
Հրատարակված է Մայիս 16, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
- 332. ԻՆՉՊԵՍ ԵՎ ՍՊԱՍՎՈՒՄ ԷՐ, խորհրդարանական ընտրություններում ջախջախիչ հաղթանակ տարավ Վ. Սարգսյան-Կ. Դեմիրճյան տանդեմը։ Վ. Սարգսյանը գլխավորեց կառավարությունը, իսկ Կ. Դեմիրճյանը՝ Ազգային ժողովը։ Այդ ընտրություններն ինձ համար հիշարժան են, ամեն ինչից բացի, նրանով, որ Վ. Սարգսյանի եւ Ս. Բաբայանի փոխհարաբերությունները հիմնովին փչացան... Սաստիկ փչացան նաեւ իմ հարաբերությունները Ս. Բաբայանի հետ։ Նա Հայաստանի մի քանի ԶԼՄ-ների հետ հարցազրույցում ինձ «խփնված» անվանեց։ Առիթ ծառայեց 99-ի մարտին, ընտրություններից մի քանի օր առաջ, «Իրավունք»-ում տպագրված իմ վերլուծական հոդվածը։ Նրա մեջ խոսքը գնում էր, հիմնականում, կուսակցությունների եւ նրանց լիդերների մասին։ Այնտեղ երկու խոսք կար նաեւ Ռ. Քոչարյանի հասցեին, իմ տեսակետից, հանուն օբյեկտիվության եւ ճշմարտության։ Իսկ լրագրողներն ինչպես լրագրողներ. նրանք համարյա բոլորն էլ սենսացիայի եւ «այրող փաստերի» տենչով են բռնված . կվերցնեն ու վերնագիր կդարձնեն Քոչարյանի մասին խոսքերը... Ու սկսվեց։ Օրվա ընթացքում, Ս. Բաբայանի պահանջով, հրավիրվեց ԱԺ նիստ, եւ ինձ զրկեցին պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Ս. Բաբայանի այդ քայլը ես ընդունեցի որպես բնականոն. նա պետք է ընտրություն կատարեր իմ եւ Երեւանի միջեւ... Բայց երբ նա առաջ գնաց իր այդ նկրտումներում, ուզում էր երկրով մեկ ինձ «հիմար» դուրս բերել, բոլոր հարաբերություններս խզեցի նրա հետ։ Այդ մասին՝ հետո։ Իսկ հիմա ցանկանում եմ այստեղ մեջբերել իմ հոդվածի տեքստը, որ գրվել է Վ. Սարգսյանի վարչապետության 100 օրից հետո եւ ՀՀ ու ԼՂՀ ղեկավարության գործունեությունից հիասթափությամբ է շնչում։ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 100 ՕՐԸ ԵՎ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 8 ՏԱՐԻՆ, ԿԱՄ ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ 333. ԻՄ ԽԻՍՏ ԴԱՏԱՎՃՌԻՑ (10 տարի) մի քանի օր առաջ դատավորը, բարեհամբույր ընդունելով մորս, հանգստացրեց նրան՝ ասելով, որ կանի ամեն ինչ՝ իր հնարավորության սահմաններում: Բայց, չգիտես ինչու, զրույցի վերջում ընդգծված ավելացրեց, «Ես մենակ չեմ, մենք երեքն ենք»: Իսկ առավել պարզ դարձնելու համար բարձրացրեց ձեռքը երկու ծալված մատով... Խեղճ իմ մայր, որտեղից նա՝ իր ողջ կյանքում կոմունիստական ճշմարտության, բարձրագույն իշխանության մաքրության (դատավորը ՀԽՍՀ Գերագույն դատարանի անդամ էր) հանդեպ հավատավոր այդ կինը, գուշակեր, որ նրան առաջարկվում էր բերել երեք հազար ռուբլի