
Հրատարակված է Մայիս 17, 2008
ԱՐԺԵԶՐԿՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐ. ՆՈՒՅՆ ՋՈՒՐՆ Է` ՆՈՒՅՆ ՋՐԱՂԱՑԸ...
- Սկսած 1998թ. հունիսից հանրապետությունում փուլ առ փուլ իրականացվում է ԼՂՀ քաղաքացիների 1993թ. հունվարի 1-ի դրությամբ արժեզրկված բանկային խնայողությունների նախնական փոխհատուցման գործընթացը։ Նշված ժամանակահատվածից մինչեւ 2008թ. մայիսի 1-ը ավելի քան 975 միլիոն դրամ է հատկացվել փոխհատուցման համար՝ 43 հազար 144 ավանդատուի ընդգրկմամբ։ Այս տարիների ընթացքում շատ բան է փոխվել երկրում տնտեսական առաջընթացի եւ, ընդհանրապես, զարգացման առումով։ Դրա հետ մեկտեղ աճել, բարձրացել են նաեւ կոմունալ ծառայությունների, այդ թվում գազի, էլեկտրաէներգիայի սակագները։ Էլ չենք խոսում այն մասին, որ օրեցօր բարձրանում են պարենային սննդամթերքների գները։ Չեն փոխվել, սակայն, քաղաքացիների վերոնշյալ բանկային ավանդների փոխհատուցման կարգն ու վճարվող գումարի չափը։ Այսօրվա դրությամբ այդ գումարը, կարելի է ասել, չափազանց չնչին է՝ խորհրդային 1000 ռուբլու համեմատությամբ։ Եթե այն տարիներին 1000 ռուբլով կարելի էր գնել ննջասենյակային լրակազմ կահույքեղեն ու դեռ մի բան էլ ավելի, ապա ներկայումս փոխհատուցվող գումարը մի հասարակ բազկաթոռ չարժե։ Կա նաեւ մեկ այլ խնդիր. Հայաստանի Հանրապետությունում արժեզրկված ավանդների մասով գործում է այլ կարգ եւ խորհրդային 1000 ռուբլու դիմաց վճարվում է 84.000 դրամ։ Այս եւ նման այլ հարցերի շուրջ է հարցազրույցը «Արցախբանկի» գլխավոր գանձապետ, ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Սլավիկ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ։ -Պարոն Մկրտչյան, ինչպես հայտնի է՝ ԼՂՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն, ս.թ. մայիսի 15-ից սկսվել է ԼՂՀ քաղաքացիների 1993թ. հունվարի 1-ի դրությամբ արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման հերթական փուլը։ Տարբերություն կա՞ այս եւ նախորդ փուլերի փոխհատուցման կարգերի միջեւ։ - Համաձայն ԼՂՀ նախագահի 1998թ. հրամանագրի, «Արցախբանկի» հիմնարկներում գտնվող նախկին խնայբանկի հիմնարկությունների կողմից ԼՂՀ քաղաքացիներից ընդունված՝ 1993թ. հունվարի 1-ի դրությամբ արժեզրկված խնայողությունների նախնական փոխհատուցումը (ինդեքսավորումը) շարունակվում է։ Փոխհատուցումը սահմանված է նախկին խորհրդային մեկ ռուբլու դիմաց 25 դրամի չափով, այսինքն՝ նախկին 1000 ռուբլու դիմաց փոխհատուցվում է 25 հազար դրամ։ Առաջին փուլում փոխհատուցվել են մինչեւ 1923թ. հունվարի 1-ը ծնված ավանդատուների ավանդները, երկրորդ փուլում՝ 1923-1929թթ., երրորդում՝ 1929-1931թթ., այնուհետեւ՝ 1931-1934թթ., 1934-1940թթ., 1940-1944թթ., 1944-1949թթ. ծնվածների։ ԼՂՀ նախագահի 2006թ. հրամանագրով հերթական փուլում (1949-1954թթ. ծնվածներ) փոխհատուցման ենթակա են դարձել նաեւ ԼՂՀ զոհված զինծառայողների եւ պատերազմի 1-ին խմբի հաշմանդամների ավանդները։ Ներկայումս սկսվել է 1954-1957թթ. ծնված ավանդատուների արժեզրկված ավանդների փոխհատուցման գործընթացը, որով նախատեսվում է բավարարել 6400 քաղաքացիների։ Սկսած 1998 թվականից, փոխհատուցման կարգը գրեթե չի փոխվել. նույնն է մնացել նաեւ վճարի չափը։ Միակ փոփոխությունը դարձյալ 2006թ. հրամանագրում է եղել, ինչը վերաբերում է կենսաթոշակային տարիքին. գործընթացի սկսման պահից մինչեւ նշված ժամանակահատվածը մահացած ավանդատուի խնայողությունների փոխհատուցումն իրավունք ուներ ստանալ նրա ժառանգը, եթե նա կենսաթոշակային տարիքի է։ 2006թ. «կենսաթոշակային տարիք» բառերը հանվեցին կարգից։ Ներկայումս մահացած քաղաքացիների արժեզրկված ավանդների փոխհատուցումը տրվում է նրանց ժառանգներին՝ ժառանգության վկայականի համաձայն։ - Մեզ հայտնի է, որ ՀՀ-ում գործում է փոխհատուցման այլ կարգ։ Ինչո՞վ բացատրել այդ երեւույթը։ Չէ՞ որ մենք գտնվում ենք միեւնույն տնտեսական դաշտում։ - Նախ՝ մենք առանձին հանրապետություններ ենք։ Իրոք, Հայաստանում գործում է բոլորովին այլ կարգ։ Որքան ինձ հայտնի է՝ այնտեղ փոխհատուցվում է խնայգրքույկում պարունակվող ողջ գումարը՝ ներառյալ 1991թ. գորբաչովյան ինդեքսացիան, բայց տարբեր տոկոսային հարաբերությամբ։ Այսինքն՝ խնայգրքույկը լրիվությամբ փակվում է։ Իսկ մեզ մոտ առայժմ վճարվում է գրքույկում եղած գումարի միայն 1-ին հազարը։ Թե ինչպես կշարունակվեն գալիք հաջորդ փուլերը՝ առայժմ հայտնի չէ։ - Հայտնի է, որ գոյություն են ունեցել ավանդների ներդրման մի քանի տեսակներ։ Փոխհատուցման ժամանակ որքանո՞վ են հաշվի առնվում տարբերությունները։ - Բոլոր տեսակի ավանդների՝ ժամկետային, ցպահանջ եւ այլն, փոխհատուցումը կատարվում է հավասարապես՝ սահմանված կարգի համաձայն։ - Նրանք, ովքեր հանգամանքների բերումով այսօր բնակվում են հանրապետության տարածքից դուրս կամ ուրիշ պետության քաղաքացի են արդեն, իրավունք ունե՞ն ստանալ խնայբանկում արժեզրկված իրենց ավանդների փոխհատուցումը։ - Փոխհատուցումը տարածվում է միայն ԼՂՀ քաղաքացիների վրա։ - Իսկ եթե ավանդատուն բաժանմունքի մասնաճյուղերում կամ խնայբանկում ունի մեկից ավելի գրքույկ, ինչպե՞ս կարող է ստանալ փոխհատուցումը։ - Եթե խնայգրքույկի մնացորդը 1993թ. հունվարի 1-ի դրությամբ ունի գումար, ապա ավանդատուն իրավունք ունի ամեն մի գրքույկից 1000 ռուբլու դիմաց ստանալ 25 հազար դրամ։ Հազար ռուբլին գերազանցող գումարը ներկա դրությամբ ենթակա չէ փոխհատուցման։ Գործընթացը բնականոն հունով շարունակվում է։ «Արցախբանկը» պարբերաբար տեղեկություններ է հաղորդում ԼՂՀ ֆինանսների նախարարությանը՝ անձնական քարտերում մուտքագրված գումարները փոխհատուցելու մասին։

- Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջին լուրերը, Մայիս 17, 2008
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 100 ՕՐԸ ԵՎ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 8 ՏԱՐԻՆ
.Աստված հո մարդուց անմիտ չէ, Նա չէր կարող օգնել նրան, ով ինքն իրեն չի օգնում: Ավելին, ինքն իրենից գողանում է, ինքն իրեն կործանում: Աստված ձեր մայրը չէ, որ դիմանա — ների ամեն ինչ: Եթե ձեր ...ՕԳՆԵԼ ՏԱՂԱՆԴԻՆ` ԲԱՐՁՐԱՆԱԼ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Օրերս Արցախ ժամանած Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի եւ սպորտի պետական կոմիտեի նախաձեռնությամբ կայացան դպրոցականների շախմատի ...ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ ՊԵՏ. ԲՅՈՒՋԵԻ ՍԵՓ. ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 22.1 %-ՈՎ
.
