
Հրատարակված է Մայիս 16, 2008
Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ
- Վերջապես այս տարի իշխանությունների կողմից անտառն ըմբռնվեց որպես սոցիալ-մշակութային արժեք, այլ ոչ միայն որպես փայտանյութ։ Մշակվում են ծրագրեր՝ ուղղված անտառվերականգնմանը։ Այդ հարցերի շուրջ զրուցեցինք ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության պետ Գարիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ։ - 2008թ. սկզբից ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչությանն է վերապահվել «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի կառավարումն ու վերահսկումը։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ - ԼՂՀ կառավարության 2008թ. հունվարի 29-ի թիվ 47 որոշմամբ՝ անտառների պահպանության, օգտագործման եւ վերարտադրության կառավարման լիազորությունները վերապահվել են ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչությանը։ Մինչ այդ լիազորությունները դրված են եղել ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությանը։ 2007թ. դեկտեմբեր ամսին փոխվել է անտառտնտեսության կարգավիճակը։ ԼՂՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 25-ի թիվ 712 որոշմամբ «Արցախանտառ» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորվել է «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի։ Հաստատվել է «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի նոր կանոնադրությունը, որը կառավարության 2008թ. հունվարի 29-ի թիվ 47 որոշմամբ ենթարկվել է լուրջ փոփոխությունների։ Անտառների կառավարման լիազորությունների վերապահման անհրաժեշտությունը բնապահպանական գերատեսչությունում առաջին անգամ բարձրացվել է դեռեւս 1999թ. մարտ ամսում, բայց այդպես էլ լուծում չի ստացել։ Հայաստանի Հանրապետությունում վերջին 10-12 տարիների ընթացքում կառավարման լիազորությունները պարբերաբար վերապահվել են գյուղնախարարությունից բնապահպանության նախարարությանը եւ հակառակը, բայց արդյունքում տուժել է միայն անտառային ֆոնդը։ Հստակ կարող եմ ասել, որ թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ ԼՂՀ-ում անտառտնտեսության կազմակերպություններն իրականացրել են հիմնականում անտառարտադրական կազմակերպությունների գործունեություն։ Անտառտնտեսությունը, ավելի ճիշտ՝ անտառային պահպանության ծառայությունը, պետք է զբաղվի անտառի պահպանության եւ անտառվերականգնման հարցերով, այլ ոչ թե բնափայտի մթերումով։ Անտառահատումներով կզբաղվեն իրավաբանական կարգավիճակ ունեցող կազմակերպություններ եւ ֆիզիկական անձինք։ Բոլոր դեպքերում գործադիր իշխանության կողմից մեր կազմակերպությանը կառավարման լիազորությունների վերապահման վերաբերյալ որոշման սխալ կամ ճիշտ լինելը ցույց կտա ժամանակը։ Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ տասնյակ տարիներ շարունակ ոչ հիմնավորված քաղաքականության հետեւանքով անտառային ֆոնդին պատճառվել են լուրջ վնասներ, իսկ հետագայում նույն ֆոնդի անհասկանալի ձեւով հաստատված ծավալների եւ բնափայտի հաստատվող գների արդյունքում պետբյուջե չի մուտքագրվել մոտ 1.5 միլիարդ դրամ։ - Ինչպես հայտնի է, հետպատերազմյան տարիներին անխնա եւ անօրեն շահագործվել է մեր ամենամեծ հարստությունը՝ անտառը։ Որքա՞ն վնաս է պատճառվել անտառներին եւ որքա՞ն ժամանակ կպահանջվի դրա վերականգնմանը։ - Պատերազմի տարիներին եւ հետպատերազմյան շրջանում, իրոք, հատվել է անտառը, ավելի ճիշտ կլինի ասել՝ հատվել է վառելափայտ մթերելու նպատակով՝ որպես միակ վառելիքի տարբերակ։ Պատճառած վնասի չափը ոչ մի փաստաթղթում ֆիքսված չէ։ Այդ տարիներին իշխանության կողմից որոշակի քայլեր են ձեռնարկվել ինչ-որ չափով կարգավորելու անտառահատումները։ Պատերազմից հետո հատված անտառային տարածքները վերականգնվում են հիմնականում բնական աճի հաշվին, ունենք խիտ անտառային հատվածներ, որոնք արդեն նոսրացման կարիք ունեն։ Ցավոք, որոշ տարածքներում քչացել են անտառային արժեքավոր ծառատեսակները։ Սկսած 2008թ. պետբյուջեից հատկացված գումարների եւ հիմնավորված անտառային միջոցառումների ծրագրերի առկայության շնորհիվ կիրականացվեն անտառվերականգնման աշխատանքները՝ զուտ անտառային ֆոնդի տարածքում։ - Մեր ունեցած տվյալներով, այդ անօրեն եւ անպատիժ շահագործման արդյունքում մեծապես վնաս է հասցվել ընկուզենու անտառներին։ Ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում դրանք վերականգնելու ուղղությամբ։ - ԼՂՀ տարածքում ընկուզենու անտառներին մեծապես վնաս չի հասցվել առաջին հերթին այն պատճառով, որ այդպիսի անտառներ անտառային ֆոնդի տարածքում չկան։ Առանձին ծառեր հատվել են համայնքների տարածքներում եւ մասնավոր հողատարածքներում։ Հատումն իրականացվել է համաձայն ԼՂՀ կառավարության 2003թ. ապրիլի 15-ի «Պետական անտառային ֆոնդի մեջ չմտնող ծառերի հատման կարգը հաստատելու մասին» թիվ 98 որոշմամբ հաստատված կարգի։ Սանիտարական հատումներն իրականացվել են մեր կազմակերպության թույլտվության առկայության դեպքում։ Թույլտվություններ տալու համար հիմք են հանդիսացել համայնքների ավագանու որոշումները։ - Անտառների անօրեն շահագործման արդյունքում ինչպիսի՞ վնաս է հասցվել պետությանը։ - Եթե Դուք ի նկատի ունեք ապօրինի ծառահատումները, ապա վարչության կազմում ընդգրկված բնապահպանական տեսչության կողմից տարվում Է վերահսկողություն ապօրինի ծառահատումները կանխելու համար։ Իրականացվում են ստուգումներ՝ նախատեսված ծրագրերով։ Ստուգման եւ վերահսկողության ընթացքում 2007թ. արձանագրվել է 28 իրավախախտում, արդյունքում պետական անտառային ֆոնդին պատճառվել է 20.163.930 դրամի նյութական վնաս, որից պետբյուջե է մուծվել 712.760 դրամ։ Արձանագրված 28 իրավախախտումների արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել 9 օրինախախտ, 4 վարույթ ուղարկվել է դատարան, 9 վարույթ՝ ոստիկանություն եւ 6 վարույթ՝ դատախազություն՝ ընթացքավորելու համար, սակայն մինչ այսօր որոշ գործերի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չունենք։ 2008թ. արձանագրվել է 16 իրավախախտում, որից դատարան է ուղարկվել 2 վարույթ եւ ԼՂՀ ոստիկանություն՝ 2 վարույթ։ Իրավախախտումներից 16 վարույթի հաշվարկված վնասի չափը կազմել է 1.828.222 դրամ, որից մուծվել է պետբյուջե 602.222 դրամ։ Բնապահպանական պետական տեսչությունը, ելնելով օրենսդրական հիմունքներից, կշարունակի աշխատանքային գործունությունը եւ կիրականացնի իր առջեւ դրված բոլոր խնդիրները։ Սակայն անտառների անօրեն շահագործումը պայմանավորված է նաեւ նրանով, որ չնայած ԼՂՀ տարածքում 1996թ. գործում էր «Անտառային օրենսգիրքը», այնուամենայնիվ, առայսօր կառավարության կողմից ընդունվել է միայն մեկ ենթաօրենսդրական ակտ, որն էլ մինչեւ 2008թ. փաստորեն չի գործել, այսինքն՝ կառավարության որոշմամբ հաստատված կարգի պահանջները լիազոր մարմնի եւ անտառօգտագործողների կողմից չեն պահպանվել։ Ինչ վերաբերում է գերատեսչական նորմատիվային ակտերին, կանոններին եւ կարգերին, որոնք պետք է ընդունվեն լիազոր մարմնի կողմից, այդպիսիներն ընդհանրապես բացակայում են։ Անտառների նկատմամբ տարիներ շարունակ իրականացվել է միայն «սպառողական» վերաբերմունք։ - Ինչպիսի՞ մեխանիզմներ են մշակվում, որպեսզի այսուհետ անտառը շահագործվի ըստ օրենքի։ - ԼՂՀ-ում ներկայումս գործում է 2006թ. ընդունված նոր «Անտառային օրենսգիրք»։ Անտառային օրենսգրքում հստակ ֆիքսված են նաեւ անտառշահագործման վերաբերյալ համապատասխան հոդվածներ, որոնք ենթակա են համալրման։ Անհրաժեշտ է մշակել, հաստատել մի շարք կարգեր, կանոններ՝ սանիտարական, խնամքի, անտառվերականգնման եւ այլնի, ինչպես նաեւ արմատի վրա բնափայտի բացթողման վերաբերյալ։ - Ի՞նչ ծրագրեր եք նախատեսում անտառային տնտեսության զարգացման համար։ - Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ԼՂՀ կառավարության քննարկմանը կներկայացվի 2009թ. «Անտառային միջոցառումների ծրագիրը»։ ԼՂՀ կառավարությանը պետք է ներկայացվեն նաեւ առաջարկություններ 2009-2014թթ. անտառային ֆոնդի տարածքում թանկարժեք ծառատեսակների (հասուն, գերհասուն ծավալների) հատումների վերաբերյալ, ինչպես նաեւ հատման հետ կապված՝ ճանապարհների շինարարության աշխատանքների իրականացման ծրագիր։ - Այս տարվա կլիմայի կտրուկ փոփոխությունները կապվա՞ծ են ինչ-որ չափով անտառների անխնա հատումների հետ։ - Կլիմայի փոփոխությունները գլոբալ են, այսինքն՝ համաշխարհային բնույթ են կրում եւ դրանք կապված են ավելի շատ օրեցօր զարգացվող արդյունաբերության, մթնոլորտ արտանետվող նյութերի կուտակման, օզոնային շերտի որոշակի փոփոխությունների հետ։ Օդում ածխաթթու գազի կուտակման հետեւանքով տարիների ընթացքում տեղի է ունենում ջերմաստիճանի աստիճանական բարձրացում, որն ունի իր բացասական ազդեցությունը՝ հալչում են տարիների ընթացքում գոյացած սառցադաշտերը եւ այլն։ Մի խոսքով, կլիմայի փոփոխություններն անմիջականորեն կապել վերջին տարիների հատումների հետ՝ անխոհեմ է։ Սակայն չենք ժխտում այն փաստը, որ անտառահատումները բերում են ջրային պաշարների պակասի, կենսազանգվածի եւ հողադիրքի փոփոխման։ - Ձեր առջեւ դրված են բազմապիսի ֆունդամենտալ խնդիրներ։ Ձեր ռեսուրսները բավարարո՞ւմ են այդ խնդիրների լուծմանը եւ այդ առումով ինչպիսի՞ խնդիրներ են ծագում Ձեզ մոտ։ - Վարչության, ինչպես նաեւ «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի առջեւ դրված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ են համակարգի տեխնիկական վերազինում (ավտոմեքենաների, կապի), հակահրդեհային միջոցների, ինչպես նաեւ 2008թ. համեմատ լրացուցիչ ֆինանսական միջոցների տրամադրում։

- ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջին լուրերը, Մայիս 16, 2008
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԴԱՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՎ ԱԶՆԻՎ ԿԱԴՐԵՐԻ
.