կաշառք: Դա հեռավոր 1968-ին էր: (Մի երկու տարի անց այդ դատավորին նշանակեցին ՀԽՍՀ Գերագույն դատարանի նախագահ)։ …1972 թվականին, երբ անցնում էի ուղղիչ փուլը, օպերատիվ բաժնի նորանշանակ պետին (որը իմ համերկրացին էր) մի անգամ հարցրի. «Հացից մոտիկ» այս տեղի համար ինչքա՞ն ես վճարել։ Նա, ինձ վստահելով, պատասխանեց՝ տասը հազար: Դրանից բացի, նա վեր—ներին պարբերաբար որոշակի գումար էր տալիս... 334. ՄԻՆՉԵՎ ԽՍՀՄ ՓԼՈՒԶՈՒՄԸ, 20-25 տարի կաշառակերությունը — պետական ունեցվածքի թալանը դարձել էին համատարած — համակարգված եր—ույթ: Բոլոր իրավապահ մարմինները, բացառությամբ ՊԱԿ-ի, — համարյա բոլոր պետական պաշտոնյաները ուղղակի կամ անուղղակի կապված էին կոռուպցիայի, կաշառակերության — պետական գանձարանի թալանի հետ: Ազնիվ մարդիկ եղել են — կլինեն, սակայն համակարգված կոռուպցիան — թալանը կարգավորված «կոնվեյեր» են. պիտի վերցնես — ինչ-որ բան էլ փոխանցես մյուսներին: Եթե որեւէ մեկը փորձի չմասնակցել այդ գործընթացին, ապա նա կամ պիտի հեռանա կամովին, կամ էլ կհեռացնեն: Առանձին բացառությունները չհաշված. դրանք լինում են բոլոր օրենքներում: Այդ չարագույժ հրեշը` հարկերի ու կամայականությունների կազմակերպված համակարգը, իր հերթին ծնեց նոր, ավելի սարսափելի հրեշի` համատարած անբարոյականություն, որը նման է կանաչ դաշտով անցած մորեխախմբի: 335. ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՍՏԻՊԵՑԻՆ ապրել ստի մեջ... Նա անզոր էր որ—է բան փոխելու —, կորցնելով որեւէ տեղ ճշմարտություն գտնելու հույսն ու հավատը, ստիպված ընդունեց իրեն պարտադրված խաղի կանոնները: Հասարակությունը դարձել էր պետությանը արյունաքամ անելու, ընդհանուրի (իր)թալանի հանցակիցը: Այդ թալանում նրան հատկացվել էր տիրոջ սեղանից պատառիկներ թռցնող սպասավորի դերը: Պետերը թալանում էին մեքենաներով — վագոններով, իսկ հասարակ ժողովուրդը` գյուղացիները, բանվորները — մնացածը՝ դույլերով, պայուսակներով կամ պարզապես իրենց վրա: Ձ—ավորվել էր հող, որն ի վիճակի էր արտադրել միայն չարիք, նոր հրեշներ, նոր հիմնախնդիրներ... Ցանկացած կամայական կառույց այդ հողի վրա, այդ հիմքի վրա, նույնիսկ տեսականորեն — գաղափարով շատ լավը, դատապարտված էր քայքայման... Լավագույն դեպքում այն կարող էր դիմանալ մինչ— առաջին լուրջ փորձությունը: 336.