
Հրատարակված է Մայիս 14, 2008
«ՈՐՏԵՂ ԷԼ ԼԻՆԵՆՔ` ՄԵՐ ԱՐՄԱՏՆԵՐԸ ՄԱՅՐ ՀՈՂՈՒՄ ՊԵՏՔ Է ԽՈՐԱՑՆԵՆՔ»
- Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մայիսյան Եռատոնի նախօրյակին Արցախում էր գտնվում ՌԴ Վլադիմիրի մարզի պատվիրակությունը, որի կազմում էր նաեւ մարզի հայ համայնքի ղեկավար, ծննդով շուշեցի Կամո Գասպարյանը։ Նրա հետ ունեցած մեր հարցազրույցն առնչվում է համայնքի ու հայության հիմնախնդիրներին եւ Արցախի հետ կապերի ամրապնդմանը։ -Կամո Միքայելի, որքա՞ն ժամանակ է, որ ղեկավարում եք ՌԴ Վլադիմիրի մարզի հայ համայնքը։ Եթե գաղտնիք չէ, ինչպե՞ս եք հայտնվել ռուսաստաններում։ - Արդեն ութ տարի է, ինչ ղեկավարում եմ տեղի հայ համայնքը։ Ավարտել եմ Վլադիմիր քաղաքի պոլիտեխնիկական ինստիտուտը եւ 1980 թվականից ապրում եմ Վլադիմիրի մարզի Կոլչուգինո քաղաքում։ Արցախյան շարժման սկզբնական տարիներին սկսեց մեծանալ հայերի թիվն ինչպես նշածս քաղաքում, այնպես էլ մարզում։ Ներգաղթեց նաեւ ղարաբաղցի մի քանի ընտանիք, իսկ մյուսները մեծամասամբ ադրբեջանական շրջաններից են։ Այսօրվա դրությամբ 14-15 հազար հայ է բնակվում Վլադիմիրի մարզում եւ համարվում է ամենամեծ հայկական համայնքներից մեկը։ Գործում է 4 հայկական կիրակնօրյա դպրոց, որից մեկը (ամենամեծը)՝ Վլադիմիր քաղաքում, մյուսները՝ Կոլչուգինոյում, Մուրոմում եւ Ալեքսանդրովում։ Մարզի ամեն մի քաղաքում ունենք կազմակերպված առանձին հայ համայնքներ, որոնցում ծագած հարցերն ու խնդիրները տեղերից պատասխանատուները հասցնում են մեզ։ Հայության զբաղվածության հարցը մեզ մոտ հիմնականում լուծում է ստանում շինարարության ոլորտում։ Իսկ ընդհանրապես մեր ազգակիցները, հայրենակիցները կարողանում են իրենց դրսեւորել տարբեր ոլորտներում, հատկապես ռեստորաններում, խանութներում, որտեղ իրենց բիզնեսն են զարգացնում։ Ունենք ընկերներ, որոնք արդեն խոշոր բիզնեսով են զբաղված, ինչպես, օրինակ, Էջմիածնի ոսկու, արծաթի գործարանն է կամ՝ «Դալլեքս» ընկերությունը, որ գտնվում է Ալեքսանդրովում. վերջինիս գործունեությունը կապված է տիեզերանավերի առանձին սարքավորումների արտադրության հետ։ Միայն անցյալ տարի շուրջ 40-50 միլիոն դոլարի ներդրումներ են արվել մեր տղաների կողմից։ Ինչքան շատ լինեն գործարարները, ձեռնարկատերերը՝ այնքան հեշտ կլուծվեն հայության խնդիրները։ Մեր համայնքի առջեւ ծառացած խնդիրները նույնպես շատ են. ունենք մեծ թվով աղքատներ, գործազուրկներ, հիվանդներ։ Նրանց նյութական օգնություն ենք ցուցաբերում, աշխատանքի տեղավորման հարցերն