
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 100 ՕՐԸ ԵՎ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 8 ՏԱՐԻՆ
Աստված հո մարդուց անմիտ չէ, Նա չէր կարող օգնել նրան, ով ինքն իրեն չի օգնում: Ավելին, ինքն իրենից գողանում է, ինքն իրեն կործանում: Աստված ձեր մայրը չէ, որ դիմանա — ների ամեն ինչ: Եթե ձեր մայրն էլ այդքան երեխաներ ունենար, նա նույնպես բարի չէր մնա: Աստված չի կարող լինել բարի, ինչպես որ չի կարող լինել չար: Նա կարող է լինել միայն Արդարացի: Արդարությունը ՝ դա գործողություն է (ինչպես — գործողություն սահմանող կանոն)՝ ուղղորդված իրերի կարգուկանոնի հաստատմանը, ըստ օբյեկտիվ նպատակահարմարության, որն անհրաժեշտ է տվյալ աշխարհի, մշակույթի կամ հասարակության գոյատ—ման ու զարգացման համար: 340. ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ հաջորդաբար վերարտադրելով մտքերս՝ հասարակության հիվանդության ու նրա բուժման եղանակների վերաբերյալ, որպեսզի դրանք մատչելի եւ հակիրճ շարադրեմ թղթին, ես զգացի ինձ շատ ծանոթ եւ ոչ այնքան մոռացված մի բան: Քիչ լարելով հիշողությունս՝ հիշեցի այդ պատմությունը: Ես փորփրեցի արխիվիս թղթերն... ու գտա խունացող թերթիկներով ընդհանուր տետրը: Քառորդ դար առաջ, ինչպես — հիմա, ես չեմ կարողացել հարմարվողական դիրք գրավել՝ «փողքերը վեր քշտած վազել կոմսոմոլի հետ—ից» — այլն: Ապրումներ ունեցա, մտածեցի, փնտրեցի, գտա: Վերցրի — գրեցի հզորագույն երկրի ղեկավարներին, 30 էջի վրա, ԽՍՀՄ-ում արմատական բարեփոխումների անցկացման անհրաժեշտության մասին: (Քիչ էր մնում դրա համար հատուցեի եւս 5 տարի ժամկետով: Ինձ փրկեց իմ անկեղծությունն ու Լենինի հեղինակությունը, որին ես հաճախակի հղումներ էի անում իմ փաստարկներում): Իբրեւ նամակիս ձ—ական շարժառիթ՝ ես մատնանշել եմ «Երկրի վրա ինչպե՞ս հասնել համընդհանուր խաղաղության» թեմայով մտորումները: Սակայն իմ հիմնական նպատակը Խորհրդային Միության ղեկավարներին համոզելն էր այն բանում, որ արտաքին քաղաքականությանը հատկացվող ուշադրության առյուծի բաժինը ներքին խնդիրներին ուղղելը հրատապ անհրաժեշտություն է, որ արտաքին քաղաքականության մեջ անհնար է հաջողության հասնել, եթե երկրի ներսում առկա է քրոնիկ-զարգացող հիվանդությունը, որը քայլ առ քայլ կաթվածահար է անում մնացած բջիջներն ու օրգանները: Նշված հիվանդությունը (թաղելով բնական ռեսուրսներով եւ ռազմական հզորությամբ ուժեղ երկրին), շարունակելով առաջընթացը, մոլեգնում է այն նույն տարածության մեջ, մահացու սպառնալով նոր պետական կազմավորումներին: Դրա համար էլ այդ հին մտքերը, խորհրդածություններն ու նախազգուշացումներն արդիական ու հրատապ են եւ այսօր: Ելնելով դրանից՝ ես վերատպում եմ այդ տարիների նամակ-հոդվածի որոշ մասը եւ հասցեագրում Հայաստանի (այդ թվում՝ ԼՂՀ) ներկա — ապագա ղեկավարներին: 341. ...ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՀԱՍՈՒՆԱՑԱԾ մեր ներքին հիմնախնդիրները, որոնց լուծումից հետո միայն հնարավոր է առաջընթացը երկրի վրա՝ համընդհանուր խաղաղության հասնելու հարցում: 1. Արմատախիլ անել կաշառակերությունը, բյուրոկրատիզմն ու ձ—ականությունը: Լենինը մատնացույց էր անում այդ հիմնախնդիրների լուծման առաջնահերթությունը եւ զգուշացնում. «Եթե մեզ ինչ-որ բան պիտի կործանի, ապա դա բյուրոկրատիզմն ու ձ—ականությունն են»: - Ոչ Գերմանիան, ոչ Անգլիան՝ Ամերիկայի հետ, այլ չինովնիկությունը, որը հոգում է (կրքոտությամբ) ավելի շատ անձնական բարօրության, քան՝ պետականի համար: - Ձ—ականությունն ու Բյուրոկրատիզմը ճկուն եւ կայուն կերպով ներթափանցել են մեր հասարակության մեջ: Եվ այնպես, որ ոչ մի հրամանով եւ օրենքով հնարավոր չէ դրանք ոչնչացնել. նրանք իրենք են սնվում նրանով, որ ոչնչացնում են Օրենքների ոգին ու էությունը: Արտաքին տեսքի եւ թղթային բարեկեցության պահպանում, ահա թե ինչով է սահմանափակվում ղեկավար մարմինների մեծ մասի գործունեությունը, եւ այդ երանգի տակ էլ հարմարվում են ստորադաս կազմակերպություններն ու ղեկավարները, Կուսակցության շարքային անդամներն ու ժողովրդի մնացած մասը, իսկ ով դեռ չի հասցրել, տրամադրվում է... 342. ՀԱՐՄԱՐՎՈՒՄ ՈՒ ԴԱՍԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ համարյա բոլորը, դրա համար էլ վտանգավոր, ժանտախտից ավելի սարսափելի այդ գործընթացն անցնում է անխռով, անձայն, բայց այն իր մեջ մոտ ապագայում մեծ պայթյունի լիցք է պարունակում։ Կաշառակերությունը (այն ժամանակ կոռուպցիա բառը դեռ չէր օգտագործվում) որոշ տեղերում հասել է կատարելության աստիճանի, ինչ-որ տեղ էլ նոր է ծնունդ առնում: Կան մարդիկ, որոնք ահռելի կարողություն են դիզել այդ ապրելակերպով: Օրինակ` անդրկովկասյան հանրապետություններում պատասխանատու անձանց մեծամասնությունը, դեռ չխոսելով քիչ պատասխանատուների մասին,, կաշառք վերցնելն իր համար դարձրել է կյանքի նորմա : Այդ Չարիքի պատճառած ավերածությունները ոչ այնքան տնտեսական են, որքան՝ բարոյական — գաղափարաքաղաքական: Ժողովուրդը խորթանում է պետությունից, կուսակցությունից: Հետ—աբար — կուսակցությունը, — պետությունը զրկվում են իրենց հիմքից, հենքից: - Խոնավ հիմքով ոչ մի շինություն երկար չի դիմանա: - Հասարակության մեջ գահին են բազմում սուտը, հարմարվողականությունը — խաբեությունը: Կաշառակերության դեմ պայքարի առանձին նախաձեռնություններ, նույնիսկ տեղային ամենապատասխանատու ղեկավարների կողմից, էական արդյունք չեն տվել, չեն տալիս եւ չեն կարող տալ: (Ծանոթ. Ես նկատի ունեի այն տարիների աղմկահարույց դեպքերը` կազմակերպված՝ Ադրբեջանում՝ Հ.Ալի—ի, Վրաստանում` Շեւարդնաձեի կողմից։ Որոշ մարդիկ տուժեցին, իսկ համակարգը մնաց, ամրացավ — շարունակեց ծաղկել): Չեն կարող մեծ ազդեցություն տալ, քանզի մենք գործ ունենք ոչ թե հազվադեպ եր—ույթների, այլ՝ կայացած համակարգի հետ, այն դեպքում, երբ նրա կորիզը կազմում են իրավապահ մարմիններն ու իշխանությունները տեղերում: - Բայց ինչպե՞ս, Խելքից վեր բան է: - Պայքարի ելնել ինքն իր դե՞մ: Այդ Չարիքն արմատախիլ անելու համար անհրաժեշտ է հավաքագրել բոլոր ուժերը եւ ամենուր պատերազմ հայտարարել: Պահանջվում է մանրամասնորեն մշակված օպերացիա: Արմատախիլ անելու միջոցներ: 1. ԽՄԿԿ ԿԿ-ին կից ստեղծվում է արտակարգ լիազորություններով մարմին, պայմանականորեն անվանենք նրան ԺՎ: Նրա կազմում նշանակվում են ընտիր կադրեր՝ երաշխավորված ԽՄԿԿ ԿԿ-ի, ԳԽ Նախագահության, Նախարարների խորհրդի, ՊԱԿ-ի — Բանակի կողմից: Երաշխավորողները կրում են խիստ պատասխանատվություն (պաշտոնի իջեցումից մինչեւ աշխատանքից հեռացում), սխալները պիտի բացառվեն, քանզի նրանք (ԺՎ անդամները) օժտված կլինեն մեծ լիազորություններով: Եվ այդ բոլորը պետք է տեղի ունենա խիստ գաղտնիության պայմաններում, ինչպես, ասենք, հետախուզական արբանյակի արձակումը: - Ոչ, - ինչպես եթե կալանավորեին Բերիային: ԺՎ անդամները, բացի անհրաժեշտ այլ հատկանիշներից, պիտի կարողանան գրեթե անսխալ ճանաչել մարդկանց, որովհետեւ հետագայում նրանք իրենց շարքերը պիտի լրացնեն, յուրաքանչյուր երկու անդամ կարող է ընդունել նորին, առանց ձ—ական ժողովների եւ որոշումների, որպեսզի քանակի ձգտելով՝ որակը չկորցնեն: Չէ՞ որ մարդը մարդուն մոտենում է, երբ հիմնականում համընկնում են նրանց հայացքները մեզ շրջապատող իրերի եւ եր—ույթների նկատմամբ, այսինքն՝ հոգու որակներն ու հակումները: Իզուր չեն ասում՝ ձկնորսը՝ ձկնորսին... 2. Զուգահեռաբար ստեղծվում են ինստիտուտներ կամ դասընթացներ՝ կադրերի պատրաստման — վերապատրաստման համար՝ 6 ամսից մեկ տարի ուսուցման ժամկետով: Նրանք պիտի փոխարինեն բոլոր նրանց, ովքեր պարբերաբար խաբել են պետությանը, գողացել նրանից: Սկզբնական շրջանում ուսուցման են ուղարկում ԺՎ-ի կողմից երաշխավորված անձինք, հետագայում՝ առավելապես աշխատանքային կոլեկտիվների կողմից, որտեղ լավ գիտեն, թե ով ով է: 3. Մի տարվա ընթացքում ներսից տարվում է բոլորի եւ յուրաքանչյուրի ճանաչման գործընթացը: Հավաքվում են փաստեր եւ անհերքելի ապացույցներ: Այդ ժամանակը անհրաժեշտ եւ բավարար է, որպեսզի բոլոր մարմինների, կազմակերպությունների եւ ձեռնարկությունների անօրինական գործունեությունը բացահայտված լինի ԺՎ - ի կողմից, ինչպես՝ աչքից թաքցված մարմնի ներքին մասերը՝ ռենտգենյան ժապավենի վրա, ինչպես նաեւ բավարար է՝ պաշտոնանկ արված կադրերին փոխարինող պատրաստելու համար: 4. Հաշվի առնելով մեղավորների ամենուր լինելն ու մասշտաբայնությունը, ինչպես նա—՝ թալանված փողերն ու պետական ունեցվածքը վերադարձնելու նպատակով, անհրաժեշտ է, որպեսզի ձերբակալվածների եւ մեղավորների նկատմամբ կիրառվեն ոչ թե երկարաժամկետ ձերբակալություններ, այլ խոշոր դրամական տուգանքներ՝ իրենց հասցրած վնասի 70-80%-ի չափով: Միայն բանտ նստելու փոխարեն փրկագին տալու հնարավորության դեպքում նրանք կտան իրենց թաքցրած բարիքը. ուրիշ կերպ անհնար է: Ողջ օպերացիան դրվում է ԺՎ-ի վրա: Վերահսկողությունն իրականացվում է Ամենաբարձր ղեկավարության եւ ՊԱԿ-ի նախագահի կողմից: 343.