Մայիսի 15-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են դատարանակազմության գործընթացին եւ «Ալրաղաց» ՓԲԸ-ին վերաբերող ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
332. ԻՆՉՊԵՍ ԵՎ ՍՊԱՍՎՈՒՄ ԷՐ, խորհրդարանական ընտրություններում ջախջախիչ հաղթանակ տարավ Վ. Սարգսյան-Կ. Դեմիրճյան տանդեմը։ Վ. Սարգսյանը գլխավորեց կառավարությունը, ...ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ ԿՀԱՆՁՆԻ ՌՈԲԵՐՏ ԴԵ ՆԻՐՈՆ
.
Մայիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 19-ն անց կեսին Կաննում բացվեց 61-րդ միջազգային կինոփառատոնը։ Ֆրանսիայի այս առողջարանային քաղաքը տասը օրով վերածվում է հսկայական կինեմատոգրաֆիական գյուղի. հենց այսպես ...ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
.
Այն, ինչ տեղի էր ունենում մեր երկրում վերջին ամիսներին, դժվար է մեկնաբանել լոկ որպես ներքաղաքական պայքար: Ակնհայտ է, որ Հայաստանում վերջին շրջանի ներքաղաքական զարգացումներն իրենց ողջ ավերիչ ներուժով անհետ—անք ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ` ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵԹԵՐԱԺԱՄ
.
Հայաստանի հանրային հեռուստատեսությունը սեպտեմբերից կմեծացնի ընդդիմությանը տրվող եթերաժամը, հայտնել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արցախի պետհամալսարանի ներկայիս ռեկտորի լիազորությունների ժամկետը շուտով կավարտվի եւ պետք է ընտրվի բուհի նոր ղեկավար։ Ի՞նչ աշխատանքներ են այս ուղղությամբ ...Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջապես այս տարի իշխանությունների կողմից անտառն ըմբռնվեց որպես սոցիալ-մշակութային արժեք, այլ ոչ միայն որպես փայտանյութ։ Մշակվում են ծրագրեր՝ ուղղված անտառվերականգնմանը։ Այդ հարցերի շուրջ զրուցեցինք ԼՂՀ ...ԻՍՐԱՅԵԼԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
.Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, 2008թ. մարտի 26-ի նիստում Հայոց ցեղասպանության հարցը քննարկման դնելու որոշում է կայացրել։ Թե ինչ ընթացք կունենան դեպքերը, ցույց կտա ժամանակը, բայց որ Իսրայելում ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 14-ին ստորագրել է հրամանագիր` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով ...ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՅԿԱԿԱՆԱՑՈՒՄ
.
Ինչ են գրում մեր մասին Ադրբեջանում «Զերկալո», Բաքու, 15 մայիսի Ադրբեջանում Քաղաքացիական հասարակության ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿՈՉ ԱՆՈՂ ՕՐԻՆԱԳԻԾ` ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
.
Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը չորեքշաբթի օրը օրինագիծ է ներկայացրել, որում Միացյալ Նահանգների նախագահին եւ պետքարտուղարին կոչ է արվում հորդորել Թուրքիային` ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ
.
Մայիսի 16-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ` «ԼՂՀ պատերազմի եւ աշխատանքի վետերաններ» կազմակերպության նախագահ ...ՓՈԽԱԴԱՐՁ ՏԵՂԵԿԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ
.
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր հանդիպել է ԼՂՀ խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության հետ։ Անմիջական մթնոլորտում շահագրգիռ խոսակցություն է ծավալվել երկրի ...ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ՝ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
.
Մայիսի 16-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿՆՃԻՌԸ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ ԼՂՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
.ԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ԲԻՇՔԵԿՈՒՄ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆԱՐՑԱԽՅԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻՆ
Միքայել ՀԱՋՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԻՑ
.ՊՈՒՏԻՆԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻՈՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ
.
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱ՞Ն
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
.ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ
.ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
.«ՏԵՐ—ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ` ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵԹԵՐԱԺԱՄ
.ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԲՆԱԳԱՎԱՌ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

