
Հրատարակված է Մայիս 15, 2008
ՄՇԱԿՈՒՅԹԸ ՉՊԵՏՔ Է ԿՑՈՐԴ ԼԻՆԻ
- Այն հարցին, թե իր հետ դրական ինչ է բերել անցած տարվա աշնանը մշակույթի ոլորտի վարչական բաժանումը կրթության ոլորտից, Հադրութի շրջվարչակազմի մշակույթի բաժնի վարիչ Երմոնյա Զաքարյանն ասաց. «Մշակույթը կցորդ չպետք է լինի որեւէ ոլորտի, ինչպես դա եղավ վերջին տարիներին։ Մշակույթով են որոշվում տվյալ ժողովրդի զարգացման մակարդակը, ինքնատիպությունը, ոգին։ Եվ ժողովրդի ոգին արտահայտող այդ մշակույթը, ինչը շատ վիրավորական ու անընդունելի է, մե՛րթ առանձնացնում, մե՛րթ միացնում են որեւէ ոլորտի, կարեւոր չէ՝ որին։ Գրադարանները, ակումբները, մշակույթի տները, ստեղծագործական կոլեկտիվները, այսինքն՝ մշակույթի այն օջախները, որոնք կրում եւ քարոզում են այդ մշակույթը, պետք է դառնան այդ ոլորտի հենց կցորդները, ինչը, ցավոք, մինչեւ օրս չկա»։ Ընթերցողին հիշեցնենք, որ ԼՂՀ անկախության հռչակումից հետո կրթության եւ մշակույթի ոլորտը ոչ մեկ անգամ է միացվել եւ անջատվել (տնտեսելո՞ւ, թե՞ ավելի արդյունավետ զարգացման նկատառումներով...)։ Վերջին անջատումը տեղի ունեցավ 2007թ. հոկտեմբերին։ Արդյունքում ի՞նչ փոխվեց։ Ե.Զաքարյանի խոսքերով, բաժանումն ինքնին ուրախալի փաստ է, եւ այն միայն ողջունել կարելի է, քանի որ ավելի ճկուն կերպով կարելի է կատարել բաժնի վրա դրված գործառույթները։ Սակայն դժվար է ասել, թե մշակույթի համակարգի կառուցվածքում, աշխատանքի յուրահատկություններում սկզբունքային փոփոխություններ են եղել։ Գյուղական ակումբները, մշակույթի տները, մշակութային նշանակության մյուս օբյեկտները ինչպես ենթարկվում էին համայնքներին (որոնք ի վիճակի չեն վերջիններիս օգնել այս կամ այն հարցը լուծելու), այնպես էլ շարունակում են ենթարկվել։ Իսկ մշակույթի բաժինը ինչպես կատարում էր նույն այդ մշակութային օբյեկտների վերահսկողության եւ մեթոդական օգնության գործառույթները, իրավունք չունենալով մասնակցել դրանց գործունեության, իրենց առջեւ ծագած խնդիրների լուծման հարցերին, այնպես էլ առայսօր շարունակում է կատարել նույն գործառույթները։ Պարզապես ոլորտի առանձնացումը, տիկին Զաքարյանի համոզմամբ, յուր ժամանակին ոչինչ չի տվել եւ այս անգամ էլ չի տա։ Ժամանակն է վերանայել մշակույթի հանդեպ վերաբերմունքը, դիրքորոշումը։ «Մի՞թե ժողովուրդը կարող է ապրել առանց մշակույթի,- հուզված հարցնում է տիկին Զաքարյանը։- Գյուղական ակումբների գործունեությունը, որոնք լավ թե վատ կազմակերպում էին գյուղի կյանքը, այսօր համարյա հասել է զրոյի։ Վերականգնվող (Խանձաձոր, Առաքել, Բանազուր...) բնակեցվող (Այգեստան, Արտաշեն...) գյուղերում ընդհանրապես ակումբի շենք չկա։ Որոշ գյուղերում (Տող, Ուխտաձոր, Ակնաղբյուր...) շենքերն այնքան են տուժել հրետակոծությունից եւ գնդակոծությունից, որ դրանք պետք է հիմնանորոգել կամ էլ նորը կառուցել։ Միայն Ազոխ, Դրախտիկ, Մեծ Թաղեր գյուղերի ակումբները քիչ թե շատ պահպանվել են, չնայած դրանք էլ վերանորոգման կարիք ունեն։ Հադրութի մշակույթի տունն է միայն, որ հիմնովին վերանորոգված է, եւ այնտեղ կարող ենք շրջանի մասշտաբով մեծ թե փոքր մշակութային միջոցառումներ կազմակերպել։ Որքանո՞վ էր արդարացված ակումբների, մշակույթի տների փոխանցումը տեղական համայնքներին, եթե վերջիններս իրենց տնտեսական թուլության պատճառով ի վիճակի չեն (ոչ այն ժամանակ, ոչ հիմա) լուծել առաջինների հիմնախնդիրը։ Ավելին՝ ակումբների տնօրենների պաշտոններում նշանակվում են ոչ թե մասնագետներ, իրազեկ մարդիկ, այլ համայնքի ղեկավարի ընկեր-բարեկամներ։ Իսկ եթե մշակութային այդ օբյեկտները ենթարկվեին մշակույթի նախարարության