
Հրատարակված է Մայիս 16, 2008
ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ ԿՀԱՆՁՆԻ ՌՈԲԵՐՏ ԴԵ ՆԻՐՈՆ
- Մայիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 19-ն անց կեսին Կաննում բացվեց 61-րդ միջազգային կինոփառատոնը։ Ֆրանսիայի այս առողջարանային քաղաքը տասը օրով վերածվում է հսկայական կինեմատոգրաֆիական գյուղի. հենց այսպես է փառատոնն անվանել նրա «հիմնադիր-հայր» Թիերրի Ֆրեմոն։ Փառատոնի հիմնական ծրագրում ներկայացված է 22 կինոնկար։ Առաջին օրը ցույց տրվեց բրազիլական ռեժիսոր Ֆերնանդո Մեյերլեյսի «Կուրություն» միստիկական թրիլերը, իսկ մայիսի 18-ին նախատեսվում է փառատոնի ամենակարեւոր իրադարձություններից մեկը՝ Սթիվեն Սպիլբերգի «Ինդիանա Ջոնսը եւ Բյուրեղապակյա գանգի թագավորությունը» բլոկբաստերի առաջնախաղը։ Ֆիլմի գլխավոր դերում 65-ամյա Խարիսոն Ֆորդն է։ Սակայն, քանի դեռ կինեմատոգրաֆիական մրցավազքի առաջատարները չեն որոշվել, քննարկման գլխավոր թեմաներից մեկը մնում է հանձնախմբի կազմը, որն այս տարի գլխավորում է ամերիկյան դերասան եւ ռեժիսոր Շոն Պեննը։ Թիերրի Ֆրեմոյի՝ նախագահի «դերում» նրան հրավիրելու որոշումը շատերի համար անակնկալ եղավ.Պեննը հայտնի է իր անկանխատեսելիությամբ։ Հանձնախմբում ընդգրկված են 4 տղամարդ եւ 4 կին։ Առաջին քառյակը կազմում են իտալական դերասան եւ ռեժիսոր Սերջիո Կաստելիտոն, մեքսիկացի Ալֆոնսո Կուարոն, ռեժիսոր եւ բեմադրող, ինչպես նաեւ ֆրանսիական եւ թայվանական ռեժիսորներ Ռաշիդ Բուշարեբը եւ Ապիշատպոնգ Վեյերասատակուլը։ Երկրորդ քառյակում գերմանական եւ ֆրանսիական դերասանուհիներ Ալեքսանդրա Մարիա Լարան է եւ Ժաննա Բալիբարը, ռեժիսոր եւ մուլտիպլիկատոր Մարիան Սատրապին (Ֆրանսիա-Իրան) եւ ամերիկաիսրայելական դերասանուհի Նատալի Պորտմանը։ Մի շարք ԶԼՄ-ներ նշել են Պորտմանի եւ Պեննայի հրեական ծագման, ինչպես նաեւ՝ հանձնախմբի կազմում իսրայելուհու եւ պարսկուհու ներկայության մասին (հիշեցնենք, որ Նատալի Պորտմանն ապրում եւ աշխատում է ԱՄՆ-ում, իսկ Մարիան Սատրապին՝ Ֆրանսիայում)։ Կաննում Նատալի Պրոտմանի երեւան գալուն նախորդել էր Էմիլիա Բրոնտեի վեպի սյուժեով «Ահեղ լեռնանցք» ֆիլմի նկարահանման ժամանակ սկիզբ առած սկանդալը։ Դերասանուհին մի քանի օր առաջ անսպասելիորեն թողել էր նկարահանման հրապարակը՝ հայտարարելով, որ մասնագիտական առումով իրեն պատշաճ «բարձրության վրա» չի զգում։ Ընդ որում՝ որոշ լրատվամիջոցներում երեւան են եկել տեղեկատվություններ այն մասին, որ Պորտմանն «Ահեղ լեռնանցք»-ին պարզապես գերադասել է մեկ ուրիշ նախագիծ։ Հարկ է նշել, որ կինոաստղերից բացի փառատոնում երեւան կգան նաեւ սպորտի աստղեր Մայկ Թայսոնը եւ Դիեգո Մարադոնան։ Ամերիկացի ըմբշամարտիկի եւ արգենտինացի ֆուտբոլիստի կենսագրություններն ընկած են Կաննում ներկայացվող երկու բեմագրերի հիմքում։ Փառատոնում տարբեր տարիներ Գրան-պրի եւ «Ոսկե դափնեճյուղ» ստացած 4 դափնեկիրներ Ատոմ Էգոյանը, Վիմ Վենդերսը եւ Դարդեն եղբայրներն այս տարի Կաննում կներկայացնեն իրենց նոր գործերը։ Բեմադրող Չառլի Կաուֆմանի ստեղծագործության («Լինել Ջոն Մալկովիչ», «Մաքուր բանականության հավերժական փայլը») սիրահարներին սպասում է նրա ռեժիսորական առաջնախաղը՝ «Սինեկդոխա, Նյու Յորք» կինոնկարը։ Սպասվում է, որ փառատոն կայցելեն Պենոլոպա Կրուսը, Խավյեր Բարդեմը, Սկարլետ Իոհանսոնը, Անջելինա Ջոլին, Բրեդ Պիտը, Բաստին Հոֆմանը, Ջեկի Չանը։ Ինտելեկտուալ Վոնգ Կար-Վայը կներկայացնի 1994թ. «Ժամանակի փոշին» ֆիլմի նորացված տարբերակը, իսկ Քվենտին Տարանտինոն՝ իր մաստեր- կլասը։ Քննադատներն արդեն առանձնացնում են փառատոնի «Ոսկե դափնեճյուղ» գլխավոր մրցանակի գլխավոր ֆավորիտին։ Դա ամերիկացի ռեժիսոր Քլինտ Իստվուդի «Նենգափոխում» ժապավենն է, որտեղ գլխավոր դերում հանդես է եկել Անջելինա Ջոլին։ Ընդսմին, Իստվուդին հեշտ հաղթանակ տանել, թերեւս, չհաջողվի։ Կաննի նախորդ կինոփառատոնի հաղթողներ, բելգիացիներ Դարդեն եղբայրները եւ Ստիվեն Սոդերբերգը, գերմանացի Վիմ Վերդենսը նույնպես որոշել են պայքարել փառատոնի գլխավոր մրցանակի համար։ Ակնկալվում է Գվինետ Պելտրոուի եւ Մադոննայի այցը կինոփառատոն։ Ռոման Պոլանսկին նույնպես կայցելի փառատոն՝ իր մասին ֆիլմը դիտելու։ Փառատոնի հանձնաժողովի կողմից ռուսական ֆիլմերն այս անգամ չեն ընտրվել՝ հիմնական ծրագրի շրջանակներում ներկայացնելու համար։ Սակայն փառատոնի շրջանակներում կկայանա ռեժիսոր Ալեքսեյ Գերման-Ավագի մաստեր- կլասը. նա կներկայացնի իր «Դժվար է լինել Աստված» նոր ֆիլմը։ Հայտնի է, որ փառատոնի գլխավոր՝ «Ոսկե դափնեճյուղ» մրցանակն այս տարի կհանձնի Ռոբերտ դե Նիրոն։

- .