ԱՅՈ, ՈՉ ՍՈՎՈՐԱԿԱՆ, արտակարգ միջոցներ անհրաժեշտ են. ցանկացած այլ ճանապարհով դրական արդյունքների հասնելն անհնար է: Մի անգամ էլ վերադառնամ խորհրդային երկիրն ստեղծողի նախազգուշացման էությանը: Ներքին կործանիչն անսահմանորեն աճել ու արմատներ է ձգել եւ՛ խորությամբ, եւ՛ լայնությամբ, մահացու վտանգավոր է ավելի, քան Գերմանիան՝ 1941թ-ին կամ Հյուսիսատլանտյան դաշինքը՝ այսօր: - Մենք հաղթեցինք պատերազմում, այժմ պիտի հաղթենք տնտեսական ճակատում,- կոչ էր անում Լենինը կուսակցության XI համագումարի պատգամավորներին, - որպեսզի կարողանանք տնտեսություն վարել, պետություն ղեկավարել, անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք ճիշտ ընտրել մարդկանց — նրանց ճիշտ տեղաբաշխել… Սրանով խորհրդային ղեկավարներին գրած նամակիս առաջին մասն ավարտվում է: Ես դա հասցեագրում եմ նաեւ Հայաստանի ներկայիս ղեկավարներին (այդ թվում` Արցախի): Ինչ մնում է մնացած բաժիններին, ապա նրանք, առանձին բացառությամբ, պատմական հետաքրքրություն են ներկայացնում: Բերեմ լոկ դրանց անվանումները՝ թողնելով այն մանրամասները, որոնք, ըստ իս, արդիական են մնացել առայսօր: 2. ԽՄԿԿ վերակազմակերպումն ու նրա շարքերի մաքրումը... 3. Քննադատության եւ Ինքնաքննադատության (Ք եւ Ի) իրական ներդրումը... (Ծանոթագրություն. «Ք — Ի»-ի տակ խորհրդային պետության տեսության մեջ ենթադրվել էր կուսակցության, կազմակերպությունների եւ ձեռնարկությունների ներսում խոսքի ազատություն, որը չի դիպչի պետության, քաղաքականության եւ բոլշ—իզմի հիմքերին, ուղղորդվող ժողովրդավարության նման մի բան: Ուշադրություն դարձրեք՝ այդ հարցն ինձ մոտ ունի 3-րդ համարը, որովհետ— անհնար է ներմուծել խոսքի ազատությունը կամ բացախոսությունը (թեկուզ—՝ սահմանափակ) ամբողջատիրական պետության մեջ՝ չհաստատելով կարգ ու կանոն, չվերացնելով ամենավեր—ներից եկող արմատական սխալները: Եվ դա աննպատակահարմար է. քաոս կլինի, արյունահեղություն: - Կլինի այն, ինչ եղավ Գորբաչովի հետ: 4. Ձեռնարկություններին — գործարարությանը հնարավոր առավելագույն ազատություն: ա. Մարդու բնական կառուցվածքի պատճառով իր եւ ընդհանուրի միջ— գոյություն ունի անանց տարբերություն: Սոցիալիստական տեսության նպատակը այդ տարբերությունը նվազագույնի հասցնելն է: Ներկայիս իրավիճակը հանգեցրել է նրան, որ ընդհանուրը դիտարկվում է որպես ուրիշինը... 