համապատասխան կառույցներին, մենք ինքներս կկարգավորեինք նրանց աշխատանքը՝ այո պաշտոններում նշանակելով համապատասխան կրթություն ու գիտելիքներ ունեցող անձանց՝ համապատասխանաբար էլ նրանցից որակյալ աշխատանք կպահանջեինք։ Ահա արդեն քանի տարի վերահսկում ենք մարդկանց, որոնց մեծ մասը հիմնականում ոչինչ չի հասկանում իր գործից։ Ես գրում եմ իմ դիտողությունները, սակայն այդ ամենը մնում է թղթի վրա։ Ամբողջ անհեթեթությունն այն է, որ ես իրավունք չունեմ նրանց ազատել աշխատանքից՝ սեփական գործին անբարեխիղճ վերաբերվելու կամ անկարողության հիմնավորումով։ Եվ այդ անհեթեթությունը տարիներով չի փոխվում»։ Տիկին Զաքարյանը համոզված է, որ ոչ միայն մշակութային նշանակության օբյեկտները պետք է վերաենթարկեցվեն մշակույթի նախարարությանը (ինչպես եղել է նախկինում), այլեւ գյուղական ակումբներում անհրաժեշտ է վերականգնել գեղարվեստական ղեկավարի հաստիքը (այսօրվա դրությամբ, ակումբներում գոյություն ունի երկու հաստիք՝ տնօրենի եւ հավաքարարի - Ս.Բ.)։ «Առանց գեղարվեստական ղեկավարի ինչպե՞ս կարելի է կազմակերպել այս կամ այն միջոցառումը։ Էլ ի՞նչ զարմանալի բան կա, երբ այդ միջոցառումն անցկացնում է գործին անտեղյակ մարդը։ Ինձ ասում են, թե առայժմ ընթանում է դպրոցաշինությունը։ Դա, իհարկե, շատ կարեւոր է. առանց դպրոցի գյուղը՝ ինչպես առանց թթվածնի։ Բայց առանց ակումբի էլ գյուղական կյանքը կյանք չէ։ Չէ՞ որ կարելի է առաջնորդվել հետեւյալ համաչափությամբ. երեք դպրոց կառուցելուց հետո մեկ ակումբ կառուցել, դրանով իսկ գոնե ինչ-որ չափով թեթեւացնել այն ծանր իրավիճակը, որն ստեղծվել է գյուղական վայրերում՝ մշակույթի բնագավառում»,- ասաց մեր զրուցակիցը։ Լինելով բավականին տեղյակ այդ իրավիճակին՝ բերեմ միայն մեկ ցուցանիշ։ Հանրապետության գյուղական բնակավայրերի 80 տոկոսում ակումբներ կամ չկան, կամ չեն գործում։ Այդուհանդերձ, ակումբային աշխատանքը պետք է տարվի, եւ մշակույթի շրջանային բաժինը համապատասխանաբար պետք է վերահսկի այդ աշխատանքը։ Ողջ այդ աշխատանքը կատարում է բաժինը՝ իր երեք աշխատակիցներով՝ վարիչը, գլխավոր եւ առաջատար մասնագետները, ինչպես նաեւ վարորդը՝ իր վաղուց ժամկետանց ավտոմեքենայով, որի շնորհիվ, սակայն, բաժնի աշխատակիցները կարողանում են հասնել շրջանի գյուղերը։ Ինքնուրույն դարձած բաժինը փաստաթղթերի գրագետ (իրավական առումով) վարման համար չունի իր կնիքը, եւս մեկ հիմնախնդիր է մատնանշում տիկին Զաքարյանը։ Բայց այդ հիմնախնդիրը մոտ ապագայում կլուծվի։ Չնայած վերոհիշյալ խնդիրներին՝ մշակույթի բաժինը ձգտում է միջոցառումները շրջանի մասշտաբով կազմակերպել պատշաճ մակարդակով։ Եվ դրանց հաջող անցկացման գործում մեծ է ժողգործիքների «Դիզակ» շրջանային համույթի դերը, շրջանի մշակութային կյանքի դրական կողմերն է նշում Ե. Զաքարյանը։ Համույթը պլանային միջոցառումներից դուրս ամիսը մեկ համերգներ է տալիս այն գյուղերում, որտեղ ակումբները պահպանվել են կամ համապատասխան դահլիճներ կան։ Իսկ համույթին հաջողվում է իրականացնել իր գործունեությունը, որովհետեւ գտնվում է մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում, որն օգնում է նրան երաժշտական գործիքների, ազգային տարազի ձեռքբերման հարցում։ Տիկին Զաքարյանը բավականությամբ նշեց, որ շրջանի քիչ թե շատ պահպանված՝ Մեծ Թաղերի եւ Ազոխի ակումբներին նախարարությունը տրամադրել է երաժշտական գործիքներ՝ դհոլներ եւ դաշնամուր։

- ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջին լուրերը, Մայիս 15, 2008
ՔԱՇԱԹԱՂՈՒՄ ԼՈՒՐՋ ԾՐԱԳՐԵՐ ԿԱՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ
.
