
Հրատարակված է Մայիս 15, 2008
ՀՈԳԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
- ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության հարցերի բաժինը (պատասխանատու` Լենա Սուլեյմանյան) եւ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի եկեղեցասեր երիտասարդական միությունը (պատասխանատու` Սամվել սարկավագ Մկրտչյան) Արցախի տարբեր բնակավայրերում համատեղ կազմակերպում են միջոցառումներ «Հոգեւոր անվտանգություն» թեմայով: Իսկ ի՞նչ է հոգեւոր անվտանգությունը: Յուրաքանչյուր ազգ ձգտում է հավերժության եւ ելնելով պետականության, անկախության ու ազատության, ազգային եւ կրոնական ինքնագիտակցության, ազգային արժանապատվության մասին պատկերացումներից, ստեղծում անվտանգության համակարգ, որը սովորաբար հանդես է գալիս պետական կամ ազգային ձեւերով: Հայաստանի եւ Արցախի պարագայում ազգային եւ պետական անվտանգություն հասկացությունները համընկնում են, քանի որ հայկական պետությունները ազգային տեսանկյունից համարյա միատարր են (բնակչության 98%-ը հայեր են): Ուստի, նախընտրելի է (եւ այդպես էլ կա) ազգային անվտանգություն հասկացությունը: Վերջին տասնամյակում Հայաստանում (ներառյալ՝ Արցախում) հրատարակված մի շարք աղբյուրներում ազգային անվտանգությունը հիմնականում բաժանում են վեց գլխավոր ոլորտների` ռազմական-ռազմավարական, տնտեսական, տեղեկատվական, սոցիալական, ընկերային-հոգեբանական եւ մշակութային: Այս ցանկից զարմանալիորեն դուրս են թողնվում հոգեւոր անվտանգության ոլորտը կամ ընդգրկում են մշակութային ոլորտում, որն, իմ խորին համոզմամբ, մեծ բացթողում է, եթե չասենք` կոպիտ սխալ: Հոգեւոր անվտանգությունն ունի հիմնարար եւ կառուցողական բնույթ, առանց որի ապահովման համարյա անհնար է մյուս վեց ոլորտների լիարժեք գործունեությունը: Հիմնավորենք մեր հաստատումը: Հայ ազգը ԽՍՀՄ բազմազգ խառնարանում, հանդիսանալով խորհրդային ժողովրդի մի մասը, աստիճանաբար կորցրել էր սեփական ազգային անվտանգությունը պահպանելու իմունիտետը: Դեռ ավելին` ազգային եւ հոգեւոր ցանկացած դրսեւորում պետության կողմից (հիմնականում ՊԱԿ-ի միջոցով) դիտվել էր որպես հասարակարգի նկատմամբ թշնամական դրսեւորում եւ խստագույնս պատժվում էր: 1988 թ. Արցախյան ազգային-ազատագրական շարժումը հիմք է դրել հայ ազգի անվտանգության հիմնահարցի նորովի ընկալմանը: Շարժման առաջին իսկ օրվանից համայն հայության համար գերխնդիր էր դարձել ընդհանրապես հայության, մասնավորապես՝ արցախահայության եւ ադրբեջանահայության անվտանգության ապահովումը: Շարժման պատերազմական փուլում դրված էր արցախահայության ֆիզիկական պահպանության (բնաջնջումից զերծ պահելու) եւ գոյապահպանության հիմնահարցը: Բնակաբար, պատերազմ ապրած ժողովուրդը, հընթացս ստեղծելով ազգային անվտանգության համակարգը եւ ծառայությունը, առաջնահերթությունը տվել է ռազմական-ռազմավարական ոլորտին (զինված ուժեր, հետախուզություն եւ հակահետախուզություն, ռազմական քաղաքականություն, գաղտնի ծառայություններ եւ այլն): Արցախյան պատերազմի փառավոր հաղթանակից հետո, որը ձեռք է բերվել մարդկային եւ նյութական մեծ կորուստների գնով, առաջնահերթ խնդիր էր դառել դիվանագիտական ճանապարհով հաղթանակի ամրագրումը, հաշտության պայմանագրի ստորագրումը, քայքայված տնտեսության վերականգնումը եւ անվտանգության համակարգի ամրապնդումը: Հաղթանակից հետո, ցավոք, «Ուժն է ծնում իրավունքը» կարգախոսը կարծես թե ազգին դուրս է բերել