
Հրատարակված է Մայիս 16, 2008
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
- Այն, ինչ տեղի էր ունենում մեր երկրում վերջին ամիսներին, դժվար է մեկնաբանել լոկ որպես ներքաղաքական պայքար: Ակնհայտ է, որ Հայաստանում վերջին շրջանի ներքաղաքական զարգացումներն իրենց ողջ ավերիչ ներուժով անհետ—անք չմնացին: Հասարակությունը պառակտվեց, երկրի պաշտպանունակության բարոյահոգեբանական հիմքերին հասցվեց լուրջ հարված: Սույն հոդվածում մենք կանդրադառնանք հոգեբանական ներգործության այն միջոցներին ու ձ—երին, որոնք կիրառվել են տերպետրոսյանական շրջապատի կողմից ՀՀ բնակչության — հատկապես Թատերական հրապարակի հանրահավաքի մասնակիցների հանդեպ` վերջիններիս մոտ ագրեսիվ դիրքորոշում սերմանելու, ինչպես նա— վարքը կառավարելի դարձնելու նպատակով: Եվ այսպես. ինչպե՞ս պատահեց, որ դեռ բոլորովին վերջերս մատների վրա հաշվվող կողմնակիցներ ունեցող, վարկաբեկված Լ. Տեր-Պետրոսյանը կարողացավ իր շուրջը հավաքել կողմնակիցների մի ստվար բանակ — օծվել նրանց կողմից իբր— «ընդդիմության առաջնորդ»: Այս հարցին պատասխանելիս հարկավոր է առանձնացնել ինչպես խորքային, այնպես էլ զուտ իրադրական պատճառներ: Նախ՝ անդրադառնանք խորքային պատճառներին: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ ՀՀ բնակչության լայն զանգվածների մոտ գործող իշխանությունների հանդեպ դժգոհություն էր կուտակվում: Այստեղ հատկանշականն այն է, որ ՀՀ քաղաքացիներից շատերի դժգոհության պատճառները չէին սահմանափակվում միայն նյութական անապահովությամբ: Մեր հայրենակիցներից շատերն իրենց պաշտպանված, ապահով չեն զգում: Այստեղ խոսքն արդարության սկզբունքի ոտնահարման, օրենքի՝ ընտրականորեն գործելու, ինչպես նա— համատարած կոռուպցիայի մասին է, ինչը շատ-շատերի մոտ բացասական հուզականությամբ հագեցած դժգոհություն էր առաջացնում, ինչն էլ վարպետորեն շահարկեցին հհշ-ականները: Չմոռանանք, որ հանրահավաքի մասնակիցների, ինչպես նա— Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկածների մեծամասնությունը ոչ թե նրա համակիրներն են, այլ իշխանություններից ծայրահեղ դժգոհները: Եվ ահա այստեղ է, որ մենք պետք է հանգամանորեն անդրադառնանք հոգեբանական ներշնչման այն մեխանիզմներին, որոնց կիրառման արդյունքում հհշականները կարողացան շահարկել մեր հայրենակիցներից շատ-շատերի դժգոհությունը՝ այն ուղղորդելով իրենց համար շահեկան ուղղությամբ: Ներշնչումը հոգեկան այն գործընթացն է, որի միջոցով որ—է անհատ մեկ այլ անհատի կամ խմբի ներարկում է որոշակի գաղափարներ, տեսակետներ — վարք՝ շրջանցելով նրա գիտակցությունն ու քննադատական մտածողությունը: Ներշնչման մեխանիզմները հիմնականում ենթագիտակցական են, իսկ բուն գործընթացն էլ սովորաբար հագեցած է լինում հուզականությամբ: Ներշնչման ենթագիտակցական լինելու պատճառով է, որ անձը