
Հրատարակված է Մայիս 13, 2008
ՈՒՐԱԽԱՆԱ՞Լ, ԹԵ՞ ՏԽՐԵԼ
- 1994-ԻՑ ԲՈԼՈՐԻ (ե՛ւ թշնամու, ե՛ւ դիտորդների) համար պարզ դարձավ, որ մեր հաղթանակները պատահական չեն, ոչ էլ՝ ժամանակավոր։ Պարզ դարձավ, որ չնայած մեզ համար ծանր էր, բայց չկային հոգնածության այնպիսի նշաններ, որոնք կարող էին արգելակել առաջխաղացումը, այն դեպքում, երբ թշնամին այլեւս ուժասպառ էր եղել եւ կանգնել պետական կազմալուծման շեմին։ Կասկածից դուրս էր, որ եթե ռազմագործողությունները ժամանակին չդադարեցվեին, ապա հետեւանքները ազերիների համար կարող էին շատ ավելի ողբալի լինել։ ...ՆԱԽՔԱՆ ԲԻՇՔԵԿՈՒՄ հավաքվելը, ադրբեջանական բանակն արյունաքամ էր եղել եւ բարոյալքվել. բանակ, որպես այդպիսին, գոյություն չուներ։ Մենք նույնպես կորուստներ ունեինք (ինչն, իհարկե, համեմատելի չէր հակառակորդի կորուստների հետ), բայց մեր զորքերի մեջ ոգին ու կարգապահությունը մնացել էր։ Հրամանատարությունն ամբողջովին տիրապետում էր իրավիճակին։ Բոլորը համակված էին մեկ գաղափարով՝ վերջնականապես ոչնչացնել թշնամուն։ Բանակի շտաբում պատրաստ էր ԼՂՀ քաղաքական ղեկավարության հետ համաձայնեցված՝ մեր զորքերի կողմից թշնամու վերջնական ջախջախման պլանը։ Ալիեւը վերհիշեց ԱՊՀ-ի մասին եւ ճարպկորեն խաղաց վերադարձող «անառակ որդու» դերը։ Ռուս քաղաքագետները հրճվանքից գլխապտույտ ապրեցին, նրանք առանց ծամելու կուլ տվեցին «ծեր աղվեսի» նետած խայծը եւ անհաջող կերպով օգտվեցին ընձեռված հնարավորությունից։ Մեր ղեկավարության գլխին թափվեցին հորդորներ, բայց ավելի շատ՝ ճնշումներ՝ «վերջ տալ հարձակողական գործողություններին»։ Հայտնվում է Շումեյկոն, անմիջապես հետո՝ կիրգիզական նախաձեռնությունը։ Տեղի է ունենում բիշքեկյան հանդիպումը... Հայկական կողմի ներկայացուցիչներն իրենց ստորագրությունն են դնում ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի կոնկրետ որոշումների եւ նպատակների (նախեւառաջ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 822, 853, 884 բանաձեւերի, իսկ ինչպես հայտնի է, այդ բանաձեւերը պահանջում էին վերադարձնել տարածքները եւ հաստատում Ադրբեջանի ամբողջականությունը) իրագործմանը համաձայնություն տալու մասին կետի տակ։ Իսկ ժողովո՞ւրդը, ինչո՞ւ նա լռեց։ Ժողովուրդն ի՞նչ մեղք ունի, նրա հոգսը թերթ կարդալը չէ...դե, իսկ հեռուստատեսությունը, եթե նույնիսկ չի էլ ստում, ապա այնպես է խոսում, որ երբեք ճշմարտության չես հասնի։ Իսկ հասարակությո՞ւնը, մտավորականությո՞ւնը, հետաքրքրասեր, ակտիվ հանրությո՞ւնը, նրանք ո՞ւր մնացին։ Ո՞ւր պիտի մնան։ ...Նրանք աղմուկ են բարձրացնում, երբ դանակն արդեն ոսկորին է հասնում։ ԱՅՈ, ՄԵՆՔ ՀԱՂԹԵՑԻՆՔ մեզ պարտադրված պատերազմում... Ոչ թե պարզապես հաղթեցինք, այլ հաղթեցինք արժանապատվորեն։ Սակայն էյֆորիա պետք չէ։ Այլ պետք է, անպայման պետք է հաղթահարել մեր մեջ արմատավորված մարդկային սովորույթները եւ կարողանալ օբյեկտիվ ու ճշմարտացի կերպով նայել երեւույթների էությանը... Քաջարի կամ ծանր զրկանքներ կրած մարդիկ եղել են բոլոր ժողովուրդների մեջ, բայց նրանք եզակի են... Պարզապես մի ժողովրդի մոտ այդպիսի մարդկանց քանակը տոկոսային հարաբերությամբ կարող է տասից մեկը լինել, մյուսի մոտ՝ քսանից մեկը։ Զինված ջոկատի (դասակի, վաշտի կամ գումարտակի) մարտական ոգին կանգուն է մնում մարդկանց փոքր