
Հրատարակված է Մայիս 14, 2008
ՄԵՆՔ ԷԼ ՊԵՏՔ Է ՕԳՆԵՆՔ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ
- «Հայաստանի մանկատներ» հիմնադրամի նախագահ, ամերիկահայ Ժենյա Այդինյանը հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ միասին օրերս Արցախում էր եւ կատարում էր հերթական նվիրատվությունը։ Ինչպես մեզ պատմեց կազմակերպության նախագահը, հիմնադրամը բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացնում, իսկ այդ ծրագիրը «Մեկ ազգ, մեկ հայրենիք» անունն է կրում։ Կազմակերպության կողմից հովանավորվող ընտանիքներից յուրաքանչյուրն իր հովանավորն ունի արտերկրում։ 16-րդ տարին է արդեն, որ տիկին Ժենյան տարին երկու անգամ Հայաստան եւ Արցախ է այցելում եւ անձամբ դրամաբաշխում կատարում։ Հերթական առաքելությունը գարնանային դրամաբաշխումն էր։ Տիկին Ժենյան դրան օգնություն անունը չի տալիս։ Պարզապես ասում է. «Մենք բերել ենք Սուրբ Զատիկի նվերներ»։ Բերում են նաեւ ամանորյա նվերներ։ Ծրագրում ընդգրկված են զոհված, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների անչափահաս երեխաները, սոցիալապես անապահով եւ բազմանդամ ընտանիքները, միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ երեխաները՝ շուրջ 1500 ընտանիք, որից 18-ը՝ Արցախից։ Ո՞րն էր նման հիմնադրամ ստեղծելու շարժառիթը։ - Երբ 1988-ին աղետալի երկրաշարժ եղավ եւ բազմաթիվ երեխաներ որբացան, մտածեցի, որ պետք է մի բան անեմ,- պատմում է տիկին Ժենյան։ Այդ օրվանից ստեղծեց իր ընտանեկան հիմնադրամը՝ առանց որեւէ կազմակերպությունից օժանդակություն ստանալու եւ սկսեց օգնել երկրաշարժից տուժած երեխաներին։ Երբ հեռուստատեսությամբ (ԱՄՆ) հաղորդում ցուցադրվեց այդ մասին, արտերկրից շատ հայեր իրենք էլ ցանկություն հայտնեցին մասնակցություն ունենալ։ Մանավանդ որ սկսվել էր նաեւ Արցախյան պատերազմը։ Եվ այդպես, 1992թ. ստեղծվեց հիմնադրամը։ «Թեպետ ֆիզիկապես ձեզ հետ չենք եղել, բայց մենք էլ հոգեպես շատ տառապեցինք դրսում եւ կամեցանք մեր խղճի համար մի բան արած լինել»,- ասում է տիկին Ժենյան։ Ներկայումս հիմնադրամը շատ հովանավորներ ունի արտասահմանում ու նաեւ՝ Հայաստանում։ Համագործակցում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ։ Այնտեղ գրասենյակ էլ ունեն։ Նախարարությունը հիմնադրամին տեղեկացնում է, թե ինչի կարիք ունեն մանկատները, ծերանոցները կամ կրթօջախները, իսկ իրենք էլ անում են. դպրոցի դասարաններն են վերանորոգում, մանկատան լվացքատունը կամ խոհանոցը։ «Եթե ԼՂՀ սոցապնախարարն էլ մեզ ասի, թե ինչի կարիք կա, մեր հնարավորության սահմաններում կօգնենք»,- ասում է տիկին Ժենյան։ Պե՞տք է, արդյոք, հարուստ լինել՝ բարերարություն անելու համար։ «Սոցիալապես ապահով լինելը լրիվ այլ բան է,- ասում է տիկին Ժենյան։- Բայց բարեգործությունը հարուստի եւ աղքատի չի վերաբերում։ Մի բարի լույս, բարեւ էլ ասես հարեւանիդ, ժպիտով ընդունես, դա էլ բարեգործություն է։ Իսկ գալով զուտ նյութականին՝ եթե զգում ես, որ քեզ մոտ գումար կա, որի բացակայությունն այնքան էական չէ քեզ համար, կարող ես այն տալ մեկ ուրիշին, որի կարիքը նա անչափ զգում է»։ Իր գլխավորած հիմնադրամի հովանավորներն էլ մեծահարուստներ չեն։ Ծննդյան օրվա, հարսանյաց հանդեսի կապակցությամբ կամ մահվան ծաղկեպսակի համար նվիրատվություններով են գոյանում հիմնադրամի միջոցները։ Տիկին Ժենյայի պատմածով՝ այսօր ԱՄՆ-ի նման հարուստ երկրում շատ կառույցներ աշխատում են բարեգործության շնորհիվ։ Կրթօջախները, հիվանդանոցները, մանկատները բարեգործներն են պահում, ասում է նա։ «Չպետք է սպասել, թե կառավարությունն ինչ է անում ժողովրդի համար։ Մենք էլ պետք է օգնենք պետությանը, որ կարողանանք աղքատ շերտը մի քիչ բարձրացնել, պետք է միջին խավ էլ լինի, որ երկրում լավ լինի»,- իր ապրած երկրի դրվածքն այսպես է ներկայացնում Ժենյա Այդինյանը։ Հիմնադրամի հիմնադիր նախագահը ոգեւորված էր՝ լսելով, որ սեպտեմբերին Արցախում 300 զույգեր միանգամից կամուսնանան, եւ արարողությունը կկատարվի Վանք գյուղում՝ բարերար Լեւոն Հայրապետյանի հովանավորությամբ։ Հնարավորության սահմաններում իրենք էլ կմասնակցեն այդ ծրագրին։ «Պետք է քաջալերել երիտասարդներին, որ այս հողի վրա ընտանիք կազմեն ու բազմանան»։ Տիկին Ժենյան ինքը երեք տղաների մայր է, որոնցից երկուսն ամուսնացած են։ Թեպետ թոռնիկ չունի, բայց իրեն հազարավոր թոռնիկների, անգամ ծոռնիկների տատ է համարում։ Ինչպես ինքն է ասում՝ նրանց 99 տոկոսին դեմքով ճանաչում է։ Նա պատմեց նաեւ հիմնադրամի նոր ծրագրերի մասին։ Դրանցից մեկը կոչվում է «Մարդասիրական օգնությունից՝ դեպի մասնագիտական կրթություն»։ Այն երեխաները, որոնց իրենք հովանավորել են 16 տարի շարունակ, հիմա պետք է բարձրագույն կրթություն ստանան։ Գերազանց սովորողներին իրենք հովանավորում են։ Ունեն այդպիսի 100 ուսանող, առայժմ՝ բոլորն էլ Հայաստանից։ Նրանց ամենավերջին ծրագիրը առողջապահական է։ Եթե Արցախից էլ նման հարցով դիմեն իրենց, կօգնեն նրանց՝ ստուգումներ անցկացնելու Երեւանի հայ-ամերիկյան առողջության կենտրոնում, ասաց հիմնադրամի նախագահը։

- ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Վերջին լուրերը, Մայիս 14, 2008
«ԿԱՆՈՆԵՐԻ ԴԵՄ ԽՌՈՎՈՒԹՅԱՆ» 40-ԱՄՅԱԿԸ
ՅԱՐՈՍԼԱՎ ՇԻՄՈՎ
1968 թվականի մայիսի 3-ին ֆրանսիական ուսանողները, որոնք բողոքել էին բուհերում ուսուցման որոշ կանոնների դեմ, գրավեցին Սորբոնը։ Սկսվեց փարիզյան «կարմիր մայիսը», ...ՕՐՏԵԳԱ-Ի-ԳԱՍՏԵՐ /125-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ/
.
«ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է» ԵՐԿՈՒ ՄԵՋԲԵՐՈՒՄ՝ ՕՐՏԵԳԱՅԻՑ «Ստեղծագործական կյանքը պահանջում է անաղարտություն, խստագույն ռեժիմ եւ ինքնակարգապահություն, որոնք սեփական արժանապատվության զգացում ...ՊՈՒՏԻՆԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻՈՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ
. 1
Եվրոպայում նյարդայնացած են Մոսկվայում կայացած շքերթի կապակցությամբ «Ֆայնէյշլ թայմս», Լոնդոն, 9 մայիսի Կրեմլում ...ԵՍ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ԵՄ ԻՄ ԵՐԵԽԱՅԻ ՀԵՏ
.