հոգեւոր հավասարակշռությունից եւ մղել դեպի ավելորդ ինքնավստահության: Հեթանոս ազգերն անգամ պատերազմի հաղթական ավարտից հետո տուրք են մատուցում իրենց աստվածներին, հաստատ համոզված լինելով, որ Աստծո օգնությամբ է տրվում հաղթանակը: Իսկ մենք` հայերս, ի՞նչ ենք արել: Չերկարացնելու համար միայն նշենք, որ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում դեռ վերջերս է մի փոքրիկ եկեղեցի կառուցվել, որը պիտի բավարարի 50 հազար բնակչության հոգեւոր պահանջմունքները: Հոգեւոր անվտանգությունը պետական անվտանգության մյուս ոլորտներից տարբեր է եւ ունի հիմնարար բնույթ, ուստի պահանջվում է հատուկ մոտեցում: Ինչու՞: Պատճառը հետեւյալն է. յուրաքանչյուր հասարակարգ հիմնվում է մի որեւէ հավատամքի, կյանքի ու օրենքների վերաբերյալ ընդհանուր պատկերացումների վրա եւ ներկայացնում գործող մի կրոն, որի հիման վրա էլ ձեւավորում են արժեքների համակարգը, սոցիալական գոյաձեւը եւ քաղաքակրթությունը: Սա հանրագիտարանային պարզ եւ ընդունված ճշմարտություն է, որը նաեւ վերաբերում է մեզ` հայերիս: Ուրեմն, պարզապես պետք է համաշխարհային հոգեւոր խառնարանից ընտրենք որեւէ կրոն, ձեւավորենք մեր ազգային արժեհամակարգը, սոցիալական գոյաձեւը, քաղաքակրթությունը եւ պահպանենք դրա անվտանգությունը: Մի՞թե 1700-ամյա քրիստոնեական անցյալ ունեցող հայի համար նոր կրոնի ընտրության հարց կարող է առաջանալ: Իսկ գուցե, ընդհանրապես, մեզ` հայերիս չի հետաքրքրում, թե ի՞նչ հիմքերի վրա է կառուցվում մեր հասարակարգը, որտեղ որ մենք ապրում ենք եւ ապրելու ենք: Համեմատության համար հիշենք, թե վաղ անցյալում ինչպես էին մարտնչում բոլշեւիկները (իսկ հետագայում` կոմունիստները) սոցիալիստական հասարակարգի հիմքերը ամուր պահելու համար: Հանուն մարքս-լենինյան գաղափարախոսության եւ նրա առանցքը հանդիսացող հավատամքի` աթեիզմի հազարավոր ԽՍՀՄ քաղաքացիներ արտաքսվել են Սիբիր կամ, պարզապես, ոչնչացվել: Իսկ մեր պարագայում` այս հասարակարգը, որտեղ մենք ապրում ենք, դեռ հստակ չի որոշել, թե ինչ հավատամքի վրա է հենվելու... Դարեր շարունակ, երբ Հայաստանը պետականություն չի ունեցել, Հայ Առաքելական եկեղեցին, լինելով ազգային միակ կազմակերպությունը, իր վրա էր վերցրել պետության գործառույթները, ինչպես նաեւ պայքարել աղանդավորության եւ այլ կրոնական խորթ կազմակերպությունների դեմ: Կատարելով ազգապահպանության սուրբ գործը, Հայ եկեղեցին ազգը փրկել է ուծացումից եւ հասցրել 21-րդ դար: Իսկ այժմ, երբ վերականգված է հայկական պետականությունը, կարծես թե պետությունը եւ Հայ եկեղեցին միասին ընկրկում են եւ պարտվում հոգեւոր պատերազմում: Պատճառը` հայկական պետության եւ Հայ եկեղեցու, ըստ արժանվույն, չկարգավորված փոխհարաբերությունն է, ինչպես նաեւ` միջազգային հանրությանը ժողովրդավար երեւալու ավելորդ իրավաբանական եւ դիվանագիտական ջանքերը: Հոգեւոր բնագավառի բոլոր հարցերը միանգամից կարելի է լուծել, եթե սահմանադրորեն քրիստոնեությունը պետական կրոն հռչակվի: Խղճի ազատության եւ ցանկացած կրոն ազատ դավանելու պատրվակով Հայաստան (ներառյալ` Արցախ) են թափանցել եւ պետական գրանցում ստացել աշխարհում գոյություն ունեցող 24 հիմնական կրոնական ուղղություններից 15-ը: Մի՞թե սա ազգային անվտանգության տեսանկյունից բացահայտ դիվերսիա չէ: Ցավալի է նաեւ այն փաստը, որ ոտնահարելով էկումենիկ շարժման հիմնարար սկզբունքները Հայաստանում (ներառյալ` Արցախում), քրիստոնեական հարանուն եկեղեցիները