
Հրատարակված է Մայիս 14, 2008
«ԿԱՆՈՆԵՐԻ ԴԵՄ ԽՌՈՎՈՒԹՅԱՆ» 40-ԱՄՅԱԿԸ
- 1968 թվականի մայիսի 3-ին ֆրանսիական ուսանողները, որոնք բողոքել էին բուհերում ուսուցման որոշ կանոնների դեմ, գրավեցին Սորբոնը։ Սկսվեց փարիզյան «կարմիր մայիսը», որի 40-ամյա հոբելյանը լրացավ այս օրերին։ Այն իրադարձությունները, թերեւս, հետաքրքիր են ոչ միայն պատմական առումով։ «Կարմիր մայիսը», մարքսիստական լեզվով, հեղափոխություն էր առանց հեղափոխական իրադրության։ Չնայած փարիզյան ուսանողներին ավելի ուշ միացել էին ձախ արհմիությունները, կոմունիստները եւ հակակառավարական այլ ուժեր, մայիսյան ելույթներն առաջին հերթին մնացին որպես երիտասարդական բողոք համակարգի կանոնների դեմ, ծնողների ու պապերի աշխարհի դեմ, որը մարմնավորում էր ծեր նախագահ դը Գոլը։ Ֆրանսիայում ամեն ինչ կարգին էր. 60-ականներին կենսամակարդակն աճել էր չտեսնված տեմպերով, գաղութային ստորացումն Ալժիրում մնացել էր անցյալում, երկրի գլուխ կանգնած էր փառաբանված ազգային հերոսը... Սակայն երիտասարդությանը նորություն էր պետք։ Նա հոգնել էր բուրժուական «բարեկիրթ» հասարակության հին կանոններով ապրելուց։ Վերջին հաշվով, հաճելի էր ընդվզել, նույնիսկ «սեքսուալային» էր։ «Աղջիկներ, հանեցեք կրծկալները, դա բարձրացնում է հեղափոխականությունը»,- կոչում էր Լատինական թաղամասում պատի վրա զետեղված խաղային մակագրությունը։ Հուզումներն, ինչպես հայտնի է, չհանգեցրին քաղաքական հեղաշրջման։ Գոլականները մայիսի վերջին կազմակերպեցին կես միլիոնանոց հակացույց, որից հետո Փարիզը հանդարտվեց։ Համակարգը հաղթեց, սակայն շատ բան փոխվեց. ֆրանսիական «կարմիր մայիսը», հակառազմական բողոքները ԱՄՆ-ում, Ռոբերտ Քենեդիի եւ Մարտին Լյութեր Քինգի սպանությունը, «հակամշակույթի» ծաղկումը, կոմունիզմի խորհրդային մոդելի հանդեպ հիասթափությունը (Պրահայի փողոցներում տանկեր տեսնելուց)՝ այս եւ ուրիշ իրադարձություններ 68-ը դարձրին ժամանակակից աշխարհի խորհրդանիշն ու հաշվանքակետը, որին կպցվել էր «հետմոդեռն» պիտակը։ Վաթսունութի ծերացած շատ բողոքականներ զարմանալի ճարպկությամբ գտան իրենց տեղը նոր սոցիալական հիերարխիայում։ Դանիել Կոն-Բենդիտը՝ փարիզյան ուսանողների առաջնորդը, դարձավ Եվրախորհրդարանի պատկառելի պատգամավորը։ Ժոզե Բարոզուն, որը երիտասարդ ժամանակ տարվում էր մաոիզմով, այժմ գլխավորում է Եվրոպական հանձնախումբը։ Բիլ Քլինթոնը, որը խույս տվեց Վիետնամ զորակոչվելուց, 8 տարի «շեփորեց» Սպիտակ տանը։ 70-ականների սկզբին ձախ ռադիկալ Յոշկա Ֆիշերը 90-ականներին գերմանական «կանաչներին» դարձրեց քաղաքական վերնախավի մի մասը։ Իսկ ինչքա՝ն նվազ հայտնի ֆիգուրներ, որոնք ինչ-որ ժամանակ կրում էին Չէ Գեւարայի եւ Մաոյի պորտրեները, դարձան հաջողակ մենեջերներ, բիզնեսմեններ, փաստաբաններ... «Կարմիր մայիսի» հեգնանքը նրա մեջ է, որ այն ժամանակ երիտասարդությունն ըմբոստացել էր Ֆրանիսայի՝ պատմության մեջ լավագույն կառավարողներից մեկի դեմ։ Շառլ դը Գոլը եղել է իմաստուն եւ հպարտ մարդ, նա հեռացավ փարիզյան իրադարձություններից մեկ տարի հետո՝ պաշտոնաթողության համար օգտագործելով մի աննշան պատրվակ։ Ըստ երեւույթին, նա լսել էր հրապարակում գոռացող ուսանողներին, որոնք ակնարկել էին նրա կառավարման տարիները։ «Dix-ans - assez!» («Տասը տարին բավական է»)։ Նա հեռացավ, բայց նրա ստեղծած Հինգերորդ հանրապետությունը մնաց եւ ապրում է մինչ այսօր։ Դրանում է 40-ամյա վաղեմություն ունեցող իրադարձությունների եւս մեկ դասը. քաղաքական համակարգը կայուն է այն ժամանակ, երբ նրա ստեղծողը կարող է իրեն թույլ տալ չկառչել իշխանությունից։

- ՅԱՐՈՍԼԱՎ ՇԻՄՈՎ
Վերջին լուրերը, Մայիս 14, 2008
«ԿԱՆՈՆԵՐԻ ԴԵՄ ԽՌՈՎՈՒԹՅԱՆ» 40-ԱՄՅԱԿԸ
ՅԱՐՈՍԼԱՎ ՇԻՄՈՎ
1968 թվականի մայիսի 3-ին ֆրանսիական ուսանողները, որոնք բողոքել էին բուհերում ուսուցման որոշ կանոնների դեմ, գրավեցին Սորբոնը։ Սկսվեց փարիզյան «կարմիր մայիսը», ...ՕՐՏԵԳԱ-Ի-ԳԱՍՏԵՐ /125-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ/
.
«ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է» ԵՐԿՈՒ ՄԵՋԲԵՐՈՒՄ՝ ՕՐՏԵԳԱՅԻՑ «Ստեղծագործական կյանքը պահանջում է անաղարտություն, խստագույն ռեժիմ եւ ինքնակարգապահություն, որոնք սեփական արժանապատվության զգացում ...ՊՈՒՏԻՆԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻՈՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ
. 1
Եվրոպայում նյարդայնացած են Մոսկվայում կայացած շքերթի կապակցությամբ «Ֆայնէյշլ թայմս», Լոնդոն, 9 մայիսի Կրեմլում ...ԵՍ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ԵՄ ԻՄ ԵՐԵԽԱՅԻ ՀԵՏ
.
- Ես ուրախանում իմ երեխայի հետ. Հայկն արդեն կարդում, հաշվում, գրում եւ արտասանում է,- ասում է ծնող Ռ. Սարգսյանը։ Ստեփանակերտի ...ՄԵՆՔ ԷԼ ՊԵՏՔ Է ՕԳՆԵՆՔ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայաստանի մանկատներ» հիմնադրամի նախագահ, ամերիկահայ Ժենյա Այդինյանը հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ միասին օրերս Արցախում էր եւ կատարում էր ...«ՈՐՏԵՂ ԷԼ ԼԻՆԵՆՔ` ՄԵՐ ԱՐՄԱՏՆԵՐԸ ՄԱՅՐ ՀՈՂՈՒՄ ՊԵՏՔ Է ԽՈՐԱՑՆԵՆՔ»
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մայիսյան Եռատոնի նախօրյակին Արցախում էր գտնվում ՌԴ Վլադիմիրի մարզի պատվիրակությունը, որի կազմում էր նաեւ մարզի հայ համայնքի ղեկավար, ծննդով շուշեցի Կամո Գասպարյանը։ Նրա հետ ...ՀԱՏՈՒԿ ԽՄԲԻ ՉՈՐՍՕՐՅԱ ԱՅՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ
Զ. ՄԱՅԻԼՅԱՆ
Կարմրուկի եւ կարմրախտի լրացուցիչ պատվաստումներ Կարմրուկն ու կարմրախտը բարձր վարակելիությամբ օդակաթիլային վարակիչ հիվանդություններ են։ Առողջապահության համաշխարհային ...ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԱԿԻՉ ԿԼԻՆԻ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Տասնամյակներ ի վեր ճարտարցիները հպարտանում են իրենց գյուղից Մեծ Հայրենականի զոհերի հիշատակին կառուցված գեղեցիկ հուշահամալիրով։ Շրջակա բնապատկերին լավագույնս ...ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՄՊԵՐԸ ՄՏԱՀՈԳԻՉ ԵՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Մայիսի 10-ին նախագահ Բակո Սահակյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին ԼՂՀ վարչապետը, ֆինանսների, քաղաքաշինության եւ սոցապահովության նախարարները, շրջվարչակազմերի ղեկավարները ...ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
.
Վարչապետ Արա Հարությունյանը այսօր ստորագրել է ԼՂՀ կառավարության որոշումները հանրապետության երկու շրջվարչակազմում կադրային փոփոխությունների մասին։ Ասկերանի ...ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԸ
.ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր Ասկերանում շրջանային խորհրդին ու համայնքապետերին ներկայացրեց շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ով այդ պաշտոնում փոխարինել է Սամվել Հարությունյանին։ ...ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
.ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ Լեռնային Ղարաբաղի Հանրապպետութան միջազգային ճանաչման գործընթացի եւ դրանից բխող ...ԳՆԱՀԱՏԵՆՔ ԱՐՎԱԾԸ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Արցախյան գոյամարտի վիրավոր ազատամարտիկների եւ հաշմանդամների օգնության «Վիտա» հասարակական կազմակերպության նախագահ Արեւիկ Պետրոսյանն իր եւ բոլոր հաշմանդամների ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՆՌՆԱԿԱՁԳԻՑ` ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՊՈՒՏԻՆԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻՈՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԻՑ
.ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ
.ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
.ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ«ՏԵՐ—ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1632 Մահացավ 17-րդ դարի հայ վերածննդի ռահվիրա Մովսես Տաթևացի կաթողիկոսը: (Ծնվ. 1583 թ.):
- 1805 Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
- 1812 Թիֆլիսում ծնվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1814 Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվեց Կարապետ Շահնազարյանը: (Վախճ. 1865թ.-ին, Կ. Պոլսում):
- 1870 Ալեքսանդր II-ի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
- 1911 Բաքվի Բայիլովի բանտում մահացավ ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Ծնվ. 1878թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

