
ԻՍՐԱՅԵԼԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, 2008թ. մարտի 26-ի նիստում Հայոց ցեղասպանության հարցը քննարկման դնելու որոշում է կայացրել։ Թե ինչ ընթացք կունենան դեպքերը, ցույց կտա ժամանակը, բայց որ Իսրայելում այս հարցի նկատմամբ մինչ այժմ գոյություն ունեցած սառույցը ճաք է տվել՝ ակնհայտ է։ Մինչեւ 2008թ. արձանագրված փաստական վկայությունները թույլ են տալիս եզրակացնելու, որ Թուրքիան եւ Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը խոչընդոտելու ուղղությամբ հանդես են եկել համարյա համաքայլ։ Իսրայելի կառավարության մեծ դերակատարությունն այս հարցում անժխտելի է։ Այսպես, սկսած 1989թ. Իսրայելի դեսպանատունը Վաշինգտոնում ակտիվորեն աշխատել է Հայկական ցեղասպանության հիշատակման օգտին ակնկալվող կոնգրեսականների որոշմանը խոչընդոտելու ուղղությամբ։ Ամենայն հավականությամբ, Իսրայելը ԱՄՆ-ում գործել է նաեւ 2000թ., երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, նախագահ Բիլլ Քլինթոնի անմիջական միջամտությամբ, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը տապալվեց։ Այս մասին Բոստոնում տպագրվող «Արմինյըն միրոր սփեքթեյթր» թերթի թղթակից Հարություն Սասունյանը գրել է.«Հետագայում մենք իմացանք, որ Քլինթոնն այդ քայլին դիմել է Իսրայելի կառավարության խնդրանքով, որն էլ գործել է Թուրքիայի դրդումով»։ Ասվածը Սասունյանը հիմնավորել է հետեւյալ կերպ. «Սա շատ հավանական սցենար է, որովհետեւ բոլորովին այլ իրադարձության առնչությամբ Քլինթոնն անզգուշություն ցուցաբերելով խոստովանել էր, որ Իսրայելի կառավարության ցանկությունները վեր էր դասել երկրի շահերից եւ օրենքներից» (Ազգ, 9 մայիս, 2001թ.)։ Բուն Իսրայելում պաշտոնական շրջանակները «հոգում էին», որպեսզի Հայոց ցեղասպանության մասին հասարակությունը տեղեկատվություն չստանա։ 2000թ. Իսրայելի «Հեռարձակումների ղեկավար մարմինը» (IBA) բազմիցս ծրագրից հանել է Հայոց ցեղասպանությանն առնչվող հաղորդումները, դրանց թվում՝ անգլիական «Անցում դեպի Արարատ» վավերագրական կինոնկարը եւ Երուսաղեմի հին թաղամասում ապրող հայերի մասին պատմող կինոնկարի ցուցադրումը։ IBA-ի տնօրեն (նախկին) Յուսեֆ Լապիդի խոստովանությամբ՝ Իսրայելի արտաքին գործերի նախարարներից Դեյվիդ Քիմխեի ճնշումների ներքո նա արգելել է հայերի մասին մի վավերագրական ֆիլմի ցուցադրումը։ Քիմխեն պատճառաբանել էր, որ Անկարային բարկացնելու դեպքում չէր հաջողվի կազմակերպել Սիրիայի հրեաների փախուստը Թուրքիայի տարածքով։ (Ազգ, 24 մայիս, 2000)։ Հայոց ցեղասպանության նկատմամբ Իսրայելի կառավարության եւ անտրամաբանական դիրքորոշման հիմքում ընկած էր ազգային գաղափարախոսական բնույթի մեկ այլ հանգամանք։ Փորձենք դա պարզաբանել հրեա գիտնական, ցեղասպանագետ Չառնիի խոսքերով. «Մեզանում մեղք է համարվել այլ ժողովուրդների ցեղասպանության մասին խոսելը։ Դա սրբապղծություն էր։ Քեզ համարում էին դավաճան։ Նման դիրքորոշումը տհասության տխուր շրջան եմ համարում... Ընդհակառակը, որպես հրեաներ եւ մարդկային էակներ, մենք պարտավոր ենք առավել խորը կարեկցել այլ ժողովուրդների ցեղասպանության զոհերին։ Մենք պետք է գիտակցենք, որ դրանով բոլորովին չենք նվազեցնում կամ նսեմացնում մեր Հոլոքոսթի ահավորությունը»։ Այսպիսով, առաջին տեղում դնելով Հոլոքոսթի բացառիկության գործոնը, Իսրայելը ժխտողական դիրքորոշում ուներ ոչ միայն հայկական ցեղասպանության հարցում, այլ նաեւ մնացած ցեղասպանությունների հարցում։ Չնայած նման խիստ քաղաքականությանը, հրեա հասարակության մեջ եւ ոչ պաշտոնական շրջանակներում տիրում էր այլ կարծիք։ Այստեղ ընդունված էր Հայոց ցեղասպանությունը։ Կային նաեւ առանձին անհատներ պաշտոնական շրջանակներից, որոնք ընդունում էին Հայոց ցեղասպանությունը եւ չէին փորձում իրենց տեսակետները քողարկել։ Կրթության նախարարը Յաիր Ցաբանից հետո (1995թ) Իսրայելի կրթության նախարար Յոսի Սարիդը երկրորդ անձնավորությունն էր, որ «քաջություն» ունեցավ ելույթ ունենալու Երուսաղեմի հայ համայնքի առջեւ՝ Հայոց ցեղասպանության 85-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։ Իր անկեղծ ելույթում նա նշել էր, որ ինքն ամեն ինչ անելու է՝ ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» աշխատությունը վերստին մտցնելու ուսումնական ծրագրերի մեջ։ Մինչ հայերի առջեւ ելույթ ունենալը, նա առարկել էր Հայոց ցեղասպանության «վիճահարույց թեման» ընդգրկել ուսումնական ծրագրերում, սակայն Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը պաճառաբանելով, որ դա կարող էր լրջորեն անդրադառնալ թուրք-իսրայելական հարաբերություններին, խստորեն դեմ արտահայտվեց այդ առաջարկությանը։ Սարիդի այդ հայտարարությունը հանդիպեց նաեւ թուրքական կողմի բուռն հակազդեցությանը։ Հետագա տարիներին տեղի ունեցած դեպքերը ցույց տվեցին, որ Իսրայելի եւ Թուրքիայի տեսակետները համահունչ են։ Դրա վառ վկայությունն էր 2002թ. փետրվարին Հայաստանում Իսրայելի դեսպան Ռիվկա Կոհենի այն հայտարարությունը, որ 1915թ. Մեծ եղեռնը ընդամենը ողբերգություն է եւ չարժե այն Հոլոքոսթի հետ համեմատել։ Իհարկե, ՀՀ արտգործնախարարությունը բողոքի վերնագրով դատապարտել էր դեսպանի հայտարարությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը երբեք նպատակ չի ունեցել զուգահեռներ անցկացնել Հայոց ցեղասպանության եւ Հրեական ողջակիզման միջեւ՝ համարելով, որ մարդկության դեմ գործած յուրաքանչյուր ոճիր «եզակի» է՝ իր ուրույն քաղաքական, իրավական, պատմական եւ բարոյական հետեւանքներով։ Այսօր էլ շարունակվում են հրեա որոշ պաշտոնատար անձանց կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը։ Այդ առումով հատկանշական է Թուրքիայում Իսրայելի դեսպան աբբի Լեւիի հայտարարությունն՝ ուղղված Թուրքիայի վարչապետ Էրդողանի մեղադրանքներին։ Նա ասել էր.«Այն, ինչ մենք (Իսրայելը) Գազայում իրագործեցինք, ցեղասպանություն չէր, ճիշտ այնպես, ինչպես ցեղասպանություն չէր հայերի հետ կատարվածը» (Ազգ, 13 մարտ, 2008)։ Այս հայտարարությունն արժանացել էր հրեա ցեղասպանագետների բուռն վրդովմունքին։ Եթե փորձենք ի մի բերել Իսրայելի կառավարության մինչ մեր օրերն ունեցած ակնհայտ խուսափողական եւ ժխտողական դիրքորոշումը, ապա կարձանագրենք նման պահվածքի երկու կարեւոր պատճառ. քաղաքական՝ Թուրքիայի հետ լավ հարաբերությունների պահպանում եւ ազգային գաղափարախոսական՝ հրեական Հոլոքոսթի բացառիկության անսասանություն։ ՆԵԼԼԻ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԱրՊՀ պատմության բաժնի ասպիրանտ
- .