ստեղծում են նոր համայնքներ, կառուցում նոր եկեղեցիներ, ծավալում ակտիվ քարոզչություն, զբաղվում հոգեորսությամբ` վտանգելով մեր ազգային անվտագությանը: Մի՞թե էկումենիկ շարժման առանցքը քրիստոնեական համերաշխությունը չէ: Հոգեւոր անվտանգության ոլորտը չի կարող պետության կամ Հայ եկեղեցու մենաշնորհը լինել: Այն պետք է դառնա համազգային խնդիր եւ լուծվի համայն հայության ջանքերով: Հոգեւոր անվտանգության էությունը կայանում է նրանում, որ բոլոր հայերը, անկախ բնակության վայրից եւ դավանանքից, պետք է ընդունեն, որ հայ ազգի եկեղեցին հայկական կենսատարածքում (Մեծ Հայք, Փոքր Հայք, Կիլիկիա) Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին է, եւ նպաստեն, որ Հայ եկեղեցին իրագործի ազգի հոգեւոր շինության, կրթության ու դաստիարակության, ազգապահպանությանն ու առ Աստված ազգային փրկության սուրբ գործերում իր սահմանադրական եւ աստվածային պահանջը: Հայաստանում եւ Արցախում գործում են Հայ Ավետարանչական եւ Հայ Կաթողիկե եկեղեցիները՝ իրենց տարբեր ճյուղավորումներով։ Հայ Ավետարանչական եւ Հայ Կաթողիկե եկեղեցիները, ստեղծվելով բողոքական եւ կաթոլիկ միջավայրերում, օտար երկրներում նպաստել ու նպաստում են հայի ազգային նկարագրի եւ ինքնության պահպանմանը։ Հայրենիքում նրանց գործունեությունը, բնականաբար, այլ բնույթ պիտի կրի, քանի որ կա ազատության եւ անկախության ձգտող պետություն՝ Հայաստան եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի։ Այդ եկեղեցիների գոյությունը եւ հոգեւոր քարոզչական գործունեությունը հայրենիքում դավանաբանական տեսանկյունից մրցելով Հայ Առաքելական եկեղեցու հետ, վերջինիս մղում է ակտիվացնելու քարոզչական, ավետարանչական գործունեությունը (որը, ի դեպ, այսօր թույլ է), բայց մյուս կողմից` Մայր Հայրենիքում հայությանը բաժանում է տարբեր (եթե, ո՛չ իրարամերժ) կրոնական համայնքների, դրանով իսկ խախտում ազգի միասնությունը եւ բզկտում Հայ եկեղեցին։ Այս հարցը եւս հոգեւոր անվտանգության տեսանկյունից շատ կարեւոր է: Ուստի, Հայոց պետությունը պետք է լուծի նաեւ հայ երեք եկեղեցիների՝ հայրենիքում համատեղ գործելու դժվարագույն հիմնահարցը: Բարեբախտաբար, «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը» օրենսդրական փաստաթղթում Հայաստանի Հանրապետությունը կարեւորում է նաեւ. «Աջակցությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հոգեւոր, բարոյական, սոցիալական եւ մշակութային գործունեությանը, զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը»: Դա բավարար չէ, բայց անհրաժեշտ քայլ է հոգեւոր բնագավառի նկատմանբ պետական պատշաճ վերաբերմունքի: Հաշվի առնելով հոգեւոր անվտանգության կարեւորությունը՝ առաջարկում ենք. ա) Ազգային անվտանգության ծառայության համակարգում ստեղծել հոգեւոր անվտանգության ոլորտով զբաղվող հատուկ բաժին, բ) օրենքով կամ հրամանագրով ՀՀ եւ ԼՂՀ պետական արարողակարգերի մեջ հատուկ տեղ հատկացնել Հայ եկեղեցուն, գ) ընդունել «Հոգեւոր անվտանգության մասին» հայեցակարգ, դ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հոգեւոր սպասավորների պատրաստման համար բացել հոգեւոր ուսումնարաններ, ե) ՀՀ եւ ԼՂՀ կրթական համակարգի բոլոր ոլորտներում մտցնել կրոնի առարկայի ուսուցումը:

- Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ
Վերջին լուրերը, Մայիս 15, 2008
ՔԱՇԱԹԱՂՈՒՄ ԼՈՒՐՋ ԾՐԱԳՐԵՐ ԿԱՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ
.