5. Բարոյական դաստիարակությանը` հատուկ ուշադրություն: ա. Տնտեսական ցուցանիշների մրցավազքում բարոյական դաստիարակությունը հետ է շպրտվել երկրորդական պլան: Մյուս կողմից, այդ հարցը կոմունիստական հասարակարգի կառուցման գործում ամենագլխավորն ու ամենաբարդն է: Կուսակցության ստորին կոմիտեներում ամեն ինչ արվում է թղթի վրա, կարծես դաստիարակում են թղթին, այլ ոչ թե՝ մարդուն: Առանձին բարոյական արարքներով — հերոսություններով խաբվել պետք չէ: Դրանք այդ մարդկանց բնական բարոյական տվյալների հետ—անքն են եւ ոչ թե՝ դաստիարակչական աշխատանքի արդյունքը: 6. Կրթության համակարգի վերափոխումը: ա. Ամենաքիչը ուսուցիչների շրջանում պիտի լինեն մարդիկ՝ առանց կոչման: Ամեն ոք չէ, որ կարողանում է քննություն հանձնել մանկավարժական ինստիտուտում, ոչ բոլորը կարող են ուսուցիչ դառնալ: Մարդու ձ—ավորումը (նրա գիտակցության) տեղի է ունենում դպրոցական տարիներին: Անհրաժեշտ է դպրոցը դպրոցականի համար դարձնել ժամանցի հիմնական ձգող վայրը: Եվ միայն դրանից հետո են հնարավոր դրական արդյունքներ` աճող սերնդի գիտակցության ձ—ավորման հարցում: բ. Անհրաժեշտ է փոխել ուսուցման ծրագիրն ու համակարգը: Բացառությամբ՝ սիրված առարկաների, մնացած առարկաների նյութերը (թեմաները), որպես կանոն, 2-3 տարում ջնջվում են հիշողությունից, եթե նույնիսկ այդ թեմաներից աշակերտը «4» կամ «5» է ստացել: Դրանում կարելի է համոզվել հասարակական հարցման միջոցով: Մարդու հիշողությունը զարգացած է այն բնագավառներում, որում նա օժտված է որոշակի ընդունակություններով՝ ի ծնե: Իսկ մենք այնտեղ ենք խցկում ամեն ինչ, ինչ պատահի. լոգարիթմներից — քիմիական հավասարումներից մինչ— հին գերմանական բնակավայրերի անունները — տիեզերքի աստղաֆիզիկական գործընթացները: Խորիմաստ կերպով հաստատելով, որ այդ ամենն անհրաժեշտ է հանուն «բազմակողմանի կրթված անձի» ձ—ավորման: Արդյունքում ստանում ենք անդարձ կորուստներ. 1. Փոշիացվում են հսկայական միջոցներ: 2. Վնասվում է մարդու (երեխայի) չկազմավորված նյարդային - հոգեբանական համակարգը: 3. Աննպատակ եւ անարդյունավետ կերպով ծախսվում է ուսուցչի եռանդը: 4. Աշակերտը գիտելիքներ է ստանում ոչ նպատակաուղղված (որակական — քանակական հարաբերությամբ), սեփական ընդունակություններին ոչ համապատասխան... 5. Բաց է թողնվում ապագայի կադրերին դեռ դպրոցում հայտնաբերելու հնարավորությունը: …Դպրոցում չհայտնաբերվելով, չջոկվելով, ըստ բնածին ընդունակությունների՝ երիտասարդներն ու աղջիկները հաճախ ընդունվում են բուհեր, փաստաթղթերը հանձնում այնտեղ, որտեղ հեշտ է ընդունվել այս կամ այն պատճառով: Միայն թե դիպլոմ ձեռք բերեն...................................................................................................... ............................ Նամակը վերջանում է հետ—յալ բառերով. Ես մի անգամ էլ եմ ընդգծում, որ վերը շարադրվածի հիմնական իմաստն արժանի է լուրջ ուշադրության: Օգոստոս, 1974թ., մայիս, 1975թ.։ Շարունակությունը հաջորդ համաում
- .
