
Հրատարակված է Մայիս 13, 2008
ՉՃԱՆԱՉՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԽՈՉԸՆԴՈՏԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
- Դեռեւս 2005թ. Արցախի պետական համալսարանը համագործակցության պայմանագիր էր կնքել Ռուսաստանի Դաշնության Վլադիմիր քաղաքի պետական համալսարանի հետ։ Նշված տարում վլադիմիրցիների հրավերով հայկական պատվիրակությունը՝ ԱրՊՀ ռեկտոր Համլետ Գրիգորյանի գլխավորությամբ եղել է Վլադիմիրի մարզում եւ փորձի փոխանակման կարգով հետաքրքրվել տվյալ համալսարանի կողմից կադրերի պատրաստման գործընթացով։ Մայիսյան եռատոնի նախօրյակին Վլադիմիրի մարզի պատվիրակությունը, որի կազմում էին Վլադիմիրի համալսարանի պրոռեկտոր Վլադիմիր Կեչինը, Կոլչուգինո քաղաքի հայ համայնքի ղեկավար Կամո Գասպարյանը, Վլադիմիրի մարզի վարչակազմի ղեկավար, ակադեմիկոս Վիկտոր Կատուշեւի գլխավորությամբ գտնվում էր Արցախում։ Մայիսի 8-ին պատվիրակությունը հյուրընկալվեց Արցախի մայր բուհում։ ԱրՊՀ ռեկտոր Համլետ Գրիգորյանի մոտ հանդիպման ընթացքում, որին ներկա էր նաեւ ԼՂՀ ԿԳ նախարար Վլադիկ Խաչատրյանը, կողմերն անդրադարձան մի քանի տարի առաջ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Արցախի մայր բուհի ղեկավարը հյուրերին իրազեկեց հաստատության առջեւ դրված նպատակների ու խնդիրների մասին, ներկայացրեց առանձին ֆակուլտետների գործունեությունը՝ իրենց մասնագիտություններով հանդերձ։ Իր հերթին Վ. Կեչինը հանգամանորեն պատմեց Վլադիմիրի համալսարանի մասին, նշելով, որ բուհը լայն մասնագիտություններով (լայնապրոֆիլ)՝ տարբեր մակարդակների նախապատրաստություն իրականացնող դասական համալսարան է (բակալավր, մասնագետներ, մագիստրոսներ)։ Հաստատությունը նաեւ իրականացնում է գիտական հետազոտություններ (ինչպես տարածաշրջանային, այնպես էլ դաշնային ծրագրերով)։ Այսօրվա դրությամբ համալսարանի 10 ֆակուլտետներում սովորում է շուրջ 17 հազար ուսանող՝ ուսուցման տարբեր ձեւերով։ Գիտամանկավարժական աշխատողների թիվը կազմում է ավելի քան 800 հոգի, որոնցից 90-ը գիտության դոկտորներ եւ պրոֆեսորներ են, 400-ից ավելին՝ գիտությունների թեկնածուներ եւ դոցենտներ։ Իր ստեղծման օրից համալսարանը պատրաստել է ավելի քան 60 հազար մասնագետներ։ Քաղաքի եւ տարածաշրջանային բոլոր կազմակերպությունների ղեկավարները հիմնականում Վլադիմիրի համալսարանի շրջանավարտներն են։ Օրըստօրե ամրապնդվում ու սերտացվում են համալսարանի միջազգային կապերը։ Աշխարհի ավելի քան 40 բուհերի հետ կնքված են համագործակցության պայմանագրեր, կատարվում է դասախոսների եւ ուսանողների փոխանակում։ Ռուսաստանում համալսարանն առաջիններից մեկն է ընդգրկվել միջազգային գիտատեխնիկական ծրագրերում։ ԱրՊՀ ղեկավարության հետ հանդիպման արդյունքում համագործակցության նոր պայմանագիր կնքվեց, համաձայն որի երկու համալսարանների շրջանավարտները մոտ ապագայում (առայժմ չորս մասնագիտություննների գծով) կարող են ստանալ երկու դիպլոմ։ Համաձայնագիրը երկուստեք շահավետ է։ Վ. ԿԵՉԻՆ.