Բերձորում ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երեկ ներկայացրեց Քաշաթաղի շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Կամո Մարտիրոսյանին։ Շրջանային ակտիվի հավաքում հրապարակելով ...ԱԺ ՆԻՍՏՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Մայիսի 14-ի ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկման էին դրված «Վիճակախաղերի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ — փոփոխություններ կատարելու մասին», «ԼՂՀ- ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱ՞Ն
.
« Զերկալո», Բաքու Մայիսի 12-ին լրացավ Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի միջեւ կրակի ...ՀՈԳԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ
ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության հարցերի բաժինը (պատասխանատու` Լենա Սուլեյմանյան) եւ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի եկեղեցասեր երիտասարդական միությունը ...ՄՇԱԿՈՒՅԹԸ ՉՊԵՏՔ Է ԿՑՈՐԴ ԼԻՆԻ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Այն հարցին, թե իր հետ դրական ինչ է բերել անցած տարվա աշնանը մշակույթի ոլորտի վարչական բաժանումը կրթության ոլորտից, Հադրութի շրջվարչակազմի մշակույթի բաժնի վարիչ Երմոնյա Զաքարյանն ասաց. «Մշակույթը ...ՀԱՊԱՂԵԼԸ ՆԵՐՈՒՄ ՉՈՒՆԻ
ԱՐԱՐԱՏ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ինչո՞ւ են դանդաղ շինարարության տեմպերը Շուշիում Հետտոնական Շուշին կրկին խրվեց առօրյա գործ ու հոգսերի մեջ: Անցած 16 տարիներին կատարվածի ու դեռ անելիքների ...ՊԵՏՔ Է ԿԱՍԵՑՆԵԼ ՆԱՀԱՆՋԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
…Ցավոք, անցած տարիների ընթացքում մեզանում գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում ձեւական-պաշտոնական մոտեցումը հայրենասիրական դաստիարակության հետ կապված ...ԱՐՊՀ-ՈՒՄ ՍԿՍՎԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մայիսի 15-ից Արցախի պետական համալսարանում սկսվեցին 2008թ. ավարտական պետական քննությունները, որոնք կտեւեն մինչեւ հունիսի 6-ը։ Առաջին օրը շրջանավարտները քննություն հանձնեցին ութ մասնագիտություններից։ ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՊՈՒՏԻՆԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻՈՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԻՑ
.ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱ՞Ն
.ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ
.ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
.«ՏԵՐ—ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
.
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԲՆԱԳԱՎԱՌ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1827 Հարություն Ալամդարյանը հայրենասիրական ճառ է արտասանում ռազմաճակատ մեկնողների առջև:
- 1913 Մահացավ ժողովրդական բարքերից վերցրած վեպերի հեղինակ, «Սուրհանդակ» և «Մանզումիի Էֆքիստի» թերթերի խմբագիր Քասիմը:
- 1916 Մահացավ հայդուկապետ և ժողովրդական հերոս Քեռին:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Ալեքսանդրապոլը:
- 1920 Մահացավ դերասան Օվի Սևումյանը:
- 1930 Մահացավ դոկտոր Ֆրիտյոֆ Նանսենը: Նրա գաղթականական գրասենյակները ծանոթ են ամենքին:
- 1946 Երևանում մահացավ ՀԽՍՀ ժողովրդական դերասան Գրիգոր Ավետյանը: (Ծնվ. 1870թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