չի գիտակցում, չի հասկանում, թե ինչպես պատահեց, որ ինքը սկսեց հավատալ ինչ-որ տեսակետների, ինչ-որ գործողություններ կատարեց, նվիրվեց ինչ-որ մարդու — այլն: Ժամանակակից հոգեբանության տվյալների համաձայն` բոլոր մարդիկ ունեն որոշ աստիճանի ներշնչվողություն: Ներշնչվողությունը մարդու այն հոգեկան հատկությունն է, որի առկայության դեպքում նա ընկալում, մտապահում — ճշմարիտ է համարում որ—է ինֆորմացիա` առանց անհրաժեշտ ապացույցներ — հիմնավորում պահանջելու, հենվելով առավելապես ինֆորմացիայի աղբյուրի հեղինակության վրա կամ պարզապես այն պատճառով, որ տեղեկության ավելի հուսալի աղբյուր չկա: Մարդն ավելի հեշտ է ներշնչվում այն դեպքում, եթե իր մեջ ներարկված գաղափարները համապատասխանում են իր պահանջմունքներին: Հոգեբանները առանձնացնում են ներշնչվողության երկու տեսակ. ընդհանուր — իրադրական: Ընդհանուր ներշնչվողությունը պետք է համարել բնականոն մարդկային հատկություն, որը, սակայն, տարբեր մարդկանց մոտ տարբեր աստիճանի է արտահայտված լինում: Այդ անհատական տարբերությունները կարող են պայմանավորված լինել տարիքային զարգացման աստիճանից, բնավորության գծերից, սեռից, մտավոր զարգացման աստիճանից, կենսափորձից, սոցիալական դիրքից — այլն: Սակայն գոյություն ունի նա—, այսպես կոչված, իրադրական ներշնչվողություն: Վերջինս առկա է լինում անորոշության պայմաններում — թուլացնում է անձի քննադատական վերաբերմունքը ներկայացվող տեսակետների նկատմամբ: Իրադրական ներշնչվողությունն առկա է լինում նա— այն ժամանակ, երբ մարդը հոգեպես խոցելի վիճակում է լինում` կենցաղային, անձնական լուրջ պրոբլեմներ է ունենում, երբ ունենում է կուտակված դժգոհություն: Բանն այն է, որ եթե անձի դժգոհությունը գերհագեցած է հուզականությամբ, ապա, ինչպես հոգեբաններն են ասում, նրա գիտակցության ոլորտը նեղանում է: Արդյունքում մարդ դադարում է քննադատաբար վերաբերվել իրեն ուղղված կոչերին, սթափ գնահատել իրադրությունը — դառնում է ներշնչվող: Հանրահավաքների մասնակիցների դժգոհությունը, որն արդեն իսկ հագեցած էր հուզականությամբ, էլ ավելի ուժեղացավ զանգվածային այնպիսի սոցիալ-հոգեբանական եր—ույթի շնորհիվ, ինչպիսին է հուզական վարակը: Ներշնչման մեխանիզմի արդյունավետության նախադրյալը բարձր հուզականությունն է: Անհնար է ուղղորդել մարդու վարքը առանց հուզականության. այդ է պատճառը, որ ցանկացած հուզական ելույթ կամ կոչ ունի ներշնչման մեծ ներուժ: Ավելին. ներշնչանքը ոչ միայն հիմնվում է հուզականության վրա, այլ— էլ ավելի է սրում այն: Ասվածը հատկապես վերաբերում է զանգվածային ներշնչմանը, ինչի արդյունքում մարդկանց վարքը դառնում է իմպուլսիվ: Եվ ահա հուզառատ` հետ—աբար ներշնչվող, ամբոխի վրա էլ գործադրվեցին հոգեբանական մանիպուլյացիայի հնարները: Մանիպուլյացիան հոգեբանական ներշնչանքի այնպիսի մի դրս—որում