- Մենք ուսումնասիրել ենք այն մասնագիտությունները, որ պատրատվում են Արցախի պետական համալսարանում, եւ համեմատել մեր բուհի մասնագիտությունների ցանկի հետ։ Առայժմ ընտրել ենք չորս մասնագիտություն՝ կիրառական մաթեմատիկա, քիմիա, բիոլոգիա եւ արդյունաբերական շինարարություն։ Ենթադրվում է, որ նշված մասնագիտություններով ԱրՊՀ շրջանավարտներին (բակալավրի) հնարավորություն է ընձեռվում հեռակա կարգով ավարտել մեր՝ Վլադիմիրի պետական համալսարանի մագիստրատուրայի բաժինը եւ երկու տարվա ընթացքում պաշտպանել դիպլոմն ու ստանալ այն։ Մենք այստեղ խոսեցինք, քննարկեցինք նաեւ կազմակերպչական հարցեր եւ հուսով եմ՝ կապահովենք այդ ամենը։ Շրջանավարտներից, ովքեր ցանկություն կհայտնեն շարունակելու ուսումը մեզ մոտ, պահանջվում է առաջին հերթին լեզվի իմացություն, այնուհետեւ՝ համացանցից օգտվելու կարողություն։ ԱրՊՀ շրջանավարտները կարող են մնալ, դուրս չգալ Ստեփանակերից, բայց համացանցի միջոցով սովորել եւ ավարտել մեր բուհը։ Միայն եզրափակիչ փուլում՝ դիպլոմայինի պաշտպանության ժամանակ անհրաժեշտ կլինի ներկայանալ Վլադիմիրի պետական համալսարան եւ ըստ պահաջվող կարգի պաշտպանել նախագիծը։ Սա համաձայնագրի մի կողմն է։ Խնդրի մյուս կողմը կայանում է նրանում, որ Վլադիմիրի պետական համալսարանում սովորում են մեծ թվով հայ երիտասարդներ։ Ուստի, ցանկության դեպքում՝ նույն պայմաններով, նրանց եւս հնարավորություն է ընձեռվում ձեռք բերել Արցախի պետական համալսարանի դիպլոմ։ Կարծում եմ՝ սրանք լուրջ երեւույթներ են, հատկապես որ՝ ընտրված մասնագիտությունները աշխատաշուկայում մրցունակ են։ Ով գիտե, ինչպես կդասավորվի նրանցից յուրաքանչյուրի հետագա կյանքը, ասաց Վ. Կեչինը։ Մեր այն հարցին, թե ԼՂՀ չճանաչվածությունն արդյո՞ք չի խոչընդոտի կնքված համաձայնագրի իրականացմանը, Վլադիմիրի պետական համալսարանի պրոռեկտորը պատասխանեց. «Անկեղծ ասած, կասկածներ ունեինք այդ հարցում, բայց խորհրդակցեցինք ՌԴ կրթության նախարարության հետ, եւ մեզ հայտնեցին, որ համալսարանները կախված չեն այն բանից, թե նրանցից որը որ տարածաշրջանում է գտնվում։ Այդուհանդերձ՝ փաստաթղթերում չի գրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, այլ՝ Արցախի պետական համալսարան։ Հարցի առնչությամբ ԱրՊՀ ռեկտոր Համլետ Գրիգորյանի կարծիքը միանշանակ էր՝ երկրագնդի վրա ապրող յուրաքանչյուր երեխա ունի կրթության իրավունք, ինչը ամրապնդված է ՄԱԿ-ի կոնվենցիայով։ Կրթությունը երբեք չպետք է քաղաքականացվի։ Ուստի չճանաչվածությունը չպետք է խոչընդոտի աշխարհում կրթության զարգացմանը։

- ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջին լուրերը, Մայիս 13, 2008
ԱԺ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ ԿԿԱՅԱՆԱ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ
.
Աշխատանքային խորհրդակցություն Ազգային ժողովում Մայիսի 12-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
.
Հայաստանի ռազմական բյուջեն ավելանալու է՝ բանակի բոլոր պահանջները բավարարելու — որակական ցուցանիշներով տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու ...«ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
.
ՀԹՄՄ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ 1. Գեղարվեստական գրականություն 2. Երաժշտություն 3. Գեղանկարչություն 4. Ռադիո ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՂՈՒԹՅՈՒՆԸ` ԱՅԼՈՑ ՀԵՏ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ 330. Հայ-թուրքական հարաբերությունների հարցում իմ տեսակետը պարզորոշ շարադրվել է ոչ մեկ անգամ։ Մինչեւ ...ԻՍՐԱՅԵԼԸ ՏՈՆՈՒՄ Է 60-ԱՄՅԱԿԸ
.
