
Հրատարակված է Մայիս 17, 2008
ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ ՊԵՏ. ԲՅՈՒՋԵԻ ՍԵՓ. ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 22.1 %-ՈՎ
- 2008 թվականի I-ին եռամսյակի ԼՂՀ պետական բյուջեի փաստացի սեփական եկամուտները կազմել են ավելի քան 4051.7 մլն դրամ: Մուտքերն ապահովվել են հարկային եկամուտների, պետական տուրքի, պարտադիր սոցապահովության վճարների — կապիտալի գործառնությունների հաշվին: Պետական բյուջեի ծախսերը կազմել են 7942.6 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի սեփական եկամուտներն աճել են 22.1 %-ով կամ շուրջ 733.2 մլն դրամով: Ընդ որում, շուրջ101.5 մլն դրամով ավելացել են հարկային եկամուտները, 27.7 մլն դրամով` պետական տուրքերը,270.0 մլն դրամով` պարտադիր սոցապահովության վճարները,19.7 մլն դրամով` ոչ հարկային եկամուտները — 314.3 մլն դրամով` կապիտալի գործառնություններից մուտքերը: 2008 թվականի I-ին եռամսյակում ԼՂՀ պետական բյուջեի եկամուտները հիմնականում ձ—ավորվել են հարկային մուտքերի հաշվին, որոնք ապահովել են ընդհանուր եկամուտների 61.5 %-ը: Պետական տուրքը կազմել է բյուջեի եկամուտների 2.0 %-ը, պարտադիր սոցապահովության վճարները`21.4 %-ը , ոչ հարկային եկամուտները՝ 5.1 %-ը, կապիտալի գործառնություններից եկամուտները՝ 10.0 %-ը: 2008 թվականի I-ին եռամսյակում հարկային եկամուտները կազմել են ավելի քան 2494.1 մլն դրամ, ապահովելով I-ին եռամսյակի ծրագրի 100.7 %-ով կատարում: 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 4.2 %-ով: Հարկային եկամուտների 58.2 %-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին՝ կազմելով մոտ 1452.3 մլն դրամ: Ակցիզային հարկի մուտքերն հաշվետու ժամանակահատվածում կազմել են 59.5 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 31.6 %-ով կամ 14.3 մլն դրամով: Պետական բյուջե մուտքագրված եկամտահարկը կազմել է ավելի քան 291.8 մլն դրամ՝ ապահովելով հարկային եկամուտների 11.7 %-ը: Շահութահարկի մուտքերը կազմել են 207.8 մլն. դրամ՝ ապահովելով հարկային եկամուտների 8.3 %-ը, որն իր հերթին նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ աճել է 9.7 %-ով կամ 18.3 մլն դրամով: Գործունեության առանձին տեսակներից հաստատագրված վճարների գծով մուտքերը կազմել են 81.1 մլն դրամ, ինչը կազմել է պետական բյուջեի հարկային եկամուտների 3.2 %-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հաստատագրված վճարների մուտքերը աճել են 10.3 %-ով կամ շուրջ 7.6 մլն դրամով։ Առ—տրի հարկի գծով բյուջեի փաստացի մուտքերը կազմել են ավելի քան 162.2 մլն դրամ — նախորդ տարվա I-ին եռամսյակի համեմատ ավելացել են 38.8 %-ով կամ 45.3 մլն դրամով: Բնական պաշարների օգտագործման — բնապահպանման վճարների, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման — պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) — այլ հարկային եկամուտների գծով մուտքերը կազմել են շուրջ 214.6 մլն դրամ, ինչը կազմել է պետական բյուջեի հարկային եկամուտների 8.6 %-ը: Ռոյալթի գծով մուտքերը կազմել են շուրջ 17.6 մլն դրամ, հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները` 7.1 մլն դրամ: Ավելի քան 81.1 մլն դրամ է կազմել պետական տուրքը: Նախորդ տարվա I-ին եռամսյակի համեմատ ավելացել է 51.8 %-ով կամ շուրջ 27.7 մլն. դրամով: Պարտադիր սոցապահովության վճարները կազմել են 867.0 մլն դրամ: Նախորդ տարվա I-ին եռամսյակի համեմատ ավելացել են 45.2 %-ով կամ շուրջ 270.0 մլն դրամով: Պետական բյուջեի ոչ հարկային եկամուտները կազմել են ավելի քան 207.2 մլն դրամ: Նախորդ տարվա I-ին եռամսյակի համեմատ ավելացել են 10.5 %-ով կամ շուրջ 19.7 մլն դրամով: Կապիտալի գործառնություններից պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 402.2 մլն դրամ, որից ավելի քան 392.3 մլն դրամը ստացվել է պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից, իսկ ավելի քան 9.8 մլն դրամը` պետական գույքի մասնավորեցումից: ԼՂՀ համայնքային բյուջեի սեփական եկամուտները 2008 թվականի I-ին եռամսյակում կազմել են շուրջ 146.5 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մուտքերը աճել են 19.5 %-ով կամ շուրջ23.9 մլն դրամով: 2008 թվականի I-ին եռամսյակում ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են ավելի քան 7942.6 մլն դրամի ծախսեր: Կատարված հատկացումների 82.1 %-ն ուղղվել է ընթացիկ, 17.9 %-ը՝ կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի ծախսերն ավելացել են 22.9 %-ով կամ 1479.4 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է աշխատավարձի, սոցիալական տրանսֆերտների, ծառայությունների ձեռք բերման — կապիտալ ծախսերի աճով: Ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանն 2008թ. I-ին եռամսյակում հատկացվել է շուրջ 6522.4 մլն դրամ: Ընթացիկ ծախսերի 20.5 %-ն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, որը կազմում է ավելի քան 1336.5 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի գծով ծախսերն ավելացել են 39.7 %-ով կամ 