շրջեցին ֆիլտրման կայանի տարածքում, եղան առանձին մասնաշենքերում։ Այստեղ ամբարվում, մաքրվում է մեկ ուղղությունից՝ Ղայբալուից ստացվող ջուրը։ Թիվ 2 ֆիլտրակայանի դերն այսօր էլ զգալի է Ստեփանակերտի ջրամատակարարման գործում։ Որոշ կառույցներ շահագործման են հանձնվել դեռ 1930-ական թվականների կեսերին։ Դրանից հետո էլ, ըստ երեւույթին, էական փոփոխություններ չեն եղել։ Ամենուր նորացման, թարմացման կարիք էր զգացվում։ Չի բացառվոււմ նաեւ ծավալների փոփոխությունը. ի վերջո, այս կայանը կառուցվել է մի քանի տասնամյակ առաջ։ Իսկ մայրաքաղաքի պահանջարկն այն ժամանակ եւ այսօր նույնը չեն։ Որ աշխատանքները հետաձգելու կարիք չկա՝ ընդգծեց նաեւ Նախագահը։ Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է ժամանակին համահունչ վերափոխել կամ բարեկարգել ջրամբարները, ֆիլտրման կայանները, բարեկարգել շրջակայքը, ապահովել լուսավորությունը եւ պատշաճ մակարդակի վրա պահել անվտանգությունը։ Նախատեսվող աշխատանքների մասին ավելի մանրամասն խոսեց քաղաքաշինության փոխնախարար Անահիտ Վարդանյանը։ Որ քաղաքի 60-65 %-ին ջուր մատակարարող ֆիլտրման կայանն իսկապես անմխիթար վիճակում է՝ համաձայնեց նաեւ մեր զրուցակիցը՝ չմոռանալով անդրադառնալ նաեւ մոտ ապագայում այստեղ կատարվելիք աշխատանքներին։ Նրա խոսքերով, Ստեփանակերտի ջրամատակարարման կարգավորման ծրագրերի մեջ առաջնային տեղում է ֆիլտրակայանի վերաշինման հարցը։ Դա նշանակում է ինչպես նոր շենք-շինությունների կառուցում, այնպես էլ տեխնիկական հագեցվածության ապահովում։ Ա. Վարդանյանը վստահեցրեց, որ այդ ուղղությամբ արդեն կատարվում են ուսումնասիրություններ, եւ հավանաբար մոտ ապագայում կլինեն նաեւ հատուկ առաջարկներ։ Ընդհանուր նախագծի պատրաստման համար նախատեսվում է շուրջ 18 ամիս։ Սակայն առանձին, առաջնահերթ աշխատանքներ, այդ թվում եւ ֆիլտրակայանի վերազինում, կիրականացվեն դրան զուգահեռ։

- Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Վերջին լուրերը, Մայիս 21, 2008
ԳՐԵԹԵ ԱՎԱՐՏՎԱԾ Է ՈԼՈՐՏՈՒՄ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԴԱՇՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
.
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին ընդունել է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակիցներին` ծառայության նախագահ Մանուշ Մինասյանի գլխավորությամբ: ...ՍԵՐԳԵՅ ԴԱՐԿԻՆԸ ՍՐՏԻ ԿԱԹՎԱԾԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՎԼԱԴԻՎՈՍՏՈԿԻՑ ՀԱՍԵԼ Է ՄՈՍԿՎԱ
.
«Կոմերսանտ», 17.05.2008 Պրիմորիեի երկրամասի նահանգապետ Սերգեյ Դարկինի հարցաքննության եւ խուզարկության հետ ...«ՄԱՄՈՒԼ» ՓԲԸ-Ի ԽՃՃՎԱԾ ԳՈՐԾԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
ԼՂՀ գլխավոր դատախազն անցած ամսվա մամուլի ասուլիսում աղմկահարույց քրեական գործերի շարքում նշեց նաեւ «Մամուլ» ՓԲԸ գործադիր տնօրեն Գ.Ներսիսյանի անունը, որն, ի վնաս ՓԲԸ-ի շահերի՝ թույլ է տվել 4 միլիոն ...ՏԱՍԸ ԵՐԿԻՐ ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԵԶՐԱՓԱԿԻՉ
. 23
Մայիսի 20-ին Բելգրադում կայացած՝ «Եվրատեսիլ2008» միջազգային երգի փառատոնի առաջին կիսաեզրափակիչի արդյունքներով պարզվել է եզրափակիչի մասնակիցների անունները։ ...ՖԻԼՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄԸ` ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Խմելու ջրի հարցն առայսօր մնում է մայրաքաղաքի ամենացավոտ հիմնախնդիրներից մեկը։ Ամենատարբեր մակարդակներով բազմիցս է շեշտվել, որ Ստեփանակերտ բերվելիք ջրի քանակությունը, ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.350. «ԱՐԵՎՄՈՒՏՔ» արտահայտության տակ սովորաբար ենթադրվում է (միաձույլ կերպով) երեք տարբեր հասկացություն. 1. Մշակույթ՝ այս բառի ամենալայն իմաստով։ 2. Հասարակական-քաղաքական համակարգ։ ...ԹՈՒՐՔԵՐԻ ՆԱԽԱՀԱՅՐԵՆԻՔԸ ՀՐԱՇԱԼԻ Է
. 14
Ժամանակին, երբ ես Լեռնային Ալթայում էի, ինձ զարմացնում էր մի հարց. ինչո՞ւ թուրքալեզու ցեղերը լքեցին մարգագետիններով — արոտավայրերով հարուստ իրենց նախահայրենիքը, նախ հայտնվեցին Միջին Ասիայում, ...ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Մայիսի 19-ի երեկոյան հանրապետության Նախագահի մոտ հրավիրված խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Ա. Հարությունյանը, փոխվարչապետ, գյուղնախարար Ա. Ծատուրյանը ...ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԿԱՆ
.
ԸՆԴՈՒՆՎԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 92 «կողմ», 6 «դեմ» — մեկ «ձեռնպահ» արդյունքներով խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր — ...74 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ
.ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը — ՀՀ-ում երմանիայի դեսպան տիկին Անդրեա Վիկտորինն այսօր ստորագրեցին «Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության — Հայաստանի Հանրապետության կառավարության ...ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՕՐԱԽՆԴԻՐ ՀԱՐՑԵՐ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Տասնչորս տարի է անցել Արցախյան պատերազմի ավարտից (հրադադարի հաստատումից), սակայն առայսօր բազմաթիվ զոհված ազատամարտիկներ դեռեւս չեն արժանացել պետության կողմից ...ՊԵՏՔ ԵՆ ԼԱՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶԻ ՀԱՄԱՐ
.
Արցախի կրթական համակարգի մի շարք խնդիրների վերաբերյալ այսօր խորհրդակցություն է տեղի ունեցել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ։ Քննարկմանը մասնակցում էին ...ԼՂՀ ԱԺ ՓՈԽԱՆՑԻԿ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՏԵՑ ԵԶՐԱԳԻԾԸ
.ԼՂՀ Ազգային ժողովի ատլետիկական բազմամարտի գծով փոխանցիկ գավաթի հերթական խաղարկությունը, որը մեկնարկել էր նախօրյակին՝ Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի բակում, մայիսի 21-ին ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ԿՏՐՈՒԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
.
ԹՈՒՐՔԵՐԻ ՆԱԽԱՀԱՅՐԵՆԻՔԸ ՀՐԱՇԱԼԻ Է
.
ՏԱՍԸ ԵՐԿԻՐ ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԵԶՐԱՓԱԿԻՉ
.
ՊՈՒՏԻՆԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻՈՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ
.
ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ - 60
.
ԹԵԼՄԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
.ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆԸ
.
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱ՞Ն
.ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
.
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1805 Ռուսաստանին է միացվում Շաքու (Նուխիի) խանությունը:
- 1864 «Հայոց մարդասիրական ընկերության» հիմնումը Բաքվում:
- 1889 Ստեղծվեց «Իթթիհատ վե թերաքքի» («Միություն և առաջադիմություն») նախնական անվանումը՝ «Օսմանյան միության կազմակերպություն» թուրքական քաղաքական կուսակցությունը, որն Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իրագործեց հայերի ցեղասպանությունը:
- 1915 Թուրքական կառավարությունը հրապարակեց օրենք (3 կետերից) ռազմական գոտուց հայերի տեղահանության և պատժամիջոցների մասին:
- 1917 Մահացավ բանաստեղծ Մկրտիչ Աճեմյանը:
- 1920 Դիլիջանում հաստատվում է խորհրդային իշխանություն:
- 1920 Թարթառ-Մարտակերտ ուղղությամբ 11-րդ կարմիր բանակը ներխուժեց Ղարաբաղ, որով դրվեց Ադրբեջանին հայկական այդ երկրամասի փաստական բռնակցման սկիզբը:
- 1921 ՀԽՍՀ Հեղկոմը վերակազմվում է ՀԽՍՀ Ժողկոմխորհրդի Ալ. Մյասնիկյանի նախագահությամբ:
- 1967 Մահացավ երաժշտագետ, կոմպոզիտոր և խմբավար Բարսեղ Կանաչյանը: (Ծնվ. 1885 թ.):
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