ենք լուծում։ Ի վերջո՝ 15 հազար հայը քիչ չէ։ Ոմանք դեռ նոր-նոր ուզում են գլուխ բարձրացնել, դե, Ռուսաստանն էլ, կարելի ասել՝ զարգանալու հնարավորությունը նոր է ընձեռել։ Գործարարությունը մեր արյան մեջ կա եւ միայն առիթ է պետք, որ դրսեւորվի։ Բոլոր դեպքերում՝ չպետք է կյանքից հետ մնալ, պետք է հնարավորինս արագ զարգանալ, որպեսզի կարողանանք օգնել նաեւ մեր հայրենակիցներին, Արցախին։ Ես գտնում եմ, որ դրսում կատարվող ամեն մի գործողություն մի ծայրով պետք է ուղղված լինի դեպի Ղարաբաղ։ Ազգի լավագույն զավակներն իրենց կյանքը չխնայեցին մեր հողի համար եւ յուրաքանչյուրիս պարտքն է հնարավորությունների սահմանում օգնել նրանց ընտանիքներին։ - Ասում են, որ Ռուսաստանում «անցանկալի» են կովկասյան ազգության մարդիկ։ Խոչընդոտներ, առանձին ճնշումներ զգո՞ւմ եք։ - Նրանք, ովքեր նման լուրեր են տարածում, պարզապես ստում են։ Մենք ոչ մի ճնշման, ոչ մի խոչընդոտի չենք հանդիպել։ Մարդ պետք է իրեն պահի կոռեկտ, բարոյապես կազմակերպված եւ ամենակարեւորը՝ աշխատասիրություն պետք է դրսեւորի։ Ծույլերին, անբաններին ոչ ոք չի սիրում, չի ընդունում։ - Ի՞նչ աշխատանքներ եք տանում հային հայ պահելու համար։ Համայնքի կողմից մշակութային միջոցառումներ նախաձեռնվո՞ւմ են։ - Հայ դպրոցականների ուժերով ստեղծված երգի, պարի համույթ ունենք, որը հաճախակի հանդես է գալիս ելույթներով։ Ներկայուս համույթը գտնվում է Ֆրանսիայում։ Նպատակ ունենք վերադառնալուց հետո հյուրախաղերով ուղարկել Արցախ։ Վլադիմիր քաղաքում տեղադրված է խաչքար, հինգ տարի առաջ է տեղի ունեցել բացումը։ Այսօր արդեն նույն քաղաքում կառուցում ենք հայկական եկեղեցի, որի բացումը, հավանաբար, տեղի կունենա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Իսկ ընդհանրապես մեր երեխաները տանը խոսում են հայերեն։ Ծգտում ենք նրանց դաստիարակել հայեցի, պահպանել մեր հայկական ավանդույթները։ - Զորակոչի ենթակա հայ պատանիների ծառայության հարցը ինչպե՞ս է լուծվում։ Կա՞ն այնպիսիք, ովքեր ձգտում են գալ Արցախ եւ ծառայել հայրենիքին։ - Պետք է ասեմ, որ նմանները քիչ թիվ են կազմում։ Մեծամասամբ ունեն տեղական գրանցում եւ ռուսական քաղաքացիություն։ Ուստի, պարզ է, որ պետք է ծառայեն ռուսական բանակում։ - Ինչպիսի՞ն է կապը Ղարաբաղի հետ։ Հայրենիքը միշտ այդպես հեռվի՞ց պիտի սիրեք։ - Դեռեւս պատերազմի ժամանակաշրջանից կապը միշտ էլ եղել է ու գնալով ավելի է ամրապնդվում։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մեր համայնքը միշտ էլ օգնել է Արցախին՝ ինչով կարողացել է։ Օգնություն է ցուցաբերվել նկուղներում ապաստանածներին, պաշտպանության ջոկատներին եւ այլն։ Այսօր մեր շարքերում համայնքի անդամներից շատ են այն տղաները, ովքեր մասնակցել են պատերազմին։ Այնպես որ՝ պատերազմի ժամանակ եւ այսօր գնալ-գալը, կապը չի խզվել մարզի հայ համայնքի եւ Արցախի միջեւ։ Ես գտնում եմ, որ հայրենիքի հետ կապ չունեցող մարդը, Հայրենիքը մոռացող մարդը կորած է։ Օտար մարդը գործընկեր է, ո՛չ ընկեր։ Կառնչվեք՝ քանի դեռ միմյանց պետք եք։ Որտեղ էլ լինենք՝ մեր արմատները մայր հողում պետք է խորացնենք։ - Մեզ հայտնի է, որ Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ ինչ-որ կապեր պիտի ստեղծեք։ Ի՞նչ է ակնկալվում համագործակցության առումով։ - Անշուշտ, մենք ուզում ենք համագործակցության պայմանագիր կնքել, ըստ որի Ստեփանակերտն ու Կոլչուգինոն պետք է դառնան քույր քաղաքներ, եւ սերտ համագործակցություն կծավալվի, ինչն առաջին հերթին պետք է արտացոլվի Ստեփանակերտում արդյունաբերական որեւէ ձեռնարկություն ստեղծելով, փոխադարձ այցելություններով։ Նպատակ ունենք դպրոցական ճամբարների ձեւով կազմակերպել արցախցի երեխաների հանգիստը մեզ մոտ։ Մի խոսքով՝ ծրագրեր ու մտահղացումներ շատ կան, եւ հուսով ենք՝ Արցախի Հանրապետության նոր ղեկավարության աջակցությամբ դրանք ի կատար կածվեն։ Մենք չենք կարող մեկուսացած ապրել, կապերը չպետք է խզենք Ղարաբաղից, ավելին՝ պետք է դրանք ընդլայնենք եւ խորացնենք։

- ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջին լուրերը, Մայիս 14, 2008
«ԿԱՆՈՆԵՐԻ ԴԵՄ ԽՌՈՎՈՒԹՅԱՆ» 40-ԱՄՅԱԿԸ
ՅԱՐՈՍԼԱՎ ՇԻՄՈՎ
1968 թվականի մայիսի 3-ին ֆրանսիական ուսանողները, որոնք բողոքել էին բուհերում ուսուցման որոշ կանոնների դեմ, գրավեցին Սորբոնը։ Սկսվեց փարիզյան «կարմիր մայիսը», ...ՕՐՏԵԳԱ-Ի-ԳԱՍՏԵՐ /125-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ/
.
«ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է» ԵՐԿՈՒ ՄԵՋԲԵՐՈՒՄ՝ ՕՐՏԵԳԱՅԻՑ «Ստեղծագործական կյանքը պահանջում է անաղարտություն, խստագույն ռեժիմ եւ ինքնակարգապահություն, որոնք սեփական արժանապատվության զգացում ...ՊՈՒՏԻՆԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻՈՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ
. 1
Եվրոպայում նյարդայնացած են Մոսկվայում կայացած շքերթի կապակցությամբ «Ֆայնէյշլ թայմս», Լոնդոն, 9 մայիսի Կրեմլում ...ԵՍ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ԵՄ ԻՄ ԵՐԵԽԱՅԻ ՀԵՏ
.