ԽԻՍՏ ԽՈՐԱՑՎԱԾ եւ այլանդակ այդ ամենակուլ սարդոստայնը, քրոնիկ-վարակիչ հիվանդության նման որպես ժառանգություն փոխանցվել էր նոր պետական կազմավորումներին, ոչ առանց նոր իշխանությունների օգնության — ակտիվ մասնակցության: Սակայն, ի տարբերություն բոլշ—իկների, որոնք ժառանգել էին քայքայված երկիր, այս (կամ՝ մեր) նոր առաջնորդները, կարծես թե՝ խելամիտ, գաղափարական, անձնազոհ (սկզբնական փուլում), նույնիսկ 2-3 ամիս չդիմացան` շփվելով շքեղ կյանքի հմայքներին... Հարձակվել են վիրավոր, արնահոս մարմնի վրա՝ հասցնելով նրան նոր, գուցե —՝ ավելի խոր վերքեր, քան՝ թշնամին: Թալանեցին այն ամենը, ինչի պահպանմանը, ամրապնդմանն ու բազմացմանը կոչված էին: Դա անցյալ չէ, դա ներկան է... Եվ դրա վերջը չի եր—ում: Այո, ի տարբերություն նոր առաջնորդների, բոլշ—իկները հավատարիմ մնացին իրենց գաղափարներին՝ այն չփոխելով սեփական նյութական բարօրության հետ, եւ ստեղծեցին ամուր — հարուստ պետություն... Եվ միայն տասնամյակներ անց սկսեցին ուտել այն, որպես բնական հետ—անք ցանկացած համակարգի կամ իշխանության, որը մենաշնորհել է ճշմարտության իրավունքը: 337. ՉՈՐՍ ԱՄԻՍ ԱՌԱՋ իշխանության եկավ նոր կառավարություն, ավելի ճիշտ՝ նոր Վարչապետ՝ մեծ իրավասություններով: Չեմ թաքցնում՝ այն ժամանակ ինձ մոտ մի փոքր հույս էր առկայծել: Դրա համար հիմքեր կային: Իմ հոգեբանությունն այսպես էր ենթադրում. 1. Ռ. Քոչարյանը, Կ. Դեմիրճյանը — Վ. Սարգսյանը, լինելով հասարակության աչքում կոռուպցիայի, թալանի հետ կապ չունեցող անձինք, (համենայն դեպս՝ ուղղակի) ազատ կարող էին միավորվել կարգ ու կանոնի հաստատման հարցում, քանզի համակարգված-զանգվածային կոռուպցիան բոլոր դժբախտություների — չարիքների արմատն է: - Լինելով խելամիտ մարդիկ (ոչ խելամիտը երբեք չէր հասնի նման բարձունքների)՝ նրանք, գիտակցելով դրության աղետալիությունը, իրենց մեջ պետք է հաղթահարեին սեփական անփոխարինելիության (հասարակական-քաղաքական պետքականության) մոլուցքը — գործեին որպես ճշմարիտ, անձնազոհ մարտիկներ՝ իրավիճակի պահանջով: -Անկեղծ կլինեն միմյանց նկատմամբ: Յուրաքանչյուր քայլը չեն կշռադատի սեփական բարեհարմարության տեսանկյունից... Մեր առաջնորդների նման դիրքորոշումը կշարունակվի գոնե մինչ— էական հաջողությունների հասնելը: 2. Վ. Սարգսյանը, որը պիտի դառնար կարգուկանոնի հաստատման գլխավոր ղեկակալը, օժտված է` ա. կազմակերպչական ունակություններով, բ. ազգային մտածողության ձգտումով, գ. որոշակի ինքնազոհողությամբ — ճգնաժամային պահերին պատասխանատվությունն իր վրա վերցնելու կարողությամբ, դ. հասարակության բոլոր, կամ՝ գրեթե բոլոր ուժերի վստահության քվեով... Թվում է՝ ուրիշ էլ ի՞նչ է պետք: Բացի այդ՝ պատերազմի — անհոգության ողջ ընթացքում նա մտնում է քաղբյուրոյի կազմի մեջ, գտնվում է Նախագահների կողքին, այսինքն ներսից գիտեր աղետալիության աստիճանն ու վարակվածության տեղամասերի քարտեզը: Եվ եթե լավատեղյակության նման