է, երբ անձը կառավարվում է մեկ ուրիշի կողմից, սակայն հաշիվ չի տալիս իրեն դրանում: Կառավարումը տեղի է ունենում աննկատ, քողարկված` տարատեսակ հնարների միջոցով, որոնց կանդրադառնանք ստոր—: Մանիպուլյացիայի արդյունքը լինում է այսպես կոչված կառավարելի գիտակցությունը, երբ մարդը հոգեկան կախվածության մեջ է հայտնվում մանիպուլյատորից: Հոգեբանական մանիպուլյացիայի հետ—անքը լինում է անհատների, ինչպես նա— մարդկային հոծ զանգվածների գիտակցության կառավարելի դառնալը: Այլ կերպ ասած` հոգեբանական ներշնչման արդյունքում մարդիկ հոգեբանական կախվածության վիճակում են հայտնվում մանիպուլյացիան իրականացնողներից: Ինքնուրույնությունից զրկված լինելով` մարդը նման վիճակում վերածվում է կամակատարի. առանց իրեն հաշիվ տալու ուղղորդվում է մանիպուլյատորի կողմից: Կառավարելի գիտակցության հիմնական նշաններն են` անվերապահ — անքննադատ նվիրումը մանիպուլյատորի անձին — նրա կողմից ներշնչված գաղափարին: Հոգեբանական մանիպուլյացիայի հնարներից է հհշական պարագլուխների կողմից հանրահավաքների մասնակիցների թվի միտումնավոր բարձրացումը: Բանն այն է, որ մարդկանցից շատերը կոնֆորմիստներ են — հակված են հարել մեծամասնությանը: Կոնֆորմիստական ուժեղ հակվածություն ունեցող մարդը, լինելով մեծամասնության հետ, իրեն ապահով է զգում: Հետ—աբար, հանրահավաքի մասնակիցների մոտ մեծամասնության մասը կազմելու զգացողության ստեղծումը նրանց մոտ պրոլ—ոնական դիրքորոշումներն ամրապնդելու, ինչպես նա—՝ «շարժման» մեջ նոր մարդկանց ներգրավելու լավագույն միջոցն էր: Հատկանշականն այն է, որ այս հնարի ազդեցության տակ մարդկանց մոտ պատրանք էր ստեղծվում, թե հանրահավաքին մասնակցում է մի քանի հարյուր հազար մարդ: Զանգվածն ավելի բազմամարդ լինելու տպավորություն էր ստեղծում, երբ հանրահավաքի մասնակիցները դուրս էին գալիս երթի: Հոգեբանական այս մանիպուլյացիայի դրս—որումներից է նա— հհշականների կողմից իրենց հանրահավաքները «համաժողովրդական շարժում» անվանելը: Ասվածի համատեքստում պետք է ընկալել նա— այս կամ այն պաշտոնյայի կամ կուսակցության «իրենց կողմն անցնելու» մասին տեղեկությունը հանդիսավորությամբ ներկայացնելը: Պետք է փաստել, որ այս հնարի ազդեցության տակ շատերը համալրեցին հանրահավաքի շարքերը: Այս հնարի ամենավառ դրս—որումը մենք տեսանք մարտի 1-ի երեկոյան, երբ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմում էր զինվորներին` ասելով. «Հանրահավաքի 400.000 մասնակիցների անունից դիմում եմ զինվորներին. մի՛ ծառայեք, անցե’ք մեր կողմը»: Հատկանշական է, որ այդ պահին խառնամբոխի վերածված հանրահավաքը հազիվ բաղկացած էր երեք-չորս հազար մարդկանցից: Հհշականների կիրառած թեր—ս ամենախելամիտ հոգեբանական հնարն այն էր, որ նրանք իրենց «պայքարին» ակտիվորեն ներգրավել էին բազմաթիվ պատանիների, երիտասարդների, որոնց մոտ չէին տպավորվել 90-ականների հհշական իշխանության արատները: Պատահական չէ, որ հանրահավաքի այս մասնակիցները պարզապես չէին ընկալում 90-ականների մասին որ—է քննադատություն: Պետք է հաշվի առնել նա— այն, որ հանրահավաքներին ակտիվորեն մասնակցող դեռահասներից — երիտասարդներից շատերը (հատկապես շեշտենք, որ խոսքը բոլորի մասին չէ) աչքի էին ընկնում մտավոր — բարոյական զարգացման ցածր մակարդակով, ինչպես նա— արդարության մասին խիստ պարզունակ պատկերացումներով, ինչի պատճառով էլ առավել հեշտությամբ էին տրվում հհշական մանիպուլյացիաների ազդեցությանը: Նշենք նա—, որ զանգվածում, նամանավանդ եթե խոսքը համախոհներից բաղկացած զանգվածի մասին է, ստեղծվում է ինքնատիպ «եղբայրության մթնոլորտ». մարդիկ իրենց զգում են որպես ինչ-որ ուժի մի մաս, ինչի արդյունքում նրանց վարքը դառնում է ավելի անկաշկանդ — վստահ: Այդ է պատճառը, որ զանգավածային միջոցառումները գրավիչ են, ունեն յուրահատուկ ձգողականություն — հատկապես հրապուրիչ են այդ տարիքի համար: Վերը նշվածի պատճառով է նա—, որ բազմաթիվ մարդիկ, ովքեր հանրահավաք էին գալիս հետաքրքրությունից դրդված — Տեր-Պետրոսյանի հանդեպ համակրանք չէին տածում, աստիճանաբար ներգրավվեցին «շարժման» մեջ` համակվելով հանրահավաքային տրամադրությամբ — պայքարի ոգով: Տերպետրոսյանական հնարներից մյուսը 15-հազարանոց բանակի գաղափարն է, որը շատ հրապուրիչ է բնակչության այն մասի համար, ով ունի զորակոչային տարիքի պատանիներ: Հստակորեն հաշվարկված հնարը նախատեսված է «էրեխու բանակի հարցը լուծելու» քաղքենիական պատկերացումները կրողների համար: Հհշական հաջորդ մանիպուլյացիան էապես վտանգում է մեր երկրի անվտանգությունը: Խոսքը «հայ-ղարաբաղցի» պառակտիչ հնարի մասին է, որի կիրառումը եղել է վերջին տարիների հհշական մամուլի առաջնահերթություններից մեկը: Արվում էր ամեն ինչ, որպեսզի իշխանությունների հանդեպ բնակչության մի ստվար հատվածի դժգոհությունն ուղղորդվի ղարաբաղցիների վրա: «Ղարաբաղյան կլան» արտահայտությունը, որը տարիներ շարունակ հետ—ողականորեն ներմուծվում էր մեր իրականություն, անհետ—անք չմնաց: Ցավոք, մեր հասարակության պառակտումն այսօր իրականություն է: Հայ-ղարաբաղցի տարբերակումը առավել բնորոշ է սահմանափակ մտավոր — բարոյական զարգացման տեր մարդկանց, ինչը տրամաբանական է, քանզի վերջիններս ավելի հեշտությամբ են տրվում «ուղեղի լվացմանը»: Նախընտրական շրջանում հակաղարաբաղյան դիրքորոշումներն էլ ավելի խորացնելու նպատակով լ—ոնական շրջապատը տարածել էր մի լկտի սուտ, թե եր—անյան պետական բուհերի անվճար տեղերում սովորողները ղարաբաղցիներ են, ինչն էլ առաջացնում է հայ ուսանողության «դժգոհությունը», որի համար էլ նրանք ակտիվորեն մասնակցում են հանրահավաքներին: Հակաղարաբաղյան կենցաղային պարզունակ կրքերը քաղաքական հարթակ բարձրացնելը հհշականների թեր—ս ամենաանբարոյական քայլն է: Այն կարելի է որակել իբր— հոգեբանական դիվերսիա, որի հեռահար նպատակը Հայաստանի հանրության լայն շրջաններում հակաարցախյան դիրքորոշումների արմատավորումն է, ինչը հհշականների իշխանության գալու դեպքում կհեշտացնի Արցախի հանձնումը Ադրբեջանին: Այդ պարագայում թշնամուն կատարվելիք միակողմանի զիջումները երկրում այլ—ս համատարած ըմբոստություն, դժգոհություն չեն առաջացնի: Ընտրարշավի ողջ ընթացքում հհշականները կիրառել են նա— փաստերի վերադասավորման հնարը: Վերջինիս էությունը կայանում է նրանում, որ որ—է եր—ույթի նկատմամբ ցանկալի դիրքորոշում ստեղծելու նպատակով նրա վերաբերյալ լսարանին բազմիցս ներկայացնում — հրապարակում են փաստերի միայն մի մասը: Երկու դեպքում էլ իրականությունն աղճատվում է — քարոզչության օբյեկտը ներկայացվում է միմիայն դրական կամ բացասական ֆոնի ներքո. ստեղծվում են ծայրահեղ բ—եռացված կերպարներ: Այս հնարի կիրառման ողջ ընթացքում քարոզիչն անընդհատ օգտագործում է «իրականություն», «իրական փաստեր» արտահայտությունները` տպավորություն ստեղծելով, թե ինքը միմիայն իրականությունն է ներկայացնում: Տեր-Պետրոսյանը — իր շրջապատը փաստերի վերադասավորման հնարը կիրառում էին սեփական սխալները չընդունելու, 90-ականների դժնդակ օրերի` հատկապես հհշական «ոպջտՐպՊպսե-ի — «մեր դեմ խաղ չկա»-ն արդարացնելու, «մութ — ցուրտ» տարիների պատճառը միայն արցախյան պատերազմով պայմանավորելու նպատակով: «Մութ — ցուրտ» բնորոշմամբ մարդիկ ամբողջացնում են 90-ականների ողջ արատները: Անշուշտ, պատերազմը, շրջափակումը անխուսափելիորեն պետք է սոցիալական դժվարություններ ստեղծեին երկրում: Սակայն 90-ականներից մարդկանց դժգոհության հիմնական պատճառը հհշական թալանն է, որը որ—է կապ չուներ պատերազմի հետ: Բայց ահա հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված նախընտրական հոլովակներից մեկում Տեր-Պետրոսյանը 90-ականների ճգնաժամի միակ պատճառը հայտարարում է պատերազմը — ներողություն է խնդրում ժողովրդից այն բանի համար, որ նա տառապել է Ղարաբաղի համար մղվող պատերազմի պատճառով: Այս խորամանկ հնարով Տեր-Պետրոսյանը ժողովրդի մոտ կուտակված դժգոհությունը կրկին անգամ Արցախի վրա պրոեկտելու փորձ կատարեց: Ակնհայտ է, որ հակաղարաբաղյան դիրքորոշումներով մշակված զանգվածին նման բան ասելը միմիայն ավելի կխորացներ նրանց մոտ հակաարցախյան դիրքորոշումները: Հանրահավաքի կազմակերպիչները կիրառում էին նա— այսպես կոչված «տեղափոխման հնարը», երբ վկայակոչելով Վ. Սարգսյանին, Կ. Դեմիրճյանին, փորձում էին նրանց հանդեպ դրական վերաբերմունքը տարածել հարթակի քաղաքական դեմքերի վրա: Այս հնարի արդյունավետությունը մեծանում էր նա— այն պատճառով, որ Ա. Սարգսյանը — Ս. Դեմիրճյանը ներկա էին հանրահավաքին — սատարում էին