Վերջին լուրերը, Մայիս 16, 2008
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԴԱՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՎ ԱԶՆԻՎ ԿԱԴՐԵՐԻ
.
Մայիսի 15-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են դատարանակազմության գործընթացին եւ «Ալրաղաց» ՓԲԸ-ին վերաբերող ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
332. ԻՆՉՊԵՍ ԵՎ ՍՊԱՍՎՈՒՄ ԷՐ, խորհրդարանական ընտրություններում ջախջախիչ հաղթանակ տարավ Վ. Սարգսյան-Կ. Դեմիրճյան տանդեմը։ Վ. Սարգսյանը գլխավորեց կառավարությունը, ...ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ ԿՀԱՆՁՆԻ ՌՈԲԵՐՏ ԴԵ ՆԻՐՈՆ
.
Մայիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 19-ն անց կեսին Կաննում բացվեց 61-րդ միջազգային կինոփառատոնը։ Ֆրանսիայի այս առողջարանային քաղաքը տասը օրով վերածվում է հսկայական կինեմատոգրաֆիական գյուղի. հենց այսպես ...ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
.
Այն, ինչ տեղի էր ունենում մեր երկրում վերջին ամիսներին, դժվար է մեկնաբանել լոկ որպես ներքաղաքական պայքար: Ակնհայտ է, որ Հայաստանում վերջին շրջանի ներքաղաքական զարգացումներն իրենց ողջ ավերիչ ներուժով անհետ—անք ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ` ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵԹԵՐԱԺԱՄ
.
Հայաստանի հանրային հեռուստատեսությունը սեպտեմբերից կմեծացնի ընդդիմությանը տրվող եթերաժամը, հայտնել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արցախի պետհամալսարանի ներկայիս ռեկտորի լիազորությունների ժամկետը շուտով կավարտվի եւ պետք է ընտրվի բուհի նոր ղեկավար։ Ի՞նչ աշխատանքներ են այս ուղղությամբ ...Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջապես այս տարի իշխանությունների կողմից անտառն ըմբռնվեց որպես սոցիալ-մշակութային արժեք, այլ ոչ միայն որպես փայտանյութ։ Մշակվում են ծրագրեր՝ ուղղված անտառվերականգնմանը։ Այդ հարցերի շուրջ զրուցեցինք ԼՂՀ ...ԻՍՐԱՅԵԼԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
.Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, 2008թ. մարտի 26-ի նիստում Հայոց ցեղասպանության հարցը քննարկման դնելու որոշում է կայացրել։ Թե ինչ ընթացք կունենան դեպքերը, ցույց կտա ժամանակը, բայց որ Իսրայելում ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 14-ին ստորագրել է հրամանագիր` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով ...ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՅԿԱԿԱՆԱՑՈՒՄ
.
Ինչ են գրում մեր մասին Ադրբեջանում «Զերկալո», Բաքու, 15 մայիսի Ադրբեջանում Քաղաքացիական հասարակության ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿՈՉ ԱՆՈՂ ՕՐԻՆԱԳԻԾ` ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
.
Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը չորեքշաբթի օրը օրինագիծ է ներկայացրել, որում Միացյալ Նահանգների նախագահին եւ պետքարտուղարին կոչ է արվում հորդորել Թուրքիային` ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ
.
Մայիսի 16-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ` «ԼՂՀ պատերազմի եւ աշխատանքի վետերաններ» կազմակերպության նախագահ ...ՓՈԽԱԴԱՐՁ ՏԵՂԵԿԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ
.
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր հանդիպել է ԼՂՀ խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության հետ։ Անմիջական մթնոլորտում շահագրգիռ խոսակցություն է ծավալվել երկրի ...ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ՝ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
.
Մայիսի 16-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՊՈՒՏԻՆԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻՈՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԻՑ
.ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱ՞Ն
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
.ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ
.ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
.«ՏԵՐ—ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ` ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵԹԵՐԱԺԱՄ
.ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԲՆԱԳԱՎԱՌ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