պայմաններում Ազգի — Պատմության առջ— պատասխանատվություն է վերցնում — իր ուսերը «դեմ տալիս» ծռված եւ ուր որ է՝ փլվող Շենքին, հետ—աբար, Վ. Սարգսյանն ունի ընկնող շենքի հիմքը նորացնելու կամ ամրացնելու դեղատոմսը։ Որպեսզի արագ — արժանապատվորեն ազատի ուսերը, մեջքը — իրեն՝ ամբողջությամբ: Ու նաեւ՝ ինձ թվում էր, որ իր անկեղծ ու գաղափարական համբավի շնորհիվ, ինչպես նա— լինելով բնավորությամբ մարդամոտ, Վ. Սարգսյանը, ի տարբերություն ուրիշների, չի վախենա Գործում նոր մարդկանց ընդգրկել կողքից: Ներգրավել, ընդգրկել Ազգի առողջ — գիտակից բոլոր ուժերին: Չէ՞ որ կադրերը պետության արյունն են: Եթե արյունը վարակված է, անմտություն է փորձել մարմնի այլ մասերի բուժումը, առաջին հերթին չփոխելով արյունը... 338. ԱՎԱ՜Ղ, ԻՄ ՀՈՒՅՍԵՐԸ ՉԱՐԴԱՐԱՑԱՆ: Դատեցեք ինքերդ: Մարդը, օժտված լինելով ներքին գործերում համարյա անսահմանափակ իշխանությամբ, 7-միլիոնանոց ազգին դիմում է զարմացած-զայրացած տոնով.- Դուք հասկանո՞ւմ եք, իշխանության վերին օղակներում չկա գոնե քսան մարդ, որ պետական շահերը ավելի բարձր դասի, քան՝ անձնականը... Բայց, պարոնայք, անհեթեթություն է ստացվում, կադրերի ճիշտ ընտրությունն ու նշանակումը Վարչապետի (այն էլ ինչպիսի) առաջնահերթ — ուղղակի գործառույթն են: Գուցե նա ուզում է ասել, որ մեր ազգը մի ակնթարթում աղքատացել է բարոյապես — մտավոր: Յոթ միլիոնանոց ժողովրդի մեջ չկարողանալ գտնել բարոյական — գործիմաց 700 մա՞րդ. դա կամ անկարողություն է, կամ՝ չկամություն: Երրորդ տարբերակ չկա: Պատճառը հայտնի է բոլորին, պարզ, ինչպես Քրիստոսի տասը պատվիրանները: Վարչապետը, ինչպես — Նախագահը, փնտրում են ոչ այնտեղ, որտեղ պետք է: Փնտրում են իրենց կողքին, որտեղ ամեն ինչ վաղուց սպառվել է ... Նրանց` թե՛ ներկայի, թե՛ նախկինների, թե՛ ավելի նախկինների գլխավոր սխալը կայանում է նրանում, որ պատասխանատու պաշտոններում ցանկացել եւ ցանկանում են տեսնել (ունենալ) հարմարվող- ճկվող մեջքերով (կամ իրենց չհակաճառող) մարդկանց — միաժամանակ նմաններից պահանջում բարոյականություն — սկզբունքայնություն: Իսկ դա համարժեք է շուն ունենալու ցանկությանը, որը պետք է միաժամանակ կովի կաթ տա: Սուտը սուտ է ծնում: Կադրային հարցը հիմնարար հարց է: Դա միաժամանակ — լակմուսի թուղթ է պետական գործչի, քաղաքագետի — ընդհանրապես ցանկացած ոլորտի ղեկավարի համար: « Ես, ի տարբերություն իմ պապի, չեմ տարբերում՝ որտեղ է գտնվում կարբյուրատորը, որտեղ՝ կուտակիչը, բայց ես կարողանում եմ ընտրել — ճիշտ տեղաբաշխել մարդկանց»,- ասում էր Հենրի Ֆորդ-Կրտսերը: 339. ԱՆՑԵԼ Է 4 ԱՄԻՍ՝ բավականաչափ ժամանակ՝ Կառավարության