Տեր-Պետրոսյանին: Տեղափոխման հնարներից էր նա— տերպետրոսյանական շրջապատի կողմից ներկա իրադարձությունների զուգորդումը 1988 թ. համազգային պոռթկման հետ: Այս հոգեբանական մանիպուլյացիայի նպատակը իրենց հանրահավաքները հրապուրիչ դարձնելն էր, ինչպես նա— դրանց վեհ — առաքինի արժեքներ վերագրելը — դրանցում հնարավորինս շատ մարդկանց ներգրավելը: Հանրահավաքներում կարելի էր նկատել նա— «հասարակ ժողովրդի մաս կազմելու» հնարը: Ծառ տնկող, հանրահավաքին պարող Տեր-Պետրոսյանը նպատակ ուներ ցուցարարներին ներկայանալ իբր— նրանց նման մեկը` որպես հասարակ — սովորական մարդ: Այս հնարի գործադրմամբ նա ցանկանում էր նույնացնել իր հետ հանրահավաքի մասնակիցներին` այդ կերպ շահելով նրանց համակրանքը: Ընդ որում՝ նա գործում էր հասցեագրված: Եթե ծառ տնկելով կամ քոչարի պարելով նա հաճոյանում էր բնակչության լայն խավերին, ապա REP պարելով` երիտասարդներին: Սակայն հասարակ մահկանացուի կերպարի ստեղծման գլուխգործոցը հանրահավաքներից մեկում Ա. Սարգսյանի կատարած հետ—յալ հայտարարությունն է. «ժողովուրդ, Տեր-Պետրոսյանը ոչ մի սեփականություն չունի, անգամ մի խանութ չունի»: Զավեշտական է, բայց չքավոր ժողովրդի մաս դառնալու հնարը անհետ—անք չմնաց, ինչը վկաում է հանրահավաքի մասնակիցների մոտ լսվածի հանդեպ քննադատականության բացակայության կամ, այլ կերպ ասած, կառավարելի գիտակցության մասին: Վերջին տասը տարիներին հհշականները հետ—ողականորեն կիրառել են «պիտակներ կպցնելու հնարը»: Երբ անհրաժեշտ է վարկաբեկել որ—է մարդու կամ որ—է գաղափար, ապա նրան վերագրվում է այնպիսի մի հասկացողություն, որը տվյալ հանրույթի մոտ բացասական իմաստ ունի: Որպես կանոն, նման դեպքերում օգտագործվում են հայհոյական համեմատություններ — փոխաբերություններ, որոնք ունկնդիրների մոտ առաջացնում են բացասական դիրքորոշում որ—է մեկի հանդեպ: Այսպես. մատնանշելով — սուր քննադատելով երկրում առկա թերությունները, հհշականները ներկա իշխանություններին վարպետորեն պիտակներ են կպցրել այդ քննադատության համատեքստում, որի արդյունքում դրանք ստացել են ահռելի վարկաբեկիչ ներուժ: Այդպիսի պիտակների օրինակ է «ղարաբաղյան կլան» արտահայտությունը, ինչն արդեն բացասական հուզականություն է հաղորդում ոչ միայն իշխանությունների, այլ— ղարաբաղցու հավաքական կերպարին` պառակտելով հայությունը: Պիտակավորելու հնարով հանրահավաքում Տեր-Պետրոսյանը փորձել է վարկաբեկել Ռ. Քոչարյանին` «իր` գործարանի պառտկոմի ուղեղով», Ս. Սարգսյանին` «մոնղոլ թաթար», «Բերիայի աչքերով պաստառից նայող» արտահայտություններով: Այսօր էլ հհշական մամուլն օգտագործում է «ծախված», «դավաճան», «Սեռժի կլիենտ» պիտակները Վ. Մանուկյանին, Ա. Բաղդասարյանին, Ա. Գեղամյանին, Հայ Հեղափոխական Դաշնակցությանը վարկաբեկելու նպատակով: Որ—է այլակարծություն չհանդուրժող, այսպես