
Հրատարակված է Մայիս 15, 2008
ԱԺ ՆԻՍՏՈՒՄ
- Մայիսի 14-ի ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկման էին դրված «Վիճակախաղերի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ — փոփոխություններ կատարելու մասին», «ԼՂՀ- ում 1998թ. քաղաքացիական դատավարության օրենսգիրքը կիրարկման մեջ դնելու մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ԼՂՀ-ում 1998թ. քրեական դատավարության օրենսգիրքը կիրարկման մեջ դնելու մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ — լրացումներ կատարելու մասին», «Զենքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ — լրացումներ կատարելու մասին», «Տեխնիկական ախտորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման — վերանայման մասին» /երկրորդ ընթերցմամբ/, «Հանրային ծառայությունները — տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Երեխայի իրավունքների մասին» /երկրորդ ընթերցմամբ/ ԼՂՀ օրենքների նախագծերը: 2009 ԹՎԱԿԱՆԻՆ ԼՂՀ-Ն ԿՈՒՆԵՆԱ ՍԵՓԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ — ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐԸ Նախորդ քննարկումների ընթացքում պատգամավորների առաջարկած գրեթե բոլոր լրացումներն ու փոփոխություններն ընդունվեցին գործադիր իշխանության կողմից եւ մտցվեցին օրենքների նախագծերի մեջ, որոնք եւ վերջնականապես ընդունվեցին այս նիստում: Հատուկ ուշադրությամբ է ընդունվել արդարադատության նախարար Ն.Նարիմանյանի տեղեկատվությունն առ այն, որ, հավանաբար, 2009 թվականին ԼՂՀ-ն կունենա սեփական քրեական — քաղաքացիական դատավարության օրենսգրքերը: Իսկ մինչ այդ կիրարկման մեջ են դրվելու ՀՀ 1998թ. քրեական — քաղաքացիական դատավարության օրենսգրքերը` 2002թ. — 2007թ. կատարված փոփոխություններով հանդերձ: ՊԵՏԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ է ԸՆՏՐՎԵԼ ԳԱՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ Աժ նիստում տեղի ունեցավ փակ գաղտնի քվեարկություն՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության կապակցությամբ, որի արդյունքում այդ հանձնաժողովի նախագահ ընտրվեց Գարիկ Գրիգորյանը։ Մինչ այդ հանձնաժողովի նախագահը եղել է Յուրի Հայրապետյանը, ով, ընտրվելով ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան, վայր է դրել պատգամավորական լիազորությունները։ Յուրի Հայրապետյանին, ով ընտրված էր կուսակցական ցուցակով, փոխարինեց Արկադի Սողոմոնյանը։ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ԵՐԿՈՒՍԸ Հատուկ ուշադրության է արժանացել «Սեյսմիկ պաշտպանության արեւելյան ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Արկադի Գրիգորյանի զեկուցումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման կարճաժամկետ ծրագրով 2007թ. նախատեսված աշխատանքների կատարման մասին։ Ըստ պարոն Գրիգորյանի, ԼՂՀ-ն, ի տարբերություն ՀՀ-ի, որը գտնվում է 9 բալանոց գոտում, մտնում է ավելի անվտանգ՝ 3-4 բալանոց գոտու մեջ։ Այնուամենայնիվ, սեյսմիկ անվտանգության հետ կապված պահանջների կատարումն ու վերահսկողությունը, նրա համոզմամբ, անհրաժեշտ են նաեւ ԼՂՀ-ում կառուցվող շինություններին։ Սակայն սեյսմիկ անվտանգությունն ապահովող պահանջներին, նշեց նա, կառուցվող շինություններից համապատասխանում են միայն երկուսը. մայրաքաղաքի Ազատամարտիկների փողոցում գտնվող ԱԳՆ շենքի դիմաց կառուցվող Բիզնես կենտրոնի եւ Թումանյան փողոցի վրա կառուցվող 9 հարկանի բնակելի շենքերը։ Նրա համոզմամբ, կառուցվող շենքերի սեյսմիկ անվտանգությունը պահպանելու համար անհրաժեշտ է, որ ծառայության ներկայացուցիչներն ընդգրկվեն շինարարական օբյեկտների համար կազմակերպվող մրցույթների հանձնաժողովների մեջ։ Աժ նիստի վերջում պատգամավոր Վահրամ Աթանեսյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների եզրակացությունը՝ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի եւ դրանից բխող առաջնային քայլերի վերաբերյալ։ Տեքստը ներկայացնում ենք ստորեւ։

- ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջին լուրերը, Մայիս 15, 2008
ՔԱՇԱԹԱՂՈՒՄ ԼՈՒՐՋ ԾՐԱԳՐԵՐ ԿԱՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ
.