Բերձորում ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երեկ ներկայացրեց Քաշաթաղի շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Կամո Մարտիրոսյանին։ Շրջանային ակտիվի հավաքում հրապարակելով ...ԱԺ ՆԻՍՏՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Մայիսի 14-ի ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկման էին դրված «Վիճակախաղերի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ — փոփոխություններ կատարելու մասին», «ԼՂՀ- ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱ՞Ն
.
« Զերկալո», Բաքու Մայիսի 12-ին լրացավ Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի միջեւ կրակի ...ՀՈԳԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ
ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության հարցերի բաժինը (պատասխանատու` Լենա Սուլեյմանյան) եւ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի եկեղեցասեր երիտասարդական միությունը ...ՄՇԱԿՈՒՅԹԸ ՉՊԵՏՔ Է ԿՑՈՐԴ ԼԻՆԻ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Այն հարցին, թե իր հետ դրական ինչ է բերել անցած տարվա աշնանը մշակույթի ոլորտի վարչական բաժանումը կրթության ոլորտից, Հադրութի շրջվարչակազմի մշակույթի բաժնի վարիչ Երմոնյա Զաքարյանն ասաց. «Մշակույթը ...ՀԱՊԱՂԵԼԸ ՆԵՐՈՒՄ ՉՈՒՆԻ
ԱՐԱՐԱՏ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ինչո՞ւ են դանդաղ շինարարության տեմպերը Շուշիում Հետտոնական Շուշին կրկին խրվեց առօրյա գործ ու հոգսերի մեջ: Անցած 16 տարիներին կատարվածի ու դեռ անելիքների ...ՊԵՏՔ Է ԿԱՍԵՑՆԵԼ ՆԱՀԱՆՋԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
…Ցավոք, անցած տարիների ընթացքում մեզանում գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում ձեւական-պաշտոնական մոտեցումը հայրենասիրական դաստիարակության հետ կապված ...ԱՐՊՀ-ՈՒՄ ՍԿՍՎԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մայիսի 15-ից Արցախի պետական համալսարանում սկսվեցին 2008թ. ավարտական պետական քննությունները, որոնք կտեւեն մինչեւ հունիսի 6-ը։ Առաջին օրը շրջանավարտները քննություն հանձնեցին ութ մասնագիտություններից։ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԹԵՐԹԸ` ԿՅԱՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՅԵԼԻ
.ԱՐՑԱԽԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԶՈՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ
.«ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-Ը ԲՈՂՈՔՈՒՄ Է
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆԳԻՏԱԿՑԵԼՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԹԵՐՑՈՂԻ ԱՌՋԵՎ
.ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԱՐՓԵՆ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԻՑ
.ՊՈՒՏԻՆԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻՈՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ
.
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱ՞Ն
.ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ
.«ՏԵՐ—ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
.
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԲՆԱԳԱՎԱՌ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1827 Հարություն Ալամդարյանը հայրենասիրական ճառ է արտասանում ռազմաճակատ մեկնողների առջև:
- 1913 Մահացավ ժողովրդական բարքերից վերցրած վեպերի հեղինակ, «Սուրհանդակ» և «Մանզումիի Էֆքիստի» թերթերի խմբագիր Քասիմը:
- 1916 Մահացավ հայդուկապետ և ժողովրդական հերոս Քեռին:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Ալեքսանդրապոլը:
- 1920 Մահացավ դերասան Օվի Սևումյանը:
- 1930 Մահացավ դոկտոր Ֆրիտյոֆ Նանսենը: Նրա գաղթականական գրասենյակները ծանոթ են ամենքին:
- 1946 Երևանում մահացավ ՀԽՍՀ ժողովրդական դերասան Գրիգոր Ավետյանը: (Ծնվ. 1870թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