կոչված, լիբերալները վարկաբեկիչ պիտակներ են կպցնում բոլոր նրանց, ովքեր իրենց հետ չեն: Նշենք, որ դժգոհ ժողովրդի շրջանում շատ ազդեցիկ է իշխանություններին «ծախվելու» հանգամանքը: Ներկայումս «ծախվածի» պիտակը կենցաղային մակարդակում կուրորեն կպցվում է բոլոր նրանց, ովքեր դեմ են արտահայտվում Տեր-Պետրոսյանին: Ի դեպ, սա կառավարելի գիտակցության նշաններից մեկն է, երբ մարդիկ ակամա, կուրորեն — անքննադատաբար վերարտադրում են այն դիրքորոշումները, որը լսել են հարթակից` պրոեկտելով դրանք ցանկացած այլախոհի վրա: Պիտակներ կպցնելու հնարի մասին խոսելիս չենք կարող չանդրադառնալ նա— երկրի առաջին մարքսիստ Դ. Հակոբյանին, որն իր` «Ժիրինովսկու նմանակի» կերպարի ողջ էքսցենտրիկ ներուժն ի սպաս էր դրել Տեր-Պետրոսյանին ծառայեցնելուն — կատարում էր հանրահավաքին ինքնատիպ կոլորիտ հաղորդելու, մարդկանց զվարճացնելու դերը: Նա նույնպես իր համեստ ներդրումն ունեցավ ցուցարարների մոտ հակաարցախյան դիրքորոշումների սրման գործում, հանրահավաքներից մեկի ժամանակ օգտագործելով «արցախյան վիկինգներ» արտահայտությունը: Վերջին իրադարձությունների վերաբերյալ մեր վերլուծությունը թերի կլիներ, եթե մենք չանդրադառնայինք հհշական վերնախավին — հատկապես Լ. Տեր-Պետրոսյանին հատուկ ցինիզմին: Ի դեպ, ցինիզմն այս ընտրարշավի առանձնահատկություններից մեկն էր: Ցինիզմը հոգեբանական ընդգրկուն կազմավորում է — բաղկացած է ագրեսիայից, արտամղումից` սեփական սխալները չնկատելուց, պրոեկցիայից` այդ սխալները ուրիշին վերագրելուց — իրականության ժխտումից: Տեր-Պետրոսյանի քաղաքական գործունեությունը ապացույցն է այն բանի, որ ցինիզմը վերջինիս մոտ կայուն անձնային հատկություն է, որն իրեն բնորոշ է դեռ—ս 90-ականներից: Ընդ որում, Տեր-Պետրոսյանի ցինիզմը, զուգորդվելով նրա մեկ այլ անձնային որակի` անսահման ինքնասիրահարվածության կամ «նարցիսիզմի» հետ, դարձնում է նրան վտանգավոր, սառնասիրտ արկածախնդիր մեկը, որը պատրաստ է ամեն ինչի` սեփական քաղաքական նպատակներն իրականացնելու համար: Իսկ ինչպե՞ս էր դրս—որվում տերպետրոսյանական ցինիզմը: Ողջ քարոզարշավի ընթացքում Տեր-Պետրոսյանն այդպես էլ չընդունեց հհշական ռեժիմի հիմնական արատները, ավելին՝ Տեր-Պետրոսյանը հանրահավաքներում մեղադրում էր այլոց այն սխալների — հանցանքների մեջ, որը ժամանակին կատարել է ինքը: Օրինակ. լինելով Հայաստանի նորօրյա պատմության առաջին ընտրակեղծարարը, այլոց էր մեղադրում ընտրակեղծիքների մեջ: Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆ Հոգեբանական գիտ. թեկնածու, Հրաչյա Աճառյան Համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, NATO-ի փորձագետ

- .
Վերջին լուրերը, Մայիս 16, 2008
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԴԱՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՎ ԱԶՆԻՎ ԿԱԴՐԵՐԻ
.
