
Հրատարակված է Մայիս 15, 2008
ՔԱՇԱԹԱՂՈՒՄ ԼՈՒՐՋ ԾՐԱԳՐԵՐ ԿԱՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ
- Բերձորում ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երեկ ներկայացրեց Քաշաթաղի շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Կամո Մարտիրոսյանին։ Շրջանային ակտիվի հավաքում հրապարակելով ԼՂՀ կառավարության որոշումները՝ վարչապետը նշեց, որ կադրային փոփոխությունը թելադրված է շրջանի հանդեպ պետական ուշադրության մեծացմամբ, շրջան, որտեղ առկա են լուրջ հիմնախնդիրներ։ Անհրաժեշտ է բավարար տեմպ հաղորդել այդ կարեւոր տարածաշրջանի վերաբնակեցմանը, այլեւ ժամանակն է՝ ապահովել տնտեսական զարգացում։ Հարկ է հնարավորություն ստեղծել, որ մարդիկ այստեղ ապրեն բարվոք պայմաններում, ունենան եկամտի նորմալ աղբյուր՝ ընդգծել է կառավարության ղեկավարը։ Նա կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց շրջվարչակազմի արդեն նախկին ղեկավար Էռնիկ Ղեւոնդյանին, նշելով, որ նա այսուհետ եւս պետական համակարգում գործելու հնարավորություն կունենա։ Վարչապետը նորանշանակ ղեկավար Կամո Մարտիրոսյանի առթիվ հույս հայտնեց, որ նա իր փորձն ու գիտելիքները լիովին ի սպաս կդնի Քաշաթաղի շրջանի զարգացման գործին։ Պետությունը կլինի նրա թիկունքին՝ վստահեցրել է Ա.Հարությունյանը։ Նա շրջանի պատասխանատուներից պահանջեց նոր ղեկավարի հետ աշխատել միացյալ ուժերով, օգտագործել առկա լավ հնարավորությունները Քաշաթաղում զարգացնելու հատկապես գյուղատնտեսությունը։ Շրջանում լուրջ ծրագրեր կան իրագործելու, եւ դրանք նոր ջանքեր ու մոտեցումներ են պահանջում՝ նշել է վարչապետը։ Նա ասաց, որ առաջիկայում կլինի շրջանի գյուղերում եւ անմիջականորեն կծանոթանա մարդկանց հոգսերին ու առաջարկություններին։

- .
Վերջին լուրերը, Մայիս 15, 2008
ՔԱՇԱԹԱՂՈՒՄ ԼՈՒՐՋ ԾՐԱԳՐԵՐ ԿԱՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ
.
Բերձորում ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երեկ ներկայացրեց Քաշաթաղի շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Կամո Մարտիրոսյանին։ Շրջանային ակտիվի հավաքում հրապարակելով ...ԱԺ ՆԻՍՏՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Մայիսի 14-ի ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկման էին դրված «Վիճակախաղերի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ — փոփոխություններ կատարելու մասին», «ԼՂՀ- ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱ՞Ն
.
« Զերկալո», Բաքու Մայիսի 12-ին լրացավ Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի միջեւ կրակի ...ՀՈԳԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ
ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության հարցերի բաժինը (պատասխանատու` Լենա Սուլեյմանյան) եւ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի եկեղեցասեր երիտասարդական միությունը ...ՄՇԱԿՈՒՅԹԸ ՉՊԵՏՔ Է ԿՑՈՐԴ ԼԻՆԻ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Այն հարցին, թե իր հետ դրական ինչ է բերել անցած տարվա աշնանը մշակույթի ոլորտի վարչական բաժանումը կրթության ոլորտից, Հադրութի շրջվարչակազմի մշակույթի բաժնի վարիչ Երմոնյա Զաքարյանն ասաց. «Մշակույթը ...ՀԱՊԱՂԵԼԸ ՆԵՐՈՒՄ ՉՈՒՆԻ
ԱՐԱՐԱՏ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ինչո՞ւ են դանդաղ շինարարության տեմպերը Շուշիում Հետտոնական Շուշին կրկին խրվեց առօրյա գործ ու հոգսերի մեջ: Անցած 16 տարիներին կատարվածի ու դեռ անելիքների ...ՊԵՏՔ Է ԿԱՍԵՑՆԵԼ ՆԱՀԱՆՋԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
…Ցավոք, անցած տարիների ընթացքում մեզանում գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում ձեւական-պաշտոնական մոտեցումը հայրենասիրական դաստիարակության հետ կապված ...ԱՐՊՀ-ՈՒՄ ՍԿՍՎԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մայիսի 15-ից Արցախի պետական համալսարանում սկսվեցին 2008թ. ավարտական պետական քննությունները, որոնք կտեւեն մինչեւ հունիսի 6-ը։ Առաջին օրը շրջանավարտները քննություն հանձնեցին ութ մասնագիտություններից։ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՇԱՆՏԱԺԻ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Լեոնիդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՈՐՔԱՆՈՎ Է ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆԿԱՐՈ՞Ղ ԵՆՔ ԴԱՌՆԱԼ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՊՈՒՏԻՆԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻՈՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԻՑ
.ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱ՞Ն
.ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
.ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ
.«ՏԵՐ—ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
.
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԲՆԱԳԱՎԱՌ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1827 Հարություն Ալամդարյանը հայրենասիրական ճառ է արտասանում ռազմաճակատ մեկնողների առջև:
- 1913 Մահացավ ժողովրդական բարքերից վերցրած վեպերի հեղինակ, «Սուրհանդակ» և «Մանզումիի Էֆքիստի» թերթերի խմբագիր Քասիմը:
- 1916 Մահացավ հայդուկապետ և ժողովրդական հերոս Քեռին:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Ալեքսանդրապոլը:
- 1920 Մահացավ դերասան Օվի Սևումյանը:
- 1930 Մահացավ դոկտոր Ֆրիտյոֆ Նանսենը: Նրա գաղթականական գրասենյակները ծանոթ են ամենքին:
- 1946 Երևանում մահացավ ՀԽՍՀ ժողովրդական դերասան Գրիգոր Ավետյանը: (Ծնվ. 1870թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

