
ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԸ
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր Ասկերանում շրջանային խորհրդին ու համայնքապետերին ներկայացրեց շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ով այդ պաշտոնում փոխարինել է Սամվել Հարությունյանին։ Վարչապետը Ս.Հարությունյանին բնութագրեց որպես պետականամետ, փորձառու գործչի, որն ունի նշանակալի ներդրում շրջանի՝ վերջին տարիների սոցիալ-տնտեսական առաջխաղացման մեջ։ Նրա ուժերը այսուհետ եւս կօգտագործվեն պետական համակարգում եւ փոխարինելով նրան՝ հստակ նպատակ կա նոր լիցք ու թափ հաղորդել շրջվարչակազմի գործունեությանը։ Վարչապետի համոզմամբ՝ դա իրականություն կդառնա նոր ղեկավարի՝ Վ.Բաղդասարյանի օրոք, ով արդեն ունի կառավարման գնահատելի փորձ, երիտասարդ է ու եռանդուն։ Նրանից ակնկալվում են նպատակային ջանքեր հատկապես գյուղատնտեսության ոլորտում, որի զարգացման համար Ասկերանի շրջանը Արցախում թերեւս ունի ամենանպաստավոր պայմանները։ Ս.Հարությունյանը շնորհակալություն հայտնեց շրջվարչակազմի աշխատակիցներին՝ երկարամյա համատեղ աշխատանքի համար՝ խոստանալով իր հետագա գործունեության ընթացքում սերտորեն առնչվել արդեն նախկին գործընկերներին ու ապրել շրջանի հոգսերով։ Վ.Բաղդասարյանը շնորհակալական խոսք ասաց ԼՂՀ կառավարությանը իր հանդեպ ցուցաբերած վստահության համար եւ համոզմունք հայտնեց, որ համատեղ ուժերով կկարողանան լուծումներ գտնել շրջանում ծառացած խնդիրներին։ Պաշտոնական արարողակարգի ավարտից հետո վարչապետ Ա.Հարությունյանը պատասխանեց շրջանի համայնքապետերին հետաքրքրող հարցերին։ Դրանք հիմնականում վերաբերում էին գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքներին պետական օժանդակությանը եւ շինարարական հարցերին։ ԼՂՀ կառավարության ղեկավարը համայնքապետերին հորդորեց նախաձեռնող ու ակտիվ լինել հատկապես գյուղատնտեսական խնդիրներում, հայտարարելով, որ նրանց աշխատանքը նախեւառաջ գնահատվելու է այդ ասպարեզում արձանագրած ցուցանիշներով։ Չպետք է անմշակ հողատարածքներ մնան, առանձնահատուկ ուշադրություն հատկացնել հացահատիկի եւ եգիպտացորենի արտադրության բարձրացմանը՝ շեշտել է վարչապետը։ Այսօր շրջվարչակազմի նոր ղեկավարի ներկայացման արարողություն է նախատեսված նաեւ Քաշաթաղում։ Ինչպես արդեն հաղորդել ենք, այդ շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում Էռնիկ Ղեւոնդյանին փոխարինել է Կամո Մարտիրոսյանը։
- .
«ԿԱՆՈՆԵՐԻ ԴԵՄ ԽՌՈՎՈՒԹՅԱՆ» 40-ԱՄՅԱԿԸ
ՅԱՐՈՍԼԱՎ ՇԻՄՈՎ
1968 թվականի մայիսի 3-ին ֆրանսիական ուսանողները, որոնք բողոքել էին բուհերում ուսուցման որոշ կանոնների դեմ, գրավեցին Սորբոնը։ Սկսվեց փարիզյան «կարմիր մայիսը», ...ՕՐՏԵԳԱ-Ի-ԳԱՍՏԵՐ /125-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ/
.
«ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է» ԵՐԿՈՒ ՄԵՋԲԵՐՈՒՄ՝ ՕՐՏԵԳԱՅԻՑ «Ստեղծագործական կյանքը պահանջում է անաղարտություն, խստագույն ռեժիմ եւ ինքնակարգապահություն, որոնք սեփական արժանապատվության զգացում ...ՊՈՒՏԻՆԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻՈՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ
. 1
Եվրոպայում նյարդայնացած են Մոսկվայում կայացած շքերթի կապակցությամբ «Ֆայնէյշլ թայմս», Լոնդոն, 9 մայիսի Կրեմլում ...ԵՍ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ԵՄ ԻՄ ԵՐԵԽԱՅԻ ՀԵՏ
.