քանակի վրա, որոնք մարտական լիցք են հաղորդում մյուսներին, իրենց հետեւից տանում նրանց... Նույնն է իրավիճակը եւ մարդկանց ընդհանուր խմբի՝ ժողովրդի մեջ։ Պարզապես ոմանց մոտ գեներալ Իվանյաններն ու Յուրի Պողոսյանները... ավելի շատ են, ոմանց մոտ՝ ավելի քիչ, եւ այդ շնորհքը մշտապես գենետիկորեն ծրագրավորված է։ ՈՐՔԱՆ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆՔ մայիսյան զինադադարից, այնքան ավելանում են անհանգստության նշանները... այն առումով, որ կնքված հաշտությանը ես վերաբերվել եմ որպես ժամանակավոր երեւույթի, որպես մեծ թայմ-աուտի, որն ուր որ է՝ մեկ կամ երեք տարի հետո, պետք է ավարտվի։ Իսկ այս աքսիոմից բխել է մեկ եզրակացություն. լավատեսությունը վերջնական եւ կայուն խաղաղության հաստատման նկատմամբ ուղղակի կախման մեջ է այն բանից, թե որքան արդյունավետորեն կօգտագործվի մեր կողմից հաշտության՝ այդ սահմանափակ ժամանակահատվածը... Հակառակորդի հասարակական գիտակցության կամ միջազգային հանրության դիրքորոշման վրա ազդելու մեկ այլ գործուն միջոց, քան մեր հասարակության, մեր հանրապետության արդյունավետ ինքնակազմակերպման գործում պոտենցիալ ստեղծագործական կարողությունների ցուցադրումն է, չկա։ Ուր է, թե... Հաղթական էյֆորիայի «մեղրամիսը» լկտիաբար ցանկություն հայտնեց հասարակական գիտակցության մեջ «գրանցվել» երկար ժամանակով եւ հետեւյալ ձեւակերպմամբ. «Մեր այս փառապանծ եւ համոզիչ հաղթանակից հետո, այս ամոթալի պարտությունից հետո ազերիները, ճաշակելով սեփական ռազմական ագրեսիայի պտուղների դառնությունը, այլեւս չեն համարձակվի ոտնձգություն կատարել մեր ազատության, մեր հողերի հանդեպ»... Դրանից բխող բացասական, հանգստացնող հետեւանքներով։ Հասկանալի է, որ այս ամենը հասարակական կարծիքի մեջ հաստատվեց ոչ առանց իշխանությունների օգնության... Ինքնափառաբանման , ինքնազմայլման սովորական մարդկային ձգտման պատճառով, բայց հիմնականում իրավիճակի միամիտ քաղաքական հաշվարկի եւ վերլուծության պատճառով, իրավիճակ, որն ստեղծվել է, ոչ վերջին հերթին, նաեւ Երեւանից ստացվող տեղեկատվության եւ ՀՀ ղեկավարների դիրքորոշման ազդեցությամբ։ Մի խոսքով՝ Արցախի ղեկավարության՝ միջազգային ռազմավարական իրողությունների ժամանակակից եւ ապագա պատկերը համարժեքորեն տեսնելու եւ գնահատելու անընդունակության պատճառով... ...Նույնիսկ եթե կոմերցիոն կամ չինովնիկական ընտրանու մոտ վաստակված փողեր են ի հայտ եկել կամ կուտակվել, միեւնույն է, մենք պետք է ձեռնպահ մնանք, հուսախաբ ենք «պալատների եւ հյուղակների» հասարակության վերածվելուց ...Բարգավաճը քաղաքացիների կողմից վաստակված յուրաքանչյուր հինգ դրամից (կամ դոլարից) մեկը պետք է նվիրաբերվի կոնկրետ բարեգործական նախագծերի։ Եվ այլն...

- Խմբագրի սյունակ
Վերջին լուրերը, Մայիս 13, 2008
ԱԺ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ ԿԿԱՅԱՆԱ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ
.
Աշխատանքային խորհրդակցություն Ազգային ժողովում Մայիսի 12-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
.
Հայաստանի ռազմական բյուջեն ավելանալու է՝ բանակի բոլոր պահանջները բավարարելու — որակական ցուցանիշներով տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու ...«ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
.