- Ես ուրախանում իմ երեխայի հետ. Հայկն արդեն կարդում, հաշվում, գրում եւ արտասանում է,- ասում է ծնող Ռ. Սարգսյանը։ Ստեփանակերտի ...ՄԵՆՔ ԷԼ ՊԵՏՔ Է ՕԳՆԵՆՔ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայաստանի մանկատներ» հիմնադրամի նախագահ, ամերիկահայ Ժենյա Այդինյանը հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ միասին օրերս Արցախում էր եւ կատարում էր ...«ՈՐՏԵՂ ԷԼ ԼԻՆԵՆՔ` ՄԵՐ ԱՐՄԱՏՆԵՐԸ ՄԱՅՐ ՀՈՂՈՒՄ ՊԵՏՔ Է ԽՈՐԱՑՆԵՆՔ»
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մայիսյան Եռատոնի նախօրյակին Արցախում էր գտնվում ՌԴ Վլադիմիրի մարզի պատվիրակությունը, որի կազմում էր նաեւ մարզի հայ համայնքի ղեկավար, ծննդով շուշեցի Կամո Գասպարյանը։ Նրա հետ ...ՀԱՏՈՒԿ ԽՄԲԻ ՉՈՐՍՕՐՅԱ ԱՅՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ
Զ. ՄԱՅԻԼՅԱՆ
Կարմրուկի եւ կարմրախտի լրացուցիչ պատվաստումներ Կարմրուկն ու կարմրախտը բարձր վարակելիությամբ օդակաթիլային վարակիչ հիվանդություններ են։ Առողջապահության համաշխարհային ...ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԱԿԻՉ ԿԼԻՆԻ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Տասնամյակներ ի վեր ճարտարցիները հպարտանում են իրենց գյուղից Մեծ Հայրենականի զոհերի հիշատակին կառուցված գեղեցիկ հուշահամալիրով։ Շրջակա բնապատկերին լավագույնս ...ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՄՊԵՐԸ ՄՏԱՀՈԳԻՉ ԵՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Մայիսի 10-ին նախագահ Բակո Սահակյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին ԼՂՀ վարչապետը, ֆինանսների, քաղաքաշինության եւ սոցապահովության նախարարները, շրջվարչակազմերի ղեկավարները ...ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
.
Վարչապետ Արա Հարությունյանը այսօր ստորագրել է ԼՂՀ կառավարության որոշումները հանրապետության երկու շրջվարչակազմում կադրային փոփոխությունների մասին։ Ասկերանի ...ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԸ
.ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր Ասկերանում շրջանային խորհրդին ու համայնքապետերին ներկայացրեց շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ով այդ պաշտոնում փոխարինել է Սամվել Հարությունյանին։ ...ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
.ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ Լեռնային Ղարաբաղի Հանրապպետութան միջազգային ճանաչման գործընթացի եւ դրանից բխող ...ԳՆԱՀԱՏԵՆՔ ԱՐՎԱԾԸ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Արցախյան գոյամարտի վիրավոր ազատամարտիկների եւ հաշմանդամների օգնության «Վիտա» հասարակական կազմակերպության նախագահ Արեւիկ Պետրոսյանն իր եւ բոլոր հաշմանդամների ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՄԵՐ ՍՆՈՒՑՈՂ ՄԱՅՐԸ
.ԹԵՐԹՆ ԻՐ ԱՆԺԽՏԵԼԻ ՆՊԱՍՏՆ ՈՒՆԻ ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿՈՒՄ
Կոմիտաս ԴԱՆԻԵԼՅԱՆՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄԻՆ
.ԱՐՑԱԽԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԶՈՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ
.ՓՈԽՎԵԼ ԵՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ, ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ ՆԱԵՎ ԹԵՐԹԸ
Մարսել ՊԵՏՐՈՍՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՆՌՆԱԿԱՁԳԻՑ` ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԻՑ
.ՊՈՒՏԻՆԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻՈՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ
.
ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ
.ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ«ՏԵՐ—ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1632 Մահացավ 17-րդ դարի հայ վերածննդի ռահվիրա Մովսես Տաթևացի կաթողիկոսը: (Ծնվ. 1583 թ.):
- 1805 Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
- 1812 Թիֆլիսում ծնվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1814 Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվեց Կարապետ Շահնազարյանը: (Վախճ. 1865թ.-ին, Կ. Պոլսում):
- 1870 Ալեքսանդր II-ի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
- 1911 Բաքվի Բայիլովի բանտում մահացավ ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Ծնվ. 1878թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

