
Հրատարակված է Մայիս 14, 2008
ԳՆԱՀԱՏԵՆՔ ԱՐՎԱԾԸ
- Արցախյան գոյամարտի վիրավոր ազատամարտիկների եւ հաշմանդամների օգնության «Վիտա» հասարակական կազմակերպության նախագահ Արեւիկ Պետրոսյանն իր եւ բոլոր հաշմանդամների անունից խորին շնորհակալություն է հայտնում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, ԼՂՀ կառավարությանը, սոցապնախարար Նարինե Ազատյանին եւ բոլոր այն բարերարներին, ովքեր իրենց անմիջական աջակցությունն են ցուցաբերում ոչ միայն Մայիսյան եռատոնի առթիվ, այլեւ պարբերաբար՝ ըստ անհրաժեշտության։ Մայիսյան տոներին Ստեփանակերտ էին այցելել Ռուսաստանի հայերի միության Պյատիգորսկի հայ համայնքից Արտյոմ Արզումանյանը, Ստավրոպոլի տարածաշրջանի երիտասարդական միության նախագահ Քրիստինե Բալասանյանը, փոխնախագահ Հրանտ Սարգիսովը եւ ուրիշներ։ Ա. Պետրոսյանի խոսքերով՝ Արտյոմ Արզումանյանի հետ առաջին անգամ իրենք հանդիպել են 2005թ., Սակի առողջարանային քաղաքում, որտեղ մեծ օգնություն է ցուցաբերվել «Վիտա» կազմակերպությանը։ Հանդիպումը շատ ջերմ էր ու հուզիչ։ Այդ օրվանից ընդունվեց մշտական օգնության կազմակերպման ծրագիրը Արցախյան գոյամարտի հաշմանդամներին։ Վերոնշյալ անձանց այցը մայրաքաղաք բավականին մեծ խանդավառություն առաջացրեց հաշմանդամների մոտ։ Կայացած հանդիպման ժամանակ տեղեկացվել է, որ հանրապետությունում կան 168 1-ին կարգի հաշմանդամներ, որոնց տրամադրվել է 20 հազար ԱՄՆ դոլար։ Գումարը փոխանցվել է Արցախի ազատամարտիկների միությանը. Մայիսի 9-ի կապակցությամբ միության աշխատակազմի ղեկավար Ռ. Բաղրյանի ներկայությամբ բոլոր 1-ին կարգի հաշմանդամներին տրամադրվել են 100-ական ԱՄՆ դոլար եւ 10-հազարական դրամ։ Շրջաններում գործընթացն իրականացրել են համապատասխան բաժանմունքները։ «Վիտա» եւ «Կանթեղ» հասարակական կազմակերպություններին շնորհավորել է նաեւ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը։ «Ընդգծենք, որ մեր կազմակերպությունը միշտ էլ գտնվել է ուշադրության կենտրոնում։ Երախտագիտության խոսքեր եմ ուղղում հատկապես Արմեն Շահնազարյանի, Էդիկ Երամիշյանի (Շոշ գյուղ) եւ Ենոք Նարիմանյանի բազմազավակ ընտանիքների անունից՝ նրանց տրամադրված թանկարժեք ու անհրաժեշտ նվերների համար (լվացքի մեքենա եւ փոշեկուլ)։ Տրամադրված մնացյալ գումարները կօգտագործվեն կազմակերպության այլ կարիքների համար։ «Վիտա» հասարակական կազմակերպությանը 3մլն 700 հազար ԱՄՆ դոլար է փոխանցվել «Բարի մարդիկ» կազմակերպության կողմից՝ հանձինս Էդուարդ Վերդյանի։ Հայտնի է, որ վերջինս, 2006թ. սկսած, օգնության կարգով հաշմանդամներին հատկացնում է 10-հազարական դրամ։ Տրամադրված (3մլն 700 հազար ԱՄՆ դոլար) գումարն առայժմ սառեցված է. այն կօգտագործվի կազմակերպության նորաստեղծ գրասենյակի նպատակային ծառայությունների համար»,- նշեց մեր զրուցակիցը։ Ա. Պետրոսյանը նաեւ ասաց, որ «Վիտա» կազմակերպության հաշմանդամները նույնպես կապահովվեն հատուկ մեքենաներով, որոնք Եռատոնի կապակցությամբ տրամադրվել են Արցախյան պատերազմի 1-ին կարգի (2 ոտքից զրկված) 8 հաշմանդամների։ Վերջիններս վերոնշյալ կազմակերպության անդամներ չէին, որովհետեւ «Վիտա»-ում գրանցված են ողնաշարային հաշմանդամները։ Հայրենիքի բոլոր նվիրյալներն էլ արժանի են պետության ու հասարակության ուշադրությանը։ Պետք է գնահատել նրանց արածը, միշտ հիշել, հարգել ու օգնել նրանց ընտանիքներին։ Մայիսյան այդ օրերը պայծառ հուշեր կթողնեն շատ-շատերի համար։ Մանավանդ Ղարաբաղ այցելած այն հյուրերի, որոնք հայրենիքից հեռու են, բայց ձգտում են ամեն կերպ օգնել, իրենց լուման ներդնել հայրենիքի բարօրության ու շենացման գործում։ Հանդիպումներ ունենալով ոչ միայն «Վիտա», այլեւ «Կանթեղ» հասարակական կազմակերպությունների հետ՝ քննարկվել են մի շարք հարցեր, արվել առաջարկություններ։ Հատկանշական է «Կանթեղ» հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Բեգլարյանի առաջարկը, համաձայն որի, անհրաժեշտ է հաշմանդամների համար ստեղծել ինչ-որ արտադրամաս կամ որեւէ աշխատատեղ, որտեղ նրանք կարողանան աշխատել՝ իրենց զգալով հասարակության լիարժեք անդամ։ Առաջարկը ջերմորեն ընդունելով, հյուրերը խոստացան, որ համատեղ ջանքերով կուսումնասիրեն աշխարհի հաշմանդամների ընդհանուր աշխատանքային փորձը, զբաղմունքը եւ այդ առումով կգտնեն ելք՝ Ղարաբաղի հաշմանդամների համար։

- ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Վերջին լուրերը, Մայիս 14, 2008
«ԿԱՆՈՆԵՐԻ ԴԵՄ ԽՌՈՎՈՒԹՅԱՆ» 40-ԱՄՅԱԿԸ
ՅԱՐՈՍԼԱՎ ՇԻՄՈՎ
1968 թվականի մայիսի 3-ին ֆրանսիական ուսանողները, որոնք բողոքել էին բուհերում ուսուցման որոշ կանոնների դեմ, գրավեցին Սորբոնը։ Սկսվեց փարիզյան «կարմիր մայիսը», ...ՕՐՏԵԳԱ-Ի-ԳԱՍՏԵՐ /125-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ/
.
«ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է» ԵՐԿՈՒ ՄԵՋԲԵՐՈՒՄ՝ ՕՐՏԵԳԱՅԻՑ «Ստեղծագործական կյանքը պահանջում է անաղարտություն, խստագույն ռեժիմ եւ ինքնակարգապահություն, որոնք սեփական արժանապատվության զգացում ...ՊՈՒՏԻՆԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻՈՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ
. 1
Եվրոպայում նյարդայնացած են Մոսկվայում կայացած շքերթի կապակցությամբ «Ֆայնէյշլ թայմս», Լոնդոն, 9 մայիսի Կրեմլում ...ԵՍ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ԵՄ ԻՄ ԵՐԵԽԱՅԻ ՀԵՏ
.
- Ես ուրախանում իմ երեխայի հետ. Հայկն արդեն կարդում, հաշվում, գրում եւ արտասանում է,- ասում է ծնող Ռ. Սարգսյանը։ Ստեփանակերտի ...ՄԵՆՔ ԷԼ ՊԵՏՔ Է ՕԳՆԵՆՔ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայաստանի մանկատներ» հիմնադրամի նախագահ, ամերիկահայ Ժենյա Այդինյանը հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ միասին օրերս Արցախում էր եւ կատարում էր ...«ՈՐՏԵՂ ԷԼ ԼԻՆԵՆՔ` ՄԵՐ ԱՐՄԱՏՆԵՐԸ ՄԱՅՐ ՀՈՂՈՒՄ ՊԵՏՔ Է ԽՈՐԱՑՆԵՆՔ»
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մայիսյան Եռատոնի նախօրյակին Արցախում էր գտնվում ՌԴ Վլադիմիրի մարզի պատվիրակությունը, որի կազմում էր նաեւ մարզի հայ համայնքի ղեկավար, ծննդով շուշեցի Կամո Գասպարյանը։ Նրա հետ ...ՀԱՏՈՒԿ ԽՄԲԻ ՉՈՐՍՕՐՅԱ ԱՅՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ
Զ. ՄԱՅԻԼՅԱՆ
Կարմրուկի եւ կարմրախտի լրացուցիչ պատվաստումներ Կարմրուկն ու կարմրախտը բարձր վարակելիությամբ օդակաթիլային վարակիչ հիվանդություններ են։ Առողջապահության համաշխարհային ...ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԱԿԻՉ ԿԼԻՆԻ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Տասնամյակներ ի վեր ճարտարցիները հպարտանում են իրենց գյուղից Մեծ Հայրենականի զոհերի հիշատակին կառուցված գեղեցիկ հուշահամալիրով։ Շրջակա բնապատկերին լավագույնս ...ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՄՊԵՐԸ ՄՏԱՀՈԳԻՉ ԵՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Մայիսի 10-ին նախագահ Բակո Սահակյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին ԼՂՀ վարչապետը, ֆինանսների, քաղաքաշինության եւ սոցապահովության նախարարները, շրջվարչակազմերի ղեկավարները ...ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
.
Վարչապետ Արա Հարությունյանը այսօր ստորագրել է ԼՂՀ կառավարության որոշումները հանրապետության երկու շրջվարչակազմում կադրային փոփոխությունների մասին։ Ասկերանի ...ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԸ
.ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր Ասկերանում շրջանային խորհրդին ու համայնքապետերին ներկայացրեց շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ով այդ պաշտոնում փոխարինել է Սամվել Հարությունյանին։ ...ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
.ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ Լեռնային Ղարաբաղի Հանրապպետութան միջազգային ճանաչման գործընթացի եւ դրանից բխող ...ԳՆԱՀԱՏԵՆՔ ԱՐՎԱԾԸ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Արցախյան գոյամարտի վիրավոր ազատամարտիկների եւ հաշմանդամների օգնության «Վիտա» հասարակական կազմակերպության նախագահ Արեւիկ Պետրոսյանն իր եւ բոլոր հաշմանդամների ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՆՌՆԱԿԱՁԳԻՑ` ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՊՈՒՏԻՆԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻՈՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԻՑ
.ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
.ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ
.ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ«ՏԵՐ—ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1632 Մահացավ 17-րդ դարի հայ վերածննդի ռահվիրա Մովսես Տաթևացի կաթողիկոսը: (Ծնվ. 1583 թ.):
- 1805 Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
- 1812 Թիֆլիսում ծնվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1814 Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվեց Կարապետ Շահնազարյանը: (Վախճ. 1865թ.-ին, Կ. Պոլսում):
- 1870 Ալեքսանդր II-ի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
- 1911 Բաքվի Բայիլովի բանտում մահացավ ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Ծնվ. 1878թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

