
Հրատարակված է Մայիս 15, 2008
ՊԵՏՔ Է ԿԱՍԵՑՆԵԼ ՆԱՀԱՆՋԸ
- …Ցավոք, անցած տարիների ընթացքում մեզանում գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում ձեւական-պաշտոնական մոտեցումը հայրենասիրական դաստիարակության հետ կապված խնդիրների հանդեպ: Դրանց մասին սովորաբար վերհիշում ենք՝ որեւէ կարեւոր հոբելյանի հետ կապված: Որպես կանոն, «Հայլուրով» ցուցադրվում են պատմական խրոնիկայի կադրեր, այնուհետեւ էկրանը տրամադրվում է խիստ պարզունակ հայրենասիրական ճառ արտասանող մի ոչ այնքան գրագետ քաղաքական գործչի կամ էլ անցյալի մասին խորհրդային շրջանին բնորոշ կաղապարներով դատողություններ անող պատմաբանի, ու դրանով հարցը լուծված է համարվում: Նկատվում է հասարակության ակտիվ մասի եւ, առաջին հերթին, երիտասարդության մի կարեւոր հատվածի վերաբերմունքի փոփոխությունը ազգային արժեքների հանդեպ: Նոր հազարամյակ թեւակոխած հայ երիտասարդության շրջանում նկատվում է Ղարաբաղյան պատերազմի բովով անցած 1990-ականների սերնդին բնորոշ հայրենասիրական տրամադրությունների անկում: Այս երեւույթի հետեւանքներից է երիտասարդության մի մասի ակտիվ մասնակցությունը վերջին խորհրդարանական ու նախագահական ընտրությունների շրջանում ամենեւին էլ ոչ հայրենասիրական կարգախոսներով հանդես եկող ուժերի ու գործիչների ընտրարշավին: Պետությունը մինչ օրս փաստորեն չի իրականացնում հայրենասիրական գաղափարների ու ազգային արժեքների հետեւողական քարոզչություն, ինչը նրա պարտականությունների կարեւոր մասն է: Ցանկացած, նույնիսկ հզոր ու ժողովրդավարական երկրներում, որոնց ամենեւին էլ չի սպառնում արտաքին թշնամին, գոյություն ունեն ազգային-պետական արժեքների, գաղափարախոսության, կենցաղի ու բարոյական նորմերի քարոզչությամբ զբաղվող կառույցներ եւ նրանց անհրաժեշտ մշակումներ մատակարարող ուղեղային կենտրոններ: Մինչդեռ մեզանում անգամ պետական հեռուստաալիքը ապահովված չէ նման մասնագիտական խմբերի մշակումներով, իսկ հաղորդավարներն ու լրագրողների մեծ մասը տարրական գիտելիքներ իսկ չունի Հայոց պատմության ու մշակույթի մասին: Է՛լ ավելի անմխիթար է վիճակը քաղաքական դաշտում, ուր հայրենասիրական գաղափարների արմատավորման գործին վերջին շրջանում փոխարինելու է եկել խիստ պարզունակ նյութապաշտությունը: Առավելագույնը, որ արվում է, պետական հայրենասիրությանը միայն հեռավոր աղերս ունեցող խմբակային ու նեղ-կուսակցական հայեցակետերի ու մոտեցումների քարոզչությունն է՝ մեր ոչ վաղ անցյալի նշանավոր հայրենասերներին «իմ-ի ու քո-ի» բաժանելու միջոցով: Իսկ ահա սնկի նման բազմացած հասարակական կազմակերպությունների եւ իրավական կարգավիճակ ունեցող զանազան հայրենակցական միությունների ներսում գերիշխող միտումը տեղայնական բնույթի հայրենասիրությունն է՝ «փոքր հայրենիքի» փառաբանման ու գովեստի տեսքով: Ստացվում է, որ մեր երկրում առողջ հայրենասիրության արմատավորման գործը բարձիթողի վիճակում է հայտնվել, եւ եթե չլինեին պատմական հիշողության արթնացման պահերը, ապրիլի 24-ը, մայիսի 9-ը կամ՝ 28-ը, ապա ոմանք դժվար թե հիշեին անցյալն ու հպարտանային նրանով: Մինչդեռ նոր սերնդի հայրենասիրական դաստիարակության եւ ազգային արժեքների քարոզչության գործը պետք է դառնա պետության ու հասարակության ամենօրյա հոգածության առարկա: Պետությունը պետք է ունենա հայրենասիրական դաստիարակության որոշակի հայեցակարգ եւ նրա արմատավորման համար անհրաժեշտ վերլուծական ու քարոզչական կառույցներ:

- ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջին լուրերը, Մայիս 15, 2008
ՔԱՇԱԹԱՂՈՒՄ ԼՈՒՐՋ ԾՐԱԳՐԵՐ ԿԱՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ
.