Մայիսի 15-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են դատարանակազմության գործընթացին եւ «Ալրաղաց» ՓԲԸ-ին վերաբերող ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
332. ԻՆՉՊԵՍ ԵՎ ՍՊԱՍՎՈՒՄ ԷՐ, խորհրդարանական ընտրություններում ջախջախիչ հաղթանակ տարավ Վ. Սարգսյան-Կ. Դեմիրճյան տանդեմը։ Վ. Սարգսյանը գլխավորեց կառավարությունը, ...ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ ԿՀԱՆՁՆԻ ՌՈԲԵՐՏ ԴԵ ՆԻՐՈՆ
.
Մայիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 19-ն անց կեսին Կաննում բացվեց 61-րդ միջազգային կինոփառատոնը։ Ֆրանսիայի այս առողջարանային քաղաքը տասը օրով վերածվում է հսկայական կինեմատոգրաֆիական գյուղի. հենց այսպես ...ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
.
Այն, ինչ տեղի էր ունենում մեր երկրում վերջին ամիսներին, դժվար է մեկնաբանել լոկ որպես ներքաղաքական պայքար: Ակնհայտ է, որ Հայաստանում վերջին շրջանի ներքաղաքական զարգացումներն իրենց ողջ ավերիչ ներուժով անհետ—անք ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ` ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵԹԵՐԱԺԱՄ
.
Հայաստանի հանրային հեռուստատեսությունը սեպտեմբերից կմեծացնի ընդդիմությանը տրվող եթերաժամը, հայտնել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արցախի պետհամալսարանի ներկայիս ռեկտորի լիազորությունների ժամկետը շուտով կավարտվի եւ պետք է ընտրվի բուհի նոր ղեկավար։ Ի՞նչ աշխատանքներ են այս ուղղությամբ ...Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջապես այս տարի իշխանությունների կողմից անտառն ըմբռնվեց որպես սոցիալ-մշակութային արժեք, այլ ոչ միայն որպես փայտանյութ։ Մշակվում են ծրագրեր՝ ուղղված անտառվերականգնմանը։ Այդ հարցերի շուրջ զրուցեցինք ԼՂՀ ...ԻՍՐԱՅԵԼԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
.Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, 2008թ. մարտի 26-ի նիստում Հայոց ցեղասպանության հարցը քննարկման դնելու որոշում է կայացրել։ Թե ինչ ընթացք կունենան դեպքերը, ցույց կտա ժամանակը, բայց որ Իսրայելում ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 14-ին ստորագրել է հրամանագիր` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով ...ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՅԿԱԿԱՆԱՑՈՒՄ
.
Ինչ են գրում մեր մասին Ադրբեջանում «Զերկալո», Բաքու, 15 մայիսի Ադրբեջանում Քաղաքացիական հասարակության ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿՈՉ ԱՆՈՂ ՕՐԻՆԱԳԻԾ` ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
.
Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը չորեքշաբթի օրը օրինագիծ է ներկայացրել, որում Միացյալ Նահանգների նախագահին եւ պետքարտուղարին կոչ է արվում հորդորել Թուրքիային` ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ
.
Մայիսի 16-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ` «ԼՂՀ պատերազմի եւ աշխատանքի վետերաններ» կազմակերպության նախագահ ...ՓՈԽԱԴԱՐՁ ՏԵՂԵԿԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ
.
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր հանդիպել է ԼՂՀ խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության հետ։ Անմիջական մթնոլորտում շահագրգիռ խոսակցություն է ծավալվել երկրի ...ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ՝ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
.
Մայիսի 16-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՊՈՒՏԻՆԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻՈՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԻՑ
.ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱ՞Ն
.ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
.ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
.«ՏԵՐ—ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ` ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵԹԵՐԱԺԱՄ
.ՀԱՊԱՂԵԼԸ ՆԵՐՈՒՄ ՉՈՒՆԻ
ԱՐԱՐԱՏ ԲԱՐՍԵՂՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