2008 թվականի I-ին եռամսյակի ԼՂՀ պետական բյուջեի փաստացի սեփական եկամուտները կազմել են ավելի քան 4051.7 մլն դրամ: Մուտքերն ապահովվել են հարկային եկամուտների, պետական տուրքի, պարտադիր սոցապահովության ...ԱՐԺԵԶՐԿՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐ. ՆՈՒՅՆ ՋՈՒՐՆ Է` ՆՈՒՅՆ ՋՐԱՂԱՑԸ...
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Սկսած 1998թ. հունիսից հանրապետությունում փուլ առ փուլ իրականացվում է ԼՂՀ քաղաքացիների 1993թ. հունվարի 1-ի դրությամբ արժեզրկված բանկային խնայողությունների նախնական փոխհատուցման գործընթացը։ Նշված ժամանակահատվածից ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՋԱՓՆՅԱԿ ԵՎ ՆՈՐ ԱՐԵՇ ԹԱՂԱՄԱՍԵՐ
.
Մայիսի 16-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ եւ Նոր Արեշ թաղամասեր: Այցելության հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ բնակարանների շինարարության ուղղությամբ իրականացվող ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՈՒ ՆՈՐԻՑ ԿՀՆՉԵՆ ԱՂՈԹՔԻ ԶԱՆԳԵՐԸ
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՊՈՒՏԻՆԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻՈՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԻՑ
.ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱ՞Ն
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
.ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ
.ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
.«ՏԵՐ—ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
.
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՋԱՓՆՅԱԿ ԵՎ ՆՈՐ ԱՐԵՇ ԹԱՂԱՄԱՍԵՐ
.ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ` ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵԹԵՐԱԺԱՄ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1827 Հայկական կամավորական առաջին գումարտակը Թիֆլիսից մեկնում է մարտադաշտ:
- 1851 Գրիգոր Օտյանը Սկյուտարում հիմնեց «Բաժանորդական ընկերություն»: «Արշալույս Արարատյան» ամսաթերթի հավելվածում նա ժողովրդին կոչ էր անում հիմնել գիշերօթիկ վարժարան, որտեղ աղքատ մանուկները ձրի կդաստիարակվեն:
- 1871 Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում ծնվեց նշանավոր հայագետ Նիկողայոս Ադոնցը: (Վախճ. 1943թ.-ին):
- 1978 Վախճանվեց մեծ մարդասեր Արմին Վեգները: Որպես գերմանացի զինվոր Մերձավոր Արևելքում` նա գաղտնի լուսանկարել է 1915 թ. Թուրքիայի կողմից իրականացվող հայկական ցեղասպանության վայրագ տեսարաններ: Արմին Վեգները ապարդյուն փորձում էր կառավարությանը զգուշացնել հնարավոր հետագա ցեղասպանությունների մասին: (Ծնվ.1886թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

