
Հրատարակված է Մայիս 14, 2008
ՕՐՏԵԳԱ-Ի-ԳԱՍՏԵՐ /125-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ/
- «ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է» ԵՐԿՈՒ ՄԵՋԲԵՐՈՒՄ՝ ՕՐՏԵԳԱՅԻՑ «Ստեղծագործական կյանքը պահանջում է անաղարտություն, խստագույն ռեժիմ եւ ինքնակարգապահություն, որոնք սեփական արժանապատվության զգացում են ծնում։ Ստեղծագործական կյանքը գործունակ եւ հնարավոր է միայն երկու դեպքում. կամ լինել իշխող, կամ լինել այն միջավայրում, որը ղեկավարում է նա, ում օգտին մենք ճանաչում ենք այդ իշխելու իրավունքը։ Ես կամ իշխում եմ, կամ ենթարկվում։ Ենթարկվել չի նշանակում համբերել, համբերել նվաստաբար, այլ, ընդհակառակը, հարգել նրան, ով առջեւում է, եւ սիրով հետեւել նրան՝ ուրախությամբ կանգնելով նրա լայն դրոշի ներքո»։ «Մարդը, ուզի թե չուզի, իր իսկ բնության կողմից կանխորոշված է բարձրագույն սկզբի որոնումներին։ Ով այն գտնում է ինքն անձամբ, նա էլ ընտրյալն է, ով չի գտնում, այն ստանում է ուրիշի ձեռքից եւ դառնում զանգված»։ Իսպանական փիլիսոփա, հրապարակախոս եւ հասարակական գործիչ Խոսե Օրտեգա-ի-Գասետը (1883-1955թթ.) պատկանում է 20-րդ դարի Արեւմուտքի առավել հայտնի մտածողների շարքին։ Նրա գաղափարները փիլիսոփայության, պատմության, սոցիոլոգիայի, գեղագիտության բնագավառում, որոնք նրա կենդանության օրոք թերագնահատվել էին, մեծ ազդեցություն են ունեցել եվրոպական եւ ամերիկյան մտավորականության որոշ շրջանակների վրա։ Խոսե Օրտեգա-ի-Գասետի ստեղծագործական ժառանգության մեծ մասը գեղարվեստական ակնարկներ են, որոնք հագեցած են նրա փիլիսոփայական գաղափարներով։ Դրանք ուղղված են մտածելու ունակ մարդկանց եւ ընթերցողին մղում են վիճելու եւ մտորելու։ Օրտեգա Գասետի աշխատանքներում շոշափված սոցիալական հիմնախնդիրները ոչ միայն չեն հնանում, այլեւ կյանքի փոփոխություններին զուգահեռ ավելի այժմեական են դառնում։ Սոցիոլոգիայի բնագավառում առավել լայն հռչակ է ձեռք բերել նրա «Զանգվածների ապստամբությունը» գիրքը։ Գրքում Օրտեգան առաջիններից մեկը արձանագրեց եվրոպական հոգեկերտվածքում «զանգվածային գիտակցության» առաջացման ֆենոմենը։ Խոսե Օրտեգա Գասետի (1883-1955) «Զանգվածների ապստամբությունը» լույս է տեսել 1930 թվականին։ Աշխարհում եզակի են այն գրքերը, որոնք այդքան այժմեական են այսօր։ «Զանգվածների ապստամբություն»-ում առաջին անգամ պարզորոշ ասված է այն մասին, թե ում ձեռքով է կատարվում ամենասարսափելին աշխարհում։ Այսպես կոչված, «հասարակ մարդու» մասին, «փողոցի մարդու» մասին։ Դրանում են Օրտեգայի եզրակացության անանց արժեքն ու նորարարությունը։ Միշտ եւ բոլորը ուշադրություն են նվիրել առաջնորդ-ոճրագործներին։ Օրտեգան հայացքն ուղղել է ներքեւ, նրան, ինչն անվանվում է քաղաքական դոկտրինների եւ ռազմական կամպանիաների «սոցիալական բազա»։ Խոսքը ոչ միայն արյունալի դիկտատուրաների ու պատերազմների մասին է, խոսքը ամենօրյա կյանքի ընթացքի մասին է։ Նաեւ՝ այսօրվա կյանքի մասին։ Ըստ Օրտեգայի՝ զանգվածը յուրաքանչյուրն է եւ ամեն ոք, ով ոչ բարու, ոչ էլ չարի մեջ իրեն չի չափում հատուկ չափանիշով, այլ իրեն զգում է այնպիսին, ինչպիսին բոլորն են, եւ ոչ միայն ճնշված է զգում իրեն, այլեւ գոհ է սեփական պարզունակությամբ։ Այստեղից էլ՝ կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքը։ Այդպես լավ ու հեշտ է ապրելը, միայն թե քայլքի մեջ մտնես, այդ դեպքում եթե հաջողություն է՝ հանդիսավոր քայլում է ամբողջ շարքը, եթե անհաջողություն է՝ այն բաժանվում է բոլոր տողանների ու զորասյուների վրա։ Այդ պատճառով էլ, ի դեպ, ցանկացած կործանում, լինի դա քաղաքական կոլիզիա, աշխարհի առաջնություն կամ երգի մրցույթ՝ հեշտ է բացատրել արտաքին թշնամիների մեքենայություններով։ Պատրաստ է ձեւակերպումը՝ «Մեզ չեն սիրում»։ «Զանգվածային մարդը... տարրական ճշմարտությունների, անկապ մտքերի եւ պարզապես բառային աղբի շիլափլավը, որ դեպքի կամոք նրանում կուտակվել է եւ այն կրկնում է ամենուր՝ գործում է հոգեկան պարզունակությամբ, ուստի եւ, առանց վախի ու հանդիմանության... Միջակությունը հռչակում եւ հաստատում է տխմարության իր իրավունքը կամ, այլ խոսքերով՝ տխմարությունը հաստատում է որպես օրենք»։ Անհնարին է պատկերացնել, որ դա գրված է ոչ թե այսօրվա հեռուստատեսության մասին, այլ դեռեւս մինչ որեւէ հեռուստատեսություն։ Տաղանդավոր գրականագետ Օրտեգան գտնում է զանգվածային մարդու ճշգրիտ այլաբանական նշանակումը՝ «ինքնագոհ տհաս»։ Օրտեգան ճիշտ որ մարգարեաբար է ասել «երիտասարդության կուլտի» մասին։ Միայն Օրտեգայի գրքից երեք տասնամյակ հետո եւ նրա մահից հետո (1955թ.) սկսվեց հասարակության իմաստալի մասի կտրուկ ջահելացումը՝ քաղաքականության մեջ, բիզնեսում, հասարակական կյանքում եւ վճռականորեն՝ մշակույթում, որտեղ ե՛ւ սպառողը, ե՛ւ արտադրողը ջահելանում հա՜ ջահելանում է։ Ջախջախիչ փաստարկ՝ հօգուտ Օրտեգայի. չէ որ երիտասարդ զանգվածն ավելի քան զանգված է մտքերի ու զգացմունքների անհասունության պատճառով։

- .
Վերջին լուրերը, Մայիս 14, 2008
«ԿԱՆՈՆԵՐԻ ԴԵՄ ԽՌՈՎՈՒԹՅԱՆ» 40-ԱՄՅԱԿԸ
ՅԱՐՈՍԼԱՎ ՇԻՄՈՎ
1968 թվականի մայիսի 3-ին ֆրանսիական ուսանողները, որոնք բողոքել էին բուհերում ուսուցման որոշ կանոնների դեմ, գրավեցին Սորբոնը։ Սկսվեց փարիզյան «կարմիր մայիսը», ...ՕՐՏԵԳԱ-Ի-ԳԱՍՏԵՐ /125-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ/
.
«ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է» ԵՐԿՈՒ ՄԵՋԲԵՐՈՒՄ՝ ՕՐՏԵԳԱՅԻՑ «Ստեղծագործական կյանքը պահանջում է անաղարտություն, խստագույն ռեժիմ եւ ինքնակարգապահություն, որոնք սեփական արժանապատվության զգացում ...ՊՈՒՏԻՆԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻՈՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ
. 1
Եվրոպայում նյարդայնացած են Մոսկվայում կայացած շքերթի կապակցությամբ «Ֆայնէյշլ թայմս», Լոնդոն, 9 մայիսի Կրեմլում ...ԵՍ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ԵՄ ԻՄ ԵՐԵԽԱՅԻ ՀԵՏ
.