Բերձորում ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երեկ ներկայացրեց Քաշաթաղի շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Կամո Մարտիրոսյանին։ Շրջանային ակտիվի հավաքում հրապարակելով ...ԱԺ ՆԻՍՏՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Մայիսի 14-ի ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկման էին դրված «Վիճակախաղերի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ — փոփոխություններ կատարելու մասին», «ԼՂՀ- ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱ՞Ն
.
« Զերկալո», Բաքու Մայիսի 12-ին լրացավ Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի միջեւ կրակի ...ՀՈԳԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ
ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության հարցերի բաժինը (պատասխանատու` Լենա Սուլեյմանյան) եւ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի եկեղեցասեր երիտասարդական միությունը ...ՄՇԱԿՈՒՅԹԸ ՉՊԵՏՔ Է ԿՑՈՐԴ ԼԻՆԻ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Այն հարցին, թե իր հետ դրական ինչ է բերել անցած տարվա աշնանը մշակույթի ոլորտի վարչական բաժանումը կրթության ոլորտից, Հադրութի շրջվարչակազմի մշակույթի բաժնի վարիչ Երմոնյա Զաքարյանն ասաց. «Մշակույթը ...ՀԱՊԱՂԵԼԸ ՆԵՐՈՒՄ ՉՈՒՆԻ
ԱՐԱՐԱՏ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ինչո՞ւ են դանդաղ շինարարության տեմպերը Շուշիում Հետտոնական Շուշին կրկին խրվեց առօրյա գործ ու հոգսերի մեջ: Անցած 16 տարիներին կատարվածի ու դեռ անելիքների ...ՊԵՏՔ Է ԿԱՍԵՑՆԵԼ ՆԱՀԱՆՋԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
…Ցավոք, անցած տարիների ընթացքում մեզանում գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում ձեւական-պաշտոնական մոտեցումը հայրենասիրական դաստիարակության հետ կապված ...ԱՐՊՀ-ՈՒՄ ՍԿՍՎԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մայիսի 15-ից Արցախի պետական համալսարանում սկսվեցին 2008թ. ավարտական պետական քննությունները, որոնք կտեւեն մինչեւ հունիսի 6-ը։ Առաջին օրը շրջանավարտները քննություն հանձնեցին ութ մասնագիտություններից։ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
.ՎՈՒԱՄ-Ը,ԱՐԴՅՈ՞Ք, ՄԻ ՏԱՌ ԷԼ Է ԿՈՐՑՆՈՒՄ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿՈՐՔԱՆՈՎ Է ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆՇԱՆՏԱԺԻ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Լեոնիդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆՇՎԵՑ ԼՂՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 15- ԱՄՅԱԿԸ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՊՈՒՏԻՆԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻՈՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԻՑ
.ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱ՞Ն
.ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ
.ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
.«ՏԵՐ—ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
.
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԲՆԱԳԱՎԱՌ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1827 Հարություն Ալամդարյանը հայրենասիրական ճառ է արտասանում ռազմաճակատ մեկնողների առջև:
- 1913 Մահացավ ժողովրդական բարքերից վերցրած վեպերի հեղինակ, «Սուրհանդակ» և «Մանզումիի Էֆքիստի» թերթերի խմբագիր Քասիմը:
- 1916 Մահացավ հայդուկապետ և ժողովրդական հերոս Քեռին:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Ալեքսանդրապոլը:
- 1920 Մահացավ դերասան Օվի Սևումյանը:
- 1930 Մահացավ դոկտոր Ֆրիտյոֆ Նանսենը: Նրա գաղթականական գրասենյակները ծանոթ են ամենքին:
- 1946 Երևանում մահացավ ՀԽՍՀ ժողովրդական դերասան Գրիգոր Ավետյանը: (Ծնվ. 1870թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

