
Հրատարակված է Մայիս 15, 2008
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱ՞Ն
- « Զերկալո», Բաքու Մայիսի 12-ին լրացավ Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի միջեւ կրակի դադարեցման ռեժիմն ուժի մեջ մտնելու 14 տարին։ Այն ամրագրվեց Բիշքեկյան արձանագրությամբ եւ ստորագրվել էր ավելի վաղ՝ 1994թ. մայիսի 8-ին՝ Ադրբեջանի, Հայաստանի խորհրդարանների եւ Լեռնային Ղարաբաղի «խորհրդարանական կառույցի» ղեկավարների կողմից։ Իշխանության ներկայացուցիչները արձանագրության ստորագրումը բացատրում էին երկրի պաշտպանունակության ամրապնդման համար դադար ստանալու, տնտեսական ճգնաժամը հաղթահարելու եւ խոշոր տերությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից Ադրբեջանի դիրքորոշման ճանաչմանը հասնելու նպատակով։ Իշխանությունները կարողացե՞լ են, արդյոք, այդ «դադարը» ճիշտ օգտագործել եւ ուժերի հավասարակշռությունը փոխել իրենց օգտին։ Վերջերս պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է , որ ադրբեջանական բանակում հիմնովին լուծվել են հիմնախնդիրները, որոնք երբեւէ տեղ էին գտել տեխնիկայի, զինամթերքի մատակարարման ոլորտում. «Այսօր կարելի է ասել, որ ադրբեջանական բանակը հիմնախնդիրներ չունի։ Ռազմական բյուջեի մեծացումից հետո մատակարարումը բարելավվել է բոլոր բնագավառներում։ Ադրբեջանական բանակն օրեցօր ամրապնդվում է»։ Սակայն ռազմական փորձագետ Ալեքպեր Մամեդովը համաձայն չէ պաշտպանության նախարարի կարծիքին։ «Ի՞նչ լուծված հիմնախնդիրների մասին է խոսում նախարարը։ Առայսօր ծնողները ստիպված իրենք են զինվորներին ապահովում սննդամթերքով, քանի որ զինվորներին տրվող սնունդը հաճախ ուտելու համար պիտանի չի լինում»,- ընդգծել է ռազմական փորձագետը։ Նա նաեւ նշել է, որ զինված ուժերի սպայակազմին տրվող աշխատավարձը շարունակում է մնալ բավականին ցածր եւ այն չի հերիքում նույնիսկ նվազագույն պահանջմունքների բավարարման համար։ Ա. Մամեդովը համաձայն չէ նաեւ նախարարի այն կարծիքին, թե ադրբեջանական բանակում հիմնախնդիրներ գրեթե չկան։ «Հիմնախնդիրներ կան, եւ դրանցից գլխավորը կոռուպցիայի բարձր մակարդակն է»։ Միաժամանակ, ռազմական փորձագետը որպես դրական կողմ նշել է այն, որ կրակի դադարեցման ռեժիմի հաստատումից հետո ստեղծվել է միասնական հրամանատարություն, որին ենթարկվում են պաշտպանության բոլոր ուժային կառույցները։ Նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը շատ բարձր է գնահատում երկրի նվաճումները կրակի դադարեցման ռեժիմից հետո ընկած ժամանակամիջոցում։ Ի պատասխան մեր թղթակցի այն նկատառմանը, թե ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի գրավյալ տարածքների մասին բանաձեւի ընդունմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեմ են քվեարկել, Ա. Հասանովը պատասխանել է, որ նշված հիմնախնդրի լուծման հետաձգումը կապված է այն բանի հետ, որ խոշոր տերություններն այդ հարցում հանդես են գալիս իրենց սեփական շահերի դիրքերից, ինչպես նաեւ՝ այն աջակցության հետ, որ Հայաստանը ստանում է միջազգային ասպարեզում իր լոբբինգի օգնությամբ։ «Սակայն դա ամենեւին չի նշանակում, թե մենք պետք է հրաժարվենք միջազգային կազմակերպությունների, համաշխարհային հանրության եւ խոշոր տերությունների հետ աշխատելուց»,- հայտարարել է Ա. Հասանովը։ «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը դրական է գնահատել Բիշքեկյան պայմանագրի ստորագրումը. «Քանի որ այդ պահին Ադրբեջանի դրությունը չափազանց ծանր էր, եւ մենք դադարի կարիք ունեինք։ Բայց, դժբախտաբար, ներկա վարչակարգը չկարողացավ ճիշտ օգտագործել այդ ընդմիջումը։ Չգործածվեց հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ ամբողջ ներուժը։ Չանցկացվեցին նաեւ սկզբունքային բանակցություններ։ Եվ արդյունքում, չնայած Բիշքեկյան պայմանագրի ստորագրումից արդեն 14 տարի է անցել, մեր տարածքները դեռ շարունակում են մնալ հայերի ձեռքում»։

- .