- Ես ուրախանում իմ երեխայի հետ. Հայկն արդեն կարդում, հաշվում, գրում եւ արտասանում է,- ասում է ծնող Ռ. Սարգսյանը։ Ստեփանակերտի ...ՄԵՆՔ ԷԼ ՊԵՏՔ Է ՕԳՆԵՆՔ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայաստանի մանկատներ» հիմնադրամի նախագահ, ամերիկահայ Ժենյա Այդինյանը հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ միասին օրերս Արցախում էր եւ կատարում էր ...«ՈՐՏԵՂ ԷԼ ԼԻՆԵՆՔ` ՄԵՐ ԱՐՄԱՏՆԵՐԸ ՄԱՅՐ ՀՈՂՈՒՄ ՊԵՏՔ Է ԽՈՐԱՑՆԵՆՔ»
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մայիսյան Եռատոնի նախօրյակին Արցախում էր գտնվում ՌԴ Վլադիմիրի մարզի պատվիրակությունը, որի կազմում էր նաեւ մարզի հայ համայնքի ղեկավար, ծննդով շուշեցի Կամո Գասպարյանը։ Նրա հետ ...ՀԱՏՈՒԿ ԽՄԲԻ ՉՈՐՍՕՐՅԱ ԱՅՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ
Զ. ՄԱՅԻԼՅԱՆ
Կարմրուկի եւ կարմրախտի լրացուցիչ պատվաստումներ Կարմրուկն ու կարմրախտը բարձր վարակելիությամբ օդակաթիլային վարակիչ հիվանդություններ են։ Առողջապահության համաշխարհային ...ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԱԿԻՉ ԿԼԻՆԻ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Տասնամյակներ ի վեր ճարտարցիները հպարտանում են իրենց գյուղից Մեծ Հայրենականի զոհերի հիշատակին կառուցված գեղեցիկ հուշահամալիրով։ Շրջակա բնապատկերին լավագույնս ...ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՄՊԵՐԸ ՄՏԱՀՈԳԻՉ ԵՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Մայիսի 10-ին նախագահ Բակո Սահակյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին ԼՂՀ վարչապետը, ֆինանսների, քաղաքաշինության եւ սոցապահովության նախարարները, շրջվարչակազմերի ղեկավարները ...ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
.
Վարչապետ Արա Հարությունյանը այսօր ստորագրել է ԼՂՀ կառավարության որոշումները հանրապետության երկու շրջվարչակազմում կադրային փոփոխությունների մասին։ Ասկերանի ...ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԸ
.ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր Ասկերանում շրջանային խորհրդին ու համայնքապետերին ներկայացրեց շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ով այդ պաշտոնում փոխարինել է Սամվել Հարությունյանին։ ...ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
.ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ Լեռնային Ղարաբաղի Հանրապպետութան միջազգային ճանաչման գործընթացի եւ դրանից բխող ...ԳՆԱՀԱՏԵՆՔ ԱՐՎԱԾԸ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Արցախյան գոյամարտի վիրավոր ազատամարտիկների եւ հաշմանդամների օգնության «Վիտա» հասարակական կազմակերպության նախագահ Արեւիկ Պետրոսյանն իր եւ բոլոր հաշմանդամների ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ` ԱՐՑԱԽՈՒՄ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆՇԱՆՏԱԺԻ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Լեոնիդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՈՐՔԱՆՈՎ Է ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆԿԱՐՈ՞Ղ ԵՆՔ ԴԱՌՆԱԼ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆՈՒ ՆՈՐԻՑ ԿՀՆՉԵՆ ԱՂՈԹՔԻ ԶԱՆԳԵՐԸ
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՆՌՆԱԿԱՁԳԻՑ` ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՊՈՒՏԻՆԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻՈՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԻՑ
.ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ
.ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
.ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ«ՏԵՐ—ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1632 Մահացավ 17-րդ դարի հայ վերածննդի ռահվիրա Մովսես Տաթևացի կաթողիկոսը: (Ծնվ. 1583 թ.):
- 1805 Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
- 1812 Թիֆլիսում ծնվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1814 Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվեց Կարապետ Շահնազարյանը: (Վախճ. 1865թ.-ին, Կ. Պոլսում):
- 1870 Ալեքսանդր II-ի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
- 1911 Բաքվի Բայիլովի բանտում մահացավ ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Ծնվ. 1878թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