- Ես ուրախանում իմ երեխայի հետ. Հայկն արդեն կարդում, հաշվում, գրում եւ արտասանում է,- ասում է ծնող Ռ. Սարգսյանը։ Ստեփանակերտի ...ՄԵՆՔ ԷԼ ՊԵՏՔ Է ՕԳՆԵՆՔ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայաստանի մանկատներ» հիմնադրամի նախագահ, ամերիկահայ Ժենյա Այդինյանը հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ միասին օրերս Արցախում էր եւ կատարում էր ...«ՈՐՏԵՂ ԷԼ ԼԻՆԵՆՔ` ՄԵՐ ԱՐՄԱՏՆԵՐԸ ՄԱՅՐ ՀՈՂՈՒՄ ՊԵՏՔ Է ԽՈՐԱՑՆԵՆՔ»
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մայիսյան Եռատոնի նախօրյակին Արցախում էր գտնվում ՌԴ Վլադիմիրի մարզի պատվիրակությունը, որի կազմում էր նաեւ մարզի հայ համայնքի ղեկավար, ծննդով շուշեցի Կամո Գասպարյանը։ Նրա հետ ...ՀԱՏՈՒԿ ԽՄԲԻ ՉՈՐՍՕՐՅԱ ԱՅՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ
Զ. ՄԱՅԻԼՅԱՆ
Կարմրուկի եւ կարմրախտի լրացուցիչ պատվաստումներ Կարմրուկն ու կարմրախտը բարձր վարակելիությամբ օդակաթիլային վարակիչ հիվանդություններ են։ Առողջապահության համաշխարհային ...ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԱԿԻՉ ԿԼԻՆԻ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Տասնամյակներ ի վեր ճարտարցիները հպարտանում են իրենց գյուղից Մեծ Հայրենականի զոհերի հիշատակին կառուցված գեղեցիկ հուշահամալիրով։ Շրջակա բնապատկերին լավագույնս ...ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՄՊԵՐԸ ՄՏԱՀՈԳԻՉ ԵՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Մայիսի 10-ին նախագահ Բակո Սահակյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին ԼՂՀ վարչապետը, ֆինանսների, քաղաքաշինության եւ սոցապահովության նախարարները, շրջվարչակազմերի ղեկավարները ...ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
.
Վարչապետ Արա Հարությունյանը այսօր ստորագրել է ԼՂՀ կառավարության որոշումները հանրապետության երկու շրջվարչակազմում կադրային փոփոխությունների մասին։ Ասկերանի ...ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԸ
.ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր Ասկերանում շրջանային խորհրդին ու համայնքապետերին ներկայացրեց շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ով այդ պաշտոնում փոխարինել է Սամվել Հարությունյանին։ ...ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
.ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ Լեռնային Ղարաբաղի Հանրապպետութան միջազգային ճանաչման գործընթացի եւ դրանից բխող ...ԳՆԱՀԱՏԵՆՔ ԱՐՎԱԾԸ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Արցախյան գոյամարտի վիրավոր ազատամարտիկների եւ հաշմանդամների օգնության «Վիտա» հասարակական կազմակերպության նախագահ Արեւիկ Պետրոսյանն իր եւ բոլոր հաշմանդամների ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՆՌՆԱԿԱՁԳԻՑ` ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՊՈՒՏԻՆԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻՈՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԻՑ
.ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
.ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ
.ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ«ՏԵՐ—ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1632 Մահացավ 17-րդ դարի հայ վերածննդի ռահվիրա Մովսես Տաթևացի կաթողիկոսը: (Ծնվ. 1583 թ.):
- 1805 Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
- 1812 Թիֆլիսում ծնվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1814 Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվեց Կարապետ Շահնազարյանը: (Վախճ. 1865թ.-ին, Կ. Պոլսում):
- 1870 Ալեքսանդր II-ի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
- 1911 Բաքվի Բայիլովի բանտում մահացավ ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Ծնվ. 1878թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