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԴԱՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՎ ԱԶՆԻՎ ԿԱԴՐԵՐԻ
.
Մայիսի 15-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են դատարանակազմության գործընթացին եւ «Ալրաղաց» ՓԲԸ-ին վերաբերող ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
332. ԻՆՉՊԵՍ ԵՎ ՍՊԱՍՎՈՒՄ ԷՐ, խորհրդարանական ընտրություններում ջախջախիչ հաղթանակ տարավ Վ. Սարգսյան-Կ. Դեմիրճյան տանդեմը։ Վ. Սարգսյանը գլխավորեց կառավարությունը, ...ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ ԿՀԱՆՁՆԻ ՌՈԲԵՐՏ ԴԵ ՆԻՐՈՆ
.
Մայիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 19-ն անց կեսին Կաննում բացվեց 61-րդ միջազգային կինոփառատոնը։ Ֆրանսիայի այս առողջարանային քաղաքը տասը օրով վերածվում է հսկայական կինեմատոգրաֆիական գյուղի. հենց այսպես ...ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
.
Այն, ինչ տեղի էր ունենում մեր երկրում վերջին ամիսներին, դժվար է մեկնաբանել լոկ որպես ներքաղաքական պայքար: Ակնհայտ է, որ Հայաստանում վերջին շրջանի ներքաղաքական զարգացումներն իրենց ողջ ավերիչ ներուժով անհետ—անք ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ` ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵԹԵՐԱԺԱՄ
.
Հայաստանի հանրային հեռուստատեսությունը սեպտեմբերից կմեծացնի ընդդիմությանը տրվող եթերաժամը, հայտնել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արցախի պետհամալսարանի ներկայիս ռեկտորի լիազորությունների ժամկետը շուտով կավարտվի եւ պետք է ընտրվի բուհի նոր ղեկավար։ Ի՞նչ աշխատանքներ են այս ուղղությամբ ...Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջապես այս տարի իշխանությունների կողմից անտառն ըմբռնվեց որպես սոցիալ-մշակութային արժեք, այլ ոչ միայն որպես փայտանյութ։ Մշակվում են ծրագրեր՝ ուղղված անտառվերականգնմանը։ Այդ հարցերի շուրջ զրուցեցինք ԼՂՀ ...ԻՍՐԱՅԵԼԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
.Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, 2008թ. մարտի 26-ի նիստում Հայոց ցեղասպանության հարցը քննարկման դնելու որոշում է կայացրել։ Թե ինչ ընթացք կունենան դեպքերը, ցույց կտա ժամանակը, բայց որ Իսրայելում ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 14-ին ստորագրել է հրամանագիր` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով ...ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՅԿԱԿԱՆԱՑՈՒՄ
.
Ինչ են գրում մեր մասին Ադրբեջանում «Զերկալո», Բաքու, 15 մայիսի Ադրբեջանում Քաղաքացիական հասարակության ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿՈՉ ԱՆՈՂ ՕՐԻՆԱԳԻԾ` ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
.
Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը չորեքշաբթի օրը օրինագիծ է ներկայացրել, որում Միացյալ Նահանգների նախագահին եւ պետքարտուղարին կոչ է արվում հորդորել Թուրքիային` ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ
.
Մայիսի 16-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ` «ԼՂՀ պատերազմի եւ աշխատանքի վետերաններ» կազմակերպության նախագահ ...ՓՈԽԱԴԱՐՁ ՏԵՂԵԿԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ
.
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր հանդիպել է ԼՂՀ խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության հետ։ Անմիջական մթնոլորտում շահագրգիռ խոսակցություն է ծավալվել երկրի ...ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ՝ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
.
Մայիսի 16-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ...
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
.ՍԿՍՎԵԼ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆԿԱՐՈ՞Ղ ԵՆՔ ԴԱՌՆԱԼ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՊՈՒՏԻՆԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻՈՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԻՑ
.ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱ՞Ն
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ
.ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
.ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
.«ՏԵՐ—ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ` ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵԹԵՐԱԺԱՄ
.ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԲՆԱԳԱՎԱՌ
.
- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