- Ես ուրախանում իմ երեխայի հետ. Հայկն արդեն կարդում, հաշվում, գրում եւ արտասանում է,- ասում է ծնող Ռ. Սարգսյանը։ Ստեփանակերտի ...ՄԵՆՔ ԷԼ ՊԵՏՔ Է ՕԳՆԵՆՔ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայաստանի մանկատներ» հիմնադրամի նախագահ, ամերիկահայ Ժենյա Այդինյանը հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ միասին օրերս Արցախում էր եւ կատարում էր ...«ՈՐՏԵՂ ԷԼ ԼԻՆԵՆՔ` ՄԵՐ ԱՐՄԱՏՆԵՐԸ ՄԱՅՐ ՀՈՂՈՒՄ ՊԵՏՔ Է ԽՈՐԱՑՆԵՆՔ»
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մայիսյան Եռատոնի նախօրյակին Արցախում էր գտնվում ՌԴ Վլադիմիրի մարզի պատվիրակությունը, որի կազմում էր նաեւ մարզի հայ համայնքի ղեկավար, ծննդով շուշեցի Կամո Գասպարյանը։ Նրա հետ ...ՀԱՏՈՒԿ ԽՄԲԻ ՉՈՐՍՕՐՅԱ ԱՅՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ
Զ. ՄԱՅԻԼՅԱՆ
Կարմրուկի եւ կարմրախտի լրացուցիչ պատվաստումներ Կարմրուկն ու կարմրախտը բարձր վարակելիությամբ օդակաթիլային վարակիչ հիվանդություններ են։ Առողջապահության համաշխարհային ...ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԱԿԻՉ ԿԼԻՆԻ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Տասնամյակներ ի վեր ճարտարցիները հպարտանում են իրենց գյուղից Մեծ Հայրենականի զոհերի հիշատակին կառուցված գեղեցիկ հուշահամալիրով։ Շրջակա բնապատկերին լավագույնս ...ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՄՊԵՐԸ ՄՏԱՀՈԳԻՉ ԵՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Մայիսի 10-ին նախագահ Բակո Սահակյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին ԼՂՀ վարչապետը, ֆինանսների, քաղաքաշինության եւ սոցապահովության նախարարները, շրջվարչակազմերի ղեկավարները ...ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
.
Վարչապետ Արա Հարությունյանը այսօր ստորագրել է ԼՂՀ կառավարության որոշումները հանրապետության երկու շրջվարչակազմում կադրային փոփոխությունների մասին։ Ասկերանի ...ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԸ
.ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր Ասկերանում շրջանային խորհրդին ու համայնքապետերին ներկայացրեց շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ով այդ պաշտոնում փոխարինել է Սամվել Հարությունյանին։ ...ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
.ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ Լեռնային Ղարաբաղի Հանրապպետութան միջազգային ճանաչման գործընթացի եւ դրանից բխող ...ԳՆԱՀԱՏԵՆՔ ԱՐՎԱԾԸ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Արցախյան գոյամարտի վիրավոր ազատամարտիկների եւ հաշմանդամների օգնության «Վիտա» հասարակական կազմակերպության նախագահ Արեւիկ Պետրոսյանն իր եւ բոլոր հաշմանդամների ...
ՆՌՆԱԿԱՁԳԻՑ` ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՊՈՒՏԻՆԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻՈՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԻՑ
.ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
.ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ
.ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ«ՏԵՐ—ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
.
- 1632 Մահացավ 17-րդ դարի հայ վերածննդի ռահվիրա Մովսես Տաթևացի կաթողիկոսը: (Ծնվ. 1583 թ.):
- 1805 Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
- 1812 Թիֆլիսում ծնվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1814 Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվեց Կարապետ Շահնազարյանը: (Վախճ. 1865թ.-ին, Կ. Պոլսում):
- 1870 Ալեքսանդր II-ի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
- 1911 Բաքվի Բայիլովի բանտում մահացավ ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Ծնվ. 1878թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