380.1 մլն դրամով: Հաշվետու ժամանակահատվածում ԼՂՀ պետական բյուջեից ավելի քան 235.5 մլն դրամ հատկացվել է սուբսիդիաներին՝ կազմելով պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 3.6 %-ը: Անցած ժամանակահատվածում ԼՂՀ պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 32.5 %-ը՝ շուրջ 2122.0 մլն դրամ, կազմել են տրանսֆերտները: Տրանսֆերտային հատկացումների հիմնական մասը կատարվել է հետ—յալ երեք ուղղություններով. շուրջ 1257.5 մլն դրամ ուղղվել է թոշակների, 502.1 մլն դրամ՝ նպաստների, շուրջ 154.3 մլն դրամ՝ համայնքներին հատկացվող դոտացիաների ֆինանսավորմանը: Ապրանքների — ծառայությունների ձեռք բերման նպատակով պետական բյուջեից հատկացվել է շուրջ 2828.3 մլն դրամ՝ կազմելով ընթացիկ ծախսերի 43.4 %-ը: 2008 թվականի I-ին եռամսյակում կապիտալ ծախսերին տրամադրվել է 1420.2 մլն դրամ: ԼՂՀ համայնքային բյուջեի ծախսերը 2008 թվականի I-ին եռամսյակում կազմել են շուրջ 413.6 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծախսերը աճել են 96.5 %-ով կամ շուրջ 203.1 մլն դրամով: Ամփոփելով վերը շարադրվածը, նշենք, որ հաշվետու ժամանակահատվածում գրեթե բոլոր ծախսային ծրագրերի գծով կանխվել են պարտքերի կուտակումը: Նախատեսված միջոցների սահմաններում պետական մարմինների կողմից ստանձնած պարտականությունները, որոնց համար սահմանված կարգով ԼՂՀ ֆինանսների նախարարություն ներկայացվել են ֆինանսավորման հայտեր ու ճանանչվել են հիմնավոր ամբողջությամբ բավարարվել են: ԼՂՀ ֆինանսների նախարարություն

- .
Վերջին լուրերը, Մայիս 17, 2008
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 100 ՕՐԸ ԵՎ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 8 ՏԱՐԻՆ
.Աստված հո մարդուց անմիտ չէ, Նա չէր կարող օգնել նրան, ով ինքն իրեն չի օգնում: Ավելին, ինքն իրենից գողանում է, ինքն իրեն կործանում: Աստված ձեր մայրը չէ, որ դիմանա — ների ամեն ինչ: Եթե ձեր ...ՕԳՆԵԼ ՏԱՂԱՆԴԻՆ` ԲԱՐՁՐԱՆԱԼ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Օրերս Արցախ ժամանած Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի եւ սպորտի պետական կոմիտեի նախաձեռնությամբ կայացան դպրոցականների շախմատի ...ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ ՊԵՏ. ԲՅՈՒՋԵԻ ՍԵՓ. ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 22.1 %-ՈՎ
.
2008 թվականի I-ին եռամսյակի ԼՂՀ պետական բյուջեի փաստացի սեփական եկամուտները կազմել են ավելի քան 4051.7 մլն դրամ: Մուտքերն ապահովվել են հարկային եկամուտների, պետական տուրքի, պարտադիր սոցապահովության ...ԱՐԺԵԶՐԿՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐ. ՆՈՒՅՆ ՋՈՒՐՆ Է` ՆՈՒՅՆ ՋՐԱՂԱՑԸ...
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Սկսած 1998թ. հունիսից հանրապետությունում փուլ առ փուլ իրականացվում է ԼՂՀ քաղաքացիների 1993թ. հունվարի 1-ի դրությամբ արժեզրկված բանկային խնայողությունների նախնական փոխհատուցման գործընթացը։ Նշված ժամանակահատվածից ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՋԱՓՆՅԱԿ ԵՎ ՆՈՐ ԱՐԵՇ ԹԱՂԱՄԱՍԵՐ
.
Մայիսի 16-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ եւ Նոր Արեշ թաղամասեր: Այցելության հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ բնակարանների շինարարության ուղղությամբ իրականացվող ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՈՐՔԱՆՈՎ Է ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՊՈՒՏԻՆԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻՈՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԻՑ
.ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱ՞Ն
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
.ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ
.ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
.«ՏԵՐ—ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
.
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՋԱՓՆՅԱԿ ԵՎ ՆՈՐ ԱՐԵՇ ԹԱՂԱՄԱՍԵՐ
.ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ` ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵԹԵՐԱԺԱՄ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1827 Հայկական կամավորական առաջին գումարտակը Թիֆլիսից մեկնում է մարտադաշտ:
- 1851 Գրիգոր Օտյանը Սկյուտարում հիմնեց «Բաժանորդական ընկերություն»: «Արշալույս Արարատյան» ամսաթերթի հավելվածում նա ժողովրդին կոչ էր անում հիմնել գիշերօթիկ վարժարան, որտեղ աղքատ մանուկները ձրի կդաստիարակվեն:
- 1871 Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում ծնվեց նշանավոր հայագետ Նիկողայոս Ադոնցը: (Վախճ. 1943թ.-ին):
- 1978 Վախճանվեց մեծ մարդասեր Արմին Վեգները: Որպես գերմանացի զինվոր Մերձավոր Արևելքում` նա գաղտնի լուսանկարել է 1915 թ. Թուրքիայի կողմից իրականացվող հայկական ցեղասպանության վայրագ տեսարաններ: Արմին Վեգները ապարդյուն փորձում էր կառավարությանը զգուշացնել հնարավոր հետագա ցեղասպանությունների մասին: (Ծնվ.1886թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