Բերձորում ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երեկ ներկայացրեց Քաշաթաղի շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Կամո Մարտիրոսյանին։ Շրջանային ակտիվի հավաքում հրապարակելով ...ԱԺ ՆԻՍՏՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Մայիսի 14-ի ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկման էին դրված «Վիճակախաղերի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ — փոփոխություններ կատարելու մասին», «ԼՂՀ- ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱ՞Ն
.
« Զերկալո», Բաքու Մայիսի 12-ին լրացավ Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի միջեւ կրակի ...ՀՈԳԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ
ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության հարցերի բաժինը (պատասխանատու` Լենա Սուլեյմանյան) եւ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի եկեղեցասեր երիտասարդական միությունը ...ՄՇԱԿՈՒՅԹԸ ՉՊԵՏՔ Է ԿՑՈՐԴ ԼԻՆԻ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Այն հարցին, թե իր հետ դրական ինչ է բերել անցած տարվա աշնանը մշակույթի ոլորտի վարչական բաժանումը կրթության ոլորտից, Հադրութի շրջվարչակազմի մշակույթի բաժնի վարիչ Երմոնյա Զաքարյանն ասաց. «Մշակույթը ...ՀԱՊԱՂԵԼԸ ՆԵՐՈՒՄ ՉՈՒՆԻ
ԱՐԱՐԱՏ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ինչո՞ւ են դանդաղ շինարարության տեմպերը Շուշիում Հետտոնական Շուշին կրկին խրվեց առօրյա գործ ու հոգսերի մեջ: Անցած 16 տարիներին կատարվածի ու դեռ անելիքների ...ՊԵՏՔ Է ԿԱՍԵՑՆԵԼ ՆԱՀԱՆՋԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
…Ցավոք, անցած տարիների ընթացքում մեզանում գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում ձեւական-պաշտոնական մոտեցումը հայրենասիրական դաստիարակության հետ կապված ...ԱՐՊՀ-ՈՒՄ ՍԿՍՎԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մայիսի 15-ից Արցախի պետական համալսարանում սկսվեցին 2008թ. ավարտական պետական քննությունները, որոնք կտեւեն մինչեւ հունիսի 6-ը։ Առաջին օրը շրջանավարտները քննություն հանձնեցին ութ մասնագիտություններից։ ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՊՈՒՏԻՆԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻՈՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԻՑ
.ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱ՞Ն
.ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
.ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ
.«ՏԵՐ—ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
.
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԲՆԱԳԱՎԱՌ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1827 Հարություն Ալամդարյանը հայրենասիրական ճառ է արտասանում ռազմաճակատ մեկնողների առջև:
- 1913 Մահացավ ժողովրդական բարքերից վերցրած վեպերի հեղինակ, «Սուրհանդակ» և «Մանզումիի Էֆքիստի» թերթերի խմբագիր Քասիմը:
- 1916 Մահացավ հայդուկապետ և ժողովրդական հերոս Քեռին:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Ալեքսանդրապոլը:
- 1920 Մահացավ դերասան Օվի Սևումյանը:
- 1930 Մահացավ դոկտոր Ֆրիտյոֆ Նանսենը: Նրա գաղթականական գրասենյակները ծանոթ են ամենքին:
- 1946 Երևանում մահացավ ՀԽՍՀ ժողովրդական դերասան Գրիգոր Ավետյանը: (Ծնվ. 1870թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

