
Հրատարակված է Մայիս 16, 2008
ՓՈԽԱԴԱՐՁ ՏԵՂԵԿԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ
- ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր հանդիպել է ԼՂՀ խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության հետ։ Անմիջական մթնոլորտում շահագրգիռ խոսակցություն է ծավալվել երկրի ներքին կյանքին առնչվող տարաբնույթ խնդիրների շուրջ։ Վարչապետը խմբակցության անդամներին մանրամասնեց այն ծրագրերը, որ այսօր առաջնահերթորեն դրված են կառավարության առջեւ եւ իրագործման փուլում են արդեն։ Հանգամանալի անդրադարձ եղավ հատկապես այն աշխատանքներին, որ ներկայումս իրականացվում են գյուղատնտեսության, էներգետիկայի, շինարարության եւ առողջապահության ոլորտներում։ Ա.Հարությունյանը նշեց, որ համաշխարհային շուկայում արձանագրվող թանկացումների դեմ միակ իրական հակաքայլը սեփական արտադրության անընդհատ զարգացումն է, դրա շնորհիվ է միայն հնարավոր լուծել երկրի պարենային անվտանգության խնդիրը։ Այդ նպատակով պետությունն այժմ մեծ ուշադրություն է սեւեռել հացահատիկի արտադրության ընդլայնմանը, ինչի համար կհատկացվի անհրաժեշտ օժանդակություն։ Կառավարությունը սկսել է նոր ու նշանակալի ծրագրեր իրագործել էներգետիկայի բնագավառում։ Այստեղ 2008թ. կապահովվեն 800 մլն դրամի կապիտալ ներդրումներ, կկառուցվեն փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնք կգործեն պետական հովանու տակ։ Վարչապետը նշեց, որ էներգետիկայի բնագավառում նախանշված բիզնես-ծրագրին մասնակից կարող են դառնալ բազմաթիվ քաղաքացիներ՝ գնելով մատչելի բաժնեմասեր։ «Մենք այդ ոլորտում ուզում ենք արմատավորել քաղաքակիրթ բիզնեսի մշակույթ, ստեղծել վստահության մթնոլորտ»,- ասել է Ա.Հարությունյանը։ Շինարարական ծրագրերի առթիվ վարչապետը մասնավորապես նշել է, որ մեծ տեղ է նախատեսվում բնակարանաշինությանը, որի բավարար ծավալների դեպքում հաջողությամբ կգործի նաեւ հիպոթեքային վարկավորումը։ Այսօր առկա են լուրջ խնդիրներ շինարարական հզորությունների, որակի, մասնագետների եւ այլ առումներով։ Արվում են համապատասխան քայլեր՝ դրանք ժամանակին լուծելու համար, ընդ որում՝ ներգրավելով նաեւ հայաստանյան հնարավորությունները՝ նշել է կառավարության ղեկավարը։ Նա կարեւորել է նաեւ Արցախում զբոսաշրջության խնդիրը։ Զրուցակիցներին տեղեկացրեց, որ առաջիկայում, հավանաբար, կստեղծվի պետական առանձին մարմին, որ նպատակայնորեն կզբաղվի այդ ոլորտի զարգացման հարցերով։ Հանդիպման ընթացքում «Հայրենիք» խմբակցության ներկայացուցիչները վարչապետին ուղղեցին մի շարք հարցեր, որ վերաբերում էին, մասնավորապես, կադրային ու հարկային քաղաքականությանը, կուսակցական շինարարությանը, հանրապետության շրջաններում առանձին օբյեկտների կենսագործունեությանը։ «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Թովմասյանը վարչապետին առաջարկեց պարբերական դարձնել այդօրինակ հանդիպումները՝ ժամանակին միմյանց փոխանցելու շարունակաբար ծագող հարցերն ու կուտակվող տեղեկատվությունը։ Սիրով ընդունելով առաջարկությունը՝ վարչապետ Ա.Հարությունյանը հավելեց, որ նմանատիպ հանդիպումներ նախատեսել է ունենալ նաեւ խորհրդարանական մյուս խմբակցությունների եւ քաղաքական այլ ուժերի հետ։ «Շատ պարզաբանումներ կարելի է տալ եւ անմիջականորեն շատ ինֆորմացիա հնարավոր է ստանալ հենց այս կարգի հավաքների ժամանակ»,- ասել է կառավարության ղեկավարը։

- .