աշխատանքի հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները որոշելու համար: Ուղղությունը թողնվել է նախկինը: Կարկատում են մեկ՝ այստեղ, մեկ՝ այնտեղ, հաճախ էլ՝ իրար վրա, հիմնովին վերանորոգելու փոխարեն: Ընտրվել է ոչ թե ընկնող շենքի հիմքի նորացման — ամրացման, այլ՝ առանձին բնակարաների, հարկերի կամ ծածկի անօգուտ վերանորոգման ուղղությունը: Վիրահատելու փոխարեն փնտրում- խնդրում են ցավազրկող միջոց. բանն այնտեղ է հասել, որ սկսել են ծեծել... թուրքի դուռը: Միայն թե հասնեն ժամանակավոր, խաբուսիկ բարեկեցության, միայն թե թուլացնեն հասարակության լարվածությունը։ Ցանկացած, բայց ոչ ճշմարիտ ճանապարհով: Իսկ դա առավել քան անհեռատես քաղաքականություն է: Միթե՞ չեն հասկանում։ Գոնե… ինչ-որ բան, ինչ-որ մեկը: Ինձ թվում է՝ Վ.Սարգսյանը սխալմամբ կարծում է, հույսեր փայփայում, թե իր մեծ, անսասան իշխանությունը, անձնական անկաշառ դիրքը (գաղափարին նվիրվածության առումով), եռանդը, կամքն ու ամուր ձեռքն ի վիճակի են ինչ-որ ձ—ով փոխել իրավիճակը… ...Գայլերին թողնելով ոչխարանոցի հսկողությունը (իբր գայլերին ասվել է, որ նրանք անցնեն խոտակերության, ոչխարներին չեն դիպչի), Կառավարությունն ու Նախագահն իրենց ողջ եռանդը — հնարավորություններն ուղղում են նոր ոչխարների ձեռքբերմանը, — նույնիսկ ջանում, որ նրանք լինեն զտարյուն: Ե՛վ ծիծաղ է, —՛ լաց: Իմ կարծիքով՝ միայն լաց: Բայց չէ՞ որ լրիվությամբ ինքնաներդրվելու դեպքում կարելի է բարեկարգել ոչխարանոցը, հեռացնել գայլերին (մի լավ թափ տալով նրանց՝ ի խրատ մյուսների — հանուն արդարության հաղթանակի, ուրեմն —՝ երկրում կարգուկանոնի հաստատման), իսկ ոչխարներն իրենք հաճույքով կխնդրեն նման ոչխարանոցներ: Ուրիշ էլ ի՞նչ է պետք: ա. Եվ... նույն այդ Համաշխարհային հանրությունն իրոք կհարգի մեզ՝ ինչպես մի երկրի, որը լուծել է, ավելի ճիշտ, ընդունակ է լուծել խնդիրներ, որոնք ի վիճակի չեն լուծել հետխորհրդային մյուս երկրները, նույնիսկ Ռուսաստանը: Կհարգեն կամքի — նպատակաուղղվածության համար: բ. Սփյուռքը ձեռք կբերի երկրորդ շնչառությունը, նրան կվերադառնան 88-ի եռանդն ու ոգեւորությունը՝ դրանից բխող բոլոր հետ—անքներով: գ. Թշնամու անհաշտ դիրքորոշումը կսկսի խարխլվել... դ. Ժամանակն է հիշել Աստծուն (բայց ոչ կեղծ հոգ—որականներին), ավելի ճիշտ, Նա չի հապաղի իր ուշադրությունը, բարյացակամությունն ուղղել դեպի մեր կողմը: Մեր գործերի կողմը՝ նույնպես: Շարունակելի

- .
Վերջին լուրերը, Մայիս 16, 2008
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԴԱՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՎ ԱԶՆԻՎ ԿԱԴՐԵՐԻ
.