Վերջին լուրերը, Մայիս 15, 2008
ՔԱՇԱԹԱՂՈՒՄ ԼՈՒՐՋ ԾՐԱԳՐԵՐ ԿԱՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ
.
Բերձորում ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երեկ ներկայացրեց Քաշաթաղի շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Կամո Մարտիրոսյանին։ Շրջանային ակտիվի հավաքում հրապարակելով ...ԱԺ ՆԻՍՏՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Մայիսի 14-ի ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկման էին դրված «Վիճակախաղերի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ — փոփոխություններ կատարելու մասին», «ԼՂՀ- ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱ՞Ն
.
« Զերկալո», Բաքու Մայիսի 12-ին լրացավ Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի միջեւ կրակի ...ՀՈԳԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ
ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության հարցերի բաժինը (պատասխանատու` Լենա Սուլեյմանյան) եւ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի եկեղեցասեր երիտասարդական միությունը ...ՄՇԱԿՈՒՅԹԸ ՉՊԵՏՔ Է ԿՑՈՐԴ ԼԻՆԻ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Այն հարցին, թե իր հետ դրական ինչ է բերել անցած տարվա աշնանը մշակույթի ոլորտի վարչական բաժանումը կրթության ոլորտից, Հադրութի շրջվարչակազմի մշակույթի բաժնի վարիչ Երմոնյա Զաքարյանն ասաց. «Մշակույթը ...ՀԱՊԱՂԵԼԸ ՆԵՐՈՒՄ ՉՈՒՆԻ
ԱՐԱՐԱՏ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ինչո՞ւ են դանդաղ շինարարության տեմպերը Շուշիում Հետտոնական Շուշին կրկին խրվեց առօրյա գործ ու հոգսերի մեջ: Անցած 16 տարիներին կատարվածի ու դեռ անելիքների ...ՊԵՏՔ Է ԿԱՍԵՑՆԵԼ ՆԱՀԱՆՋԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
…Ցավոք, անցած տարիների ընթացքում մեզանում գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում ձեւական-պաշտոնական մոտեցումը հայրենասիրական դաստիարակության հետ կապված ...ԱՐՊՀ-ՈՒՄ ՍԿՍՎԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մայիսի 15-ից Արցախի պետական համալսարանում սկսվեցին 2008թ. ավարտական պետական քննությունները, որոնք կտեւեն մինչեւ հունիսի 6-ը։ Առաջին օրը շրջանավարտները քննություն հանձնեցին ութ մասնագիտություններից։ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Էմմա ԲԱԼԱՅԱՆԹԵՐԹՆ ԻՐ ԱՆԺԽՏԵԼԻ ՆՊԱՍՏՆ ՈՒՆԻ ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿՈՒՄ
Կոմիտաս ԴԱՆԻԵԼՅԱՆԱՅՑԵՔԱՐՏ, ՈՐ ԿՈՉՎՈՒՄ Է «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»
.Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՆ ԳՐՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ
Zerkalo.az
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԻՑ
.ՊՈՒՏԻՆԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻՈՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ
.
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱ՞Ն
.ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
.ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ
.«ՏԵՐ—ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
.
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԲՆԱԳԱՎԱՌ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1827 Հարություն Ալամդարյանը հայրենասիրական ճառ է արտասանում ռազմաճակատ մեկնողների առջև:
- 1913 Մահացավ ժողովրդական բարքերից վերցրած վեպերի հեղինակ, «Սուրհանդակ» և «Մանզումիի Էֆքիստի» թերթերի խմբագիր Քասիմը:
- 1916 Մահացավ հայդուկապետ և ժողովրդական հերոս Քեռին:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Ալեքսանդրապոլը:
- 1920 Մահացավ դերասան Օվի Սևումյանը:
- 1930 Մահացավ դոկտոր Ֆրիտյոֆ Նանսենը: Նրա գաղթականական գրասենյակները ծանոթ են ամենքին:
- 1946 Երևանում մահացավ ՀԽՍՀ ժողովրդական դերասան Գրիգոր Ավետյանը: (Ծնվ. 1870թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