Վերջին լուրերը, Մայիս 16, 2008
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԴԱՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՎ ԱԶՆԻՎ ԿԱԴՐԵՐԻ
.
Մայիսի 15-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են դատարանակազմության գործընթացին եւ «Ալրաղաց» ՓԲԸ-ին վերաբերող ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
332. ԻՆՉՊԵՍ ԵՎ ՍՊԱՍՎՈՒՄ ԷՐ, խորհրդարանական ընտրություններում ջախջախիչ հաղթանակ տարավ Վ. Սարգսյան-Կ. Դեմիրճյան տանդեմը։ Վ. Սարգսյանը գլխավորեց կառավարությունը, ...ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ ԿՀԱՆՁՆԻ ՌՈԲԵՐՏ ԴԵ ՆԻՐՈՆ
.
Մայիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 19-ն անց կեսին Կաննում բացվեց 61-րդ միջազգային կինոփառատոնը։ Ֆրանսիայի այս առողջարանային քաղաքը տասը օրով վերածվում է հսկայական կինեմատոգրաֆիական գյուղի. հենց այսպես ...ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
.
Այն, ինչ տեղի էր ունենում մեր երկրում վերջին ամիսներին, դժվար է մեկնաբանել լոկ որպես ներքաղաքական պայքար: Ակնհայտ է, որ Հայաստանում վերջին շրջանի ներքաղաքական զարգացումներն իրենց ողջ ավերիչ ներուժով անհետ—անք ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ` ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵԹԵՐԱԺԱՄ
.
Հայաստանի հանրային հեռուստատեսությունը սեպտեմբերից կմեծացնի ընդդիմությանը տրվող եթերաժամը, հայտնել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արցախի պետհամալսարանի ներկայիս ռեկտորի լիազորությունների ժամկետը շուտով կավարտվի եւ պետք է ընտրվի բուհի նոր ղեկավար։ Ի՞նչ աշխատանքներ են այս ուղղությամբ ...Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջապես այս տարի իշխանությունների կողմից անտառն ըմբռնվեց որպես սոցիալ-մշակութային արժեք, այլ ոչ միայն որպես փայտանյութ։ Մշակվում են ծրագրեր՝ ուղղված անտառվերականգնմանը։ Այդ հարցերի շուրջ զրուցեցինք ԼՂՀ ...ԻՍՐԱՅԵԼԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
.Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, 2008թ. մարտի 26-ի նիստում Հայոց ցեղասպանության հարցը քննարկման դնելու որոշում է կայացրել։ Թե ինչ ընթացք կունենան դեպքերը, ցույց կտա ժամանակը, բայց որ Իսրայելում ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 14-ին ստորագրել է հրամանագիր` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով ...ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՅԿԱԿԱՆԱՑՈՒՄ
.
Ինչ են գրում մեր մասին Ադրբեջանում «Զերկալո», Բաքու, 15 մայիսի Ադրբեջանում Քաղաքացիական հասարակության ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿՈՉ ԱՆՈՂ ՕՐԻՆԱԳԻԾ` ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
.
Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը չորեքշաբթի օրը օրինագիծ է ներկայացրել, որում Միացյալ Նահանգների նախագահին եւ պետքարտուղարին կոչ է արվում հորդորել Թուրքիային` ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ
.
Մայիսի 16-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ` «ԼՂՀ պատերազմի եւ աշխատանքի վետերաններ» կազմակերպության նախագահ ...ՓՈԽԱԴԱՐՁ ՏԵՂԵԿԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ
.
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր հանդիպել է ԼՂՀ խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության հետ։ Անմիջական մթնոլորտում շահագրգիռ խոսակցություն է ծավալվել երկրի ...ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ՝ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
.
Մայիսի 16-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՊՈՒՏԻՆԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻՈՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԻՑ
.ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱ՞Ն
.ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
.ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
.«ՏԵՐ—ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ` ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵԹԵՐԱԺԱՄ
.ՀԱՊԱՂԵԼԸ ՆԵՐՈՒՄ ՉՈՒՆԻ
ԱՐԱՐԱՏ ԲԱՐՍԵՂՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