Մայիսի 15-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են դատարանակազմության գործընթացին եւ «Ալրաղաց» ՓԲԸ-ին վերաբերող ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
332. ԻՆՉՊԵՍ ԵՎ ՍՊԱՍՎՈՒՄ ԷՐ, խորհրդարանական ընտրություններում ջախջախիչ հաղթանակ տարավ Վ. Սարգսյան-Կ. Դեմիրճյան տանդեմը։ Վ. Սարգսյանը գլխավորեց կառավարությունը, ...ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ ԿՀԱՆՁՆԻ ՌՈԲԵՐՏ ԴԵ ՆԻՐՈՆ
.
Մայիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 19-ն անց կեսին Կաննում բացվեց 61-րդ միջազգային կինոփառատոնը։ Ֆրանսիայի այս առողջարանային քաղաքը տասը օրով վերածվում է հսկայական կինեմատոգրաֆիական գյուղի. հենց այսպես ...ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
.
Այն, ինչ տեղի էր ունենում մեր երկրում վերջին ամիսներին, դժվար է մեկնաբանել լոկ որպես ներքաղաքական պայքար: Ակնհայտ է, որ Հայաստանում վերջին շրջանի ներքաղաքական զարգացումներն իրենց ողջ ավերիչ ներուժով անհետ—անք ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ` ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵԹԵՐԱԺԱՄ
.
Հայաստանի հանրային հեռուստատեսությունը սեպտեմբերից կմեծացնի ընդդիմությանը տրվող եթերաժամը, հայտնել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արցախի պետհամալսարանի ներկայիս ռեկտորի լիազորությունների ժամկետը շուտով կավարտվի եւ պետք է ընտրվի բուհի նոր ղեկավար։ Ի՞նչ աշխատանքներ են այս ուղղությամբ ...Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջապես այս տարի իշխանությունների կողմից անտառն ըմբռնվեց որպես սոցիալ-մշակութային արժեք, այլ ոչ միայն որպես փայտանյութ։ Մշակվում են ծրագրեր՝ ուղղված անտառվերականգնմանը։ Այդ հարցերի շուրջ զրուցեցինք ԼՂՀ ...ԻՍՐԱՅԵԼԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
.Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, 2008թ. մարտի 26-ի նիստում Հայոց ցեղասպանության հարցը քննարկման դնելու որոշում է կայացրել։ Թե ինչ ընթացք կունենան դեպքերը, ցույց կտա ժամանակը, բայց որ Իսրայելում ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 14-ին ստորագրել է հրամանագիր` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով ...ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՅԿԱԿԱՆԱՑՈՒՄ
.
Ինչ են գրում մեր մասին Ադրբեջանում «Զերկալո», Բաքու, 15 մայիսի Ադրբեջանում Քաղաքացիական հասարակության ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿՈՉ ԱՆՈՂ ՕՐԻՆԱԳԻԾ` ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
.
Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը չորեքշաբթի օրը օրինագիծ է ներկայացրել, որում Միացյալ Նահանգների նախագահին եւ պետքարտուղարին կոչ է արվում հորդորել Թուրքիային` ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ
.
Մայիսի 16-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ` «ԼՂՀ պատերազմի եւ աշխատանքի վետերաններ» կազմակերպության նախագահ ...ՓՈԽԱԴԱՐՁ ՏԵՂԵԿԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ
.
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր հանդիպել է ԼՂՀ խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության հետ։ Անմիջական մթնոլորտում շահագրգիռ խոսակցություն է ծավալվել երկրի ...ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ՝ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
.
Մայիսի 16-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՊՈՒՏԻՆԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻՈՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԻՑ
.ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱ՞Ն
.ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
.ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
.«ՏԵՐ—ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ` ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵԹԵՐԱԺԱՄ
.ՀԱՊԱՂԵԼԸ ՆԵՐՈՒՄ ՉՈՒՆԻ
ԱՐԱՐԱՏ ԲԱՐՍԵՂՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