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 100 ՕՐԸ ԵՎ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 8 ՏԱՐԻՆ
.Աստված հո մարդուց անմիտ չէ, Նա չէր կարող օգնել նրան, ով ինքն իրեն չի օգնում: Ավելին, ինքն իրենից գողանում է, ինքն իրեն կործանում: Աստված ձեր մայրը չէ, որ դիմանա — ների ամեն ինչ: Եթե ձեր ...ՕԳՆԵԼ ՏԱՂԱՆԴԻՆ` ԲԱՐՁՐԱՆԱԼ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Օրերս Արցախ ժամանած Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի եւ սպորտի պետական կոմիտեի նախաձեռնությամբ կայացան դպրոցականների շախմատի ...ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ ՊԵՏ. ԲՅՈՒՋԵԻ ՍԵՓ. ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 22.1 %-ՈՎ
.
2008 թվականի I-ին եռամսյակի ԼՂՀ պետական բյուջեի փաստացի սեփական եկամուտները կազմել են ավելի քան 4051.7 մլն դրամ: Մուտքերն ապահովվել են հարկային եկամուտների, պետական տուրքի, պարտադիր սոցապահովության ...ԱՐԺԵԶՐԿՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐ. ՆՈՒՅՆ ՋՈՒՐՆ Է` ՆՈՒՅՆ ՋՐԱՂԱՑԸ...
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Սկսած 1998թ. հունիսից հանրապետությունում փուլ առ փուլ իրականացվում է ԼՂՀ քաղաքացիների 1993թ. հունվարի 1-ի դրությամբ արժեզրկված բանկային խնայողությունների նախնական փոխհատուցման գործընթացը։ Նշված ժամանակահատվածից ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՋԱՓՆՅԱԿ ԵՎ ՆՈՐ ԱՐԵՇ ԹԱՂԱՄԱՍԵՐ
.
Մայիսի 16-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ եւ Նոր Արեշ թաղամասեր: Այցելության հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ բնակարանների շինարարության ուղղությամբ իրականացվող ...
ՇԱՆՏԱԺԻ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Լեոնիդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՊՈՒՏԻՆԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻՈՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԻՑ
.ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱ՞Ն
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
.ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ
.ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
.«ՏԵՐ—ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
.
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՋԱՓՆՅԱԿ ԵՎ ՆՈՐ ԱՐԵՇ ԹԱՂԱՄԱՍԵՐ
.ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ` ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵԹԵՐԱԺԱՄ
.
- 1827 Հայկական կամավորական առաջին գումարտակը Թիֆլիսից մեկնում է մարտադաշտ:
- 1851 Գրիգոր Օտյանը Սկյուտարում հիմնեց «Բաժանորդական ընկերություն»: «Արշալույս Արարատյան» ամսաթերթի հավելվածում նա ժողովրդին կոչ էր անում հիմնել գիշերօթիկ վարժարան, որտեղ աղքատ մանուկները ձրի կդաստիարակվեն:
- 1871 Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում ծնվեց նշանավոր հայագետ Նիկողայոս Ադոնցը: (Վախճ. 1943թ.-ին):
- 1978 Վախճանվեց մեծ մարդասեր Արմին Վեգները: Որպես գերմանացի զինվոր Մերձավոր Արևելքում` նա գաղտնի լուսանկարել է 1915 թ. Թուրքիայի կողմից իրականացվող հայկական ցեղասպանության վայրագ տեսարաններ: Արմին Վեգները ապարդյուն փորձում էր կառավարությանը զգուշացնել հնարավոր հետագա ցեղասպանությունների մասին: (Ծնվ.1886թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