1948թ. մայիսի 14-ին, որպես մանդատը վերջանալու նշան՝ անգլիական դրոշը Իսրայելի Երկրում բրիտանական իշխանությունների կառավարական համալիրի շենքերի վրայից հանվելուց ...ԱՄՆ-Ն ԷՍԿԱԴՐՈՆԱՅԻՆ ԱԿԱՆԱԿԻՐ Է ՈՒՂԱՐԿԵԼ ԼԻԲԱՆԱՆԻ ԱՓԵՐԸ
.
Ամերիկյան «Կոուլ» ականակիրը Պարսկական ծոցից ուղարկվել է Լիբանանի ափերը։ «Կոուլ» ականակիրը կիրակի օրն անցել է Սուեզյան ջրանցքով եւ դուրս եկել Միջերկրական ...ՉՃԱՆԱՉՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԽՈՉԸՆԴՈՏԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դեռեւս 2005թ. Արցախի պետական համալսարանը համագործակցության պայմանագիր էր կնքել Ռուսաստանի Դաշնության Վլադիմիր քաղաքի պետական համալսարանի հետ։ Նշված տարում վլադիմիրցիների հրավերով հայկական պատվիրակությունը՝ ...ՈՒՐԱԽԱՆԱ՞Լ, ԹԵ՞ ՏԽՐԵԼ
Խմբագրի սյունակ
1994-ԻՑ ԲՈԼՈՐԻ (ե՛ւ թշնամու, ե՛ւ դիտորդների) համար պարզ դարձավ, որ մեր հաղթանակները պատահական չեն, ոչ էլ՝ ժամանակավոր։ Պարզ դարձավ, որ չնայած մեզ համար ծանր էր, բայց չկային հոգնածության այնպիսի ...ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
.
Արցախի մշակույթը ծանր կորուստ կրեց. վախճանվեց ԼՂՀ ժողովրդական արտիստ Միքայել Հարությունի Հարությունյանը, ով իր բեղմնավոր կյանքի 60 տարիները նվիրել է Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնին։ ...«ՏԵՐ—ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
. 1
2008 թ. ապրիլի 9—ին լրացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամկետը: Նորընտիր նախագահի երդման արարողությունից մոտ մեկ ամիս անց Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց ...ԲԱՎԱՐԱՐԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԸ, ԱՊԱ ԵՎ`ԱՐՏԱՀԱՆԵԼ
.
ԼՂՀ կառավարության այսօր կայացած նիստն ամբողջությամբ նվիրված էր էներգահամակարգին։ Վարչապետ Արա Հարությունյանի պարզաբանմամբ՝ պետությունը այդ ոլորտում ձեռնամուխ ...ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԴԱՐՁՆԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
.
ԼՂՀ վարչապետը հանդիպեց լրագրողների հետ ԼՂՀ կառավարության այսօրվա նիստում էներգետիկ համակարգին առնչվող մի շարք հարցերի քննարկումից անմիջապես հետո ԼՂՀ վարչապետ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 15-20 ՏՈՆՆԱ ԾԻՐԱՆ ԱՐՏԱՀԱՆԵԼ
.
Ընթացիկ տարում Հայաստանը կարող է արտահանել ամենաքիչը 15-20 հազար տոննա ծիրան, սակայն այս միրգն արտահանելու հետ կապված լուրջ խնդիրներ կան, ասաց գյուղատնտեսության ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ — ԿՈՆՅԱԿԻ ՏՈՆ
.
«ԱՐԱՐԱՏ երկրի գանձերը» անվանումով հայկական մշակույթի — կոնյակի տոն տեղի կունենա Մոսկվայում շաբաթ օրը, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության ինտերնետային ...ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
.
Վարչապետ Արա Հարությունյանը այսօր ստորագրել է ԼՂՀ կառավարության որոշումները հանրապետության երկու շրջվարչակազմում կադրային փոփոխությունների մասին։ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար է նշանակվել ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿՆՃԻՌԸ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ«ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-Ը ԲՈՂՈՔՈՒՄ Է
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆԴԱՇՈՒՇԵՆԸ ՓՈՔՐ ԳՅՈՒՂ Է
Ծովինար ԳՐԻԳՈՐՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՆՌՆԱԿԱՁԳԻՑ` ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԻՑ
.ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
.ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ
.ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ«ՏԵՐ—ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
.
ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
Ֆորումի ակտիվ քննարկումները
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

