
Հրատարակված է Մայիս 17, 2008
ՕԳՆԵԼ ՏԱՂԱՆԴԻՆ` ԲԱՐՁՐԱՆԱԼ
- Օրերս Արցախ ժամանած Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի եւ սպորտի պետական կոմիտեի նախաձեռնությամբ կայացան դպրոցականների շախմատի անհատական օլիմպիադայի եզրափակիչ խաղերը։ Հանրապետության դպրոցներում շախմատի խմբակներ գործում են շատ վաղուց, եւ դպրոցական օլիմպիադային մասնակցելու համար հայտ էին ներկայացրել հանրապետության բոլոր դպրոցների թիմերը։ Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված էին 3 տղա եւ մեկ աղջիկ։ Նման թիմային ընդգրկմամբ օլիմպիադա Հայաստանի Հանրապետությունում անցկացվում է արդեն երկրորդ տարին, իսկ Արցախում՝ առաջին անգամ։ Ամփոփվելով եզրափակիչ խաղի արդյունքները՝ ներկայացրին հաղթողների անունները։ Առաջին տեղը գրավեց Մանուել Պետրոսյանը, երկրորդը՝ Կամո Ուլուբաբյանը, երրորդը՝ Մհեր Հայրապետյանը. երեքն էլ Ստեփանակերտից։ Աղջիկների մրցաշարում հաղթող է ճանաչվել Քաշաթաղի շրջանից Աստղիկ Մեսելջյանը։ Օլիմպիադայի փակման արարողության ժամանակ գրոսմայստեր Ս. Լպուտյանը շախմատի մանկապատանեկան դպրոցին հանձնեց հայ բարեգործական միության կողմից տրամադրված համակարգիչ՝ բազմաթիվ շախմատային խաղերի ծրագրերով։ Պատանի շախմատիստներին հանձնեցին դիպլոմներ, հանրագիտարաններ։ Սմբատ Լպուտյանի խոսքերով՝ արցախցի շախմատիստներն ունեն բոլոր նախադրյալները՝ հաղթելու նաեւ միջազգային մրցաշարերում։ Մայիսի 21-ին Երեւանում կկայանա մինչեւ 20 տարեկան շախմատիստների օլիմպիադայի եզրափակիչ խաղեր, որին կմասնակցի հաղթող ճանաչված վերոնշյալ թիմը, իսկ հունիսին՝ Ջերմուկում կայանալիք շախմատի միջազգային մրցաշարում Արցախը եւս կներկայացնի եզրափակիչ խաղերում հաղթած թիմը։ Սմբատ Լպուտյանը հավաստիացրեց, որ շախմատի ֆեդերացիան կանի ամեն ինչ՝ արցախցի տաղանդավոր շախմատիստներին բարձունքների հասցնելու համար։ «Ինչ վերաբերում է Մանուել Պետրոսյանին, ապա նա շատ շնորհալի երեխա է եւ մեր ազգի ապագայի պարծանքն է լինելու։ Ուղղակի անհրաժեշտ են երեխայի մասնագիտորեն զարգանալու համար անհրաժեշտ պայմաններ, միջավայր, մթնոլորտ, որպեսզի նա բարձրանա եւ դառնա համաշխարհային բարձր կարգի շախմատիստ,- ընդգծեց Ս. Լպուտյանը։

- ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Վերջին լուրերը, Մայիս 17, 2008
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 100 ՕՐԸ ԵՎ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 8 ՏԱՐԻՆ
.Աստված հո մարդուց անմիտ չէ, Նա չէր կարող օգնել նրան, ով ինքն իրեն չի օգնում: Ավելին, ինքն իրենից գողանում է, ինքն իրեն կործանում: Աստված ձեր մայրը չէ, որ դիմանա — ների ամեն ինչ: Եթե ձեր ...ՕԳՆԵԼ ՏԱՂԱՆԴԻՆ` ԲԱՐՁՐԱՆԱԼ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Օրերս Արցախ ժամանած Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի եւ սպորտի պետական կոմիտեի նախաձեռնությամբ կայացան դպրոցականների շախմատի ...ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ ՊԵՏ. ԲՅՈՒՋԵԻ ՍԵՓ. ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 22.1 %-ՈՎ
.
2008 թվականի I-ին եռամսյակի ԼՂՀ պետական բյուջեի փաստացի սեփական եկամուտները կազմել են ավելի քան 4051.7 մլն դրամ: Մուտքերն ապահովվել են հարկային եկամուտների, պետական տուրքի, պարտադիր սոցապահովության ...ԱՐԺԵԶՐԿՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐ. ՆՈՒՅՆ ՋՈՒՐՆ Է` ՆՈՒՅՆ ՋՐԱՂԱՑԸ...
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Սկսած 1998թ. հունիսից հանրապետությունում փուլ առ փուլ իրականացվում է ԼՂՀ քաղաքացիների 1993թ. հունվարի 1-ի դրությամբ արժեզրկված բանկային խնայողությունների նախնական փոխհատուցման գործընթացը։ Նշված ժամանակահատվածից ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՋԱՓՆՅԱԿ ԵՎ ՆՈՐ ԱՐԵՇ ԹԱՂԱՄԱՍԵՐ
.
Մայիսի 16-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ եւ Նոր Արեշ թաղամասեր: Այցելության հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ բնակարանների շինարարության ուղղությամբ իրականացվող ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՊՈՒՏԻՆԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻՈՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԻՑ
.ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱ՞Ն
.ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
.ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
.«ՏԵՐ—ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
.
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՋԱՓՆՅԱԿ ԵՎ ՆՈՐ ԱՐԵՇ ԹԱՂԱՄԱՍԵՐ
.ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ` ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵԹԵՐԱԺԱՄ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1827 Հայկական կամավորական առաջին գումարտակը Թիֆլիսից մեկնում է մարտադաշտ:
- 1851 Գրիգոր Օտյանը Սկյուտարում հիմնեց «Բաժանորդական ընկերություն»: «Արշալույս Արարատյան» ամսաթերթի հավելվածում նա ժողովրդին կոչ էր անում հիմնել գիշերօթիկ վարժարան, որտեղ աղքատ մանուկները ձրի կդաստիարակվեն:
- 1871 Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում ծնվեց նշանավոր հայագետ Նիկողայոս Ադոնցը: (Վախճ. 1943թ.-ին):
- 1978 Վախճանվեց մեծ մարդասեր Արմին Վեգները: Որպես գերմանացի զինվոր Մերձավոր Արևելքում` նա գաղտնի լուսանկարել է 1915 թ. Թուրքիայի կողմից իրականացվող հայկական ցեղասպանության վայրագ տեսարաններ: Արմին Վեգները ապարդյուն փորձում էր կառավարությանը զգուշացնել հնարավոր հետագա ցեղասպանությունների մասին: (Ծնվ.1886թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