ՀԹՄՄ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ 1. Գեղարվեստական գրականություն 2. Երաժշտություն 3. Գեղանկարչություն 4. Ռադիո ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՂՈՒԹՅՈՒՆԸ` ԱՅԼՈՑ ՀԵՏ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ 330. Հայ-թուրքական հարաբերությունների հարցում իմ տեսակետը պարզորոշ շարադրվել է ոչ մեկ անգամ։ Մինչեւ ...ԻՍՐԱՅԵԼԸ ՏՈՆՈՒՄ Է 60-ԱՄՅԱԿԸ
.
1948թ. մայիսի 14-ին, որպես մանդատը վերջանալու նշան՝ անգլիական դրոշը Իսրայելի Երկրում բրիտանական իշխանությունների կառավարական համալիրի շենքերի վրայից հանվելուց ...ԱՄՆ-Ն ԷՍԿԱԴՐՈՆԱՅԻՆ ԱԿԱՆԱԿԻՐ Է ՈՒՂԱՐԿԵԼ ԼԻԲԱՆԱՆԻ ԱՓԵՐԸ
.
Ամերիկյան «Կոուլ» ականակիրը Պարսկական ծոցից ուղարկվել է Լիբանանի ափերը։ «Կոուլ» ականակիրը կիրակի օրն անցել է Սուեզյան ջրանցքով եւ դուրս եկել Միջերկրական ...ՉՃԱՆԱՉՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԽՈՉԸՆԴՈՏԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դեռեւս 2005թ. Արցախի պետական համալսարանը համագործակցության պայմանագիր էր կնքել Ռուսաստանի Դաշնության Վլադիմիր քաղաքի պետական համալսարանի հետ։ Նշված տարում վլադիմիրցիների հրավերով հայկական պատվիրակությունը՝ ...ՈՒՐԱԽԱՆԱ՞Լ, ԹԵ՞ ՏԽՐԵԼ
Խմբագրի սյունակ
1994-ԻՑ ԲՈԼՈՐԻ (ե՛ւ թշնամու, ե՛ւ դիտորդների) համար պարզ դարձավ, որ մեր հաղթանակները պատահական չեն, ոչ էլ՝ ժամանակավոր։ Պարզ դարձավ, որ չնայած մեզ համար ծանր էր, բայց չկային հոգնածության այնպիսի ...ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
.
Արցախի մշակույթը ծանր կորուստ կրեց. վախճանվեց ԼՂՀ ժողովրդական արտիստ Միքայել Հարությունի Հարությունյանը, ով իր բեղմնավոր կյանքի 60 տարիները նվիրել է Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնին։ ...«ՏԵՐ—ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
. 1
2008 թ. ապրիլի 9—ին լրացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամկետը: Նորընտիր նախագահի երդման արարողությունից մոտ մեկ ամիս անց Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց ...ԲԱՎԱՐԱՐԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԸ, ԱՊԱ ԵՎ`ԱՐՏԱՀԱՆԵԼ
.
ԼՂՀ կառավարության այսօր կայացած նիստն ամբողջությամբ նվիրված էր էներգահամակարգին։ Վարչապետ Արա Հարությունյանի պարզաբանմամբ՝ պետությունը այդ ոլորտում ձեռնամուխ ...ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԴԱՐՁՆԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
.
ԼՂՀ վարչապետը հանդիպեց լրագրողների հետ ԼՂՀ կառավարության այսօրվա նիստում էներգետիկ համակարգին առնչվող մի շարք հարցերի քննարկումից անմիջապես հետո ԼՂՀ վարչապետ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 15-20 ՏՈՆՆԱ ԾԻՐԱՆ ԱՐՏԱՀԱՆԵԼ
.
Ընթացիկ տարում Հայաստանը կարող է արտահանել ամենաքիչը 15-20 հազար տոննա ծիրան, սակայն այս միրգն արտահանելու հետ կապված լուրջ խնդիրներ կան, ասաց գյուղատնտեսության ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ — ԿՈՆՅԱԿԻ ՏՈՆ
.
«ԱՐԱՐԱՏ երկրի գանձերը» անվանումով հայկական մշակույթի — կոնյակի տոն տեղի կունենա Մոսկվայում շաբաթ օրը, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության ինտերնետային ...ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
.
Վարչապետ Արա Հարությունյանը այսօր ստորագրել է ԼՂՀ կառավարության որոշումները հանրապետության երկու շրջվարչակազմում կադրային փոփոխությունների մասին։ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար է նշանակվել ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՆՌՆԱԿԱՁԳԻՑ` ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԻՑ
.ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ
.ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
.ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ«ՏԵՐ—ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
.
ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

